Իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում (1918թ․ հունվար-ապրիլ)

Թեմա՝ «Իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում (1918թ․ հունվար-ապրիլ)»

Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․

  • Ցո՛ւյց տվեք Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո երկրամասում իշխանության համար պայքարի գլխավոր առանձնահատկությունը։ Ե՞րբ սկսեց գործել և ի՞նչ կազմ ուներ Անդրկովկասյան Սեյմը։

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո, այսրկովկասում իշխանության համար ծավալվում էր ինտենսիվ պայքար: Վրացի գործիչները փորձում էին հաստատել վրացական գերիշխանությունը տարածաշրջանում: Վրաստանի և թաթարների դաշինքի ամենավտանգավոր մրցակիցը ՀՅԴ-ն էր, քանի որ նա ուներ Կովկասյան ճակատում իրական ռազմական ուժ՝ հայկական կանոնավոր զորքի տեսքով:

Երկրամասի իշխանության կառուցվածքում տեղի ունեցավ փոփոխություն՝ Ռուսաստանի Սահմանադիր ժողովի պատգամավորներից կազմվեց երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմին՝ Սեյմը, որը սկսեց գործել 1918թ. փետրվարի 10-ից: Սեյմի կազմում կար 36 մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 էսէռ և այլն: Սեյմի նախագահն էի մենշևիկ Չխեիձեն: Այն չճանաչեց Ռուսաստանի խորհրդային կառավարությանը:

  • ՀՅԴ-բոլշևիկներ բանակցությունների արդյունքում ի՞նչ որոշվեց միասնական հայկական ճակատ ստեղծելու ուղղությամբ։ Ձեր կարծիքով ինչո՞ւ այն ամբողջապես հնարավոր չեղավ իրականացնել։

Խորհրդային իշխանության հաստատման խնդիրը կապված էի Արևմտյան Հայաստանի հարցի հետ: Ռուսական բանակի կողմից ռազմաճակատը լքելու իրավիճակում Շահումյանը առաջարկեց միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ թուրքերի: 1918թ. հունվարի սկզբերին Թիֆլիսում այդ խնդրի շուրջ բանակցեցին ՀՅԴ ներկայացուցիչները և հայ բոլշևիկները: Նրանք համաձայնության եկան՝ ստեղծել միասնական հայկական ճակատ, որը պետք է պայքարեր Թուրքիայի դեմ։ Սակայն, տարբեր քաղաքական շահերի և անպատրաստության պատճառով այդ ճակատը ամբողջապես չէր իրականանում: Բոլշևիկները չէին վստահում ՀՅԴ-ին, իսկ ՀՅԴ-ն պատրաստ չէր փոխզիջումների գնալ, ինչի հետևանքով պաշարները և ռազմավարությունը չհամընկան։

  • Ե՞րբ ձեռք բերվեց հայկական կորպուս կազմավորելու իրավունքը։ Ովքե՞ր նշանակվեցին կորպուսի հրամանատար և կոմիսար։ Արամ Մանուկյանը ե՞րբ մեկնեց Երևան։ Ի՞նչ գործ էին ծավալել Արամը, Դրոն և Սիլիկյանը Երևանի նահանգում։

Փոփոխված քաղաքական պայմաններում հայ ազգային մարմիններին հաջողվեց ձեռք բերել կորպուս ստեղծելու իրավունք: Ռուսական բանակի գերագույն սպայակույտի 1917թ. նոյեմբերի 16-ի հրամանով Կոովկասյան ճակատում սկսվեց կազմավորվել հայկական կորպուսը: Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց կորպուսի հրամանատար, իսկ Դրոն՝ կոմիսար: Հայոց ազգային խորհուրդը 1917թ. դեկտեմբերի վերջերին թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին:

1918թ. Երևան ժամանեց գեներալ Մովսես Սիլիկյանը և ստանձնեց կորպուսի առաջին դիվիզիայի զորամասերի ու սպայակույտի ձևավորման ղեկավարությունը: Երևան եկավ նաև Դրոն:

Արամը, գեներալ Սիլիկյանը և Դրոն համագործակցում էին և շոշափելի գործ կատարում: Զորամասերի զգալի մասը զբաղվում էր նահանգի մուսուլմանների խռովությունները ճնշելով և Ալեքսանդրոպոլ-Ջուլֆա երկաթուղին ապաշրջափակելով:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ Անդրանիկը նշանակվեց Էրզրումի պաշտպանական շրջանի ղեկավար։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ պահել Արևմտյան Հայաստանը։

Թուրքերը խախտեցին զինադադարը Կովկասյան ճակատում և 1918թ. հունվարի 28-ին անցան ճակատային գիծը: Գնահատելով Էրզրումի ռազմավարական նշանակությունը՝ Հայոց ազգային և Հայաստանի ապահովության խորհուրդները Անդրանիկին նշանակեցին տեղի պաշտպանական շրջանի ղեկավար: Սակայն հայկական զորամասերին չհաջողվեց թշնամու գերակշիռ ուժերին հետ մղել: Փետրվարի 27-ին թուրքերը գրավեցին Էրզրումը, իսկ հետո հայկական մյուս զորամասերը նահանջեցին նաև Խնուսից, Մանազկերտից, Ալաշկերտից ու Վանի շրջանից: Թուքրերը սկսեցին անմիջապես սպառնալ Արևելյան Հայաստանին:

Այս տեղի ունեցավ, քանի որ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում հայկական կանոնավոր զորամասերի համալրումը դեռ չէի ավարտվել կամ նրանք ճակատային թիկունքում էին: Սակավաթիվ հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել ճակատային գիծը: Նաև կապ ուներ Խորհրդային Ռուսաստանի բրեստյան պարտվողական քաղաքականության և վրաց մենշևիկների ու մուսավաթականների հակահայկական դաշինքի պատճառով:

  • Ե՞րբ ձևավորվեց Առանձին հայկական կորպուսը։ Որքա՞ն էր Կովկասյան ճակատում ստեղծված հայկական զորքի ընդհանուր թիվը։

Թշնամու առաջխաղացման պայմաններում տեղի ունեցավ հայկական ռազմական ուժերի վերակազմակերպում: 1918թ. մարտի 1-ին Հայկական կորպուսի և արևմտահայ զինուժի միավորմամբ ստեղծվեց Առանձին հայկական կորպուսը՝ Նազարբեկյանի հրամանատարությամբ: Առանձին հայկական կորպուսի կազմում էր մոտ 25 հազար զինվոր:

  • Ո՞րն էր Տրապիզոնի բանակցությունների ձախողման գլխավոր պատճառը։ Ինչո՞ւ անրդկովկասյան զորքը անհաջողության մատնվեց պատերազմի սկզբնական շրջանում։ Ի՞նչ որոշում կայացրեց հայ ազգային քաղաքական ուժերի հորհրդակցությունն Ալեքսանդրապոլում։ Ե՞րբ և ինչո՞ւ երկրամասն անջատվեց Ռուսաստանից։

Անդրկովկասյան Սեյմը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը և որոշեց օսմանյան Թուրքիայի հետ առանձին հաշտություն կնքել: Բանակցությունների վայր ընտրվեց թուրքերի կողմից գրավված Տրապիզոնը:

Բանակցությունները ընթացան 1918 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը: Թուրքերը պնդում է էին ճանաչել Բրեստ-Լիտովսկի հաշտությոան պայմանները և անկախ հռչակել Անդրկովկասը: Թուրքերը համարում էին Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը իրենց ներքին խնդիրը և դեմ էին դրա քննարկմանը: Այսպիսի իրավիճակում Անդրկովկասի Սեյմն ընդհատեց բանակցությունները և հայտարարեց ռազմական դրություն, այսինքն՝ պատերազմ Թուրքիային:

Թուրքական զորամասերը շուտով գրավեցին Բաթումը: Վրացական կորպուսը չկարողացավ կանգնեցնել թշնամուն: Իսկ Այսրկովկասի թաթարները մուսավաթականները թշնամական դիրք բռնեցին հայերի հանդեպ:

Նման իրավիճակում Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ճակատի պաշտպանության, Անդրկովկասի անկախության և այլ կենսական հարցերի քննարկման մասին: Մասնակիցների մեծամասնությունը կողմ էր Անդրկովկասն անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Սակայն Սեյմը, ուր գերակշռում էր վրաց-թաթարական խմբավորումը, հայտարարեց երկրամասը Ռուսաստանից անջատելոը և անկախ հռչակելու մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդական Դաշնային Հանրապետություն (ԱԺԴՀ): Հաստատվեց նոր կառավարություն:

Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Թեման՝ Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը.
ա/ Մարդասիրական մտքի զարգացումը
բ/ Պատերազմ վարելու միջազգային իրավական կարգավորումը

Առաջադրանք
1․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում այսօր աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող պատերազմների համատեքստում:

1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաները վերաբերում են քաղաքացիական բնակչության և ռազմագերիների պաշտպանությանը պատերազմի ժամանակ: Ըստ դրանց՝ պատերազմների ընթացքում քաղաքացիները չպետք է տուժեն, և ռազմագերիներին պետք է վերաբերվել առանց խոշտանգումների:

Սակայն այսօր տարբեր տարածաշրջաններում ընթացող պատերազմները, օրինակ՝ Պաղեստինում, Սիրիայում և Ուկրաինայում, ցույց են տալիս, որ այս սկզբունքները հաճախ չեն պահպանվում, և քաղաքացիներն ու ռազմագերիները ենթարկվում են բռնությունների ու խախտումների:

Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ.

Թեմա 15՝ Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ.
ա/ Խաղաղություն և հակամարտություն
բ/ Պատերազմը և քաղաքակրթության զարգացման աստիճանը
Էլ. դասագիրք՝ Հասարակագիտություն-11․/էջ 233-239/․

Առաջադրանք
Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընթերցում-վերլուծություն
/բլոգային աշխատանք/.

Այս հոդվածներից ինձ ամենից շատ հետաքրքրեց «Ինքնասպանի հայտնությունը»։ Այն բացահայտում է ինքնասպանության եզրին կանգնած մարդու ներաշխարհը, նրա մտքերը և ներքին հակասությունները։ Գլխավոր հերոսը հուսահատ էր ու հոգնած կյանքից, սակայն դեռ ինչ-որ տեղ հույս ուներ, որ մեկը կփրկի իրեն։ Նա հավատում էր, որ ոչ ոք չի սիրում իրեն, բացի Աստծուց, և հենց այդ պատճառով ուզում էր գնալ Նրա մոտ։
Հոդվածում շոշափվում է հասարակության ազդեցությունը մարդու վրա, ինչպես նաև այն սխալ պատկերացումները, որոնք մարդիկ ունեն ինքնասպանության եզրին կանգնած անձանց մասին։ Քրիստոնեության դերն այս հարցում ևս քննարկվում է՝ անդրադառնալով ինքնասպանության ընկալմանը։
Հատկապես հետաքրքիր էր վերջաբանը, երբ կինը, փոխանակ օգնություն կանչի ինքնասպանության փորձ կատարած մարդու համար, առաջին հերթին մտածում է գողանալու մասին։ Այս դրվագը բացահայտում է մեր հասարակության վատ կողմերից մեկը՝ ագահությունը, որը երբեմն խանգարում է մարդկային կարեկցանքին։