Թեմա՝ «Իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում (1918թ․ հունվար-ապրիլ)»
Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․
- Ցո՛ւյց տվեք Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո երկրամասում իշխանության համար պայքարի գլխավոր առանձնահատկությունը։ Ե՞րբ սկսեց գործել և ի՞նչ կազմ ուներ Անդրկովկասյան Սեյմը։
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո, այսրկովկասում իշխանության համար ծավալվում էր ինտենսիվ պայքար: Վրացի գործիչները փորձում էին հաստատել վրացական գերիշխանությունը տարածաշրջանում: Վրաստանի և թաթարների դաշինքի ամենավտանգավոր մրցակիցը ՀՅԴ-ն էր, քանի որ նա ուներ Կովկասյան ճակատում իրական ռազմական ուժ՝ հայկական կանոնավոր զորքի տեսքով:
Երկրամասի իշխանության կառուցվածքում տեղի ունեցավ փոփոխություն՝ Ռուսաստանի Սահմանադիր ժողովի պատգամավորներից կազմվեց երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմին՝ Սեյմը, որը սկսեց գործել 1918թ. փետրվարի 10-ից: Սեյմի կազմում կար 36 մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 էսէռ և այլն: Սեյմի նախագահն էի մենշևիկ Չխեիձեն: Այն չճանաչեց Ռուսաստանի խորհրդային կառավարությանը:
- ՀՅԴ-բոլշևիկներ բանակցությունների արդյունքում ի՞նչ որոշվեց միասնական հայկական ճակատ ստեղծելու ուղղությամբ։ Ձեր կարծիքով ինչո՞ւ այն ամբողջապես հնարավոր չեղավ իրականացնել։
Խորհրդային իշխանության հաստատման խնդիրը կապված էի Արևմտյան Հայաստանի հարցի հետ: Ռուսական բանակի կողմից ռազմաճակատը լքելու իրավիճակում Շահումյանը առաջարկեց միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ թուրքերի: 1918թ. հունվարի սկզբերին Թիֆլիսում այդ խնդրի շուրջ բանակցեցին ՀՅԴ ներկայացուցիչները և հայ բոլշևիկները: Նրանք համաձայնության եկան՝ ստեղծել միասնական հայկական ճակատ, որը պետք է պայքարեր Թուրքիայի դեմ։ Սակայն, տարբեր քաղաքական շահերի և անպատրաստության պատճառով այդ ճակատը ամբողջապես չէր իրականանում: Բոլշևիկները չէին վստահում ՀՅԴ-ին, իսկ ՀՅԴ-ն պատրաստ չէր փոխզիջումների գնալ, ինչի հետևանքով պաշարները և ռազմավարությունը չհամընկան։
- Ե՞րբ ձեռք բերվեց հայկական կորպուս կազմավորելու իրավունքը։ Ովքե՞ր նշանակվեցին կորպուսի հրամանատար և կոմիսար։ Արամ Մանուկյանը ե՞րբ մեկնեց Երևան։ Ի՞նչ գործ էին ծավալել Արամը, Դրոն և Սիլիկյանը Երևանի նահանգում։
Փոփոխված քաղաքական պայմաններում հայ ազգային մարմիններին հաջողվեց ձեռք բերել կորպուս ստեղծելու իրավունք: Ռուսական բանակի գերագույն սպայակույտի 1917թ. նոյեմբերի 16-ի հրամանով Կոովկասյան ճակատում սկսվեց կազմավորվել հայկական կորպուսը: Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց կորպուսի հրամանատար, իսկ Դրոն՝ կոմիսար: Հայոց ազգային խորհուրդը 1917թ. դեկտեմբերի վերջերին թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին:
1918թ. Երևան ժամանեց գեներալ Մովսես Սիլիկյանը և ստանձնեց կորպուսի առաջին դիվիզիայի զորամասերի ու սպայակույտի ձևավորման ղեկավարությունը: Երևան եկավ նաև Դրոն:
Արամը, գեներալ Սիլիկյանը և Դրոն համագործակցում էին և շոշափելի գործ կատարում: Զորամասերի զգալի մասը զբաղվում էր նահանգի մուսուլմանների խռովությունները ճնշելով և Ալեքսանդրոպոլ-Ջուլֆա երկաթուղին ապաշրջափակելով:
- Ձեր կարծիքով ինչո՞ւ Անդրանիկը նշանակվեց Էրզրումի պաշտպանական շրջանի ղեկավար։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ պահել Արևմտյան Հայաստանը։
Թուրքերը խախտեցին զինադադարը Կովկասյան ճակատում և 1918թ. հունվարի 28-ին անցան ճակատային գիծը: Գնահատելով Էրզրումի ռազմավարական նշանակությունը՝ Հայոց ազգային և Հայաստանի ապահովության խորհուրդները Անդրանիկին նշանակեցին տեղի պաշտպանական շրջանի ղեկավար: Սակայն հայկական զորամասերին չհաջողվեց թշնամու գերակշիռ ուժերին հետ մղել: Փետրվարի 27-ին թուրքերը գրավեցին Էրզրումը, իսկ հետո հայկական մյուս զորամասերը նահանջեցին նաև Խնուսից, Մանազկերտից, Ալաշկերտից ու Վանի շրջանից: Թուքրերը սկսեցին անմիջապես սպառնալ Արևելյան Հայաստանին:
Այս տեղի ունեցավ, քանի որ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում հայկական կանոնավոր զորամասերի համալրումը դեռ չէի ավարտվել կամ նրանք ճակատային թիկունքում էին: Սակավաթիվ հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել ճակատային գիծը: Նաև կապ ուներ Խորհրդային Ռուսաստանի բրեստյան պարտվողական քաղաքականության և վրաց մենշևիկների ու մուսավաթականների հակահայկական դաշինքի պատճառով:
- Ե՞րբ ձևավորվեց Առանձին հայկական կորպուսը։ Որքա՞ն էր Կովկասյան ճակատում ստեղծված հայկական զորքի ընդհանուր թիվը։
Թշնամու առաջխաղացման պայմաններում տեղի ունեցավ հայկական ռազմական ուժերի վերակազմակերպում: 1918թ. մարտի 1-ին Հայկական կորպուսի և արևմտահայ զինուժի միավորմամբ ստեղծվեց Առանձին հայկական կորպուսը՝ Նազարբեկյանի հրամանատարությամբ: Առանձին հայկական կորպուսի կազմում էր մոտ 25 հազար զինվոր:
- Ո՞րն էր Տրապիզոնի բանակցությունների ձախողման գլխավոր պատճառը։ Ինչո՞ւ անրդկովկասյան զորքը անհաջողության մատնվեց պատերազմի սկզբնական շրջանում։ Ի՞նչ որոշում կայացրեց հայ ազգային քաղաքական ուժերի հորհրդակցությունն Ալեքսանդրապոլում։ Ե՞րբ և ինչո՞ւ երկրամասն անջատվեց Ռուսաստանից։
Անդրկովկասյան Սեյմը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը և որոշեց օսմանյան Թուրքիայի հետ առանձին հաշտություն կնքել: Բանակցությունների վայր ընտրվեց թուրքերի կողմից գրավված Տրապիզոնը:
Բանակցությունները ընթացան 1918 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը: Թուրքերը պնդում է էին ճանաչել Բրեստ-Լիտովսկի հաշտությոան պայմանները և անկախ հռչակել Անդրկովկասը: Թուրքերը համարում էին Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը իրենց ներքին խնդիրը և դեմ էին դրա քննարկմանը: Այսպիսի իրավիճակում Անդրկովկասի Սեյմն ընդհատեց բանակցությունները և հայտարարեց ռազմական դրություն, այսինքն՝ պատերազմ Թուրքիային:
Թուրքական զորամասերը շուտով գրավեցին Բաթումը: Վրացական կորպուսը չկարողացավ կանգնեցնել թշնամուն: Իսկ Այսրկովկասի թաթարները մուսավաթականները թշնամական դիրք բռնեցին հայերի հանդեպ:
Նման իրավիճակում Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ճակատի պաշտպանության, Անդրկովկասի անկախության և այլ կենսական հարցերի քննարկման մասին: Մասնակիցների մեծամասնությունը կողմ էր Անդրկովկասն անկախ հռչակելու թուրքական պահանջի դեմ: Սակայն Սեյմը, ուր գերակշռում էր վրաց-թաթարական խմբավորումը, հայտարարեց երկրամասը Ռուսաստանից անջատելոը և անկախ հռչակելու մասին: Ստեղծվեց Անդրկովկասի Ժողովրդական Դաշնային Հանրապետություն (ԱԺԴՀ): Հաստատվեց նոր կառավարություն: