Ո՞ւմ պետք է պատկանեն հանքերը Հայաստանում

Այս հարցը կարևոր է Հայաստանում, քանի որ հանքերի մեծ մասը մեր երկրում մասնավոր են և Հայաստանին ոչ մի եկամուտ չեն բերում, բացի ընկերությունների վարկերից: Կա երեք տարբերակ, թե ում պետք է հանքերը պատկանեն՝ մասնավոր ընկերությանը, պետությանը կամ այն կարող է լինել երկուսը մեկում: Ինձ թվում է ամենաճիշտ տարբերակը վերջինն է, քանի որ մասնավորի դեպքում կոռուպցիան ավելի հնարավոր է, նաև օտարերկրացի ընկերություններին այդքան չեն հետաքրքրում մեր երկրի բնապահպանության խնդիրները: Պետությանը պատկանելության դեպքում երկիրն է կառավարում ֆինանսները, որոնք գալիս են հանքարդյունաբերությունից, սակայն պետության բյուջեն կարող է չհերիքել լավ գործիքներ ապահովվելու համար:
Եթե երկուսն իրար հետ լինեն, այսինքն լինի պետություն-մասնավոր համագործակցությունը, ապա բյուջեն ավելի լավ կկառավարվի և միևնույն ժամանակ կլինեն լավ գործիքներ: Բնապահպանության վրա ավելի շատ ուշադրություն կդարձնեն, քանի որ պետությունը հսկում է դա, նաև շահույթ կլինի մեր պետության համար: Այս ամեն ինչը հնարավոր կլինի, եթե կոռուպցիա չլինի և պայմանագրերը լինեն թափանցիկ:

Հանրահաշիվ Դաս 19

Ցուցչային հավասարման բանաձև՝

a= b b </ 0 = > 
2x = 32
2x = 25
x = 5

Առաջադրանքներ՝

դ) (1/4)x = 16
1/4 = 4-1
(4 — 1)= 42
4-x = 42
-x = 2
x = -2

ա) 3x+2 = 81
3x+2 = 34
x + 2 = 4
x = 4 — 2 = 2

գ) (√3)x — 5 = 27
(√3)x — 5 = 33
(31/2)x — 5 = 33
1/2 * x — 5 = x-5/2
3x — 5/2 = 33
x — 5/2 = 3/1
x — 5 = 6
x = 6 + 5 = 11

զ) (0,125)3-x = 2√2
2√2 = 21 * 21/2 = 21 + 1/2 = 23/2
125/1000 = 1/8 = 1/23 = 2-3
(2-3)3-x = 23/2
-3 * 3 — x = -9 + 3x
-9 + 3x = 3/2
3x = 3/2 + 9 = 3 + 18/2 = 21/2
x = 21/2 * 3 = 21/6 = 7/2

ա) 63x+2 = 62x + 7
3x + 2 = 2x + 7
3x — 2x = 7 — 2
x = 5

բ) 54x+1 = (0,2)x-6
0,2 = 2/10 = 1/5 = 5-1
54x+1 = (5-1)x-6
-1 * (x — 6) = -x + 6
4x + 1 = -x + 6
5x = 5
x = 1

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը

  • Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում։ Ինչպե՞ս ընդունվեց այդ փաստն Անդրկովկասում։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին երկրամասում։

1917թ․ հոկտեմբերի 24-ին Պետրոգրադում սկսվեց բոլշևիկյան զինված ապսամբությունը։ Ապստամբները գրավեցին մայրաքաղաքի բոլոր ռազմավարական կետերը։ Տեղի ունեցավ զինված հեղաշրջում։ Ռուսաստանում ընդհատվեց դեմոկրատական հեղափոխությունը և սկսվեց մի փուլ, որը բոլշևիկների կարծիքով պետք է հանգեցներ սոցիալիզմի հաղթանակին։ Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարը Լենինի գլխավորությամբ ստեղծեց կառավարություն, որը մինչև Սահմանադիր Ժողովի հրավիրումը պետք է կառավարեր երկիրը։
Անդկովկասում Հոկտեմբերյան հեղաշրջման լուրը միանշանակ չընդունվեց։ Հոկտեմբերի 25-ին Թիֆլիսի խորհուրդը մենշևիկների ու էսեռների առաջարկով բանաձև ընդունեց դեմոկրատական իշխանություն ստեղծելու և Սահմանադիր ժողով հրավիրելու անհրաժեշտության մասին։ Սակայն Լենինն ու բոլշևիկները հրաժարվեցին այլ ուժերի հետ համագործակցելու գաղափարից։ Նրանք ցրեցին դեմոկրատական սկզբունքներով ընտրված Սահմանադիր ժողովը և բացահայտ հալածանք սկսվեց այլախոհների նկատմամբ։ Նման պայմաններում Անդրկովկասում դրսևորվեց կենտրոնից անկախ, նոր իշխանություն կազմակերպելու ձգտումը։

  • Ե՞րբ կնքվեց և ի՞նչ էր նախատեսում Երզնկայի զինադադարը։ Ներկայացրե՛ք Կովկասյան ճակատի մերկացման գործընթացը․ ի՞նչ գործոններով էր այն պայմանավորված։

Անդրկովկասում իշխանությունը Կոմիսարիատին անցնելուց 2 օր անց թուրքական հրամանատարությունն առաջարկեց զինադադար կնքել։ Այն ստորագրվեց 1917թ․ դեկտեմբերի 5-ին Երզնկայում, որպեսզի վերջ տալ Կովկասյան ճակատում գտնվող երկու կողմերի միջև մարտերին։
Ռուսաստանի հեղափոխությունը խաթարեց բանակի կազմակերպվածությունը, իսկ բոլշևիկների իշխանության գալը ավելացրեց անկայունությունը։ Օսմանյան կայսրության զորքերի ներխուժումը և տարածաշրջանային ազգային շարժումների ակտիվացումը, ինչպես նաև ռուսական բանակի սոցիալական ու մարտական դժվարությունները նպաստեցին դիրքերի կորուստին։ Արտաքին և ներքին պատճառներով ռուսական բանակը չկարողացավ դիմակայել տեղական ուժերին, ինչը հանգեցրեց Կովկասի մերկացման։

  • Ե՞րբ է ընդունվել և ովքե՞ր էին կազմել «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը։ Արդյոք իրագործելի՞ էր այն․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը։ Ի՞նչ իրատեսական առաջարկներով կլրացնեիք հրովարտակը։

1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունվեց <<Թուրքահայաստանի մասին>> հրովարտակը՝ Խորհրդային Ռուսաստանի կոռավարության կողմից:

Բոլշևիկյան կառավարությունը, ըստ հրովարտակի, պաշտպանում էր պատերազմի ժամանակ գրավված հայկական մարզերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախությունը:

Դրա իրագործումը հնարավոր էր համարվում միայն մի շարք նախնական երաշխիքների դեպքում՝ ռուսական զորքերի դուրսբերում Արևմտյան Հայաստանից, հայկական ժողովրդական միլիցիայի կազմավորում և բռնագաղթած հայության վերադարձ հայրենի եզերք: Սակայն դա դժվար էր իրագործել, քանի որ Ռուսաստանի կառավարությունը անկայուն էր՝ հեղափոխությունից հետո, նաև Օսմանյան կայսրությունը դժվար թույլ տար այդ տարածքները կառավարել:

Հրովարտակը լրացնելու համար կարելի էր նաև այս հարցի ճանաչումը ստանալ այլ երկրներից, ուժեղացնել հայկական կառավարությունը և զորքը:

  • Ներկայացրե՛ք արևմտահայ զորամիավորման ձևավորման գործընթացը։

Կովկասյան ռազմաճակատի ռուսական հրամանատարությունը ձեռնարկեց քայլեր, որպեսզի պահպանի երեք տարվա ընթացքում նվաճած բնագծերը Հայաստանում, ինչը համընկնում էր հայության կենսական շահերին: Գլխավոր հրամանատարի 1917թ. դեկտեմբերի 7-ի գաղտնի հրամանի համաձայն՝ նվաճված մարզերի հայ բնակչությունից սկսեցին կազմակժվորվել չորս հրաձգային գնդեր:

Արևմտահայ խորհուրդը որոշում կայացրեց այդ գնդերից ստեղծել արևմտահայ զորաբաժին (դիվիզիա): Այս գործի համար ստեղծվեց գործադիր նոր մարմին՝ Հայաստանի ապահովության խորհուրդը:

  • Ի՞նչ նոր մոտեցումներ ցուցաբերեց Խորհրդային Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ։ Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը։ Գնահատե՛ք այն։

Խորհրդային Ռուսաստանը յուրատիպ մոտեցումներ դրսևորեց արտաքին քաղաքականության բնագավառում: Բոլշևիկները՝ Անտանտի տերությունների հետ, Բրեստ-Լիսովսկում 1917թ. դեկտեմբերի սկզբին դաշինք կնքեցին Գերմանիայի և Քառյակ դաշինքի մյուս պետությունների հետ: Շուտով սկսվեցին հաշտության բանակցություններ:
Բոլշևիկների համար Արևմտյան Հայաստանի խնդիրը երկրորդական էր, չնայած նրան, որ Հայկական հարցը քննարկման առարկա էր բանակցությունների ողջ ընթացքում: Բանակցությունների ժամանակ գերմանական դաշինքի պատվիրակները Ժողկոմխորհի ներկայացուցիչներից պահանջեցին ճանաչել Անդրկովկասի անկախությունը: Միաժամանակ անկախության խնդիր դրվեց նաև Անդրկովկասյան կոմիսարի առջև: Կոմիսարիատն ընդունեց հակասական մի որոշում, որով երեք շաբաթ ժամանակ էին խնդրում. հարցի պատասխանը պետք է տար գումարվելիք Սեյմը: Ի վերջո, շուրջ երեք ամիս տևած բանակցությունների արդյունքում 1918թ. մարտի 3-ին (նոր տոմարով) Բրեստ-Լիսովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ դաշինքի երկրների միջև: Դրանով Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դադարեցրեց իր մասնակցությունը Առաջին աշխարհամարտին:

Այսպիսով՝ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը:

Assignments for 10.03.25

Navigate Reading: Generation X, Y, Z, slide 79, ex 3
Navigate slide 84, ex 6 a, Gifford’s Circus

3. Match profiles A-D to generations 1-4 in exercise 2.

A. Baby Boomers
B. Generation Y
C. Generation Z
D. Gneration X

6a. Complete the online review of a circus show with words from the box.

Review: Gifford’s Circus

When I won tickets for Glifford’s Circus in a competition, I wasn’t convinced I’d enjoy it. In fact, I nearly gave the tickets away. Thank goodness I didn’t, as it turned out to be one of the most thrilling shows I’ve ever seen!

The secret of its appeal is that it combines the charm of a small, old-fashioned circus with world-class talent from performers recruited from countries as far afield as Russia, China, Ethiopia.The ninety-minute show includes a huge variety of breathtaking displays: acrobats, gymnasts, fire-throwing jugglers and performing animals, all of which are accompanied by live music. What makes it unusual is that all the acts are linked by a story, so it’s more than just a series of individual, unrelated performances.

The fire-throwing jugglers went down very well with the audience, as did the man who added chair after chair to an impossibly tall tower on which he was balancing, I could barely look!

For me, the highlight of the show was the animals: a magnificent horse ridden by the circus owner, dogs jumping through hoops and riding horseback, and the most enormous turkey — and it really was huge! — strutting majestically round the ring. It was an extraordinary sight!

Gifford’s describes itself as a ‘humane circus’, and treats its animals kindly. Their dogs, for example, are rescue dogs, abandoned by their previus owners, and trained to perform using treats and rewards, nor punishment. They certainly seemed well cared for.

This show is on until the end of the month. If you get a chance to go, take it. You won’t be dissapointed. A word of advice: take a cushion, as the seats are wooden benches.

Գրականություն Լոռեցի Սաքոն

«Լոռեցի Սաքոն»

Առաջադրանքներ

1.Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։

երախ — բերան կամ անցք
անձավ — քարանձավ
քաջք — ոգի կամ դև
շնալիր — դև, շուն
համկալ — հովվի ընկերակից
փարախ — ոչխարների հանգստանալու տեղ

2. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։

Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։

3. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ սաքոն իր մենակությունից դժգոհ է։

Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա․․․

4. Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։

Նա նկարագրում է իր տատիկի պատմած առասպելը, որտեղ չարքերը՝ թուրք կականց կերպարանքով, երևում էին միայնակ մարդկանց:

5. Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մարդկանց ու կործանում։

Հունական Սիրենաները, ռուսալկաները և այլն:

6. Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.

ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
Հիմնավորիր պատասխանդ։

Ինձ թվում է, որ Սաքոյի կործանման պատճառը իր հոգեպես թուլությունն էր, ինչի պատճառով չար մտքերի համար խոցելի էր: Նա տխուր էր երևում և շատ մտածկոտ:

7. Կարդա նաև Էդգալ Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր՝
-ոգիները երբ են հայտնվում ստեղծագործություններից յուրաքանչյուրում.
-Ինչպե՞ս են վերաբրվում դրանց հերոսներից յուրաքանչյուրը։

Երկու բանաստեղծություններում էլ հերոսները մտահոգված էին և ընկել էին խորը մտքերի մեջ, ինչի ժամանակ նրանք միայնակ էին:

Երկու հերոսներն էլ ընդունեցին հոգիների հայտնվելը որպես վատ խորհրդանիշ և ուզում էին նրանցից ազատվել:

8. Ոգիներից՝ կերպարների տարբեր կերպ ազդվելը պատճառաբանիր։

<<Լոռեցի Սաքոն>> ստեղծագործության մեջ Սաքոն ավելի շատ վախենում էր այդ հոգիներից, քանի որ չեր հանդիպել նրանց դեմ առ դեմ և միայն տատիկի պատմություններում էր լսել: Նա կարծում էր, որ կկարողանար հաղթահարել նրանց:

<<Ագռավը>> ստեղծագործության մեջ հերոսի թվաց, թե ագռավը դա իր սիրեցյալն էր և սկզբից բավականին դրական ընդունեց նրան, սակայն վերջում նրա մոտ անհանգստություն առաջացավ այն մտքից, որ թռչունը կարող էր ուղարկված լինել սատանայի կողմից և չարություն էր, քանի որ ագռավները ընդհանրապես այդպիսի հատկանիշների հետ են ասոցացվում:

9. Տեղեկություններ գտիր սարսափի ժանրի մասին, ըստ քեզ՝ ինչն է այդ ժանրում գրավում մարդկանց (ում որ գրավում է)։

Պատճառը, որ մարդիկ սիրում ենք սարսափը, վառ էմոցիաներ զգալն է: Սարսափելի արարքների ենթարկվելը կամ նույնիսկ այդ արարքների ակնկալիքը կարող են խթանել մեզ՝ և՛ մտավոր, և՛ ֆիզիկապես:

10. Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։

Չարքերը մարդիկ հաճախ կապում են վախերի, բացասական ուժերի և վնասակար ազդեցությունների հետ։ Դրանք կարող են արտահայտվել տարբեր ձևերով՝ որպես մտքեր, զգացմունքներ, որոնք մարդուն անհանգստություն են պատճառում։

Չարքերին դիմակայելու և դրանցից պաշտպանվելու համար կարևոր է լինել բարի, հավատալ սեփական ուժերին և ունենալ դրական մտածելակերպ։ Երբ մարդը վստահ է իր ընտրած ճանապարհի նկատմամբ, չի տրվում վախերին ու կասկածներին, նա պաշտպանվում է բացասական ուժերից։

Հանրահաշիվ Դաս 18

Բանաձև՝

Sn = b1(1 — qn)/1 — q — ընդհանուր
S = b1/1 — q

Առաջադրանքներ`

S = 2/1 — q
q = b2/b1 = 1/2 = 0,5
S = 2/1 — 0,5 = 4

S = 3/1 — q
q = b2/b1 = 1/3
S = 3/1 — 1/3 = 3/2/3 = 9/2

S = 4/1 — q
q = b2/b1 = 1/4 = 0,25
S = 4/1 — 0,25 = 5,ɑ

S = 5/1 — q
q = b2/b1 = 1/5 = 0,2
S = 5/1 — 0,2 = 6,25

S = 6/1 — q
q = b2/b1 = 1/6
S = 6/1 — 1/6 = 6/5/6 = 36/5

q = b3/b= 16/8 = 2
b= b1 * q
8 = b1 * 2
8/2 = b1
b1 = 4

q = b3/b= 9/3 = 3
b= b1 * q
3 = b1 * 3
3/3 = b1
b1 = 1

q = b3/b= 8/4 = 2
b= b1 * q
4 = b1 * 2
4/2 = b1
2 = b1

q = b3/b= 15/5 = 3
b= b1 * q
5= b1 * 3
5/3 = b1

q = b3/b= 18/6 = 3
b= b1 * q
6 = b1 * 3
6/3 = b1
b1 = 2

b1 * 10 = 80

Եղիշե Չարենցի քաղաքական պոեզիան

Շատերը գիտեն Եղիշե Չարենցին որպես սիրային և հայրենասիրական թեմաներով գրող, սակայն նա նաև եղել է քաղաքական մտածող: Իր որոշ ստեղծագործություններում նա ցույց էր տալիս Խորհրդային միության վատ կողմերը և սոցիալական ու քաղաքական իրադարձությունները՝ հեղափոխություններ, բռնապետություններ և տարբեր ռեժիմներ։

Խորհրդային միության սկզբում իր ստեղծագործություններում կարելի է տեսնել Չարենցի ոգևորությունը՝ փոփոխությունների պատճառով: Նա կարծում էր, որ այս փոփոխությունները կբերեին ազատություն, արդարություն և համերաշխություն: Այդպիսի ստեղծագործություններից էին՝ «Ամբոխները խելագարված», «Հասել է ժամ»: Սակայն մի քանի տարի անց կարելի է նկատել իր ստեղծագործությունների մեջ փոփոխություն՝ կային ակնարկներ Խորհրդային միության սահմանափակումների մասին, սակայն նա չէր կարող դրանց մասին ակնհայտ գրել՝ նա համարվում էր խորհրդային պոետ, և գիտեր, որ հալածանքի կարժանանար: Չարենցը գնալով ավելի և ավելի էր հիասթափվում խորհրդային կարգից, տեսնում էր բռնություն և հալածանք, իր ստեղծագործությունները է՛լ ավելի քաղաքական և քննադատող են դառնում:

Այս աստիճանական փոփոխությունը տեսնելու համար պետք է կարդալ Եղիշե Չարենցի ստեղծագործություններից՝ «Ամբոխները խելագարված», «Մարիանետկա», «Սովետական աշխարհ», «Տաղարան», «Թիֆլիսի կինտոն», «Իմ մահվան օրը կիջնի լռություն», «Գիրք ճանապարհի» և այլն:

1935թ. նա դուրս եկավ Գրողների միությունից՝ խնդրելով դա չկապել քաղաքականության հետ, սակայն նրան տնային կալանքի տակ դրեցին, իսկ 1937թ. նրա դեմ կատարվում էին քաղաքական հալածանքներ, իր բնակարան ներխուժեցին և տարան բանտ՝ մեղադրելով ազգայնականության, հակահեղափոխականության և ահաբեկչության մեջ: Նոյեմբերի 27-ին նա մահանում է բանտի հիվանդանոցում, սակայն դեռ հստակ պարզ չէ, թե ինչպես, և կան մի քանի վարկածներ:

Եթե սպանություն էր կատարվել Խորհրդային ղեկավարների կողմից, ապա պարզ է, որ նրանք վախենում էին, որ իրենց ճնշված ժողովուրդը կարող է ապստամբել և փորձել ազատվել բռնությունից ու անարդարությունից, հատկապես երբ հակախորհրդային տեսակետներ էր արտահայտում հայտնի և հարգված մարդ:

Assignments for 06.03.25

Watch the video, Against the Law? , do the ex-es 1,2,4, slide 75
Destination C1 Vocabulary Change and Technology Unit 4/ slide 28

1. Match the words from box A to words from box B to make collocations.

A common — B sense, A legal — B statue, A major — B crimes, A minor — B misdemeanour, A prison — B sentence

2. All the actions in the list below are crimes somewhere in the world. Do you think they should be crimes? Is so, are they major crimes or minor misdemeanours? What punishment should they receive (if any) — a caution, a fine, a prison sentence?

  • driving while sleeping
    I think this is a crime, more closely a minor misdemeanour. The punishment should be a fine.
  • selling cabbage on a Sunday
    I don’t think this is a crime and shouldn’t be punished.
  • building sandcastles on the beach
    I don’t think this is a crime and it shouldn’t be punished.
  • forgetting your wife’s birthday
    I don’t think this is a crime, even though it’s a very bad action. It shouldn’t be punished.
  • making funny faces at police dogs
    I don’t think this is a crime and it shouldn’t be punished.
  • feeding the homeless
    I don’t think this is a crime and it shouldn’t be punished.

4. Decide if the following statements are true (T) or false (F).

  1. British Members of Parliament can wear armour to work if they wish. T
  2. The Italian police felt that flip-flops weren’t smart enough to be worn in public. T
  3. Different states in the USA have different laws. T
  4. The law about police dogs wasn’t intended to include funny faces. T
  5. In 1644, the English government banned Christmas. F
  6. Eating mince pies is still illegal in England. F

Կենսաբազմազանության կորուստ Հայաստանում

Կենսաբազմազանության կորուստը վերաբերում է որոշակի տարածքում կենսաբանական բազմազանության ցանկացած ասպեկտի կրճատմանը մահվան, ոչնչացման կամ մարդու ձեռքով հեռացման միջոցով:

Անտառահատումների տնտեսական ծախսերը Հայաստանում, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները և էկոհամակարգային ծառայությունների կորուստը, գնահատվում են տարեկան ավելի քան 8 միլիոն դոլար:

Կենսաբազմազանությունը Հայաստանում ներառում է ավելի քան 200 ուտելի բուսատեսակ, 40 ուտելի սնկերի տեսակ, ավելի քան 1000 կերային բույս, 350 տեսակ մեղրատու բույսեր, 350 եթերակիր բույսեր, 120 ներկանյութեր, 100 վիտամիններ արտադրող բույսեր և 60 կաուչուկ արտադրող բույսեր: Բուսական աշխարհի մոտ 3%-ը (123 տեսակ) Հայաստանի տեղական էնդեմիկ է:

Կան անհետացած տեսակներ, և վտանգված են ավելի քան 400 բուսատեսակներ և 150 կենդանատեսակներ:

Հայաստանում կենսաբազմազանության առաջնային վտանգը աճելավայրերի կորուստն ու դեգրադացիան է մարդու գործունեության հետևանքով, ինչպիսիք են ինտենսիվ գյուղատնտեսությունը, անասնաբուծության զարգացումը, ուրբանիզացիան և արդյունաբերական ընդլայնումը, որոնք նույնպես նպաստում են հողի և ջրի աղտոտմանը: Կենսաբազմազանության կորուստն արագացել է վերջին հարյուրամյակի ընթացքում արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման, անտառահատումների և էկոհամակարգերի շահագործման պատճառով: Այս անկման հիմնական գործոնները կապված են մարդու ազդեցության հետ, ներառյալ աճելավայրերի ոչնչացումը, գերշահագործումը, աղտոտվածությունը թափոններից և պարարտանյութերից, գերարածեցումը, ապօրինի անտառահատումները, զբոսաշրջության ընդլայնումը, ինվազիվ տեսակները, կլիմայի փոփոխությունը և ոռոգման վատ համակարգերը, որոնք հանգեցնում են հողի դեգրադացիայի:

Գործողություններ կատարելով այս մտահոգության համար՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը գործնական ցուցադրություն ունեցավ 2024 թվականին՝ կենտրոնանալով անտառների վերականգնման վրա: Այս նախաձեռնությունը զգալի առաջընթաց է հանդիսանում անտառների կայուն կառավարման և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված Հայաստանի հանձնառության մեջ: Քայքայված թավուտ անտառների ընտրովի բարելավմամբ՝ դրանք վերածելով ավելի բարձր որակի և կենսունակության անտառների, Հայաստանը կարող է բարձրացնել իր դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, աջակցել կենսաբազմազանությանը և նպաստել գյուղական վայրերում կանաչ աճին:

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Իրավական պատասխանատվության սկզբունքները

Հասարակագիտություն 11-Իրավունքի հիմունքներ

Իրավական պատասխանատվության սկզբունքները

Իրավական պատասխանատվության սկզբունքն է օրինականությունը, որն ունի մի քանի կողմ: Դա պատասխանատվությունը վրա է հասնում հակաիրավական արարքների համար: Թե որ արարքներն են համարվում իրավախախտում, պետք է նախատեսված լինի օրենքով: Հակառակ դեպքում արարքն իրավախախտում չէ:

Իրավական պատասխանատվություն կարող է կրել մեղավոր և իրավագործունակ անձ: Ոչ իրավագործունակ անձը այն մարդն է, ով կատարել է հանցանք, սակայն իր հոգեկան վիճակի կամ տարիքի պատճառով չի գիտակցել գործողությունների իմաստը: Իրավական պատասխանատվությունը լրիվ չափով վրա է հասնում 18 տարեկանից: Սակայն որոշ իրավախախտումների համար այն կիրառվում է նաև մինչև չափահաս դառնալը՝ 16, 14 տարեկաններում:

Իրավական պատասխանատվության կիրառումը պետք է լինի հիմնավորված: Գործի հանգամանքները պետք է հաստատվեն ստուգված, հավաստի ապացույցներով:

Իրավական պատասխանատվության կիրառումը պետք է լինի անկողմնակալ: Պատասխանատվության ենթարկելու որոշումը համարվում է անկողմնակալ, եթե այն ընդունվել է օրենքի և հստակ չափանիշների հիման վրա, որոնք կախված չեն կիրառող մարմնի նախընտրություններից։ Բացի այդ, որոշումը պետք է հիմնված լինի իրավակիրառման ընթացքում անաչառորեն բացահայտված փաստերի վրա։

Ամեն մի իրավական պատասխանատվություն պետք է անհատականացվի: Դրա համար օրենսդիրն իրավունքի նորմերում սահմանում է հարաբերական-որոշակի կամ այլընտրանքային սանկցիաներ:

Մեկ իրավախախտման համար կարող է կիրառվել պատասխանատվություն միայն մեկ անգամ: Արգելվում է միևնույն հանցագործության համար կրկնակի դատապարտումը:

Պատասխանատվությունն արդյունավետ է ոչ թե դաճանությամբ ու խստությամբ, այլ անխուսափելիությամբ:

Իրավական պատասխանատվությունը պետք է լինի մարդասիրական: Ոչ մի հանգամանք և իրադրություն չի կարող դառնալ մարդու արժանապատվությունը նսեմացնելու հիմք: Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումնող վերաբերմունքի կամ պատժի: