Վահան Տերյան․ ամբողջական վերլուծություն։
Վահան Տերյանը ծնվել է 1885թ. և մահացել 1920թ.: Նա հայ հայտնի բանաստեղծ էր, ում ստեղծագործությունները հայտնի են իրենց նուրբ ու խոր զգացմունքներով։ Բացի գրականությունից, Տերյանը նաև քաղաքական գործունեություն է ունեցել և իր հայրենիքի հանդեպ սիրո մասին շատ է գրել:
Մենք ուսումնասիրել ենք մի քանի Վահան Տերյանի ստեղծագործություն՝ «Էլեգիա», «Կարուսել», «Fatum», «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» և այլն: Այս ստեղծագործությունները քնարերգություններ են, այսինքն՝ արտահայտում են մարդու հոգու ապրումները, իր զգացմունքները՝ սերը, կարոտը, հույսը, նաև այն կարող է լի լինել սիմվոլներով, ինչը մենք նույնպես տեսնում ենք Տերյանի մոտ: Նա գեղեցիկ խորհրդանիշներ է ընտրում իր բանաստեղծությունների մեջ, որոնք թողնում են ոչ միայն պատկերացնել, այլ նաև ինքնուրույն զգալ իր զգացմունքները: Դրանք ինձ համար մի քիչ դժվար էին հասկանալը, սակայն դա օգնում է երկար մտածել և ավելի խորը վերլուծել ստեղծագործությունը: Նրա ստեղծագործությունները օգնում են զգալ այնպիսի զգացմունքներ, որոնք դու կարող է երբևէ չես զգացել, իսկ եթե զգացել ես, օգնում են դրանք վերապրել և խորապես զգալ կարոտը, բաժանումը, որը Տերյանը նկարագրում է: Տերյանի տաղաչափությունն ու հանգավորումը ոչ միայն ձևի, այլև բանաստեղծական տրամադրության ու խորության ստեղծման համար են։
<<Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա>>
Ինձ շատ դուր եկավ այս քառատողը, որը ասում է, որ սերը չունի ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ: Սերը չի սահմանափակվում ժամանակով կամ ձևով: Այն միշտ շարժվում է և կարող է անցնել տարբեր մարդկանց ու փուլերի, բայց էությունը միշտ նույնն է։
Իմ կարծիքով սերը և դրա արտահայտումը հիմա և Տերյանի ժամանակաշրջանում տարբերվում են՝ առաջ սերը պատկերված է ավելի ռոմանտիկ, նուրբ և խորը զգացմունքներով, իսկ հիմա այն ավելի բաց է և ազատ, կան շատ ավելի ձևեր սեր գտնելու, որոնք չեն թվում այդքան ռոմանտիկ և զգացմունքային: Սակայն երկու դեպքերում էլ սերը մնում է այն անհասկանալի խորը զգացմունքը, կա կարոտ, հույս և սպասում: Երևի բոլորը գիտեն, թե ինչ կարևոր տեղ է գրավում սերը արվեստի մեջ մինչև հիմա՝ գրականության, երաժշտության, կինոյի, նկարչության և այլնի մեջ, ինչը ցույց է տալիս, որ այս զգացմունքը ծանոթ է բոլորին և մեծ տեղ ունի մարդկանց կյանքերի մեջ: