Թեմա՝ «1918թ-ի Մայիսյան հերոսամարտերը »
Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․
- Ի՞նչ նշանակություն ունեն Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը՝ հայ ժողովրդի պատմության մեջ:
Մարտի 19-ին թուրքական ուժերը սկսեցին առաջանալ Սարդարապատ-Երևան ուղղությամբ: Սարդարապատ կայարանի մոտ մայիսի 21-ին տեղի ունեցավ կատաղի մարտ: Հայկական ուժերը նահանջեցին՝ հանձնելով կայարանն ու Սարդարապատ գյուղը: Էջմիածնի շրջանում կենտրոնացել էին հայկական ուժերը և հակահարձակման միջոցով կանխում էին թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան: Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500 մարտիկ: Միայն երկաթգծի երկայնքով հարձակվող թշնամին ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Հայկական զորամասերը նախապատրաստվեց հակահարձակման:
Հարձակման հաջորդ օրը հետ գրավվեց Սարդարապատ կայարանն ու գյուղը: Առաջին հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց բնակչության ու զորքի մեջ: Մշակվեց թուրքերի շրջապատման և ջախջախման ծրագիր: Հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ: Մայիսի 23-ից մարտակազմի մի մասն ուղարկվեց Բաշ Ապարանի ճակատ: Սարդարապատի հաղթական ճակատամարտը, որը տևել է մայիսի 22-ից մինչև 28-ը, ավարտվեց հայկական զորքի հաղթանակով: Թշնամին կորցրեց 3500 սպանված և նահանջեց մոտ 60կմ:
Հունիսի 2-ից դադարեցվեցին ռազմական գործողությունները թուրքական և հայկական զորքերի միջև:
Մյուս ճակատամարտը տեղի ունեցավ Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Մայիսի 20-ին թուրքական դիվիզիան Ղարաքիլիսայի փոխարեն շարժվեց դեպի Բաշ Ապարան: Նրա նպատակն էր դուրս գալ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գիծը և քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը:
Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու տեղափոխվեցին Բաշ Ապարանի ճակատ: Մայիսի 23-ին նա հասավ ռազմական գործողությունների վայր, տվեց առաջին հաղթական մարտը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29-ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայկական զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:
Թուրք-հայկական պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Ղարաքիլսայի ճակատը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո հնարավոր չեղավ կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Ղարաքիլիսա։
Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը։ Հայկական կողմն ուներ 7 հազար զինվոր և սպա։ Նրանք ներկայացնում էին Առանձին հայկական կորպուսի առաջին դիվիզիան, որի նորանշանական հրամանատարն էր գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանը։ Ղարաքիլիսիայի ճակատում կռվող թուրքերն ունեին 10 հազար զինվոր։ Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհը․ մայիսի 25-ին նա իր 40 հեծյալներով հարձակվեց թշնամու հեծյալների ու հետևակի մեծ ուժերի վրա։ Այդպես սկսվում է Ղարաքիլիսիայի հերոսամարտը։ Սակայն մայիսի 28-ին թուրքերն ընդհանուր հարձակման անցան և երկու օր անց գրավեցին Ղարաքիլիսան։ Թուքերը շարունակեցին իրենց ցեղասպանական ծրագիրը՝ տեղի հայ խաղաղ բնակչությանը ենթարկելով զանգվածային կոտորածի։
- Որո՞նք էին Մայիսյան հերոսամարտերի ընթացքում հայ ռազմիկների հաղթանակի հիմնական գործոնները:
Թուրքերը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, պահանջեցին Կարս-Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղին։ Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը նրանք վերջնագիր ներկայացրին Ալեքսանդրապոլում գտնվող հայկական զորքի հրամանատարությանը՝ պահանջելով երեք ժամվա ընթացքում հանձնել քաղաքը և հայկական զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց։ Նրանք անցնում են հարձակման, սակայն հանդիպում համառ դիմադրության։ Առաջին հաղթական մարտերը տեղի ունեցան Ջավախքում և Շիրակում։
Դեռևս 1918թ․ հունվարին Ախալքալաքում ստեղծվել էր հայկական կորպուսի հրաձգային գունդ։ Ախալքալաքի գունդը և գավառի հայկական մյուս ջոկատները կազմակերպեցին դիմադրություն։ Հայկական ուժերը հատկապես համառ դիմադրություն ցուցաբերեցին Սաթխա գյուղի մատույցներում։
1918թ․ թուրք-հայկական պատերազմի վառ էջերից է Շիրակի գոյամարտը։ Այստեղ ձևավորվել էր դիմադրական ճակատ։ Տեղի բնակչությանը միացան Շիրակի և Արագածոտնի գյուղերում ապաստանած արևմտահայ հազարավոր գաղթականներ։
Մայիսի 5-ին Տարոնի 500 կամավորները Սասունցի Մանուկի և Մուշեղի գլխավորությամբ գրավեցին Ներքին Թալինի բերդը։ Նրանք կարողացան Արագածի լեռնազանգվածը մաքրել թուրք-թաթարներից և քրդերից, ինչը մեծ դեր խաղաց Սարդարապատի հաղթանակի գործում։ Շիրակում՝ Սոգյութլուի (Սառնաղբյուր) ճակատում, հայկական ուժերի հաղթական կռիվները թուրքերի դեմ տևեցին մայիսի 16-27-ը։
- Ո՞ր հանգամանքներն են նպաստել հայերի հաջողությանը Մայիսյան հերոսամարտերում՝ պատերազմական պայմաններում:
Մայիսյան հերոսամարտերում հայերի հաջողությունը պայմանավորված էր մի քանի կարևոր հանգամանքներով։ Նախ՝ ժողովուրդը միավորված էր ընդհանուր վախով ու մտահոգությամբ՝ երկիրը կարող էր ամբողջությամբ կորցվել, և սա համարվում էր վերջին հնարավորությունը փրկվելու։ Մարդիկ չէին սպասում հրամանների՝ նրանք կամավոր միանում էին կռվին՝ իրենց ընտանիքը, հողը և ազգը պաշտպանելու համար։
Բացի դրանից, շատ կարևոր էր նաև խելացի ու ուժեղ հրամանատարների ներկայությունը՝ Դրոն, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և մյուսները, որոնք կարողացան ճիշտ կազմակերպել մարտերը և ոգեշնչել զինվորներին։ Թուրքերը կարծում էին, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը թույլ էր և խոցելի, բայց դա սխալ էր։
- Ինչպիսի քաղաքական և ռազմական հետևանքներ ունեցան Մայիսյան հերոսամարտերը՝ Հայաստանի անկախության հռչակման և անկախության պահպանումը երաշխավորելու տեսանկյունից:
Հայկական կողմի տարած հաղթանակները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորահռչակ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ․ հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր։
- Որո՞նք են Հայաստանի Հանրապետության դիմագրաված հիմնական մարտահրավերները Մայիսյան հերոսամարտերից հետո:
դժվարությունների։ Երկիրը նոր էր ձևավորվել, տնտեսությունը խիստ վատ վիճակում էր, մարդիկ սովի ու հիվանդությունների էին բախվում։ Բացի այդ, արտաքին թշնամիների վտանգը դեռ կար, և Հայաստանը միայնակ էր՝ առանց հստակ դաշնակիցների։ Բայց այս ամենի հետ ժողովուրդը շարունակում էր հավատալ և պայքարել։
- Ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի հավաքական հիշողության և ազգային ինքնության ձևավորման համար:
Սրընթաց փոխվող իրադրությունում հայ ռազմաքաղաքական ուժերը ստանձնեցին Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր բեռը, և պատերազմի արդյունքում նորաստեղծ հայկական պետությունը փաստացի դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ։ Հետագայում Հայաստանի հանրապետությունը մասնակցեց աշխարհամարտի արդյունքներն ամփոփող Փարիզի խորհրդաժողովին, իրավական (դե յուրե) ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքաին ու քաղաքական իրավունքները ձևակեպրեց Սևրի պայմանագրով։