Թեմա՝ «Հայաստանի Առաջին հանրապետության ձևավորումն ու ամրապնդումը»
- Ներկայացրե՛ք ԱԺԴՀ-ի լուծարման և ազգային պետությունների ձևավորման գործընթացը
Ազգային անկախ պետականությունը ծնվեց պատմական դժվարին պայմաններում: 1918թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան և Այսրկովկաս: Հայերը փորձեցին ստանալ գերմանացիների պաշտպանությունը և մեկնեցին Բեռլին:
Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշում: Այս օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը:
Հայաստանի անկախության խնդիրը քննարկվեց Հայոց ազգային խորհրդում մայիսի 28-ին: Քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը: Միաժամանակ որոշվեց Հայաստանի նոր պատվիրակություն ուղարկել Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով:
- Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագրի ընթացքը և արդյունքները
1918թ. մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում՝ առաջարկելով սկսել բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև: Եթե մայիսի 27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, թե այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական զորքի սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր նստելու բանակցությունների:
1918թ. հունիսի 4-ին Բթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր, որով օսմանյան կառավարությունն ընդունեց և ճանաչեց Հայաստանի անկախությունը: Սակայն հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին: Թուրքիան զավթեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Արդահանը, Օլթին, Կաղզվանը, Ախալքալաքը, Ախալցխան, այլև ամբողջ Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի կեսը, Շարուր-Դարալագյազի մեկ հինգերորդ մասը: Թուրքերին էր մնում Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա: Պայմանագիրը գործեց մի քանի ամիս:
- Ներկայացրե՛ք հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ստեղծման գործընթացը
Անկախության հռչակումից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը սկսեց ձևավորել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ: Մինչև կառավարությունը հետ կժամաներ Երևան, նրանց տեղը պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ սկսեցին աշխատել Երևանի հայոց ազգային խորհուրդը և նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանը:
Սկզբում օրենսդիր իշխանությունը կատարում էր Հայոց ազգային խորհուրդը, որը հետո դարձավ խորհրդարան։ Գործադիր իշխանությունն իրականացվում էր կառավարության միջոցով, որի առաջին ղեկավարն էր Հովհաննես Քաջազնունին։ Դատական համակարգը նոր էր ձևավորվում՝ ստեղծվեցին առաջին դատարանները և սկսվեց օրենքների մշակման գործընթացը։
- Որո՞նք էին ՀՀ օրհներգը, զինանշանը և դրոշը, ովքեր են հեղինակները
Ընդունվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը: Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Զինանշանի հեղինակներն էին ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: ՀՀ-ում որպես օրհներգ գործածվում էր <<Մեր հայրենիք>> հայրենասիրական երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը:
Առաջին հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը Հայաստանի երրորդ հանրապետությունը այսօր նույնությամբ դարձրել է իր խորհրդանիշները,
- Ներկայացրե՛ք ՀՀ բանակը
1918թ. սեպտեմբերին Առանձին հայկական կորպուսը, Բաթումը պայմանագրի համաձայն, վերակազմավորվեց դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկայանը:
Նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ծավալման համար: Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի սպարապետ: ՀՀ-ն 1920թ. սկզբին ուներ 4 առանձին բրիգադ՝ 9 գնդով, մեկ հեծյալ բրիգադ՝ 2 գնդով, ավիաջոկատ, 2 զրահագնացք և այլ ուժեր: 1920թ. սեպտեմբերին Սևանա լճի վրա գործարկվեց <<Աշոտ Երկաթ>> ռազմանավը:
Թուրք-հայկական 1920թ. պատերազմի ժամանակ հայկական բանակը հասավ 40-հազարանոց բանակի, որից մարտական ուժերի թվակազմը 25 հազար զինվորական էր: