Հայաստանի Առաջին հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը

Թեմա՝ «Հայաստանի Առաջին հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը»

  • Որո՞նք էին ՀՀ տնտեսական ծանր դրության պատճառները։ Ներկայացրե՛ք ՀՀ կառավարության ձեռնարկած արտակարգ միջոցառումները։ Ի՞նչ արդյունքներ դրանք ունեցան։

Համաշխարհային պատերազմի պատճառով խիստ տուժել էր հանրապետության տնտեսությունը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1913թ. համեմատությամբ կրճատվել էր վեց անգամ, ցանքատարածությունները՝ երեք անգամ:

Կառավարությունը դիմեց արտակարգ միջոցների: Հայտարարվեց հացի, ինչպես նաև բամբակի պետական մենաշնորհ: Կատարվում էր հացի բռնագրավում, կենտրոնացվում պետության ձեռքում ու բաշխվում բնակչությանը:
ԱՄՆ մեկնեց վարչապետ Հ. Քաջազնունին և այնտեղից ստացվեց 1,3մլն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն և այլ պարենամթերք:
Ընդունվեց գաղթականներին հողով, աշխատանքով կամ պետական նպաստով ապահովելու օրենք: Պետությունում կային 40 հազար որբ երեխա, որոնցից 13 հազարը ստացան խնամք մանկատներում, իսկ մյուսները՝ Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում (Ամերկոմ):

Այս արտակարգ միջոցառումների ձեռնարկման շնորհիվ ՀՀ-ն քայլ առ քայլ վերականգնում էր երկրի քայքայված տնտեսությունը:

  • Ի՞նչն էր ընկած ՀՀ հողային քաղաքականության հիմքում։ Ներկայացրե՛ք տնտեսական այն միջոցառումները, որոնք ձեռնարկեցին ՀՀ-ում․ ի՞նչ հետևանքներ դրանք ունեցան։

Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում հողային քաղաքականությանը: Հայկական հարցի լուծումից էր կախված՝ փոխվելու էին ՀՀ սահմանները և հողային ֆոնդի ծավալը:

Ստեղծվեցին հողային հատուկ մարմիններ, որոնց խնդիրն էր ամենակարճ ժամանակում պետականացնել բոլոր մասնատիրական, վանքապատկան, վարկուֆային, եկեղեցական ու լքյալ հողերը, դրանք բաշխել գյուղացիությանը: Նաև բաշխվեցին սերմեր:

Դրա համաձայն՝ կալվածատիրական հողատիրությունը վերացվում էր առանց հատուցման. վերացվում էր նաև հողի մասնավոր սեփականությունը և վաճառքը: Բոլոր հողերն ազգայնացվում էին, հանձնվում գյուղական համայնքներին, ինչպես նաև պարբերաբար վերաբաժանվում գյուղացիների միջև:

Տնտեսության մեջ պետությունը բույլատրում էր սեփականության տարբեր ձևերի գործունեությունը: Վարվում էր նաև ֆինանսական ճիշտ քաղաքականություն:

Ձեռնարկված տնտեսական միջոցառումների շնորհիվ ՀՀ-ն քայլ առ քայլ վերականգնում էր երկրի քայքայված տնտեսությունը:

  • Քաղաքական ի՞նչ կուսակցություններ էին գործում ՀՀ-ում․ վերհիշե՛ք, թե երբ և ովքեր էին հիմնադրել դրանք։ Հասարակական ի՞նչ կազմակերպություններ էին գործում ՀՀ-ում։ Փաստերով հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն, իրոք, ժողովրդավարական երկիր էր։

Հանրապետությունում զարգանում էր նաև հասարակական-քաղաքական կյանքը: Երկրում գործող քաղաքական կուսակցությունների թիվը ութ էր: Դրանցից երեքը հայ ազգային ավանդական կուսակցություններն էին՝ Ս. Դ. Հնչակյան (հիմնադրվել է 1887թ, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից), ՀՅԴ (հիմնադրվել է 1890թ, Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից) և Հայ սահմանադրական ռազմավար կուսակցությունը՝ ՀՍՌԿ (հիմնադրվել է 1908թ Վերակազմյալ հնչակյաններ, Արմենական կազմակերպություն և այլ կազմակերպությունների նախկին անդամների մի խմբի կողմից): Գործում էին նաև Հայ ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (հիմնադրվել է 1917թ հայ կադետների կողմից), Սոցիալ-դեմոկրատականների՝ մենշևիկներ, բոլշևիկներ, Սոցիալիստ-հեղափոխականների՝ էսէռների կուսակցությունները (հիմնադրվել է 1907 թ, ՀՅԴ նախկին անդամներ Լևոն Աթաբեկյանի և Արսեն Ամիրյանի կողմից): 1920թ. ձևավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Երկրում կայինհասարակական տարբեր կազմակերպություններ: Ամենազանգվածային հասարակական ուժն արհեստակցական միություններն էին: Գործում էին այդպիսի 13 միություն: Գոյություն ունեին կանանց և գյուղացիական միություններ, դաշնակցական երիտասարդական միություն, ռազմամարզական կազմակերպություն, Կարմիր խաչ և այլն:

1920-ին Հայաստանը նոր էր կազմավորվում, բայց արդեն ուներ ժողովրդավարական կարևոր տարրեր՝ Սահմանադրություն, ընտրովի խորհրդարան, տարբեր քաղաքական ուժեր ու խոսքի ազատության փորձեր։ Թեև դժվարություններ կային, ժողովրդավարական երկիր դառնալու հույս ու առաջին քայլերն արդեն արված էին։

Թողնել մեկնաբանություն