Դուրս գրել հռչակագրի 5 հոդված, քննարկել դրանց կիրառելիությունը Հայաստանի Հանրապետությունում
Հոդված 2.
Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:
Այս հոդվածում խոսվում է, թե ինչպես ամեն մարդ հավասար է և ունի հավասար իրավունքներ՝ անկախ ամեն ինչից: Սակայն, չնայած օրենքով սահմանված լինելուն, դեռ հաճախ մեր հասարակության մեջ հանդիպում է խտրականություն՝ կանանց, ուրիշ ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սոցիալական խմբի մարդկանց դեմ, որը, ինձ թվում է, երբեք լրիվ չի վերանա:
Հոդված 19.
Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Հոդվածում խոսվում է կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի մասին: Բայց երբեմն մարդիկ չեն ընդունում և ճնշում են ուրիշների կարծիքները՝ լինի դա քաղաքական, աշխարհայացքի, կրոնի և այլնի մասին:
Հոդված 24.
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:
Հոդվածում խոսվում է մարդու աշխատանքից հանգիստ ունենալու իրավունքի մասին: Ինձ թվում է սա շատ կարևոր է, բայց լինում է, որ աշխատողները ծանրաբեռնվածության պատճառով չեն օգտվում այս իրավունքից:
Հոդված 25.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:
Այս հոդվածում խոսվում է ամեն մարդու անհրաժեշտ կենսամակարդակի ապահովման իրավունքի մասին: Սակայն դեռ կան խնդիրներ՝ որտեղ մարդկանց դեռ դժվար է հասնել առողջապահական և սոցիալական աջակցությանը։
Հոդված 26.
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
Այս հոդվածում նշվում է մարդու անհատականության և հարգանքի զարգացման իրավունքի մասին: Բայց, ինչպես արդեն նշել եմ, Հայաստանում դեռ կա որոշակի խտրականություն: