Ճամփորդություն դեպի Գեղարոտի ջրվեժ

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Գեղարոտի ջրվեժ: Ճամփորդությունը կազմակերպել էին իմ ճամբարի ղեկավարը՝ ընկեր Անուշը Ներսիսյանը և ընկեր Անուշ Ասատրյանը:

Առավոտյան հավաքվել էինք եկեղեցու մոտ, որտեղ մեր խումբը նկարվեց մյուսների հետ և մենք շարժվեցինք: Սկզբում ավտոբուսով էին ճամփորդում, իսկ հետո տեղափոխվեցին բեռնատար: Բեռնատարով անհարմար էր ճամփորդելը, քանի որ անընդհատ ճոճվում էինք, սակայն միևնույն ժամանակ այդ փորձը զվարժալի էր: Հասնելով ջրվեժից մի քիչ ներքև, մենք կերանք և խումբը հանգստացավ, ինչից հետո շարժվեցինք վերև՝ մեր վարորդի առաջնորդությամբ: Ճամփին որոշ տեղերում ձյուն կար, սղլիկ էր, սակայն հասնելով վերև տեսանք գեղեցիկ ջրվեժը ավելի մոտիկից:

Ամբողջ ճամփորդության ժամանակ խումբը ամեն կերպ զվարճանում էր՝ երգում էին, պարում, ծիծաղելի ֆիլմ նկարահանում:

Այս ճամփորդության ընթացքում ես ունեցա նոր հիշողություններ, սովորեցի նոր բաներ ու լավ ժամանակ անցկացրեցի։

Review of the academic year

Looking back at this academic year, I can say that I’ve learned and improved. All the classes gave me new knowledge. This year in our English classes, we focused a lot on preparing for English exams, which was important for some students in our class. We also wrote essays about anything we wanted, which helped us share our ideas and opinions on topics that interest us. We did a lot of exercises from books to improve our grammar and vocabulary. I think my writing and speaking skills got better during the year. One of my favorite parts was writing freely about topics I care about. Overall, this class helped me become more confident in English.

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Կոնվենցիա  Մարդու իրավունքների և հիմնարար  ազատությունների պաշտպանության մասին Բաժին 2-րդ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Հոդված 24.Պաշտոնից հեռացնելը

Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ նա այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։

Հոդված 26.Դատարանի լիագումար նիստերը

Լիագումար նիստերում Դատարանը՝

ա. ընտրում է իր Նախագահին և Նախագահի մեկ կամ երկու տեղակալի` երեք տարի ժամկետով. նրանք կարող են վերընտրվել,

բ. ձևավորում է Պալատներ, որոնք ստեղծվում են որոշակի ժամկետով,

գ. ընտրում է Դատարանի պալատների նախագահներ. նրանք կարող են վերընտրվել,

դ. ընդունում է Դատարանի ընթացակարգի կանոնները,

ե. ընտրում է Քարտուղար և Քարտուղարի մեկ կամ մի քանի տեղակալ։

Հոդված 34.Անհատական գանգատները

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Հոդված 46.Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:

2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

Հոդված 50.Դատարանի պահպանման ծախսերը

Դատարանի գործունեության հետ կապված ծախսերը կրում է Եվրոպայի խորհուրդը:

Այս հոդվածները կարևոր են, քանի որ ցույց են տալիս, թե ինչպես է գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ինչպես է այն ազդում մեզ վրա։ Օրինակ՝ 24-րդ հոդվածը պաշտպանում է դատավորների անկախությունը, իսկ 26-րդ հոդվածը՝ դատարանի ճիշտ կազմակերպումը։ 34-րդ հոդվածը թույլ է տալիս Հայաստանի քաղաքացիներին բողոք ներկայացնել դատարան, եթե խախտվել են իրենց իրավունքները։ 46-րդ հոդվածում ասվում է, որ դատարանը պարտավոր է կատարել բոլոր վճիռները, իսկ 50-րդ հոդվածը նաև նշում է, որ Հայաստանը պարտավոր է մասնակցել դատարանի ֆինանսավորմանը։

Ինչո՞ւ է հայկական գրականության մեջ քիչ գիտաֆանտաստիկ ժանրը

Գիտաֆանտաստիկ ժանրը մեծ վերելք ունեցավ 20-րդ դարում: Դրա գրողները կային ամբողջ աշխարհով մեկ: Խորհրդային Միության մեջ նույնպես, օրինակ՝ Ստրոգացկի եղբայրները, Իվան Եֆրեմով, Ալեքսանդր Բելյաև և այլն: Սակայն Հայաստանում այս ժանրը այդպես էլ չզարգացավ:

Չնայած նրան, որ Խորհրդային Հայաստանում բավականին լավ էր զարգացած գիտությունը՝ ֆիզիկա, աստղաֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոֆիզիկա, որոնք մեծ դեր ունեն գիտաֆանտաստիկ ժանրի համար, սակայն դրանք չեն ազդել մեր գրականության վրա: Դրա համար կային մի քանի պատճառ:

Հայ գրողների մեծամասնությունը գրում է հայրենիքի մասին: Սա կապված է պատերազմների և ցեղասպանության հետ, քանի որ դրանք մեծ ազդեցություն են թողել հայ սերունդների վրա: Գրականությունը շատ հաճախ ծառայել է որպես ինքնության պահպանման միջոց, և դրա նպատակն ավելի շատ եղել է հիշողությունը կենդանի պահելը, քան ապագայի երևակայական աշխարհներ ստեղծելը։

Նաև, հայ իրականության մեջ ապագան հաճախ ընկալվել է անորոշ կամ վտանգավոր՝ քաղաքական խնդիրների, պատերազմների պատճառով։ Այս մթնոլորտը կարող էր խանգարել այնպիսի ժանրի զարգացումը, որի համար պետք է լավ երևակայություն և կայուն հասարակական հիմք։

Կային գիտաֆանտաստիկ սփյուռքահայ գրողներ, օրինակ՝ Քրիս Բոհջալյան, Վերա Նազարյան, Ջո Կասաբյան, Պիտեր Օրուլյան և այլն, ովքեր սակայն Հայաստանում չէին ապրել և չէին մեծացել այս միջավայրում: Նրանց ստեղծագործությունները հաճախ գրվում են անգլերենով, այդ պատճառով էլ դրանք քիչ հայտնի են հայկական հասարակության շրջանում։

Հիմա քիչ-քիչ զարգանում է գիտաֆանտաստիկ ժանրը Հայաստանում և հայտնվում են ավելի շատ գրողներ, ովքեր հետաքրքրվում են այս թեմայով: Այս ժանրը կարող է մեծ դեր ունենալ նոր սերնդի երևակայությունն ու ստեղծագործական միտքը զարգացնելու գործում։

Էկոլոգիա առարկայի ամփոփում

Երկու տարի մենք անցնում ենք էկոլոգիա առարկան, որով ուսումնասիրում ենք կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի փոխազդեցությունը։ Այն ինձ շատ բան է սովորեցրել: Բնագիտությունը իմ ամենասիրելի առարկան է, այդ պատճառով ինձ հետաքրքիր էր ուսումնասիրել էկոլոգիան: Այս առարկան ինձ օգնեց ավելի շատ մտածել իմ շրջակա միջավայրի մասին, հասկանալ խնդիրները և դրանց նախադրյալները, որոնք մարդիկ են ստեղծել:

Այս երկու տարիների ընթացքում մենք սովորեցինք գլոբալ տաքացման, դրա հետևանքների և նախադրյալների մասին: Նախադրյալների մեջ են մտնում՝ մարդկության աճը, միջավայրի աղտոտումը, օդի աղտոտումը, շինարարությունը, հանքերի շահագործումը և այլն: Հետևանքներն են՝ խմելու ջրի պակասը, անտառների պակասը, հողի որակի նվազումը, անապատացումը, կենսաբազմազանության կորուստը և այլն: Նաև ուսումնասիրեցինք էկոտուրիզմը, էնորգիակայանների տեսակները, և ինձ համար ամենահետաքրքիրներից մեկը՝ թե ինչքան ջուր ենք ծախսում մեկ օրում:

11-րդ դասարան

Կավարտ գետ
Հայաստանում Վտանգված տեսակներ
Ո՞ւմ պետք է պատկանեն հանքերը Հայաստանում
Կենսաբազմազանության կորուստ Հայաստանում
Կլիմայի գլոբալ փոփոխության ազդեցությունը Հայաստանի վրա
10 ամենակարևոր էկոլոգիական խնդիրներ Հայաստանում
Կենդանիների և բույսերի տեսակներ, որոնք հարմարվել են ուրիշ էկոհամարկարգին
Սելեն տարրի նշանակությունը
Թոփ երկրներ ես կայցելեի և էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները այդտեղ
Էկոտուրիզմ Ավստրալիայում
Իմ միջավայրը

10-րդ դասարան

Ինչքա՞ն մարդ կարող է ապրել Երկրի վրա
Մարդկության աճի հետևանքները
Հողի օգտագործումը
Ոչնչացած և Վտանգված տեսակներ
Ինչքան ջուր եմ ես ծախսում մեկ ամսում
Էներգակայանների տեսակների համեմատում
Նավթի, գազի և ածխի համեմատություն
Էներգիա ստանալու աղբյուրներ
Գլոբալ տաքացման հետևանքները ամբողջ աշխարհում և Հայաստանում
Մթնոլորտի աղտոտվածություն, պատճառներ
Մարդը և նրա ապրելու միջավայրը

Մարտ — Մայիս աշխատանքների փաթեթ

Մայիս

Հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

Ապրիլ

ՀՀ սպառնացող արտաքին վտանգները

Հայաստանի Առաջին հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը

Հայաստանի Առաջին հանրապետության ձևավորումն ու ամրապնդումը

1918թ-ի Մայիսյան հերոսամարտերը

Մարտ

Իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում (1918թ․ հունվար-ապրիլ)

Հայկական մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը

Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո

Հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

Թեմա՝ «Հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը»

  • Որո՞նք էին ՀՀ ձեռնարկած առաջին դիվանագիտական քայլերը։ Ո՞ր երկրների և կառավարությունների հետ դիվանագիտական հարաբերություններ ուներ ՀՀ-ն։ Ժամանակաշրջանի նշանավոր ի՞նչ հայ դիվանագետների կարող եք ներկայացնել։

Առաջնահերթ խնդիրներից էր միջազգային ճանաչման հասնելը:

ՀՀ դիվանագիտական առաջին փաստաթուղթը 1918թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագիրն էր: Բայց նախատեսվում էր Թուրքիայի և անդրկովկասյան հանրապետությունների միջև սահմանների հարցը վերաքննարկել Կ. Պոլսում հրավիրվելիք նոր կոնֆերանսում: Հայաստանի համար ծանր պայմանները վերանայելու նպատակով Կ. Պոլիս մեկնեց ՀՀ դիվանագիտական առաքելությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ:

Սկզբնական շրջանում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները սահմանափակվում էին Քառյակ միության երկրների՝ Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա, և իր անմիջական հարևանների շրջանակով:

1918թ. հոկտեմբերի 30-ին Բաթումի պայմանագիրը ուժը կորցրեց: Հայաստանի Հանրապետությունը սկսեց ամրապնդել իր միջազգային դիրքերը:

Դիվանագիտական ներկայացուցչություններ ու հյուպատոսություններ հիմնվեցին աշխարհի 40-ից ավելի պետությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Բեռլինում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Աթենքում, Կահիրեում, Թեհրանում և այլուր:

ՀՀ դիվանագիտական գործունեության մեջ կարևորվում էր հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը: Խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը:

ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից էր անմիջական հարևանների հետ: Փոխադարձ անվստահություն կար Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերություններում:

  • Ինչո՞ւ սրվեց հայ-վրացական հարաբերությունները 1918 թ․ վերջին։ Ի՞նչ լուծում ստացավ հայ-վրացական հակամարտությունը։ Ներկայացրե՛ք հայ-վրացական հարաբերությունները 1920թ․ ընթացքում։

1918թ. հուլիսին, Հայաստանի անկախացումից հետո, Վրաստանում հիմնվեց ՀՀ դիվանագիտական առաքելություն, սակայն տարածքային վեճերը խանգարում էին բարիդրացիական հարաբերություններին։ Վրաստանը ցանկանում էր պահել Ախալքալաքն ու Լոռին իր կազմում՝ հիմնվելով նախկին վարչական բաժանման վրա։

Հայաստանի իշխանությունները ջանում էին հասնել խնդրի լուծմանը, սակայն վրացական իշխանությունները չէին զիջում: 1918թ. աշնան վերջերին Լոռուց, Ախալքալաքի և Ախալցխայի գավառներում վրացական կողմը որոշեց հաստատել սեփական վարչակարգ:

Մինչև դեկտեմբերի սկիզբը Վրաստանի զինված ուժերին հաջողվեց ռազմակալել Բորչալուի ու Ախալքալաքի գավառները և հարձակումներ ձեռնարկել Լոռու մի շարք բնակավայրերի վրա:

Հայաստանի իշխանությունները ձեռնարկեցին ռազմական գործողություններ՝ տարածքների ազատագրման և բնակչության պաշտպանության նպատակով։ Դեկտեմբերի կեսերին ազատագրված էր մեծ մասը, հայկական ուժերը հասան մինչև Բոլնիս-Խաչեն ու Շուլավեր և գրավեցին Սադախլոյի կայարանը։ Դեկտեմբերի 31-ին կողմերը զինադադար կնքեցին՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջնորդությամբ։

Երկու երկրների միջև տարածքային խնդիրը կարգավորելու նպատակով 1919թ. հունվարի 9-17-ը Թիֆլիսում հրավիրում է հայ-վրացական հաշտության կոնֆերանս: Կողմերը համաձայնվում են Լոռին հայտարարել <<չեզոք գոտի>>: Չեզոք գոտում կառավարում էին Հայաստանը ու Վրաստանը և անգլիացի գեներալ-նահանգապետը:

Հաշտությունից հետո Հայաստանի և Վրաստանի միջև վերահաստատվեցին բնականոն միջպետական հարաբերություններ, վերականգնվեց երկաթուղային երթևեկությունը, աշխուժացան առևտրատնտեսական կապերը: Տարածքային հարցի վերջնական լուծումը տեղափոխվեց Փարիզի վեհաժողով:

Նոյեմբերի 13-ին, Թիֆլիսում ստորագրվեց հայ-վրացական համաձայնագիր Լոռու չեզոք գոտի ժամանակավորապես վրացական զորքեր մտցնելու մասին:

Թուրքերի դեմ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Վրաստանը խախտեց համաձայնագիրը։ Այն ուժեղացրեց իր զինուժը չեզոք գոտում և մտավ նաև հայկական այլ բնակավայրեր։ Հայաստանի ներկայացուցիչը հեռացվեց, և Լոռիում հաստատվեց վրացական գեներալ-նահանգապետություն։

  • Որո՞նք էին հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառները։ Վերհանե՛ք հայկական զորքի խաղացած դերը Բաքվի 1918 թ․ հերոսական պաշտպանության ժամանակ։ Ինչպե՞ս զարգացան իրադարձություններն Արցախում և Զանգեզուրի համար պայքարում։ Ինչո՞ւ Անդրանիկին չհաջողվեց իր զորամասով մտնել Արցախ։ Ի՞նչ ընթացք ստացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի խորհրդայնացումից հետո։ Ո՞ր համաձայնագրով դադարեցին ռազմական գործողությունները Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ զինված ուժերի միջև։ Գնահատե՛ք Գարեգին Նժդեհի դերը Զանգեզուրի ինքնապաշտպանության գործում։

Հայաստանի անկախացումից հետո լարված ու թշնամական բնույթ ստացան հայ-ադրբեջանական հարաբերությունները: Ադրբեջանը հավակնություններ դրսևորեց Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի՝ Վայոց Ձոր, Զանգեզուրի, Ղարաբաղի և հայկական այլ տարածքների նկատմամբ: Թուրք-ադրբեջանական գործակցության նպատակն էր շրջափակման միջոցով թուլացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը և նրանից տարածքային զիջումներ կորզել:

Բաթումի պայմանագրով հայկական կողմը պետք է լուծարեր Բաքվում գտնվող հայկական զորամասերը, սակայն Հայոց ազգային խորհուրդը անտեսեց պահանջը և, համագործակցելով Բաքվի ժողովրդական կոմիսարների իշխանության հետ, դիմեց ինքնապաշտպանության:

Թուրքական զորքերի՝ դեպի Բաքու ռազմարշավը սկսվեց 1918թ. հունիսի կեսերին: Սկզբնական շրջանում հայկական ուժերին հաջողվեց կասեցնել թուրքական հարձակումը: Բաքվի մատույցներում մարտերը վերսկսվեցին օգոստոսի սկզբներին: Թուրքական գերակշիռ ուժերին միայն 1918թ. սեպտեմբերին հաջողվեց մտնել քաղաք: Քաղաք ներխուժած թուրքական զորքերը և թուրք-թաթարական խաժամուժը կոտորեցին շուրջ 30 հազար հայերի:

Ադրբեջանի կառավարությունը նոր ոտնձգությունների դիմեց Ղարաբաղի և Զանգեզուրի նկատմամբ: 1918թ. հուլիսի 22-26-ին Շուշիում կայացած արցախահայության առաջին համագումարը երկրամասը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր և կազմեց <<Ղարաբաղի ժողովրդավարական կառավարություն>>: Քայլեր ձեռնարկվեցին նաև Սյունիքը պաշտպանելու համար:

Շուտով բացահայտվեց Անգլիայի ադրբեջանամետ քաղաքականությունը՝ պայմանավորված Բաքվի նավթի գործոնով: Կասեցվեց արցախահայությանն օգնության շտապող Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի:

Շարուր-Նախիջևանի հարցում անգլիական զինվորական ներկայացուցչությունը որոշեց այդ տարածքը թողնել Հայաստանի Հանրապետությանը: Սկսվեց հայ գաղութականության վերադարձը հայրենի օջախներ: Սակայն մուսուլմանական բնակչությունը ցուցաբերեց անհնազանդություն և ապստամբեց: Շարուր-Նախիջևանի երկրամասի հայությունը ենթարկվեց կոտորածների:

Նախիջևանի կորուստով Հայաստանի Հանրապետոիթյունը կզրկվեր Երևան-Ջուլֆա երկաթագծով հարևան Իրանի հետ կապից, Խոցելի կդառնային Զանգեզուրի արևմտյան սահմանները: 1920թ. ապրիլին Նժդեհը ուժերը Որոտանի կիրճում ջախջախիչ պարտության մատնեցին Կապանը գրավել ձգտող Նուրի փաշայի զորքերին:

Լարված էր մնում իրավիճակը նաև Արցախում: 1920թ. մարտին ադրբեջանական բանակը դիմեց հարձակման: Հայկական զինված կազմավորումները հակահարված տվեցին թշնամուն և ստիպեցին նահանջել: Թուրք-ադրբեջանցիները մարտի 22-23-ը Շուշիում կոտորեցին մի քանի հազար հայերի:

Ապրիլի կեսերին Զանգեզուրից ջոկատները մտան Արցախ: Երկրամասն ազատագրվեց թուրք-ադրբեջանական զորքերից: 1920թ. ապրիլի 25-ին կայացած համագումարն Արցախը հռչակեց Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը:

Իրադրությունն ամբողջ Անդրկովկասում կտրուկ փոխվեց 1920թ. ապրիլի վերջին Ադրբեջանի խորհրդայնացմամբ: Դրանից անմիջապես հետո Խորհրդային Ռուսաստանը պաշտպանության տակ վերցրեց Ադրբեջանին և Հայաստանից պահանջեց դուրս բերել իր զորամասերը Ղարաբաղից և Զանգեզուրից:

Ադրբեջանցի բոլշևիկները Ռուսաստանից պարբերաբար պահանջում էին նշված տարածքները հանձնել Խորհրդային Ադրբեջանին: Զանգեզուրում Հայաստանի և խորհրդային զինված ուժերի միջև տեղի ունեցած զինված բաժումներում հակառակորդը անհաջողություններ կրեց:

Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև 1920թ. օգոստոսին Թիֆլիսում ստորագրված համաձայնագրով կողմերի միջև ռազմական գործողությունները դադարեցվում էին, իսկ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը հայտարարվում էին վիճելի տարածքներ:

1920թ. երկրամասի մի շարք գյուղերում, ինչպես նաև Կապանում և Սիսիանում բռնկվեց հակախորհրդային նոր ապստամբություն: Հայ ապստամբներին ճնշելու կարմիրբանակայինների փորձերը հաջողություն չունեցան, 1921թ. նոյեմբերի 21-ին հայկական ուժերն ազատագրեցին Գորիսը: Այսպես բոլշևիկյան զորքերից ազատագրվեց ամբողջ Զանգեզուրը:

Գարեգին Նժդեհի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում մեծ էր, քանի որ նա ամիսներով դիմադրեց ադրբեջանական և թուրքական զորքերի դեմ: Նա ոգեշնչում էր հայ բնակչությունը և նրանց օգնությամբ պաշտպանում տարածքները:

Կավարտ գետ

Կապան քաղաքին և հարակից այլ բնակավայրերին սպառնացող բնապահպանական վտանգներից մեկը Կավարտի հանքն է, որի ծանր մետաղներով հարուստ ջուրը տարբեր ձևերով խառնվում է մակերեսային և ստորգետնյա ջրերի հետ: Հայաստանի անկախացումից հետո հանքարդյունաբերությունը դադարեցվեց, իսկ Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականաշնորհումից հետո նրա նոր սեփականատերը՝ կանադական «Դանդի Փրեշըս Մեթալս»-ը, վերսկսեց Կավարտի բաց հանքի շահագործումը: Այնուամենայնիվ, հանքարդյունաբերությունը դադարեցվեց 2-3 տարի անց և թողնվեց մեզ:

Այդ ջրի թթվայնությունը գերազանցել է նորման (7)՝ դառնալով շատ թթվային 3.22: Սա հանգեցնում է ջրում ծանր և վտանգավոր մետաղների և որոշ իոնների կոնցենտրացիաների աճի:

Պետական ​​մարմինները որևէ միջոց չեն ձեռնարկել և չեն անցկացրել Ողջի գետ թափվող Կավարտ գետի դեղին-կարմրավուն ջրերի որևէ քիմիական վերլուծություն: Կապանի քաղաքապետը պնդել է, որ քաղաքապետարանը տեղյակ չէ Կավարտի հանքավայրի տարածքի վտանգավոր լինելու մասին և, հետևաբար, որևէ խնդիր չի տեսնում:

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Կանանց դերը հայ հասարակության մեջ

Հայկական գրականություն կարդալով կարելի է տեսնել մի նմանություն` կանանց հանդեպ հաճախակի վատ վարվելակերպը։ Ներկայացնելու եմ այդ երևույթը Նար-Դոսի <<Ինչպես բժշկեցին>>-ում, <<Հոպոպ>>-ում, <<Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց>>-ում, Ակսել Բակունցի <<Միրհավ>>-ում, <<Խոնարհ աղջիկը>>-ում, Հակոբ Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկաններ>>-ում։

19-րդ դարում հայ կնոջ հիմնական դերը ընտանիքն ու տան գործերն են՝ ճաշ, մաքրություն, երեխաների խնամք։ Ամուսնությունը հիմնականում կազմակերպվում էր, և կինը քիչ իրավունք ուներ ընտրության հարցում։ Նրանից սպասվում էր հնազանդություն ոչ միայն ամուսնուն, այլ ընտանիքի մյուս տղամարդկանց։

Կրթության հնարավորությունները շատ սահմանափակ էին, հատկապես գյուղերում։ Քաղաքներում երբեմն տարրական կրթություն էին տալիս աղջիկներին, բայց բարձրագույն կրթություն՝ գրեթե անհնար էր։

Իրավունքների հարցում էլ կինը զիջում էր տղամարդուն՝ ամուսնության, ժառանգության ու բաժանվելու դեպքում։ Ընդհանուր ամբողջ, հասարակությունը կնոջից սպասում էր համեստություն, լռություն ու պատվի պահպանում, քանի որ նրա վարքը կապված էր ընտանիքի հեղինակության հետ։

Այս կետերին նայելով տեսնում ենք ստեղծագործությունների մեջ նկարագրված հասարակությունը: Հիմա առանձին-առանձին կքննարկենք կանանց կերպարներին և նրանց հանդեպ վերաբերմունքը:

<<Ինչպես բժշկեցին>>-ում Մարթան՝ ծեծվող կինը, նույնիսկ ոչինչ չէր արել: Նրա հոգեկան վիճակը վատացել էր, ինչը նա չէր կարող վերահսկել: Երևում է, թե ինչպես է գրբացը օգտվում կանանց անխելքությունից և փողի համար ծեծում անմեղ կնոջը՝ ինչ է թե կասկածներ չհայտնվեն իր <<հմտությունների>> հանդեպ և դեռ կարողանա ուրիշներին խաբել: Այստեղ կարևորվում է հատկապես այն հանգամանքը, որ կանանց կրթությունը սահմանափակ էր, ինչի հետևանքով նրանք չէին կարողանում կասկածի տակ դնել այսպիսի խաբեությունները։ Կանայք հավատում էին գրբացին, մինչդեռ տղամարդը՝ ոչ։

«Հոպոպ»-ում ընտանիքում տիրում էր բռնություն՝ և՛ ամուսնու, և՛ կնոջ կողմից։ Հոպոպին ոչ ոք չէր սիրում, նա բոլորի ծաղրի առարկան էր, ու իր կուտակած զայրույթը թափում էր ընտանիքի վրա։ Միակ բանը, որ նա սիրում էր՝ իր գինին էր, ու հենց դրա պատճառով էլ կնոջը սպանեց։ Նրա համար կինը ոչինչ էր։ Կինը իրեն նույնպես բռնության էր ենթարկում, բայց դա թվում էր ավելի շատ պաշտպանություն։ Նա գոնե փորձում էր չհնազանդվել, պայքարել։

«Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքը ամենաշատն էր ազդել վրաս։ Անանը ստրկացած էր տանը՝ ոչինչ չէր կարող անել։ Ամուսինն ու սկեսուրը նրան անդադար բռնության էին ենթարկում։ Տատի խուցը միակ խաղաղ վայր թվում էր, բայց վերջում հենց իր վախճանի տեղը։ Նա ուղղակի ելք չէր տեսնում իր իրավիճակում, և միակ մարդը, ում նա կարող էր իր հուսահատությունը և մտքերը բացահայտել դա տատն էր: Բայց տեսանք, որ նույնիսկ իր համար ամենաապահով վայրը խանգարվեց այդ մարդկանցով՝ իր վախճանի տեղը դառնալով:

«Միրհավ» ստեղծագործության մեջ լավ է պատկերված, թե ինչպես էին կանանց ստիպում ամուսնանալ՝ ընտանիքի պատիվը պահելու և փողի համար: Մահից հետո Սոնան և իր գերեզմանը ոչ մեկին այլևս պետք չէին, նրան շուտ գտան փոխարինող ամուսնության մեջ: Նա կարող էր ամուսնանալ իր սիրեցյալ հետ և երջանիկ ապրել, սակայն հասարակության ակնկալիքների ծանրությունը և ընտանիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը ստիպեցին Սոնային դժվար որոշում կայացնել Դիլանից հեռու մնալու՝ չնայած իր զգացմունքներին:

«Խոնարհ աղջիկը» պատմվածքի վերջում Խոնարհը մնաց առանց ոչինչ՝ ամուսին, փող, և երեխաներով իր գրկին: Այստեղ կարելի է տեսնել կանանց լավ կրթություն չտալու հետևանքները: Նա ստիպված էր լրիվ մտնել ընտանեկան կյանք և մոռանալ իր կրթության մասին: Առանց ամուսին, ով իրեն ապահովում էր, նա չէր կարող փող աշխատել, համենայն դեպս այնքան, ինչքան պետք է երեխա պահելու համար:

<<Մեծապատիվ մուրացկանները>> ստեղծագործությունում ուղիղ չի հիշատակվում կնոջ հանդեպ վատ վարվելակերպ, բայց այստեղ կարելի է տեսնել հասարակության ստանդարտները կին վերցնելու համար: Աբիսողոմը իր ուզած կնոջը նկարագրում էր, որպես ճերմակ, կապույտ աչքերով, բոյով, երկար մազերով, բարակ մեջքով, բայց որ տկար չլինի և քայլելուց շարժվող մսերով: Իհարկե, մարդու մոտ կարող են լինել նախընտրություններ ապագա կնոջ հետ կապված, սակայն իմ կարծիքով նրա համար կարևոր չէր կնոջ բնավորությունը, միտքը կամ ցանկությունները, այլ միայն՝ ինչպես է նա նայվում։ Սա ցույց է տալիս, թե ինչպես էր ժամանակին հասարակությունը կնոջը դիտում որպես արտաքինով հաճելի «իր»։

Նախկին հասարակության հետ համեմատելով, ինձ թվում է հիմա որոշակի առաջընթաց կա, սակայն այս խնդիրը չի անհետացել: Որոշ հասարակություններում, օրինակ՝ մեր, կանանց դեռ հաճախ վերաբերվում են որպես իր, ընտանեկան բռնության կարող են ենթարկել, սակայն դրա մասին շատ չի խոսվում՝ վախի պատճառով: Հասարակական և ընտանիքի ճնշումը դեռ շատ է՝ որ կինը պետք է լինի մայր և կենտրոնանա ընտանիքի ստեղծման վրա, ոչ թե իր կարիերայի: Չմոռանանք նաև սեռի հիման վրա աշխատավարձի տարբերությունը: Սակայն, հիմա կանանց կրթություն ստանալու հնարավորությունը հավասար է տղամարդկանց իրավունքին, կանայք սովորում են բարձրակարգ հաստատություններում: Նրանք կարող են աշխատել՝ փող ստանալով, ընտրությունների մասնակցել:

Նար-Դոս վերլուծություն

Նար-Դոսից կարդացել եմ <<Ինչպես բժշկեցին>>, <<Հոպոպ>>, <<Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց>> և սկբզից կվերլուծեմ դրանց ընդհանուր միտքը և նմանությունները, իսկ հետո կառանձնացնեմ:

Սկսենք նրանից, որ այս բոլոր ստեղծագործություններում ցույց է տրված ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց մահը: Կարելի է տեսնել, թե ինչ վատ էին առաջ վարվում կանանց հետ՝ ենթարկելով նրանց բռնության և ոչնչի տեղ չդնելով: Առաջ դա շատ նորմալ էր Հայաստանում և ընդհանրապես ամբողջ աշխարհով մեկ, սակայն այնպես չէ, որ հիմա ընտանեկան բռնություն տեղի չի ունենում, հատկապես Հայաստանում, որտեղ մշակույթ և ավանդույթ պահպանելը՝ այսինքն ամուսնուն հնազանդվելը դեռ կարևորվում է, որոշ դեպքերում չափից շատ:

Ստեղծագործությունների օգնությամբ հասկանում ենք կանանց տեղը հասարակության մեջ՝ անխելք, երբեմն կռվարար, թույլ մարդիկ: Բայց սա բացատրվում է պատրիարքությամբ: Կանանց կրթությունը արդպիսի գյուղական վայրերում սահմանափակ էր՝ ի տարբերություն տղամարդկանց: <<Ինչպես բժշկեցին>>-ում երևում է, թե ինչպես է գրբացը օգտվում կանանց անխելքությունից և փողի համար ծեծում անմեղ կնոջը՝ ինչ է թե կասկածներ չհայտնվեն իր <<հմտությունների>>հանդեպ և դեռ կարողանա ուրիշներին խաբել:

<<Հոպոպ>>-ում ցույց է տրված մի ընտանիքի շատ վատ հարաբերություն, որտեղ միշտ կար բռնություն՝ և՛ ամուսնու, և՛ կնոջ կողմից: Հոպոպին ոչ ոք չէր սիրում և ծաղրում էին նրան, և միակ մարդիկ, ում վրա նա կարող էր իր զայրույթը թափել, դա իր ընտանիքն էր: Միակ բանը, որ նա սիրում էր, դա իր գինին էր, որը ամեն ինչից թանկ էր: Ընդհամենը դրա կորուստից նա որոշեց սպանել մարդու, և ոչ թե անծանոթ, այլ իր սեփական կնոջը: Նորից երևում է, որ կինը իր համար ոչինչ չէր նշանակում: Իհարկե, կինը նույնպես նրան բռնության էր ենթարկում, սակայն իմ կարծիքով դա ինքնապաշտպանության միջոց էր: Նա գոնե անհույս չէր կանգնում և թողնում իրեն ծեծել, այլ պաշտանվում էր: Ինչը, սակայն, տեղի չի ունենում հաջորդ ստեղծագործության մեջ:

<<Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց>> ստեղծագործությունը, իմ վրա ամենաշատը ազդեց: Կնոջ հուսահատությունը և ելք չգտնելը անտանելի է զգալ: Անանը ստրուկ էր այդ ընտանիքում: Նրա կյանքը վերահսկվում էր բռնությամբ, նա նույնիսկ ուտելու իրավունք չուներ: Նա իրեն չէր կարող պաշտպանել, քանի որ գտնվում էր խելագար սկեսուրի և ուժեղ, խոշորամարմին ամուսնու հետ մեկ սենյակի մեջ անընդհատ: Երկուսն էլ իրեն ուժգին բռնության էին ենթարկում, և նույն ժամանակ նա պետք է հոգ տաներ փոքրիկ երեխայի մասին: Նա ուղղակի ելք չէր տեսնում իր իրավիճակում, և միակ մարդը, ում նա կարող էր իր հուսահատությունը և մտքերը բացահայտել դա տատն էր: Բայց տեսանք, որ նույնիսկ իր համար ամենաապահով վայրը խանգարվեց այդ մարդկանցով՝ իր վախճանի տեղը դառնալով:

Այս ստեղծագործությունները երևի թե ամենաշատն են իմ մեջ տպավորվել հայկական գրականության միջից: Սրանք ոչ միայն ստեղծագործություններ են, այլ իսկական մարդկանց պատմություններ: