Նար-Դոս վերլուծություն

Նար-Դոսից կարդացել եմ <<Ինչպես բժշկեցին>>, <<Հոպոպ>>, <<Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց>> և սկբզից կվերլուծեմ դրանց ընդհանուր միտքը և նմանությունները, իսկ հետո կառանձնացնեմ:

Սկսենք նրանից, որ այս բոլոր ստեղծագործություններում ցույց է տրված ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց մահը: Կարելի է տեսնել, թե ինչ վատ էին առաջ վարվում կանանց հետ՝ ենթարկելով նրանց բռնության և ոչնչի տեղ չդնելով: Առաջ դա շատ նորմալ էր Հայաստանում և ընդհանրապես ամբողջ աշխարհով մեկ, սակայն այնպես չէ, որ հիմա ընտանեկան բռնություն տեղի չի ունենում, հատկապես Հայաստանում, որտեղ մշակույթ և ավանդույթ պահպանելը՝ այսինքն ամուսնուն հնազանդվելը դեռ կարևորվում է, որոշ դեպքերում չափից շատ:

Ստեղծագործությունների օգնությամբ հասկանում ենք կանանց տեղը հասարակության մեջ՝ անխելք, երբեմն կռվարար, թույլ մարդիկ: Բայց սա բացատրվում է պատրիարքությամբ: Կանանց կրթությունը արդպիսի գյուղական վայրերում սահմանափակ էր՝ ի տարբերություն տղամարդկանց: <<Ինչպես բժշկեցին>>-ում երևում է, թե ինչպես է գրբացը օգտվում կանանց անխելքությունից և փողի համար ծեծում անմեղ կնոջը՝ ինչ է թե կասկածներ չհայտնվեն իր <<հմտությունների>>հանդեպ և դեռ կարողանա ուրիշներին խաբել:

<<Հոպոպ>>-ում ցույց է տրված մի ընտանիքի շատ վատ հարաբերություն, որտեղ միշտ կար բռնություն՝ և՛ ամուսնու, և՛ կնոջ կողմից: Հոպոպին ոչ ոք չէր սիրում և ծաղրում էին նրան, և միակ մարդիկ, ում վրա նա կարող էր իր զայրույթը թափել, դա իր ընտանիքն էր: Միակ բանը, որ նա սիրում էր, դա իր գինին էր, որը ամեն ինչից թանկ էր: Ընդհամենը դրա կորուստից նա որոշեց սպանել մարդու, և ոչ թե անծանոթ, այլ իր սեփական կնոջը: Նորից երևում է, որ կինը իր համար ոչինչ չէր նշանակում: Իհարկե, կինը նույնպես նրան բռնության էր ենթարկում, սակայն իմ կարծիքով դա ինքնապաշտպանության միջոց էր: Նա գոնե անհույս չէր կանգնում և թողնում իրեն ծեծել, այլ պաշտանվում էր: Ինչը, սակայն, տեղի չի ունենում հաջորդ ստեղծագործության մեջ:

<<Թե ի՛նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց>> ստեղծագործությունը, իմ վրա ամենաշատը ազդեց: Կնոջ հուսահատությունը և ելք չգտնելը անտանելի է զգալ: Անանը ստրուկ էր այդ ընտանիքում: Նրա կյանքը վերահսկվում էր բռնությամբ, նա նույնիսկ ուտելու իրավունք չուներ: Նա իրեն չէր կարող պաշտպանել, քանի որ գտնվում էր խելագար սկեսուրի և ուժեղ, խոշորամարմին ամուսնու հետ մեկ սենյակի մեջ անընդհատ: Երկուսն էլ իրեն ուժգին բռնության էին ենթարկում, և նույն ժամանակ նա պետք է հոգ տաներ փոքրիկ երեխայի մասին: Նա ուղղակի ելք չէր տեսնում իր իրավիճակում, և միակ մարդը, ում նա կարող էր իր հուսահատությունը և մտքերը բացահայտել դա տատն էր: Բայց տեսանք, որ նույնիսկ իր համար ամենաապահով վայրը խանգարվեց այդ մարդկանցով՝ իր վախճանի տեղը դառնալով:

Այս ստեղծագործությունները երևի թե ամենաշատն են իմ մեջ տպավորվել հայկական գրականության միջից: Սրանք ոչ միայն ստեղծագործություններ են, այլ իսկական մարդկանց պատմություններ:

ՀՀ սպառնացող արտաքին վտանգները

Թեմա՝ «ՀՀ սպառնացող արտաքին վտանգները»

  • Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին երկրի կայունությանը սպառնացող ի՞նչ վտանգներ կային։ Ինչպե՞ս Էր Թուրքիան փորձում ՀՀ տարածքում ուժեղացնել իր ազդեցությունը։ ՀՀ իշխանություններին ե՞րբ և ի՞նչ միջոցներով հաջողվեց ճնշել հակապետական խռովությունները։

Առաջին հարնապետության օրոք մշտապես առկա էին երկրի կայունությանը սպառնացող վտանգներ: Դրանցից էին՝ Հայաստանի ներսում կազմակերպված թուրք-թաթարական հակապետական խռովությունները: Թուրքիան և Ադրբեջանը ձգտում էին տիրանալու Կարսին, Արցախին, Զանգեզուրին, Նախիջևանին, Շարուր-Դարալագյազին, Սուրմալուին և այլն:

Թուրքիան ամեն ինչ անում էր այդ տարածքներն իր ազդեցության տակ պահելու համար: Այնտեղ թուրքական զորքերի կողմից կազմվեցին տեղական <<անկախ հանրապետություններ>>, որոնք հրաժարվում էին ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Մուսուլմանական կազմավորումները խափանում էին երկրի հաղորդակցության ուղիների բնականոն գործունեությունը:

ՀՀ կայունությանը սպառնացող վտանգն ավելի մեծացավ, երբ գաղտնի համագործակցություն հաստատվեց քեմալական Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև՝ ուղղված ՀՀ-ի դեմ: Անդրկովկասից անգլիական զորքերի հեռանալուց հետո բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն: Ապստամբություն սկսվեց 1919թ. հուլիսին Շարուրում ու Նախիջևանում, Սուրմալույում, Զանգիբասարում, Կարսում:

ՀՀ իշխանությունները ձգտում էին խաղաղ միջոցներով կանխելու այդ խռովությունները: 1919թ. սեպտեմբերին հիմնականում հաջողվեց վճռական գործողություններով վերջ տալ ապստամբական շարժմանը:

1920թ. հունիսի 18-ին Զանգիբասարի թուրք ապստամբներին վերջնագիր ներկայացվեց՝ ՀՀ իշխանությունը ճանաչելու և զինաթափվելու վերաբերյալ: Սակայն պատասխան չեկավ, և հաջորդ օրը հայկական ուժերը հարձակման անցան: Եռօրյա մարտերից հետո շրջանը խաղաղվեց:

  • Ներկայացրե՛ք 1920 թ․ Մայիսյան ապստամբության սկիզբը։ Ովքե՞ր էին այն կազմակերպել։ Երկրի կառավարության կազմում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։ Նկարագրե՛ք ասպտամբության հետագա ընթացքը։ Որո՞նք էին Մայիսյան ապստամբության պարտության պատճառները։

Մայիսյան ապստամբությունը Հայաստանի բոլշևիկների զինված ելույթն էր ՀՀ-ում խորհրդային կարգեր հաստատելու համար: Ինչպես նշվել է, այդ հարցը բոլշևիկները քննարկել էին 1920թ. հունվարյան կոնֆերանսում:

Ընտրվեց Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները միավորող օրգան՝ Արմենկոմ: Ալեքսանդրապոլում, Երևանում, Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Դիլիջանում, Զանգեզուրի գավառում և այլ տեղերում աշխուժացավ կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։

1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920 թվականի ապրիլի վերջին Ադրբեջանի խորհրդայնացումը։

Ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե: Որդեգրվեց կոշտ քաղաքականություն և ընդունվեց օրենք արտակարգ դատարաններ կազմակերպելու մասին, սահմանվեցին խստագույն պատիճներ:

Ապխստամբությունը սկսվեց Կարսում, սակայն ապստամբներին ստիպեցին նահանջել Ալեքսանդրապոլ: ՌՀԿ-ն մայիսի 10-ին Ալեքսանդրապոլում հրապարակեց կոչ՝ իշխանությունն իր ձեռքն անցնելու մասին: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց արյուն թափելու, քանի որ տեղական իշխանությունները չդիմադրեցին: Կառավարությունը առանձին զորամաս ուղարկեց ապստամբների դեմ: Վերջնագիր ներկայացվեց ՌՀԿ-ին՝ առանց կռվի անձնատուր լինելու և զրահագնացքը հանձնելու մասին: Մայիսի 13-ի երեկոյան վերջնագրի հարցը քննարկվեց Ռազմահեղկոմի ներսում: Որոշվեց քաղաքն առանց դիմադրության հանձնել: Առավոտյան Ալեքսանդրապոլում վերականգնվել էր ՀՀ օրինական իշխանությունը: Ապստամբության ղեկավարների մի մասը դիմեց փախուստի, մյուսները ձերբակալվեցին:

1920թ. Մայիսյան ապստամբությունն ավարտվեց պարտությամբ:

Ավագ դպրոցի՝ 2024-2025 ուստարվա 10-11-րդ դասարանների և 12-րդ դասարանի ուսումնական պլաններ

Հեղինակային կրթական ծրագրի Մայիսյան 20-րդ հոբելյանական հավաքի շրջանակում քննարկում ենք Ավագ դպրոցի՝ 2024-2025 ուստարվա 10-11-րդ դասարանների և 12-րդ դասարանի ուսումնական պլանները, հաջորդ ուստարվա համար առաջարկներ ներկայացնում Ավագ դպրոցի ղեկավարին.

Առաջադրանք․
Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում

10-11-րդ դասարանների ուսումնական պլաններին նայելով, իմ կարծիքով, դասընթացները հարմար և ճիշտ քանակը ունեն: Սակայն միակ բանը, որը ես կառաջարկեի, դա մաթեմատիկան է, քանի որ այն կարևոր առարկա է և պետք է գոնե 3-4ժ լինի շաբաթական:

12-րդ դասարանի ուսումնական պլանը, ինձ թվում է, բավականին ճիշտ է և հարմար: Քննական առարկաների ժամերը հավասարեցվել և շատացել են, ինչը շատ կարևոր է: