Հեղինակային կրթական ծրագրի Մայիսյան 20-րդ հոբելյանական հավաքի շրջանակում քննարկում ենք Ավագ դպրոցի՝ 2024-2025 ուստարվա 10-11-րդ դասարանների և 12-րդ դասարանի ուսումնական պլանները, հաջորդ ուստարվա համար առաջարկներ ներկայացնում Ավագ դպրոցի ղեկավարին.
Առաջադրանք․
Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում․
10-11-րդ դասարանների ուսումնական պլաններին նայելով, իմ կարծիքով, դասընթացները հարմար և ճիշտ քանակը ունեն: Սակայն միակ բանը, որը ես կառաջարկեի, դա մաթեմատիկան է, քանի որ այն կարևոր առարկա է և պետք է գոնե 3-4ժ լինի շաբաթական:
12-րդ դասարանի ուսումնական պլանը, ինձ թվում է, բավականին ճիշտ է և հարմար: Քննական առարկաների ժամերը հավասարեցվել և շատացել են, ինչը շատ կարևոր է: