Կավարտ գետ

Կապան քաղաքին և հարակից այլ բնակավայրերին սպառնացող բնապահպանական վտանգներից մեկը Կավարտի հանքն է, որի ծանր մետաղներով հարուստ ջուրը տարբեր ձևերով խառնվում է մակերեսային և ստորգետնյա ջրերի հետ: Հայաստանի անկախացումից հետո հանքարդյունաբերությունը դադարեցվեց, իսկ Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականաշնորհումից հետո նրա նոր սեփականատերը՝ կանադական «Դանդի Փրեշըս Մեթալս»-ը, վերսկսեց Կավարտի բաց հանքի շահագործումը: Այնուամենայնիվ, հանքարդյունաբերությունը դադարեցվեց 2-3 տարի անց և թողնվեց մեզ:

Այդ ջրի թթվայնությունը գերազանցել է նորման (7)՝ դառնալով շատ թթվային 3.22: Սա հանգեցնում է ջրում ծանր և վտանգավոր մետաղների և որոշ իոնների կոնցենտրացիաների աճի:

Պետական ​​մարմինները որևէ միջոց չեն ձեռնարկել և չեն անցկացրել Ողջի գետ թափվող Կավարտ գետի դեղին-կարմրավուն ջրերի որևէ քիմիական վերլուծություն: Կապանի քաղաքապետը պնդել է, որ քաղաքապետարանը տեղյակ չէ Կավարտի հանքավայրի տարածքի վտանգավոր լինելու մասին և, հետևաբար, որևէ խնդիր չի տեսնում:

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Կանանց դերը հայ հասարակության մեջ

Հայկական գրականություն կարդալով կարելի է տեսնել մի նմանություն` կանանց հանդեպ հաճախակի վատ վարվելակերպը։ Ներկայացնելու եմ այդ երևույթը Նար-Դոսի <<Ինչպես բժշկեցին>>-ում, <<Հոպոպ>>-ում, <<Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց>>-ում, Ակսել Բակունցի <<Միրհավ>>-ում, <<Խոնարհ աղջիկը>>-ում, Հակոբ Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկաններ>>-ում։

19-րդ դարում հայ կնոջ հիմնական դերը ընտանիքն ու տան գործերն են՝ ճաշ, մաքրություն, երեխաների խնամք։ Ամուսնությունը հիմնականում կազմակերպվում էր, և կինը քիչ իրավունք ուներ ընտրության հարցում։ Նրանից սպասվում էր հնազանդություն ոչ միայն ամուսնուն, այլ ընտանիքի մյուս տղամարդկանց։

Կրթության հնարավորությունները շատ սահմանափակ էին, հատկապես գյուղերում։ Քաղաքներում երբեմն տարրական կրթություն էին տալիս աղջիկներին, բայց բարձրագույն կրթություն՝ գրեթե անհնար էր։

Իրավունքների հարցում էլ կինը զիջում էր տղամարդուն՝ ամուսնության, ժառանգության ու բաժանվելու դեպքում։ Ընդհանուր ամբողջ, հասարակությունը կնոջից սպասում էր համեստություն, լռություն ու պատվի պահպանում, քանի որ նրա վարքը կապված էր ընտանիքի հեղինակության հետ։

Այս կետերին նայելով տեսնում ենք ստեղծագործությունների մեջ նկարագրված հասարակությունը: Հիմա առանձին-առանձին կքննարկենք կանանց կերպարներին և նրանց հանդեպ վերաբերմունքը:

<<Ինչպես բժշկեցին>>-ում Մարթան՝ ծեծվող կինը, նույնիսկ ոչինչ չէր արել: Նրա հոգեկան վիճակը վատացել էր, ինչը նա չէր կարող վերահսկել: Երևում է, թե ինչպես է գրբացը օգտվում կանանց անխելքությունից և փողի համար ծեծում անմեղ կնոջը՝ ինչ է թե կասկածներ չհայտնվեն իր <<հմտությունների>> հանդեպ և դեռ կարողանա ուրիշներին խաբել: Այստեղ կարևորվում է հատկապես այն հանգամանքը, որ կանանց կրթությունը սահմանափակ էր, ինչի հետևանքով նրանք չէին կարողանում կասկածի տակ դնել այսպիսի խաբեությունները։ Կանայք հավատում էին գրբացին, մինչդեռ տղամարդը՝ ոչ։

«Հոպոպ»-ում ընտանիքում տիրում էր բռնություն՝ և՛ ամուսնու, և՛ կնոջ կողմից։ Հոպոպին ոչ ոք չէր սիրում, նա բոլորի ծաղրի առարկան էր, ու իր կուտակած զայրույթը թափում էր ընտանիքի վրա։ Միակ բանը, որ նա սիրում էր՝ իր գինին էր, ու հենց դրա պատճառով էլ կնոջը սպանեց։ Նրա համար կինը ոչինչ էր։ Կինը իրեն նույնպես բռնության էր ենթարկում, բայց դա թվում էր ավելի շատ պաշտպանություն։ Նա գոնե փորձում էր չհնազանդվել, պայքարել։

«Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքը ամենաշատն էր ազդել վրաս։ Անանը ստրկացած էր տանը՝ ոչինչ չէր կարող անել։ Ամուսինն ու սկեսուրը նրան անդադար բռնության էին ենթարկում։ Տատի խուցը միակ խաղաղ վայր թվում էր, բայց վերջում հենց իր վախճանի տեղը։ Նա ուղղակի ելք չէր տեսնում իր իրավիճակում, և միակ մարդը, ում նա կարող էր իր հուսահատությունը և մտքերը բացահայտել դա տատն էր: Բայց տեսանք, որ նույնիսկ իր համար ամենաապահով վայրը խանգարվեց այդ մարդկանցով՝ իր վախճանի տեղը դառնալով:

«Միրհավ» ստեղծագործության մեջ լավ է պատկերված, թե ինչպես էին կանանց ստիպում ամուսնանալ՝ ընտանիքի պատիվը պահելու և փողի համար: Մահից հետո Սոնան և իր գերեզմանը ոչ մեկին այլևս պետք չէին, նրան շուտ գտան փոխարինող ամուսնության մեջ: Նա կարող էր ամուսնանալ իր սիրեցյալ հետ և երջանիկ ապրել, սակայն հասարակության ակնկալիքների ծանրությունը և ընտանիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը ստիպեցին Սոնային դժվար որոշում կայացնել Դիլանից հեռու մնալու՝ չնայած իր զգացմունքներին:

«Խոնարհ աղջիկը» պատմվածքի վերջում Խոնարհը մնաց առանց ոչինչ՝ ամուսին, փող, և երեխաներով իր գրկին: Այստեղ կարելի է տեսնել կանանց լավ կրթություն չտալու հետևանքները: Նա ստիպված էր լրիվ մտնել ընտանեկան կյանք և մոռանալ իր կրթության մասին: Առանց ամուսին, ով իրեն ապահովում էր, նա չէր կարող փող աշխատել, համենայն դեպս այնքան, ինչքան պետք է երեխա պահելու համար:

<<Մեծապատիվ մուրացկանները>> ստեղծագործությունում ուղիղ չի հիշատակվում կնոջ հանդեպ վատ վարվելակերպ, բայց այստեղ կարելի է տեսնել հասարակության ստանդարտները կին վերցնելու համար: Աբիսողոմը իր ուզած կնոջը նկարագրում էր, որպես ճերմակ, կապույտ աչքերով, բոյով, երկար մազերով, բարակ մեջքով, բայց որ տկար չլինի և քայլելուց շարժվող մսերով: Իհարկե, մարդու մոտ կարող են լինել նախընտրություններ ապագա կնոջ հետ կապված, սակայն իմ կարծիքով նրա համար կարևոր չէր կնոջ բնավորությունը, միտքը կամ ցանկությունները, այլ միայն՝ ինչպես է նա նայվում։ Սա ցույց է տալիս, թե ինչպես էր ժամանակին հասարակությունը կնոջը դիտում որպես արտաքինով հաճելի «իր»։

Նախկին հասարակության հետ համեմատելով, ինձ թվում է հիմա որոշակի առաջընթաց կա, սակայն այս խնդիրը չի անհետացել: Որոշ հասարակություններում, օրինակ՝ մեր, կանանց դեռ հաճախ վերաբերվում են որպես իր, ընտանեկան բռնության կարող են ենթարկել, սակայն դրա մասին շատ չի խոսվում՝ վախի պատճառով: Հասարակական և ընտանիքի ճնշումը դեռ շատ է՝ որ կինը պետք է լինի մայր և կենտրոնանա ընտանիքի ստեղծման վրա, ոչ թե իր կարիերայի: Չմոռանանք նաև սեռի հիման վրա աշխատավարձի տարբերությունը: Սակայն, հիմա կանանց կրթություն ստանալու հնարավորությունը հավասար է տղամարդկանց իրավունքին, կանայք սովորում են բարձրակարգ հաստատություններում: Նրանք կարող են աշխատել՝ փող ստանալով, ընտրությունների մասնակցել: