Ինչո՞ւ է հայկական գրականության մեջ քիչ գիտաֆանտաստիկ ժանրը

Գիտաֆանտաստիկ ժանրը մեծ վերելք ունեցավ 20-րդ դարում: Դրա գրողները կային ամբողջ աշխարհով մեկ: Խորհրդային Միության մեջ նույնպես, օրինակ՝ Ստրոգացկի եղբայրները, Իվան Եֆրեմով, Ալեքսանդր Բելյաև և այլն: Սակայն Հայաստանում այս ժանրը այդպես էլ չզարգացավ:

Չնայած նրան, որ Խորհրդային Հայաստանում բավականին լավ էր զարգացած գիտությունը՝ ֆիզիկա, աստղաֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոֆիզիկա, որոնք մեծ դեր ունեն գիտաֆանտաստիկ ժանրի համար, սակայն դրանք չեն ազդել մեր գրականության վրա: Դրա համար կային մի քանի պատճառ:

Հայ գրողների մեծամասնությունը գրում է հայրենիքի մասին: Սա կապված է պատերազմների և ցեղասպանության հետ, քանի որ դրանք մեծ ազդեցություն են թողել հայ սերունդների վրա: Գրականությունը շատ հաճախ ծառայել է որպես ինքնության պահպանման միջոց, և դրա նպատակն ավելի շատ եղել է հիշողությունը կենդանի պահելը, քան ապագայի երևակայական աշխարհներ ստեղծելը։

Նաև, հայ իրականության մեջ ապագան հաճախ ընկալվել է անորոշ կամ վտանգավոր՝ քաղաքական խնդիրների, պատերազմների պատճառով։ Այս մթնոլորտը կարող էր խանգարել այնպիսի ժանրի զարգացումը, որի համար պետք է լավ երևակայություն և կայուն հասարակական հիմք։

Կային գիտաֆանտաստիկ սփյուռքահայ գրողներ, օրինակ՝ Քրիս Բոհջալյան, Վերա Նազարյան, Ջո Կասաբյան, Պիտեր Օրուլյան և այլն, ովքեր սակայն Հայաստանում չէին ապրել և չէին մեծացել այս միջավայրում: Նրանց ստեղծագործությունները հաճախ գրվում են անգլերենով, այդ պատճառով էլ դրանք քիչ հայտնի են հայկական հասարակության շրջանում։

Հիմա քիչ-քիչ զարգանում է գիտաֆանտաստիկ ժանրը Հայաստանում և հայտնվում են ավելի շատ գրողներ, ովքեր հետաքրքրվում են այս թեմայով: Այս ժանրը կարող է մեծ դեր ունենալ նոր սերնդի երևակայությունն ու ստեղծագործական միտքը զարգացնելու գործում։

Թողնել մեկնաբանություն