Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Կոնվենցիա  Մարդու իրավունքների և հիմնարար  ազատությունների պաշտպանության մասին Բաժին 2-րդ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Հոդված 24.Պաշտոնից հեռացնելը

Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ նա այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։

Հոդված 26.Դատարանի լիագումար նիստերը

Լիագումար նիստերում Դատարանը՝

ա. ընտրում է իր Նախագահին և Նախագահի մեկ կամ երկու տեղակալի` երեք տարի ժամկետով. նրանք կարող են վերընտրվել,

բ. ձևավորում է Պալատներ, որոնք ստեղծվում են որոշակի ժամկետով,

գ. ընտրում է Դատարանի պալատների նախագահներ. նրանք կարող են վերընտրվել,

դ. ընդունում է Դատարանի ընթացակարգի կանոնները,

ե. ընտրում է Քարտուղար և Քարտուղարի մեկ կամ մի քանի տեղակալ։

Հոդված 34.Անհատական գանգատները

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Հոդված 46.Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:

2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

Հոդված 50.Դատարանի պահպանման ծախսերը

Դատարանի գործունեության հետ կապված ծախսերը կրում է Եվրոպայի խորհուրդը:

Այս հոդվածները կարևոր են, քանի որ ցույց են տալիս, թե ինչպես է գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ինչպես է այն ազդում մեզ վրա։ Օրինակ՝ 24-րդ հոդվածը պաշտպանում է դատավորների անկախությունը, իսկ 26-րդ հոդվածը՝ դատարանի ճիշտ կազմակերպումը։ 34-րդ հոդվածը թույլ է տալիս Հայաստանի քաղաքացիներին բողոք ներկայացնել դատարան, եթե խախտվել են իրենց իրավունքները։ 46-րդ հոդվածում ասվում է, որ դատարանը պարտավոր է կատարել բոլոր վճիռները, իսկ 50-րդ հոդվածը նաև նշում է, որ Հայաստանը պարտավոր է մասնակցել դատարանի ֆինանսավորմանը։

Թողնել մեկնաբանություն