Մանրադիտակով հետազոտում

Մեր ճամբարի ընթացքում կատարեցինք կենսաբանական փորձ, որտեղ ուսումնասիրեցինք տարբեր բաներ մանրադիտակի տակ, թե ինչ են դրանք և ինչպես են աշխատում:

Ամենակարևորը ուսումնասիրեցինք արյան ձևավոր տարրերը՝ էրիթրոցիտը, թրոմբոցիտը և լեյկոցիտը: Դրանք ապակու վրա էին և ներկված հատուկ ներկով, որպեսզի բոլոր տարրերը երևան: Մեծ մանուշակագույն տարրերը լեյկոցիտներն են, միջինները՝ էրիթրոցիտները, իսկ մանր հատիկները՝ թրոմբոցիտները: Դրանք ունեին այսպիսի տեսք.

Էրիթրոցիտները հեմոգլոբինի միջոցով թոքերից թթվածին են մատակարարում մարմնի բոլոր բջիջներին և հետադարձաբար ածխաթթու գազը հեռացնում դեպի թոքեր՝ ապահովելով գազափոխանակությունը։ Լեյկոցիտները օրգանիզմի իմունային պաշտպանության համար են՝ պայքարելով վարակների, օտարածին մարմինների, բակտերիաների և վիրուսների դեմ։ Իսկ թրոմբոցիտները արյան մակարդման համար են։ Վնասվածքի դեպքում դրանք հավաքվում են վնասված տեղում՝ առաջացնելով խցան, որը կանխում է արյունահոսությունը և նպաստում վերքի բուժմանը։

Նաև ուսումնասիրեցինք տերևի հյուսվածքը, նայել ենք հերձանցքները, որոնք սուրճի հատիտի նման բջիջներ են, որոնք բացվելով և փակվելով կարգավորում են ջրի գոլորշիացման պրոցեսը՝ պաշտպանելով բույսը չորացումից և գերխոնավությունից։