Ամառային ճամբարի ամփոփում 2025

Այս ամառ մեր ճամբարում արեցինք տարբեր հետաքրքիր նախագծեր։ Մանրադիտակով ուսումնասիրեցինք բույսերի հյուսվածքներ, հերձանցքներ ու արյան ձևավոր տարրերը, ինչը օգնում էր ավելի լավ պատկերացնել տեսածն ու կապել այն կենսաբանության մեջ սովորածի հետ։ Ուսումնասիրեցի նաև սնկեր, որոնք վարակում են միջատներին ու կարողանում են վերահսկել նրանց վարքագիծը։

Թարգմանել ենք տեսանյութ և գրական ստեղծագործություն, ինչը ոչ միայն հետաքրքիր փորձ էր, այլ նաև օգնում էր զարգացնել անգլերենի իմացությունը և մտածել, թե ինչպես ճիշտ փոխանցել գաղափարը։

Բացի նախագծերից, այցելել ենք նաև Գեղարոտի ջրվեժը։ Այս ճամփորդության ընթացքում ես ունեցա նոր հիշողություններ, սովորեցի նոր բաներ ու լավ ժամանակ անցկացրեցի։

Այս ճամբարը իմ վերջինն էր, և ես բավականին գոհ եմ մեր կատարած աշխատանքով։ Աշխատանքները հետաքրքիր էին, տարբերվող, և ամեն մեկը ինչ-որ նոր բան տվեց ինձ՝ թե՛ գիտելիքով, թե՛ փորձով։ Այս ամենը ոչ միայն ուսուցողական էր, այլ նաև հաճելի և հիշարժան։

Թողնել մեկնաբանություն