Ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գիտելիքի օրը կրթահամալիրում ստանդարտ դասապրոցեսով չի կազմակերպվում , իրականացվում են բազմաթիվ ճամփորդությունները և հետաքրքիր հանդիպումներ, ես ընտրել էի ճամփորդություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ։
Այցի ընթացքում մեր խումբը ծանոթացավ տարբեր լաբորատորիաներում իրականացվող հետաքրքիր ու կարևոր աշխատանքներին։
Սկզբում այցելեցինք մանրէաբանության լաբորատորիա, որտեղ մասնագետները փորձում էին թափոններից ստանալ այլընտրանքային էներգիա։ Այստեղ մենք նաև տեսանք նորագույն սարքավորումներ, ինչպես նաև դիտարկեցինք խմորասնկեր ու բակտերիաներ։
Այնուհետև այցելեցինք կենսաքիմիական լաբորատորիա։ Այստեղ իրականացվում էին հետազոտություններ, որոնք ուղղված էին քաղցկեղի բուժման դեղորայքի հայտնաբերմանը։ Մասնագետները սպիտակ առնետների մոտ առաջացնում էին կրծքագեղձի քաղցկեղ և փորձում բուժել այն տարբեր մեթոդներով՝ ուսումնասիրելով դեղամիջոցների արդյունավետությունը։
Մեկ այլ լաբորատորիայում մենք տեսանք կարիճների բուծում։ Պարզվեց, որ նրանց թույնը նույնպես օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես արժեքավոր դեղամիջոց։
Շատ հետաքրքիր տեղեկություններ ստացանք նաև մարդու աղիներում բնակվող մանրէների մասին։ Մենք հասկացանք, թե որքան մեծ է դրանց դերը մարդու առողջության պահպանման գործում։
Այցը շատ ուսուցողական և ոգևորող էր։ Այն մեզ օգնեց համոզվել, որ կենսաբանությունը մեր ժամանակի ամենազարգացող և պահանջված գիտություններից մեկն է։ Կարելի է վստահ ասել, որ այն դարի մասնագիտություն է։













