Գոյության կռիվը տեսակի ներսում, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերություններն է։ Ըստ Չարլզ Դարվինի գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր սահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։ Կան գոյության կռվի երեք ձևեր ՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների հետ։
Ներտեսակային կռիվը նույն տեսակների առանձնյակների միջև կռիվն է, որը ուղեկցվում է տվյալ տեսակի ամենաքիչ հարմարվող առանձնյակների ոչնչացումով: Պայքար է գնում ապրելավայրի, սննդի, բազմանալու տեղի համար:
Միջտեսակային կռիվը էկոհամակարգի մեջ մեկ տեսակը պայքարի մեջ է մտնում բնության մյուս տեսակների հետ: Այդպիսի պայքարը անվանվում է՝ միջտեսակային: Տեսակների միջև հարաբերությունները բարդ են:
Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ կռիվը բերում է ավելի հաստատուն առանձնյակների ընտրությանը, որոնք կարողանում են հարմարվել տվյալ ֆիզիկական պայմաններին: Ֆիզիկական պայմանների հետ պայքարը ավելի է սրացնում ներտեսակային և միջտեսակային գոյության կռիվը: