Հայրենական Մեծ պատերազմ

Մեծ Հայրենական պատերազմը ԽՍՀՄ ժողովուրդների ազատագրական պատերազմն էր նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ։ Այն սկսվեց 1941 թ. հունիսի 22-ին, երբ գերմանական զորքերը հանկարծակի հարձակվեցին Խորհրդային Միության վրա, և ավարտվեց 1945 թ. մայիսի 8-ին Գերմանիայի կապիտուլյացիայով։

Պատերազմի գլխավոր ճակատամարտերից էր Մոսկվայի ճակատամարտը, որն ավարտվեց 1942 թ. հունվարին՝ թշնամու նահանջով։ Հաջորդ կարևոր շրջադարձը Ստալինգրադի ճակատամարտն էր (1942–1943 թթ.), որտեղ նացիստները ծանր պարտություն կրեցին։ Դրանից հետո Խորհրդային բանակը հաղթեց նաև Կուրսկի ու Դնեպրի ճակատամարտերում։ 1944 թ. ազատագրվեցին Բելոռուսիան, Ուկրաինան, Բալթյան երկրները, իսկ Ռումինիան ու Հունգարիան ստիպված եղան հրաժարվել Գերմանիայից և անցնել ԽՍՀՄ կողմը։ Սովետական զորքերը ազատագրեցին նաև Հարավսլավիան, Լեհաստանը, Ավստրիայի մի մասը և Չեխոսլովակիան։ Վերջնական ճակատամարտը Բեռլինում ավարտվեց 1945 թ. մայիսի 2-ին։

Պաշտոնական տվյալներով՝ Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ԽՍՀՄ զինված ուժերը կորցրել են ավելի քան 8,6 միլիոն զինվոր, իսկ ընդհանուր կորուստները՝ ներառյալ խաղաղ բնակիչներին, կազմել են շուրջ 26,6 միլիոն մարդ։

Թողնել մեկնաբանություն