Ճամփորդություն դեպի Թռչկանի ջրվեճ

Սեպտեմբերի 21-ին միսս Իրինայի հետ ուղևորվեցինք դեպի Թռչկանի ջրվեժ։ Առավոտյան հավաքվել էինք եկեղեցու մոտ, որտեղ արդեն հավաքված էին նաև այլ խմբեր, որոնք պատրաստվում էին ճամփորդության՝ նշելու Ազատության օրը։ Ճանապարհը տևեց մոտ երկու ժամ։ Դրանից հետո բարձրացանք բեռնատարի հետևը և շարժվեցինք։ Ճիշտն ասած, բեռնատարով անցած այդ ճանապարհն ամենահիշվող պահերից էր․ կանգնած էինք, իսկ ամեն փոսի ժամանակ մեքենան ուժեղ տատանվում էր, ինչն էլ մեզ ծիծաղեցնում էր։

Երբ հասանք Թռչկանի մոտ, մեր առջև ևս մեկ դժվարություն կար՝ քարերի վրայով գետի միջով անցնելը։ Դա մի փոքր վախենալու էր, և նույնիսկ մի քիչ թրջվեցինք։ Հասանք բաց տարածք, որտեղ հանգստացանք, սնվեցինք ու շարունակեցինք ճանապարհը՝ նորից անցնելով ջրի միջով։ Հետո արդեն քարերով ու ցեխոտ արահետով բարձրացանք վերև, մինչև վերջապես հասանք ջրվեժին։ Այն շատ գեղեցիկ էր։

Վերադարձի ճանապարհն անցավ նույն ձևով․ նորից բեռնատարով շարժվեցինք դեպի ավտոբուս, բայց այս անգամ թեթև անձրև էր գալիս։ Ճանապարհին կանգ առանք Գնթունիկում՝ մի քիչ հանգստանալու և ուտելու համար։

Այս ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։ Այն թողեց հաճելի հիշողություններ՝ և՛ ծիծաղով լի պահեր, և՛ գեղատեսիլ տեսարաններ։

Թողնել մեկնաբանություն