Սնկեր

Սնկերը մի ժամանակ համարվում էին բույսերի թագավորության մաս, բայց այժմ ճանաչվում են որպես առանձին՝ կառուցվածքի, ֆիզիոլոգիայի և սննդային ռեժիմների հիմնական տարբերությունների պատճառով: Բույսերից տարբերվող սնկերը չունեն քլորոֆիլ և չեն ֆոտոսինթեզում: Դրա փոխարեն, նրանք սննդանյութեր են ստանում՝ արտաքինից մարսելով օրգանական նյութը և այն կլանելով իրենց միցելիում: Նրանք նաև կենդանիներ չեն, քանի որ կենդանիները սնունդը կլանում են ներքին միջավայրում, մինչդեռ սնկերը մարսողական ֆերմենտներ են արտազատում իրենց մարմիններից դուրս, ապա կլանում քայքայված սննդանյութերը:

Մի քանի հիմնական առանձնահատկություններ օգնում են սահմանել բոլոր սնկերը: Դրանց բջջային պատերը պարունակում են քիտին՝ կոշտ պոլիմեր, որը հանդիպում է նաև միջատների էկզոկմախքում, որը հստակորեն տարբերակում է դրանք բույսերից, որոնց բջջային պատերը կազմված են ցելյուլոզից: Սնկերը նաև աճում են թելանման կառուցվածքների միջոցով, որոնք ճյուղավորվում և կազմում են միցելիում անունով ցանց՝ օրգանիզմի իրական «մարմինը»: Նրանք բազմանում են սպորների միջոցով, որոնք կարող են տարածվել օդի, ջրի կամ կենդանի տերերի միջոցով, թույլ տալով սնկերին գաղութացնել բազմաթիվ տարբեր միջավայրեր: Որպես սապրոտրոֆներ, սնկերը քայքայում են մեռած բույսերը, կենդանիները և օրգանական թափոնները, դարձնելով դրանք անհրաժեշտ էկոհամակարգերում սննդանյութերի վերամշակման համար:

Այս ունակությունների շնորհիվ սնկերը կարևոր էկոլոգիական դեր են խաղում։ Առանց դրանց կմնային մեռած նյութերը, և կենսականորեն կարևոր սննդարար նյութերը, ինչպիսիք են ածխածինը և ազոտը, կմնային թակարդում, այլ ոչ թե կվերադառնային հող։ Սնկերը նաև փոխադարձ հարաբերություններ են հաստատում բույսերի հետ, ինչպիսիք են միկորիզաները, որտեղ սնկային հիֆերը օգնում են արմատներին կլանել ջուրը և հանքանյութերը։ Միևնույն ժամանակ, որոշ սնկեր գործում են որպես հարուցիչներ՝ առաջացնելով հիվանդություններ բույսերի, կենդանիների և մարդկանց մոտ։ Այս կրկնակի դերը՝ օգտակար և վնասակար, սնկերը դարձնում է մոլորակի վրա օրգանիզմների ամենաազդեցիկ խմբերից մեկը։

Հայոց լեզվի փոփոխությունները ժամանակի ընթացքում

Լեզուն ժողովրդի մշակույթի և ավանդույթների մեծ մասն է կազմում: Այն օգնում է պահպանել մեր պատմությունը և ինքնությունը: Իմ կարծիքով լեզուն պետք է անընդհատ փոխվի, հարմարվի աշխարհին և դրա զարգացվածությանը, որովհետև առանց դրա այն չի օգտագործվի և կարող է վերանալ: Դրա ընթացքում որոշ բառեր կարող են նաև հին դառնալ և այլևս չօգտագործվել, բայց ես չեմ կարծում, որ դա վատ է: Լեզուն պետք է փոխվի՝ մարդկանց և ընդհանրապես աշխարհին համապատասխան լինելու համար: Դրանք հիշեցնում են, թե որտեղից է գալիս լեզուն և ինչ ճանապարհ է անցել։

Հայերենը համարվում է աշխարհի ամենահին և ինքնատիպ լեզուներից մեկը։ Նրա ձևավորումը սերտորեն կապված է հայ ժողովրդի կազմավորման հետ և գալիս է դեռ շատ հին ժամանակներից։ Տարբեր պատմական աղբյուրներ՝ հատկապես խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները, վկայում են, որ հայերը որպես ցեղային խմբեր Հայկական լեռնաշխարհում ապրել են մ.թ.ա. երրորդ հազարամյակից։ Սակայն որպես միավորված ժողովուրդ՝ իրենց ինքնությամբ և պետությամբ, հայերը ձևավորվել են մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Այդ շրջանում ստեղծվել էին նպաստավոր պայմաններ, և նախահայկական ցեղերն ու ցեղային միությունները միավորվելով՝ ստեղծեցին պետականություն ու կազմավորեցին հայ ժողովրդին։

Հայերենը անցել է շատ երկար ու հարուստ պատմական ճանապարհ՝ մոտ հինգ-վեց հազար տարի։ Մ.թ.ա. երրորդ հազարամյակի սկզբներին այն առանձնացել է հնդեվրոպական լեզվական ընտանիքից և սկսել իր անկախ գոյությունը։ Քանի որ հայերենը կենդանի լեզու է՝ այն շարունակաբար փոփոխվել և զարգացել է։ Դրա վրա ազդել են ինչպես ներքին զարգացումները, այնպես էլ տարբեր ժողովուրդների ու մշակույթների հետ շփումները։ Հայ ժողովրդի կազմավորման ընթացքում նրա լեզուն ձևավորվել է նաև տարբեր ցեղերի ու ժողովուրդների՝ խեթերի, խուռիների, ուրարտացիների և այլոց լեզուների ազդեցությամբ։ Հետագայում հայերենը հարստացել է նաև տարբեր լեզուներից կատարված փոխառություններով։

405 թվականը հայերենի պատմության մեջ առանձնահատուկ սահմանագիծ է, քանի որ այդ թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը։ Դրանից հետո սկսվեց հայերենի գրավոր զարգացման շրջանը, որը սովորաբար բաժանվում է երեք հիմնական փուլերի՝ Հին, Միջին և Նոր հայերեն։

Հին հայերենը, որը հայտնի է «գրաբար» անվամբ, ձևավորվել է Տուրուբերանի, Բարձր Հայքի և Այրարատի խոսվածքների հիման վրա։ Այն ընդգրկում է 5-11-րդ դարերի ժամանակահատվածը։ Գրաբարը սկզբում եղել է և՛ գրական, և՛ խոսակցական լեզու, սակայն մոտ 9-րդ դարից այն աստիճանաբար դուրս է եկել ամենօրյա օգտագործումից և պահպանվել հիմնականում գրավոր գրականության մեջ։

Միջին հայերենը (12-17-րդ դարեր) եղել է այն ժամանակաշրջանի և՛ գրական, և՛ խոսակցական լեզուն։ Այս փուլում լեզուն դեռ ամբողջությամբ նորմավորված չէր և ուներ տարբեր գրական տարբերակներ՝ կախված տարածաշրջաններից։ Այդ շրջանում Հայաստանում և հայկական գաղթօջախներում գործածվում էին միջին հայերենի մի քանի ձևեր, որոնցից առավել հայտնի էր Կիլիկյան հայերենը։ Կիլիկիայի թագավորության անկումից հետո միջին հայերենը աստիճանաբար սկսեց փոխվել՝ ճանապարհ հարթելով նոր՝ աշխարհաբար հայերենի ձևավորման համար։

Նոր հայերենը կամ աշխարհաբարը ձևավորվել է 17-րդ դարում և օգտագործվում է մինչև մեր օրերը։ Թեպետ աշխարհաբարի հնագույն նմուշը համարվում է Բջնիի 1358 թվականի արձանագրությունը, իսկական ձևավորման շրջանը համարվում է 17-րդ դարը, երբ արդեն այս լեզվով ստեղծվում էին տարբեր գրավոր հուշարձաններ։ Սկզբում աշխարհաբարը միավորող էր՝ նույնը և՛ արևելահայերի, և՛ արևմտահայերի համար։ Սակայն ժամանակի ընթացքում, տարբեր բարբառների ազդեցությամբ, այն բաժանվեց երկու հիմնական տարբերակի՝ արևելահայ և արևմտահայ։

Ժամանակի ընթացքում լեզուն անընդհատ փոխվում է։ Որոշ բառեր ու արտահայտություններ դադարում են օգտագործվել՝ դառնալով հնաբանություններ։ Դրանք կարող են լինել հին բառեր կամ քերականական ձևեր, որոնք դուրս են եկել գործածությունից (օրինակ՝ սեպուհ, նախարար, գահասրահ)։ Սակայն երբեմն հնաբանությունները կարող են կրկին գործածվել՝ հատկապես գրականության մեջ՝ տալով ոճական կամ պատմական երանգ։

Ի տարբերություն դրանց, նորաբանությունները այն բառերն ու արտահայտություններն են, որոնք առաջանում են ժամանակակից կյանքի նոր երևույթները անվանելու համար։ Դրանք կարող են լինել ինչպես նորաստեղծ բառեր, այնպես էլ հին բառեր՝ նոր իմաստներով։ Օրինակ՝ մեր օրերում տարածված բառեր, ինչպիսիք են համակարգիչ, բջջային, ինտերնետ, ժամանակին հենց նորաբանություններ են եղել։ Երբ դրանք լայնորեն տարածվում են, այլևս չեն դիտվում որպես նոր բառեր։

Այս ամենը ցույց է տալիս, որ հայերենը մշտապես զարգացող, հարմարվող և կենդանի լեզու է։ Այն կարողացել է պահպանել իր ինքնությունը դարերի ընթացքում՝ միաժամանակ ընդունելով փոփոխությունները և քայլելով իր ժողովրդի հետ նույն ուղիով։

Առակագրություն

Առակագրությունը գեղարվեստական գրականության ամենահին ճյուղերից մեկն է։ Այն բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ մարդկային վարքն ու բնավորությունը ներկայացվում են այլաբանության, կերպարների և խորհրդանշական պատմությունների միջոցով։ Առակների միջոցով հաճախ ծաղրվում ու քննադատվում են մարդկային արատները՝ եսասիրությունը, կեղծավորությունը, ծուլությունը, գոռոզությունը, և միևնույն ժամանակ գովաբանվում են բարին, ազնվությունը, խիզախությունը և արդարությունը։

Հին հունական գրականության մեջ առակագրության ամենահայտնի դեմքը համարվում է Եզոպոսը՝ բազմիմաստ ու խրատական պատմությունների հեղինակ, որոնց կերպարներն այսօր էլ կենդանի են աշխարհի գրականության մեջ։ Հայերենում առակագրությունը սկիզբ է առել թարգմանական ստեղծագործություններից։ Դրանցից գլխավորներն են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակներ» ժողովածուները, որոնք հունարենից հայերեն են թարգմանվել դեռևս V–VII դարերում։ Հայկական ինքնուրույն առակագրությունը ձևավորվել է XII դարում:

Այս շրջանի գլխավոր ներկայացուցիչներն են Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Մխիթար Գոշը, ով հայտնի է նաև որպես իրավագետ և հասարակական գործիչ, գրել է ավելի քան տաս աշխատություն, որոնց մեջ առանձնանում են նրա «Առակները»՝ հրատարակված 1790 թվականին։ Գոշի առակները նոր խոսք էին իրենց ժամանակի գրականության մեջ․ դրանք անդրադառնում էին սոցիալական հարցերին, մարդկային բարքերին ու հասարակական անարդարություններին։ Հեղինակը գովերգում էր բարին, աշխատանքը, ազնվությունը և խստորեն դատապարտում էր կեղծիքը, անգործությունը և անհավատարմությունը։

Վարդան Այգեկցին հայ միջնադարյան հոգևոր գրականության ամենաբազմագործուն հեղինակներից մեկն է։ Նրա գործերում հնչում է բարոյական մաքրության, սիրո և համերաշխության կոչը։ Այգեկցին գրել է բազմաթիվ քարոզներ ու պատմություններ, որոնցում պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարտավանության, ոխակալության, որկրամոլության և հարբեցողության դեմ։ Ասելիքը ավելի մատչելի ու կենդանի դարձնելու համար նա հաճախ իր քարոզները համեմում էր սեփական հորինած կամ ժողովրդական առակներով։ Հայ գրականության մեջ պահպանվել են նրա ավելի քան 30 առակներ, որոնք հիմք են դարձել հետագա դարերի բազմաթիվ գրողների ստեղծագործությունների համար։

Հայ առակագրության ժառանգության մեջ հիշատակվում են նաև Ներսես Շնորհալու հանելուկները, որոնք ձեռագրերում երբեմն անվանվում են առակներ։ Բացի այդ, տարածված են եղել անանուն ժողովածուներ՝ «Վարդանյան ժողովածուներ» անվամբ, որոնց ամենահայտնի տարբերակը հայտնի է «Աղվեսագիրք» անունով։ Առակի ժանրը շարունակել է ապրել նաև նորագույն հայ գրականության մեջ․ խրատական պատմություններ են գրել Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ։

20-րդ դարում առակագրության ժանրը նոր շունչ ստացավ՝ ՀԽՍՀ տարիների գրականության մեջ։ Այդ ժամանակ առանձնանում են Խնկո-Ապերը, Ա. Դարբնին և Ս. Կորյունը՝ յուրաքանչյուրն իր յուրահատուկ ոճով՝ պահպանելով ժանրի դասական ոգին և փոխանցելով այն ժամանակակից ընթերցողին։

Առակագրությունը, լինելով խրատական, բայց նաև գեղարվեստական ժանր, շարունակում է մնալ արժեքավոր միջոց՝ մարդու բարոյական նկարագիրը բացահայտելու և հասարակության բարոյական առողջությանը ծառայելու գործում։

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5

Հայոց լեզու Շտեմարան I Ձևաբանություն

10. 1. հակինթաշարեր, լապտերավառեր, կողմացույցներ, նավթամուղներ
11. 3. աստղագետներ, ոտնաձայններ, որմնասյուներ, արծվաբներ
12. 2. նռներ, հորաքույրեր, փոստարկղեր, գառներ
13. 4. իրար, օրվա, տիկնոջ, թառմայի
14. 3. ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց
15. 2. մարդուց, գինուց, ամուսնուց, այգուց
16. 3. անուն, պատմություն, մեջբերում, կատարում
17. 4. փոթորիկ, առու, վայրկյան, սարդ