Գրիգոր Զոհրապ

Կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին Կ. Պոլսում։ Փայլուն ունակություններ ունեցող Զոհրապը ավարտում է տեղի ֆրանսիական համալսարանները՝ դառնալով երկրաչափ-ճարտարապետ և իրավաբան։ Նրա խորթ հայրը մեծ դեր է խաղում Գրիգորին փաստաբանական աշխարհ ուղղորդելու գործում։

27 տարեկանում Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըճյանի հետ։ Նրանք ունենում են 4 զավակ՝ երկու տղա և երկու աղջիկ։

Պատանեկան տարիքից  Զոհրապը գրում է բանաստեղծություններ, հաջող շարադրություններ։

17 տարեկանում Զոհրապը Հայկական հարցի մասին գրում է մի հոդված, որով քննադատում է հայտնի քաղաքական գործիչների հայացքները, որոնք շարունակում էին մեծ տերությունների հետ կապել արևմտահայության ազատագրության հույսը։ Այս ժամանակ լույս է տեսնում Զոհրապի հոդվածը, որտեղ նա առաջարկում էր ինքնախաբեությամբ չզբաղվել և այլ ելքեր մտածել։

25 տարեկանում Զորհապը տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը, բայց հետո հասկանում է, որ մեծածավալ գործերն իր համար չեն։ Մեկ տարի անց լույս է տեսնում առաջին նորավեպը՝ «Վարդապետին անունը», որից հետո լույս են տեսնում նորավեպերի երեք ժողովածուները՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ»։ Բայց նա գրական փառքի մասին մտածելու ժամանակ չուներ:

Փաստաբան Զոհրապը կարողանում էր անհնարին թվացող գործեր շահել։ Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և այն այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների:

Զոհրապի համարձակ գործունեությունը սկսում է խանգարել սուլթանական վերնախավին։ Մի բուլղար հեղափոխականի իրավունքները պաշտպանելու համար Զոհրապը դատի է տալիս թուրքական կառավարությանը, որից հետո նրա դեմ հալածանքներ են սկսվում։ Նրան հեռացնում են Պոլսից, զրկում փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից։ Զոհրապը որոշ ժամանակ ապրում է արտասահմանում։

1908թ. Թուրքիայում տապալվում է սուլթան Համիդի միապետությունը, հաստատվում են սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես էր գալիս կեղծ ժողովրդավարության դիմակով:

Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապը վերադառնում է Պոլիս և ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր, բայց շուտ է հասկանում, որ թուրքերի գործելակերպը չի փոխվել: Պառլամենտում նա շարունակում է իր ելույթները՝ պաշտպանելով ազգային փոքրամասնությունների շահերը:

1913 թ․ Մարսել Լեար կեղծանունով Զոհրապը ֆրանսերեն հրատարակում է «Հայկական հարցը վավերագրերի լույսի ներքո» գիրքը։ Ուզում էր միջազգային հանրությանը ներկայացնել խնդրի բոլոր կողմերը։

1915 թ․ ապրիլի 24-ին Զոհրապին մյուս հայ մտավորականների հետ չձերբակալեցին։ Այս ընթացքում Զոհրապին առաջարկում են հեռանալ երկրից։ Զոհրապը հրաժարվում է՝ ասելով․ «Որու թողում (ում թողնեմ) սա անտեր և անգլուխ ժողովուրդը»:

Տեսնելով, որ միջազգային հանրությունը լռում է, թուրքերը ձերբակալեցին նաև Զոհրապին։ Աքսորի ճանապարհին էլ Զոհրապը մի քանի անգամ հնարավորություն է ունենում փախչելու, բայց նորից հրաժարվում է։

1915-ի հուլիսի 7-ին մարդասպանները Զոհրապին ու մյուս հայ պատգամավոր Վարդգեսին տանող կառքը կանգնեցնում են՝ նրանց սպանելու հրամանը կատարելու համար։

Վերլուծություններ

Զոհրապից որոշեցի կարդալ չորս ստեղծագործություն՝ «Ճիտին պարտքը», «Այրին», «Այինկա» և «Զաբուղոն»: Մի քիչ դժվար էին կարդացվում, սակայն հիմնական իմաստը հասկանալի էր: Ինձ այս տեսակի ստեղծագործությունները դուր եկան, քանի որ կարճ են, բայց միևնույնն է կարևոր մտքեր և խնդիրներ են բարձրաձայնում:

«Ճիտին պարտքը» մի տանջված հոր մասին էր, ով աշխատանք չուներ և փորձում էր մի ձևով փող վաստակել՝ խանութից խանութ տարբեր մատուցումներ անելով: Այս ամենը անում էր իր երկու աղջիկների համար, ովքեր իր կյանքի միակ երջանկությունն էին: Նա միշտ իր հետ էր տանում մի կաշվե հին պայուսակ, որի մեջ էր պահում առևտուրը:

Մի օր նա գնում է Պոլիս՝ աշխատանք գտնելու, սակայն չի գտնում այն և իր ունեցած փողը չի հերիքում տուն վերադառնալու համար: Նա ուղղակի թափառում է քաղաքով՝ մտածելով իր կյանքի մասին: Եվ հասնելով կամրջին՝ հասկանում է, որ իր փողը և պայուսակը կորցրել է: Հաջորդ դրվագում Հուսեփ աղան ջրում է. ինքնասպանություն է արել: Իր պայուսակի մեջ լցրել էր քարեր և նետվել կամրջից ցած: Լուսինը նկարագրվում է, որպես մի մետաղադրամ:

Ինձ թվում է, որ լուսնի և մետաղադրամի համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ միշտ ձգտում դեպի փողը, քանի որ կարծում են, որ այն կարող է կարգավորել ամեն ինչ: Այն ամեն ինչից վեր է, ինչպես լուսինը: Սակայն քարերով լի պայուսակը խորհրդանշում է մարդկանց պարտավորությունները, պարտքը և դժվարությունները, որոնք նրանց անընդհատ հետ են քաշում նորմալ կյանքից, ճնշում են նրանց:

Հուսեփ աղան ամբողջ ժամանակ իր պայուսակի հետ էր, այն իր թևատակի տակ սեղմած: Ինձ թվում է, այն իրեն ինչ որ կայունության, բալանսի զգացողություն էր բերում, քանի որ այն իր մոտ ասոցիացվում էր աշխատանքի հետ, որից նա վաստակ էր ստանում: Սակայն կորցնելով այն և առանց դրա լինելով նա սկսում է ավելի խորը մտածել իր ապրած կյանքի մասին, թե ինչպես նա չի կարող իր երեխաներին լավ պահել, թե ինչքան պարտք ունի և թե ինչ ամոթ է ուրիշներից անընդհատ փող խնդրել: Երբ նա հասկանում է, որ կորցրել է իր պայուսակը, նա իր բալանսն էլ է կորցնում: Այդ նոր մտքերը նրան այլևս չեն թողնում հետ գնալ սովորական կյանքի և մի պահում նրան խորտակում է ներսից: Նա կորցնում է իր վերջին հավասարակշռությունը և կատարում այդ արարքը:

«Ճիտին պարտքը» դեռ արդիական է, որովհետև ցույց է տալիս, թե ինչ դժվար է ապրել աղքատության, պարտքերի ու անաշխատության մեջ։ Հուսեփ աղայի պատմությունը նման է շատ մարդկանց կյանքին, ովքեր շատ են փորձում, բայց չեն կարողանում պահել իրենց ընտանիքը։

«Այրին» մի նորապսակ զույգի մասին է: Ամուսինը ամուսնությունից միայն երկու ամիս անց մեկնում է Պոլիս՝ աշխատելու, իսկ կինը մնում է տանը և օգնում բարեկամներին: Տղամարդը Պոլիսում հանդիպում է շատ կանանց, ում նա դուր է գալիս, և դավաճանում է իր կնոջը: Այս ստեղծագործությունը մի մեծ խնդիր է բարձրաձայնում դավաճանության մասին, հատկապես պանդխտության մեկնած տղամարդկանց դավաճանությունը:

Սկզբում Մարտիրոսի համար ամեն ինչ նոր էր և անհասկանալի, սակայն որոշ ժամանակ անց նա հասկանում է, որ այդ կանանց հետաքրքրում է և սկսում է դավաճանել Զարդարին: Նրան մեկ էր իր նոր ընտանիքի վրա, նա լրիվ զբաղված էր այլ կանանցով և կարևորում էր նրանց համար գրավիչ մնալը:

Միևնույն ժամանակ այստեղ կա մի այլ կերպար՝ Խչոն, ով փողը հավաքում է, հետ գնում իր նոր ընտանիքի մոտ և երջանիկ ապրում: Այստեղ երևում է, թե ինչպես էր դա ամբողջովին Մարտիրոսի որոշումը: Երբ Խչոն աշխատում էր՝ իր ընտանիքի մասին մտածելով, Մարտիրոսը ուրիշների մասին էր մտածում:

Զարդարը այդպես էլ մնում է միայնակ, ինչպես գերի ընկած այդ ընտանիքում: Նա միշտ եկեղեցում աղոթում է և չի հասկանում, թե ինչու էր նրան այսպիսի դժբախտություն պատահել: Զարդարը անընդհատ գնում է նույն այտի մոտ, որտեղ վերջին անգամ ճանապարհել էր Մարտիրոսին՝ հուսալով, որ նա հետ կգա:

Մարտիրոսը՝ տեսնելով, որ ծերանում է և գրավչությունը կորցնում է, որոշում է ամուսնանալ մի կնոջ հետ, ով փող ունի: Այսպիսի ավարտ ունեցավ նրանց պատմությունը, որը, սակայն, կարող էր լավ վերջանալ, եթե Մարտիրոսը այդքան հեշտ չլիներ:
Այրի է կոչվում, քանի որ չնայած նրան, որ նրանք դեռ ամուսնացած էին, Մարտիրոսը լքել էր իր ընտանիքը լրիվ:

Այս պատմությունը իմ կարծիքով շատ արդիական է, քանի որ չնայած նրան, որ դավաճանությունը ամոթալի է մեր հասարակության մեջ, շատերը դեռ դա անում են: Ինձ թվում է դա գալիս է նրանից, որ մարդիկ հաճախ մոռանում են իրենց ընտանիքի ու տված խոսքի մասին։ Հիմա էլ շատ զույգեր բաժանվում են աշխատելու համար և այդ հեռավորությունը բերում է դավաճանության ու խնդիրների։

«Զաբուղոն» մի չստացված սիրո պատմություն է: Զաբուղոն մի գող էր, ով սիրահարվում է մի աղջկա՝ Վասիլիկի, ով նրան նույնպես սիրում էր: Նրանք նշանած էին, բայց ոչ թե մեծ դահլիճում՝ բոլորի առջև, այլ միայն երկուսով էին, գիշերով իրար խոստում էին տվել հավերժ սիրո: Ինչքան էլ նրանք ուզեին բոլորի դիմաց դա անել, չէին կարող, քանի որ Զաբուղոին բանտ կուղարկեին: Սակայն Վասիլիկը չէր ուզում սա թաքցնել, ուզում էր բոլորին պատմել և հոգնել էր թաքնվելուց: Այդ պատճառով մի օր որոշում է ոստիկաններին հանձնել Զաբուղոին. Վասիլիկին ամուսնության առաջարկություն էին արել: Եվ երբ Զաբուղոն կարողանում է բանտից փախչել, տեսնում է Վասիլիկին մի ուրիշ տղայի հետ: Միտք է ծագում սպանել նրան, բայց հասկանում է, որ նրանք դրան արժանի չեն և հետ է վերադառնում բանտ: Զաբուղոն այլևս ոչ ոքի չուներ, բացի Վասիլիկից:

Այստեղ նույնպես կա դավաճանության թեման: Այս պատմությունը արդիական է, որովհետև ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ սերը չի դիմանում հասարակական ճնշումներին, մարդկանց կարծիքներին ու սեփական շահերին։ Վասիլիկը շատ էր ուզում կիսվել մարդկանց հետ նրանով, որ նա ընկեր ունի, քանի որ երևի ուզում էր հասարակության քաջալերանքի արժանանալ, սակայն Զաբուղոն չհամաձայնեց և նա ուրիշին գտավ: Ինձ թվում է՝ նա Զաբուղուին չէր սիրում:

«Այինկա» ստեղծագործությունը ինձ համար դժվար էր և անհասկանալի: Այն պատմում է երկու եղբայրների մասին, որոնցից մեկը թմրանյութ վաճառող էր, իսկ մյուսը՝ ոստիկան: Պերճուհին սիրում էր Սահակին՝ ոստիկանին, սակայն չէր կարող նրա հետ լինել, քանի որ իր հայրն էլ էր թմրանյութ վաճառող: Նա ստիպված է լինում նշանվել Հակոբոսի հետ: Եղբայրները իրար դեմ էին և մի անգամ կռվեցին, Հակոբոսը՝ իր մարդկանց հետ, Սահակը՝ ոստիկանների հետ: Սահակը այդ կռվում զոհվեց: Պերճուհին, չդիմանալով այդ կորստին, բաժանվում է Հակոբոսից և միշտ սև շորեր է հագնում:

Այս պատմության մեջ երևում է ընտանիքի ազդեցությունը և կարևորությունը առաջվա հասարակության մեջ: Պերճուհին կարող էր երջանիկ ապրել Սահակի հետ, սակայն իր ընտանիքի պատճառով չկարողացավ: Ինձ թվում է սա դեռ որոշ չափով արդիական է, հատկապես հայկական հասարակության մեջ, սակայն հիմա կանայք ավելի շատ են իրենց ուզածը անում և այդքան ուշադրություն չեն դարձնում ընտանիքի վրա:

Թողնել մեկնաբանություն