Հրանտ Մաթևոսյան

Կենսագրություն

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թ. Լոռու Ահնիձոր գյուղում։ Գյուղը հիմնել են Սանահինի ու Հաղպատի կալվածքներ լքած գյուղացիները, որոնցից մեկը նաև Հրանտի պապն էր։ Նա ընդամենը 15 տարի ապրել է գյուղում, բայց այն միշտ կա նրա գրական աշխարհում՝ որպես Ծմակուտ, գրեթե բոլոր հերոսները ծմակուտցիներ են։ Մանկությունը անցնում է Հայրենական մեծ պատերազմի ու հետպատերազմյան ծանր տարիներին, ընտանիքը աղքատ էր, հայրն՝ Իգնատը, ատաղձագործ ու հողագործ էր, մայրը՝ քաղաքից եկած աղջիկ, ընտանիքը մասնակցում էր գյուղի բոլոր գործերին։

Սովորել է տեղում, հետո Կիրովականի մանկավարժականում, ապա Երևանում՝ աշխատելով միաժամանակ։ 23 տարեկանում սկսում է գրել՝ հայրը կորցնելուց հետո ձին՝ «Ահնիձոր» ակնարկում քննադատում է գյուղի նկատմամբ քաղաքականությունը։ Ակնարկը մեծ արձագանք է գտնում, նրան հեռացնում են ուսումնարանից ու աշխատանքից, բայց մեկ տարի անց նորից տպագրելու հնարավորություն է ստանում՝ նույնիսկ արտասահմանում։

30 տարեկանում մեկնում է Մոսկվա սցենարական դասընթացների, որոնք ավարտելուց հետո լույս է տեսնում «Օգոստոս» ժողովածուն։ Ամուսնանում է Վերժինե Մովսիսյանի հետ, ունենում երկու երեխա՝ Դավիթն ու Շողերը։ Լույս են տեսնում լավագույն ստեղծագործությունները՝ «Ծառերը», «Գոմեշը», «Տերը», որոնք ոմանք կինոյում են վերածվում։

1990-ականներին դառնում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Գրողների միության նախագահ։ Անկախության տարիներին գրում է հրապարակախոսական հոդվածներ։ Մահացել է 2002-ին՝ 67 տարեկանում, թաղված Կոմիտասի պանթեոնում։

Բանաստեղծություն

Մարևոսյանի «Հացը» պատմվածքը պատմում է մի դպրոցական տղայի մասին, ով շատ է սիրում գիրք կարդալ և գերազանցիկ է, բայց աշխատել շատ չէր սիրում։ Մի օր հայրն խնդրում է գնալ ու գտնել կորցրած խոզերին, և տղան, չնայած ծուլությանը, համաձայնվում է։ Անտառում նա նստում է գիրք կարդալ, իսկ շունը հաչում է, ցույց տալով, որ խոզերը մոտ են, բայց տղան ուշադրություն չի դարձնում։ Վերջում վերադառնում է տուն ու ասում, որ չի գտել, իսկ հայրը գոհ է գնահատականներից ու ինքն է գնում խոզերին որոնելու։ Տղան ամաչում է ու սկսում մտածել իր սխալի մասին, ինքն իրեն քննադատելով և հասկանալով, թե ինչ է արել սխալ։

Անտառում և ճանապարհին նրա մտքերը սկսում են փոխվել․ նա հասկանում է, որ ծուլությունը միայն իրեն չի վնասել, այլ նաև հնարավորություն է կորցրել օգնելու ծնողներին։ Տղան նույնիսկ հաց չի ուտում՝ պատժելով իր հոգին ու մտածելով, որ այդ պահին արժանի չէ դրան։ Պատմվածքը ցույց է տալիս, որ մեր ծնողները հոգ են տանում մեզ համար ու ամեն ինչ անում են, որպեսզի մենք լավ սովորենք ու հասնենք հաջողությունների։ Մեր պարտքն է պատրաստակամ ու առանց դժկամության կատարել նրանց փոքրիկ խնդրանքները, ընդունել մեր սխալները և փորձել ուղղվել, քանի որ դա ցույց է տալիս պատասխանատվություն և հասկացողություն նրանց հանդեպ։

Ֆրիկ

Կենսագրություն

Ֆրիկը միջնադարյան հայ բանաստեղծ է, իսկ նրա իսկական անունը հայտնի չէ․ «Ֆրիկ» նշանակում է խանձված ցորեն։ Կենսագրությունից շատ քիչ բան է պահպանվել․ ենթադրվում է, որ ապրել է 13–14-րդ դարերում, եղել է աշխարհական և չի ստացել վանական կրթություն, բայց դա չի խանգարել ստեղծել խոր ու գեղեցիկ տաղեր։

Ֆրիկը գրագետ էր, գիտեր պարսկերեն, ծանոթ էր պարսիկ բանաստեղծների ստեղծագործությանը և շատ անգամ ենթարկվել է ծաղրանքի։ Երիտասարդ տարիներին հարստացել է, հետո սնանկացել, կորցրել որդուն և հայտնվել ծանր իրավիճակում։

Նրա տաղերը բաժանվում են աշխարհիկ (հոգսեր, ժողովրդի ճակատագիր, աղքատություն ու անհավասարություն) և կրոնական–խրատական (հոգու ու մարմնի հակամարտություն, բարեգործություն, հավատ) խմբերի։ Ֆրիկն օգտագործել է հնչեղ, կարճ տողեր և հաճախ ներկայացրել դրամատիկ, խրատական սյուժեներ, օրինակ՝ եղբայրասպանության մասին պատմությունը։

Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդէմ ֆալաքին», «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Գանգատ» և «Վասն դալեհի եւ բրջի», խոսում են մոնղոլների տիրապետության մասին։ «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» և «Գանգատ»-ում Ֆրիկը ցույց է տալիս ժողովրդի ծանր վիճակը։ «Ընդդէմ ֆալաքին»-ում նա ասում է, որ ճակատագիրն անարդար է՝ վատ մարդիկ հարստանում են, լավները դժբախտ լինում, բայց պատճառը Աստված է։ «Գանգատ»-ում նա Աստծու հետ է խոսում կյանքի ու սոցիալական անհավասարության մասին։ Այս չորս բանքերը ցույց են տալիս, որ Ֆրիկը մեծ նշանակություն ունի հայ քնարերգության մեջ և համաշխարհային գրականությունում։

Ավետիք Իսահակյան

Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը (1875–1957) հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ էր։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Լայպցիգի և Ցյուրիխի համալսարաններում։ Գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է քաղաքական պայքարով, անդամակցել ՀՅԴ-ին, ինչի պատճառով մի քանի անգամ ձերբակալվել և աքսորվել է։

1897 թ. հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Երգեր և վերքեր»-ը, իսկ 1899–1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» շարքը։ 1908-ին ձերբակալվել է «դաշնակցության գործով», ապա ազատվել գրավով։ 1911-ից ապրել է արտասահմանում։ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ եղեռնը խորապես անդրադարձել են նրա ստեղծագործությանը՝ դարձնելով հայ ժողովրդի ողբերգությունն ու ազատագրական պայքարը նրա հիմնական թեմաները։

Իսահակյանը մասնակցել է ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» կազմմանը, գրել է հրապարակախոսական հոդվածներ Հայկական հարցի և պետականության վերականգնման մասին։ Նրա կարևոր, բայց անավարտ ստեղծագործություններից է «Ուստա Կարոն» վեպը։

1936-ին վերջնականապես վերադարձել է հայրենիք, արժանացել ԽՍՀՄ Պետական մրցանակի (1946) և 1946–1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահ։

Վերլուծություն

Լիլիթը

Պատմվածքում պատմվում է Ադամի մասին, ում աստված հողից է ստեղծում, և Լիլիթի մասին, ում ստեղծեց Ադամի` իրեն միայնակ զգալու պատճառով։ Սակայն Լիլիթը չի մնում Ադամի կողքին, հաճախ հեռանում է և վերջում Սատանայի հետ լքում է նրան։ Դրանից հետո աստված ստեղծում է Եվային, որը Ադամի կողքին է մնում և նրա հետ միասին ապրում։

Լիլիթը միշտ ուզում է հեռանալ, չի կապվում Ադամի հետ, իսկ Եվան մնում է Ադամի կողքին, գնահատում է ոչ միայն նյութականը, այլ նաև նրանց միջև եղած կապը։

Լիլիթին աստված ստեղծել էր կրակի բոցերից, ինչը ինձ թվում է ցույց է տալիս իր բնավորությունը։ Նա մշտապես շարժման մեջ է, չի սիրում սահմաններ ու չի կարող երկար ժամանակ մնալ մեկ տեղում կամ մեկ մարդու կողքին։ Լիլիթը ապրում է իր ցանկություններով, արագ է փոխվում ու հեշտությամբ հեռանում է։

Ադամը, իմ կարծիքով, զզվցնող կերպար էր, ով չէր հասկանում, երբ իրեն ասում էին “ոչ”։ Նա անընդհատ կպնում էր Լիլիթին, դա բացատրելով իր սիրով, սակայն եթե նա իրոք սիրեր Լիլիթին, կլսեր նրան։ Նա, ինձ թվում է, սիրում էի Լիլիթի` իրենով ստեղծված կերպարը, ոչ թե հենց նրան։

Պատմությունը հետաքրքիր էր և ցույց է տալիս մարդու բնավորության տարբեր գծեր։