Կենսագրություն
Ավետիք Իսահակյանը (1875–1957) հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ էր։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Լայպցիգի և Ցյուրիխի համալսարաններում։ Գրական գործունեությանը զուգահեռ զբաղվել է քաղաքական պայքարով, անդամակցել ՀՅԴ-ին, ինչի պատճառով մի քանի անգամ ձերբակալվել և աքսորվել է։
1897 թ. հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Երգեր և վերքեր»-ը, իսկ 1899–1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» շարքը։ 1908-ին ձերբակալվել է «դաշնակցության գործով», ապա ազատվել գրավով։ 1911-ից ապրել է արտասահմանում։ Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ եղեռնը խորապես անդրադարձել են նրա ստեղծագործությանը՝ դարձնելով հայ ժողովրդի ողբերգությունն ու ազատագրական պայքարը նրա հիմնական թեմաները։
Իսահակյանը մասնակցել է ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» կազմմանը, գրել է հրապարակախոսական հոդվածներ Հայկական հարցի և պետականության վերականգնման մասին։ Նրա կարևոր, բայց անավարտ ստեղծագործություններից է «Ուստա Կարոն» վեպը։
1936-ին վերջնականապես վերադարձել է հայրենիք, արժանացել ԽՍՀՄ Պետական մրցանակի (1946) և 1946–1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահ։
Վերլուծություն
Լիլիթը
Պատմվածքում պատմվում է Ադամի մասին, ում աստված հողից է ստեղծում, և Լիլիթի մասին, ում ստեղծեց Ադամի` իրեն միայնակ զգալու պատճառով։ Սակայն Լիլիթը չի մնում Ադամի կողքին, հաճախ հեռանում է և վերջում Սատանայի հետ լքում է նրան։ Դրանից հետո աստված ստեղծում է Եվային, որը Ադամի կողքին է մնում և նրա հետ միասին ապրում։
Լիլիթը միշտ ուզում է հեռանալ, չի կապվում Ադամի հետ, իսկ Եվան մնում է Ադամի կողքին, գնահատում է ոչ միայն նյութականը, այլ նաև նրանց միջև եղած կապը։
Լիլիթին աստված ստեղծել էր կրակի բոցերից, ինչը ինձ թվում է ցույց է տալիս իր բնավորությունը։ Նա մշտապես շարժման մեջ է, չի սիրում սահմաններ ու չի կարող երկար ժամանակ մնալ մեկ տեղում կամ մեկ մարդու կողքին։ Լիլիթը ապրում է իր ցանկություններով, արագ է փոխվում ու հեշտությամբ հեռանում է։
Ադամը, իմ կարծիքով, զզվցնող կերպար էր, ով չէր հասկանում, երբ իրեն ասում էին “ոչ”։ Նա անընդհատ կպնում էր Լիլիթին, դա բացատրելով իր սիրով, սակայն եթե նա իրոք սիրեր Լիլիթին, կլսեր նրան։ Նա, ինձ թվում է, սիրում էի Լիլիթի` իրենով ստեղծված կերպարը, ոչ թե հենց նրան։
Պատմությունը հետաքրքիր էր և ցույց է տալիս մարդու բնավորության տարբեր գծեր։