Ֆրիկ

Կենսագրություն

Ֆրիկը միջնադարյան հայ բանաստեղծ է, իսկ նրա իսկական անունը հայտնի չէ․ «Ֆրիկ» նշանակում է խանձված ցորեն։ Կենսագրությունից շատ քիչ բան է պահպանվել․ ենթադրվում է, որ ապրել է 13–14-րդ դարերում, եղել է աշխարհական և չի ստացել վանական կրթություն, բայց դա չի խանգարել ստեղծել խոր ու գեղեցիկ տաղեր։

Ֆրիկը գրագետ էր, գիտեր պարսկերեն, ծանոթ էր պարսիկ բանաստեղծների ստեղծագործությանը և շատ անգամ ենթարկվել է ծաղրանքի։ Երիտասարդ տարիներին հարստացել է, հետո սնանկացել, կորցրել որդուն և հայտնվել ծանր իրավիճակում։

Նրա տաղերը բաժանվում են աշխարհիկ (հոգսեր, ժողովրդի ճակատագիր, աղքատություն ու անհավասարություն) և կրոնական–խրատական (հոգու ու մարմնի հակամարտություն, բարեգործություն, հավատ) խմբերի։ Ֆրիկն օգտագործել է հնչեղ, կարճ տողեր և հաճախ ներկայացրել դրամատիկ, խրատական սյուժեներ, օրինակ՝ եղբայրասպանության մասին պատմությունը։

Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը՝ «Ընդդէմ ֆալաքին», «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Գանգատ» և «Վասն դալեհի եւ բրջի», խոսում են մոնղոլների տիրապետության մասին։ «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» և «Գանգատ»-ում Ֆրիկը ցույց է տալիս ժողովրդի ծանր վիճակը։ «Ընդդէմ ֆալաքին»-ում նա ասում է, որ ճակատագիրն անարդար է՝ վատ մարդիկ հարստանում են, լավները դժբախտ լինում, բայց պատճառը Աստված է։ «Գանգատ»-ում նա Աստծու հետ է խոսում կյանքի ու սոցիալական անհավասարության մասին։ Այս չորս բանքերը ցույց են տալիս, որ Ֆրիկը մեծ նշանակություն ունի հայ քնարերգության մեջ և համաշխարհային գրականությունում։

Թողնել մեկնաբանություն