Սովորող-սովորեցնող Օր 4

Այս նախագծի 4-րդ օրը անցկացրինք  ուշադրություն զարգացնող խաղ խաղալով։ Նրանք պետք է նայեին երկու գրեթե նույնատիպ նկարներին, որոնք, սակայն, փոքր մանրուքներով տարբերվում էին իրարից։ Երեխաները պետք է ուշադիր նայեին և գտնեին այդ տարբերությունները։  Երեխաների ակտիվ մասնակցում էին, հետաքրքրված էին և կենտրոնացած։

Այսպիսի խաղը կարևոր է երեխաների համար, քանի որ զարգացնում է ուշադրությունը։ Այն օգնում է երեխաներին նկատել մանրուքները, համեմատել պատկերները և զարգացնել հիշողությունը։

Սա մեր սովորող-սովորեցնող նախագծի վերջին օրն էր։ Այս բոլոր օրերը շատ հետաքրքիր և զվարճալի անցան, աշակերտները միշտ ոգևորված և հետաքրքրված էին, ակտիվ մասնակցում էին բոլոր խաղերին։ Այս խաղերը ոչ միայն զվարճալի են, այլ նաև զարգացնում են ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը և այլն։

Սովորող-սովորեցնող Օր 3


Սովորող–սովորեցնող նախագծի 3-րդ օրը մենք անցկացրեցինք մի հետաքրքիր խաղ խաղալով, որի ընթացքում մենք նրանց 15 վայրկյանով ցույց էինք տալիս պատկերներ, իսկ նրանք պետք է դրանք զննեին և հիշեին մանրուքները։ Այնուհետև մենք հարցեր էինք տալիս նկարի դետալների վերաբերյալ, իսկ նրանք պետք է պատասխանեին՝ ճիշտ է, թե սխալ։

Այսպիսի խաղերը օգտակար են երեխաների համար, քանի որ զարգացնում են նրանց ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը և արագ մտածելը։ Աշակերտները շատ ակտիվ էին և հետաքրքրված։