Հետաքրքիր է իմանալ

Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից

Հետաքրքիր է իմանալ

Հզորության “ձիաուժ” միավորի մասին

Биография Джеймса Ватта, изобретателя современного парового двигателя

Քանի դեռ Ջեմս Ուատտը չէր կատարելագործել շոգեմեքենան, և քանի դեռ այն
չէր դադարել պարզապես թանկարժեք խաղալիք լինելուց, հզորության միավորի սահ-
մանման անհրաժեշտություն չկար։
Այն ժամանակ լուրջ, մտահոգող խնդիրներից էր հանքահորերից պոմպերով ջուրը հանելը: Սկզբնական շրջանում այդպիսի գործերի համար ձիեր օգտագործելն Անգլիայում բավական թանկ էր։ Այդ պատճառով էր, որ շոգեմեքենայի գյուտարարին հետաքրքրում է, թե քանի՞ ձիու կփոխարինի մեկ մեքենան, և ինչպե՞ս արտահայտել մեքենայի հզորությունը ձիու հզորությամբ, այսինքն՝ այն աշխատանքով, որ ձին կատարում է 1 ժամում, 1 րոպեում, 1 վայրկյանում:
Ուատտը փորձնականորեն որոշում է, որ ձին 75 կգ զանգվածով բեռը
1 վայրկյանում բարձրացնում է 1մ: Այսինքն՝ 1 վայրկյանում ձին կատարում է 75կգ * 9,8 Ն/կգ * 1մ=735 Ջ աշխատանք։ Ձիու զարգացրած միջին հզորությունն անվանել են ձիաուժ (կրճատ ձ.ու.): Ուատտը հաշվել է, որ

1ձ.ու. (ձիաուժ) = 735Ջ/1վ = 735Վտ:

Համեմատելու համար նշենք, որ ժամանակակից ավտոմեքենաների շարժիչ-
ները զարգացնում են 60 — 500 ձ.ու. հզորություն:
Չնայած անվանմանը՝ պետք է հիշել, որ ձիաուժը ոչ թե ուժի, այլ հզորության միավոր է:

Պատմություն Հարցեր

Ամփոփումների շարք

Բանավոր ներկայացնել Հռոմեկան կայսրությունը։

Առաքելական դարաշրջանում Հռոմեական Կայսրությունը միակ հզոր ուժն էր աշխարհում: Այն ներառում էր այն ամենը, ինչ գտնվում էր Եփրատ, Դանուբ, Հռենոս գետերի, Ատլանտյան օվկիանոսի և Սահարա անապատի միջև: Ք.ծ.ա. 63 թվականին, երբ Պոմպեոսը գրավեց Երուսաղեմը, Պաղեստինը դարձավ ենթակա նահանգ: Պողոսը, որը Հռոմեական կայսրության քաղաքացի էր, օգտագործեց հունարենը, կայսրության մեջ ամենաշատ օգտագործվող լեզուն, ավետարանը կայսրությունով մեկ տարածելու համար:
Դիոկղետիանոսի ձեռնարկումներից հետո վերսկսվեցին իշխանության համար պատերազմները: Հաղթեց Կոնստան տինոս Մեծը: Նա իր մայրաքաղաքը դարձրեց (330 թ.) Բոսփորի նեղուցի ափին գտնվող հունական Բյուզանդիոն քաղաքը: Նա քաղաքը վերակառուցեց շքեղ շինություններով և կոչեց իրանունով՝ Կոստանդնուպոլիս:

Նշել հռոմեկան կայսրերից մի քանիսին, նկարագրել նրանց։

Օկտավիանոս Օգոստոս

Ծննդյան ժամանակ տրված անունը՝ Գայոս Օկտավիոս Թուրինոս: Ծագումով եղել է հարուստ ընտանիքից, Կեսարի քրոջ թոռն էր։ Մ.թ.ա. 27-23 թվականներին Օկտավիանոսն իր ձեռքում է կենտրոնացրել մի շարք սովորական և արտակարգ պաշտոններ, որոնք թույլ էին տալիս նրան կառավարել Հռոմեական հանրապետությունը՝ խուսափելով բաց միապետության հաստատումից։

Տիբերիոս

Կալիգուլա

Կլավդիոս

Ներոն

Ինչպե՞ս կործանվեց Հռոմեկան կայսրությունը։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Ձևաբանորեն վերլուծում ենք տեքստը:
    • Տերմինը(գոյական) բառ(գոյական) կամ(շաղկապ) բառակապակցություն(գոյական), որ(դերանուն) արտահայտում է(բայ) գիտության(գոյական), տեխնիկայի(գոյական), մշակույթի(գոյական), հասարակական(ածական) կյանքի(գոյական) որևէ(դերանուն) բնագավառի(գոյական) մեկ(թվական) հասկացություն(գոյական)։ Տերմինը(գոյական) մենիմաստ է(ածական) (ոչ բազմիմաստ) և(շաղկապ) տվյալ(ածական) հասկացությունն(գոյական) արտահայտշաղկում է ճշգրտորեն(մակբայ), որոշակի(ածական) կերպով(գոյական), առանց(կապ) ոճազգացմունքային(ածական) տարրի(գոյական) (թթվածին(գոյական), ողնուղեղ(գոյական), ձևույթ(գոյական))։ Որևէ(դերանուն) լեզվի(գոյական) տերմինները(գոյական) նրա(դերանուն) բառապաշարի մի մասն են: Միաժամանակ՝ տերմինային ամեն մի համակարգ կապված է զարգացող գիտության, մշակույթի և հասարակական կյանքի տվյալ բնագավառի հասկացությունների համակարգի հետ․ օրինակ, «թոքաբորբ» բժշկական տերմինը մտնում է հայոց լեզվի բառապաշարի կազմի մեջ և միաժամանակ բժշկության մեջ հիվանդություններից մեկի անվանումն է։ Տերմինների և սովորական բառերի միջև անջրպետ չկա․ սովորական բառը կարող է իմաստով եզրավորվել, դառնալ տերմին և՝ ընդհակառակը։ Այսպես, ջուր սովորական բառը քիմիայում տերմին է և նշանակում է H2O։ Որևէ բնագավառի տերմինն իր հերթին կարող է գործածվել իբրև սովորական բառ, օրինակ, ուղեղ, մոլեկուլ։ Տարբեր լեզուներում գիտատեխնիկական առաջադիմությանը համընթաց ստեղծվում են նոր տերմիններ․ այդ երևույթը կոչվում է տերմինաշինություն (եզրաշինություն)։
  • Հինգյու Շիի հետ հանդիպման հարցերի, ուղղությունների հստակեցում
  • Սովորողների՝ երրորդ ուսումնական շրջանի հաշվետվությունների կազմում, խմբագրում:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Կուսումնասիրես քո նախընտրած կամ քեզ համար սիրելի, հարազատ որևէ մասնագիտության տերմինները և կներկայացնես դրանցից կարևորները ձայնագրությամբ կամ տեսանյութով:

Նկարչության տերմիններ

Առոգանություն — գույնի, լույսի, գծի կամ տեղանքի որոշ գծերի, դեմքի, առարկայի, պատկերի մանրուքի վրա ընդգծելու տեխնիկա, որին դիտողը պետք է հատուկ ուշադրություն դարձնի:

Բագետ — փայտե կամ պլաստմասե ժապավեն նկարների շրջանակներ պատրաստելու և պատերը զարդարելու համար:

Գրաֆիկա — կերպարվեստ, որը ենթադրում է, որ նկարիչը գծերով ու հարվածներով է նկարում ՝ առանց ներկ օգտագործելու:

Դեֆորմացիա — գեղարվեստական ​​տեխնիկա, որն ուժեղացնում է պատկերի արտահայտչությունը՝ բաղկացած պատկերի տեսանելի ձևը փոխելուց:

Էսքիզ — բնությունից գրաֆիկական գծանկար: Էսքիզները ստեղծվում են օբյեկտը ուսումնասիրելու կամ ամբողջական պատկերն ստանալու համար հետագա օգտագործման համար:

Ժանր — արվեստի բոլոր տեսակների մեջ պատմականորեն հաստատված ներքին ստորաբաժանում:

Կոլաժ — տեսողական արվեստի տեխնիկա, որը սոսնձում է ցանկացած հիմքային նյութերի վրա, որոնք դրանից տարբերվում են գույնով և հյուսվածքով:

Մասշտաբ — օբյեկտի չափի և դրա գեղարվեստական ​​ներկայացուցչության միջև հարաբերություն:

Նատյուրմորտ — գեղարվեստական ​​ուսումնասիրության մի տեսակ: Սովորաբար նկարը նկարվում է կյանքից և պատկերում է անշունչ առարկաներ:

Պասպարտու — ստվարաթղթե շրջանակ նկարչության, փորագրության, լուսանկարչության, ջրաներկների կամ փորագրման համար:

Սֆումատո — նկարչության տեխնիկա, որը մեղմացնում է անցումը երկու գույների և երանգների միջև այնպես, որ դրանք կարծես խառնվեն միմյանց:

Վերնիսաժ — ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին մասնակցում են հատուկ հրավիրված մարդիկ՝ նկարիչներ, քննադատներ, արվեստի հետ կապված այլ մարդիկ:

Տոն — արվեստի ստեղծագործության մեջ գույնի ուժգնությունն ու ուժն է:

Փայլ — ներկման տեխնիկա, որը բաղկացած է չոր ներկի շերտի վրա թափանցիկ և կիսաթափանցիկ ներկերի շատ բարակ շերտերի կիրառմամբ:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Ծի՜վ-ծի՜վ, բը՛զ, թը՛շ:

  • Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
    • Վա՜յ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու՜, հե՜յ, հարայ կանչել, ճռռոց, օ՛ֆ, քչքչոց, ծի՜վ-ծի՜վ, բզզոց, ա՛խ, վա՜շ-վի՜շ, ճռվողյուն, ուխա՜յ, թրը՛խկ, շրխկոց։
  • Հինգյու Շիի հետ հանդիպման հարցերի, ուղղությունների հստակեցում
  • Սովորողների՝ երրորդ ուսումնական շրջանի հաշվետվությունների կազմում, խմբագրում:

Ապրիլ ամսվա ամփոփում

Ինչպե՞ս է բազմանում անձրևորդը:

Անձևորդերը երկսեռ են և կատարվում է խաչաձև բեղմնավորում: Այն կատարվում է կոկոնի մեջ, որի ներսում ձվաբիջը բեղմնավորվում է: Բեղմնավորման նաև մասնակցում է լորձեր առաջացնող մարմնի հաստ մասը: Երկու որդ փոխանակվում են սերմահեղուկներով, իսկ հետո հեռանում են միմյանցից: Ամեն մի օղակ սկսում է արտադրել լորձ և առաջանում է կցորդ, որի մեջ են ընկնում սերմահեղուկը ու ձվաբջիջները և այդպես կատարվում է բեղմնավորումը: Ձվաբջիջներով բեղմնավորված կցորդը դուրս է ընկնում, կարծրանում է և դառնում է բոժոժ, որտեղ և կզարգանան ձվերը:

Նկարագրե՛ք փափկամարմինների արտաքին կառուցվածքը:

Փափկամարմինները գլխի վրա ունեն երկու աչք և երկու կամ չորս շոշափուկ: Կան փորոտանի փափկամարմիններ, որոնք ունեն խեցի, բայց կան տեսակներ, որոնք չունեն: Փափկամարմինները կարող են ապրել տարբեր տեղեր՝ ցամաքում, ծովում կամ քաղցրահամ ջրերում: Փափկամարմինները սնվում են տարբեր բույսերով և ունեն բերանային ապարատ, որը կոչվում է քերիչ: Քերիչով նրանք քերում են բույսը, իսկ հետո սնվում դրանով:

Ինչպե՞ս են շնչում միջատները:

Միջատների մեծ մասի մոտ շնչառական համակարգը կազմված է ամբողջ մարմնով տարված շնչուղինեից, որոնք դուրս են գալիս դեպի դուրս շնչանցքներով: Շնչառական համակարգը միջատների մոտ լինում է բաց կամ փակ: Փակ տարբերակում շնչուղիներ կան, իսկ շնչանցքներ չկան, իսկ բաց տարբերակում և՛ շնչուղիները կան և՛ շնչանցները: Փակ շնրչառական համակարգը մակաբույծ միջատների համար է, որոնք կարող են շնչել ջրի տակ կամ լուծված թթվածինը՝ տիրոջ հեղուկների խոռոչներում:

Միջատների բազմացում՝ լրիվ կերպարանափողություն, թերի կերպարանափոխություն:

Լրիվ կերպարանափոխություն

Լրիվ կերպարանափուխությունը կազմված է չորս փուլից: Դրանք են՝ ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի: Մեծ մասամբ լինում է, որ միջատների թրթուրը ընդհանրապես նման չէ հասուն կենդանուն, բայց նրանք նման չեն ոչ միայն արտաքին այլ նաև ներքին՝ բերանային ապարատով և վերջույթների կառուցվածքով: Օրինակ՝ թիթեռի թրթուրը ունի կրծող բերանային ապարատ, իսկ հասուն թիթեռը ունի ծծող բերանային ապարատ: Թրթուրի մարմնի բաժիները՝ կուրծքը, գլուխը, փորիկը տարբերակված չեն, թևեր չի ունենում, զգայարանները շատ զարգացած չեն:

Թերի կերպարանափոխություն

Թերի կերպարանափոխությունը կազմված է երեք փուլից՝ ձու-թրուր-հասուն կենդանի: Թերի կերպարանափուխության ժամանակ թրթուրը նման է հասուն կենդանուն, բացի թևերից: Թրթուրի և հասուն միջատի տարբերությունները ժամանակի ընթացքում վերանում են:

Նկարագրե՛ք երկկենցաղների արտաքին կառուցվածքը:

Երկկենցաղները թեփուկներ չունեն՝ մերկ են: Նրանք արտադրում են շատ լորձ, իսկ որոշ երկկենցաղների տեսակներում լորձը թունավոր է: Նրանց վրա որս չեն անումայլ գիշատիչները: Լորձը պաշտպանում է երկկենձաղների փոշուց և բակտերիաներից: Մաշկով նրանք շնչում են: Նաև ջուր են խմում, քանի որ բերանով չեն խմում:

Նկարագրե՛ք երկկենցաղների կմաղքը:

Ի տարբերություն ձկների, երկկենցաղների կմաղքը ավելի զարգացած է: Նրանց կմաղքը կազմված է զանգից, ողնաշարից, գոտիներից և վերջույթներից:
Գանգը կազմված է գանգատուփից:
Ողնաշարը կազմված է չորս մասից՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային:
Առջևի գոտին՝ ուսագոտին ծառայում է, որպես հենարան դեմի վերջույթների համար: Ետևի գոտին՝ կոնքագոտին ծառայում է, որպես հենարան հետևի վերջույթների համար: Բոլոր ողնաշարավորներն ունեն մի զույգ վերջույթներ: Կան առջևի վերջույթներ և ետևի վերջույթներ: Առջևի վերջույթները կազմված են կենտ բազուկոսկրից, զույգ նախաբազկի ոսկրերից, դաստակից և ունի չորս մատներ: Ետևի վերջույթները կազմված են կենտ ազդոսկրերից, զույգ սրունքի ոսկրերից, թաթից, լողաթաղանթով միացած հինգ մատներից:

Միջազգային հաղորդակցության ուղիները

Դասի հղումը

1. Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:

Համաշխարհային տրանսպորտային ցանցի գլխավոր՝ առավել բանուկ հատվածները
միջազգային տրանսպորտային ուղիներն են: Դրանք ապահովում են տարբեր տարածաշրջանների ու երկրների միջև բեռների և ուղևորների մեծածավալ փոխադրումը՝ ապահովելով
համաշխարհային շուկայի ձևավորումը և աշխատանքի միջազգային բաժանումը:

2. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚: 

Հիմա արագ է զարգանում ծովային տրանսպորտը, քանի որ ստեղծվում են շատ նավահանգիստներ և ապագայում նույնպես պետությունները պլանավորում են շատ ծովային տրանսպորտ և իրենց համար ուղիներ պատրաստել:

3. Նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Արաբական ծով, Բենգալական ծոց, Ջիբրալթարի նեղուց, Բաբ-է-Մանդեբի նեղուց, Հարավ-չինական ծով, Արևելաչինական ծով, պանամայի ջրանցք, Սուեզի ջրանցք, Սև ծով, կարմիր ծով, Բալթիկ ծով, Բոտնիկական ծով, Լա մանշի նեղուց, Արաբական ծով, Բենգալական ծոց, դեղին ծով, Ջիբրալթարի նեղուց, Սև ծոց, Կասպից ծով(լիճ), Սպիտակ ծով, Օխոտի ծով, Բերինգի ծով, Բերինգի նեղուց:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Պատմությունը շարունակի՛ր: Տրված հատվածի բառերից յուրաքանչյուրի դիմաց նշի՛ր, թե ինչ խոսքի մասի է պատկանում, օրինակ՝ տիեզերանավի-գոյական, բոլոր-որոշյալ դերանուն:


Տիեզերենավի(գոյական) բոլոր(որոշյալ դերանուն) ուղևորներն(գոյական) արդեն(մակբայ) տեղերում էին(գոյական), շարժասանդուղքը(գոյական) հեռացել(բայ), դուռն(գոյական) ամուր(ածական) փակվել էր(բայ), և(շաղկապ) ուղեկցորդուհին(գոյական) թռիչքի(գոյական) մասին(կապ) էր հայտարարում(բայ): Բայց(շաղկապ) դեռ(մակբայ) վախենում էի(բայ), որ(շաղկապ) հանկարծ(մակբայ) կզղջան(բայ) մեզ(անձնական դերանուն) այդ(ցուցական դերանուն) վտանգավոր(ածական) թռիչքին(գոյական) թողնելու(բայ) համար(կապ), կիջեցնեն(բայ), և(շաղկապ) մեր(անձնական դերանուն) բոլոր(որոշյալ դերանուն) ջանքերն(գոյական) ապարդյուն(ածական) կանցնեն(բայ): Բայց(շաղկապ) հանկարծ(մակբայ) մի(մակբայ) ահավոր(ածական) աղմուկ(գոյական) սկսվեց(բայ), նավը(գոյական) ցնցվեց(բայ) ու(շաղկապ) թափով(մակբայ) պոկվեց(բայ) տեղից(գոյական): Մխրճվում ենք(բայ) երկնքի(գոյական) մեջ(կապ), սլանում ենք(բայ) դեպի(կապ) աստղերը(գոյական):

Ես վախեցած էի և աչքերս փակ էի պահում: Հետո աղմուկը վերջացավ, ես բացեցի իմ աչքերը և աչքի պոչով տեսա պատուհանից, որ արդեն տիեզերքում ենք: Շատ սիրուն էր, և այդ տեսարանը շատ քչերը կարող էին տեսնել: Մենք մեզ տրված աշխատանքը արեցինք և հետ գնացինք նավը: Հետ վերադարձանք կայան: Իջանք, անցանք բոլոր պետք եկող հետազոտությունները և հենց այդ օրն էլ գնացինք տներով: Ես շատ ուրախ էի, որ կգնամ իմ սիրելի ընտանիքի մոտ և իմ երեխաներին կպատմեմ, թե ինչ եմ տեսել: Այսպես վերջացավ այդ “տիեզերական” օրը: