Անորոշ և Որոշյալ առումներ

Գործնական քերականություն․ 68-69 սովորել, առ․ 1,2-էջ 70

Վարժություններ

Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

Որոշյալ — լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, մոխիրը, հյութերը, հետախույզները, կազմությունը

Անորոշ — հանքանյութեր, տեղեկություններ, բույսեր, լաբորատորիա, նյութեր, լուծույթներ, մետաղներ, հանքավայր

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

  1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
  2. պարագան, կուլան, ավազան, թեման
  3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
  4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
  5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
  6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
  7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
  8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
  9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
  10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

Հայոց Մեծ եղեռնը

Թեմա՝ «Հայոց Մեծ եղեռնը»

  • Ե՞րբ և որտե՞ղ էր կայացվել հայերին բնաջնջելու երիտթուրքերի որոշումը։ Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները։ Ի՞նչ դեր է խաղացել Բ․ Շաքիրի գլխավորած կազմակերպությունը հայկական ջարդերի իրագործման մեջ։

Հայերի ոչնչացման ծրագիրը երիտթուրքերի կուսակցությունը հաստատել էր 1910-1911թթ. Սալոնիկում կայացած գաղտնի խորհրդակցությունների և ժողովների ընթացքում: Այսինքն՝ հայերի հայրենազրկման և ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր օսմանյան Թուրքիայի կողմից մինչև Առաջին աշխարհամարտը:

Հայերի բնաջնջումով, ըստ այդ ծրագրի, կփակվեր նաև Հայկական հարցը: Հայերի ցեղասպանություն պատճառների շարքում դեր է խաղացել նաև տնտեսական գործոնը: Հայ արդյունաբերողներն ու դրամատերերը կարողացել էին խոշոր կապիտալ կուտակել: Հայերի բնաջնջմամբ թուրքերը ազատվում էին անցանկալի մրցակիցներից ու տիրանալու նրանց ֆինանսական միջոցներին ու ունեցվածքին:

Երիտթուրքերի պարագլուխներից Բեհաէդդին Շաքիրի անմիջական ղեկավարությամբ ստեղծվաած <<Հատուկ կազմակերպություն>> մարմինը: Այստեղ հիմնականում ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող հանցագործներ:

  • Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը։ Ե՞րբ սկսվեցին համատարած կոտորածներն ու տեղահանությունը։

Հայերի ոչնչացման ծրագիրն գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը հայտնի է Մեծ եղեռն անունով:
Երիտթուրքերն իրենց ծրագիրն իրականացրին քայլ առ քայլ: Սկզբնական ամիսներին հայերի կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան ճակատի մերձակա գոտում:

Թուրքական իշխանությունը նախ և առաջ ուզում էր վերացնել հայերի կռվելու ունակ ներուժը: Օսմանյան բանակ էր զորակոչվել ավելի քանի 300 հազար հայ: Շուտով նրանց մեկուսացնում են և խումբ առ խումբ վերացնում:

Մյուս քայլով երիտթուրքերը նպատակադրվել էին վերացնել հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար ուժերին ու գործիչներին: Առաջին ձերբակալությունները տեղի են ունենում 1914թ. հոկտեմբերին: 1915թ. ապրիլի 11 (24) և հաջորդած օրերին Կ. Պոլսում կալանավորվեց 2300-ից ավելի մարդ: Աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց: Քչերը միայն փրկվեցին:

1915թ. ապրիլից սկսվեց նաև ցեղասպանական մեծածավալ գործողությունը. հայությունը ենթարկվեց կոտորածների, բռնի տեղահանության և աքսորի: Հարյուր հազարավոր հայերի կոտորեցին, մեծ թվով բռնի տեղահանվածներ սպանվեցին աքսորի ճանապարհին: Ողջ մնացածները հասան համակենտրոնացման ճամբարներ: Ցեղասպանությունը շարունակվեց նաև հաջորդ տարվա ընթացքում: Իրականացվում էր նաև հայերի բռնի մահմեդականացում:

Մեծ եղեռնը սկսվել է 1914թ. հոկտեմբերին և շարունակվել մինչև 1916թ. ամառը: 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ:

  • Թվարկե՛ք Արևմտյան Հայաստանի և կայսրության այն բնակավայրերը, որտեղ կազմակերպվել են ինքնապաշտպանական մարտեր։ Նկարագրե՛ք մարտերը և վերհանե՛ք դրանց պատմական նշանակությունը։

Առաջին ինքնապաշտպանական կռիվները տեղի ունեցան Վանի նահանգում: Դրանք նաև տեղի ունեցան Շատախ գավառում, Վան քաղաքում, Տարոնում, Մուշում, Սասունում, Շապին Կարահիսարում, Սուետիա գավառում, Եդեսիայում և այլն:

Հայերը կարողացան որոշ քաղաքներում և գյուղերում զինված դիմադրություն կազմակերպել, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին:

Ազգային շահեր

Թեմա 12՝ Ազգային շահեր
ա/
 «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 217-220

Առաջադրանք

1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

<<Ազգային շահ>> հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում:

2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Ազգային շահերի ձևավորման վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլ գործոններ: Նաև որոշում է տվյալ ժողովրդի, երկրի ազգային պատմական փորձի բովանդակությունն ու բնույթը:

3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական։

Ազգային շահերը տարբերվում են իրենց նշանակությամբ: Դրանք կարող են լինել՝

  • կենսականորեն կարևոր (կամ գլխավոր) և երկրորդական
  • երկարատև և ժամանակավոր

Գլխավոր ազգային շահերը որոշվում են կարևորագույն աշխարհաքաղաքական բնութագրիչներով՝ տվյալ պետության տեղն ու դերը միջպետական հարաբերությունների համակարգում, նրա վարկանիշները, ռազմական հզորությունը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու և դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու կարևորությունները և այլն:

Assignments for 17.02.25

Navigate Reading Finders Kippers /slides 67-68
Navigate slide 68, ex-es 5,6

5. Match the highlighted words in the blog post to meanings 1-8.

  1. things that people have left in public place by accident — lost property
  2. against the law — illegal
  3. give or be a good reason for something — justify
  4. the facts and events that affect what happens in a particular situation — circumstances
  5. a court sentence — where you will go to jail only if you commit another crime within a specified time — suspended sentence
  6. by chance, not planned — accidentally
  7. left and no longer wanted or needed — abandoned
  8. small things that you own which are worth a lot of money — valuables

6. Complete the sentences about the couple who found the gold coins, using vocabulary from exercises 3 and 5.

  1. According to the report, the coins are two hundred years old, so the owner must be dead.
  2. The coins were lost or abandoned two hundred years ago and were only found accidentaly.
  3. The coins may be from a bank robbery or something else illegal.
  4. In these circumstances, the coins ought to be in a museum.
  5. It wouldn’t matter if the coins were only claimed a small amount, but they’re very valuable.
  6. The couple should get a suspended sentence instead of getting to keep the coins.

Հանրահաշիվ Դաս 14

21. a4 — a2 = 8

a4 = a1 + (4 — 1)d = a1 + 3d

a2 = a1 + (2 — 1)d = a1 + d

a1 + 3d — (a1 + d) = 8

a1 + 3d — a1 — d = 8

2d = 8

d = 4

23. a5 — a2 = 24

a5 = a1 + (5 — 1)d = a1 + 4d

a2 = a1 + (2 — 1)d = a1 + d

a1 + 4d — (a1 + d) = 24

a1 + 4d — a1 — d = 24

3d = 24

d = 8

25. a6 — a4 = -8

a6 = a1 + (6 — 1)d = a1 + 5d

a4 = a1 + (4 — 1)d = a1 + 3d

a1 + 5d — (a1 + 3d) = -8

a1 + 5d — a1 — 3d = -8

2d = -8

d = -4

27. a8 — a5 = 27

a8 = a1 + (8 — 1)d = a1 + 7d

a5 = a1 + (5 — 1)d = a1 + 4d

a1 + 7d — (a1 + 4d) = 27

a1 + 7d — a1 — 4d = 27

3d = 27

d = 9

29. a2 — a6 = 8

a2 = a1 + (2 — 1)d = a1 + d

a6 = a1 + (6 — 1)d = a1 + 5d

a1 + d — (a1 + 5d) = 8

a1 + d — a1 — 5d = 8

-4d = 8

d = -2

31. a4 + a6 = 10   a5=?

a5 = 10/2 = 5

33. a6 + a8 = 8  a7 = ?

a7 = 8/2 = 4

Animal Testing | Essay

A few years ago there was a very popular video on the internet about stopping animal testing. The name of the video was “Save Ralph” and some people may remember it. It sparked debates about animal testing, whether it should be banned or not.
Over 115 million animals including mice, rats, birds, fish, rabbits, guinea pigs, farm animals, dogs, cats and primates are used and killed in laboratories. There are many debates about whether it should be stopped or not. Some people say that animal testing is necessary for developing new products that are safe for human use, but some argue, saying that it’s inhumane and cruel. Some people view animals as equals and companions, while some put themselves above animals, either based on religious beliefs or their high position on the evolutionary chart. Here are my main arguments regarding the stopping of animal testing.

The first and most important con is that the testing is not reliable most of the time. Less than 2% of human illnesses occur naturally in animals, making animal testing an unreliable method for studying most diseases. Animal tests and human results agree less than half of the time. 94% of drugs that pass animal tests fail in human clinical trials and sometimes are dangerous for humans. Here is an example of this — there was a sleeping pill thalidomide, which when tested on animals, including pregnant ones, showed no issues. But on humans it caused 10,000 babies to be born with severe deformities.
Another example is the arthritis drug Vioxx that showed that it had a protective effect on the hearts of mice, yet the drug went on to cause more than 27,000 heart attacks and sudden cardiac deaths on humans.

Animal testing, historically, may have benefited humans to some degree, but today, the animal testing models are obsolete, especially when there are more accurate methods available that do not require the pain and torture of animals. The first one is called in vitro testing, where scientists grow human cells in tubes or petri dishes and test products on those. Technological advancements in 3D printing allow the possibility for tissue bioprinting. If needed to be tested on eyes, there is a product called Eyetex, which resembles the way eyes react to products. And lastly it can be done on a computer to stimulate and estimate potential damage.

And of course it should be obvious that animal testing is cruel and evil. The pain and suffering that experimental animals are subject to is not worth any benefits to humans. Animals feel pain in many of the same ways that humans do; in fact, their reactions to pain are identical. When animals are used for product toxicity testing or laboratory research, they are subjected to painful and sometimes deadly experiments. Two of the most commonly used tests are the Draize test and the LD50 test, both of which are famous for the intense pain and suffering they cause to experimental animals.

In conclusion, I think our world has had so much technological and scientific development, that animal testing is not necessary and should be banned. There are many alternatives that are cheaper and more reliable, also not affecting a living creature’s life or even stopping it. Doing cruel things to animals is never justified, they have as much rights to living peacfully and pain free as we do. At the end of the day, humans are animals too, and we have a responsibility to treat other living beings with compassion.

Հանրահաշիվ Դաս 13

Թվաբանական պրոգրեսիա

Բանաձև՝ an = a1 + (n-1) * d

a5 = -2 + (5-1) * d

d = a2 — a1 = 4-(-2) ‎ = 6

a5 = 22


a2 = -3 + (6-1) * d

d = a2 — a1 = 1-(-3) ‎ = 4

a2 = 11


a4 = -1 + (4-1) * d

    d = a2 — a1 = 3 — (-1) ‎ = 4

    a4 = 11

    7.a7 = 2 + (7-1) * d

    d = a2 — a1 = 6 — 2 ‎ = 4

    a7 = 26


    a8 = 3 + (8-1) * d

      d = a2 — a1 = 8 — 3 ‎ = 5

      a8 = 38

      11.a2 = a1 + (2-1)d = a1+d

      a5 = a1 + (5-1)d = a1+ 4d

      {a1 + d = 2  


      {a1 + 4d = 11  

      -3d = -9

      d = -9/-3 = 3

      13.a2 = a1 + (2-1)d = a1+d

      a5 = a1 + (5-1)d = a1+ 4d

      {a1+d = 6


      {a1+4d = 18

      -3d = -12

      d = -12/-3 = 4

      15.a3=a1 + (3-1)d = a1+2d

      a5 = a1 + (5-1)d = a1+4d

      {a1+2d = 4


      {a1+4d = 14

      -2d= -10

      d = 5

      10 ամենակարևոր էկոլոգիական խնդիրներ Հայաստանում

      Զարգացող երկրները բնապահպանական տեսանկյունից ամենախոցելին են։ Վատ ենթակառուցվածքները, աղտոտվածության բարձր մակարդակը և ռեսուրսների սահմանափակ հասանելիությունը հաճախ հանգեցնում են շրջակա միջավայրի վատ պայմանների, հետևաբար՝ վատ հանրային առողջության: Հայաստանը բացառություն չէ և տառապում է բնապահպանական խնդիրներից, ներառյալ բնական ռեսուրսների գերշահագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը, ապօրինի ծառահատումները և ջրային ռեսուրսների և թափոնների վատ կառավարումը:

      Սրանք են ըստ ինձ 10 թվարկված ամենակարևոր էկոլոգիական խնդիրները Հայաստանում.

      1. Օդի աղտոտվածություն
      2. Սևանա լիճ
      3. Ջրային ռեսուրսներ
      4. Հանքարդյունաբերություն
      5. Թափոններ
      6. Անտառներ
      7. Կլիմայի փոփոխություն
      8. Կենսաբազմազանություն
      9. Շինարարություն
      10. Հողի որակ

      Օդի աղտոտվածություն

      Հայաստանն աշխարհի 22-րդ ամենաաղտոտված երկիրն է։ Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածությունը փոշով և ազոտի երկօքսիդով հաճախ գերազանցում է թույլատրելի սահմանային կոնցենտրացիան։

      Երևանի մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ շինարարություն, տրանսպորտ, հանքարդյունաբերություն, դեգրադացված հողեր, Նուբարաշենի աղբավայր, արտադրություն և էներգետիկա։

      Սևանա լիճ

      Ժամանակին աշխարհի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը՝ Սևանա լիճը մարդկային տարբեր գործունեության պատճառով ջրի մակարդակի կայուն անկում և ջրի որակի անկում է ապրել: Սևանա լճի հետ կապված խնդիրների հետ մեկտեղ ջրի համատարած սխալ կառավարումը խորացնում է քաղցրահամ ջրի ճգնաժամը ողջ երկրում:

      Ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա գտնվող լճի ջրի որակը վատթարացել է տարբեր գործոնների պատճառով, այդ թվում՝ հանքարդյունաբերության, կոյուղաջրերի աղտոտվածության, ափերի երկայնքով անտառահատումների, ջրի մակարդակի տատանումների և ձկների պոպուլյացիայի նվազման պատճառով:

      Ջրային ռեսուրսներ

      Չնայած Հայաստանի ջրային պաշարները մեծ են, ենթակառուցվածքային թերությունները և ոչ ճիշտ վարքագիծը հանգեցնում են ջրի մեծ կորուստների: Մոտավոր հաշվարկներով Հայաստանի ջրամբարների ջրի 70%-ը կորչում է մինչև այն հասնի ֆերմերների արտերը։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է եվրոպական միջինը։ Այս կորուստները հիմնականում պայմանավորված են հնացած ենթակառուցվածքներով, որոնք թվագրվում են խորհրդային ժամանակաշրջանից:

      Հանքարդյունաբերություն

      Հանքարդյունաբերությունը Հայաստանի ամենամեծ բնապահպանական դժվարություններից է. Կառավարությունները չափազանց շատ են հույսը դրել խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների փողերի վրա, ինչը հանգեցնում է թույլ օրենքների և շրջակա միջավայրի և մարդկանց համար պատասխանատվության բացակայությանը: Արդյունքում բազմաթիվ հանքեր՝ թե՛ գործող, թե՛ լքված, գտնվում են շատ վատ վիճակում։ Հանքարդյունաբերությունից չափազանց մեծ կախվածություն կա, մինչդեռ մյուս ոլորտները մնում են թերզարգացած:

      Թափոններ

      Հայաստանի ներկայիս աղբավայրերը չեն համապատասխանում միջազգային, քաղաքաշինական, բնապահպանական կամ սանիտարական որևէ ստանդարտի։ Դրանք օգտագործվում են միայն աղբը կուտակելու համար, չունեն պատշաճ ցանկապատեր, մուտքային թափոնների հաշվառման համակարգ, աղբատար մեքենաների լվացման և ախտահանման սարքավորումներ և աղբը ծածկելու համար հող: Սա հանգեցնում է ինքնաբուխ այրման, որն առաջացնում է օդի, ջրի և հողի աղտոտում:

      Անտառներ

      Հայաստանի անտառները ժամանակին զբաղեցնում էին երկրի տարածքի 20%-ը, իսկ այսօր կազմում է 11%: Աղքատությունը, ի թիվս այլ գործոնների, եղել է այս բնական ռեսուրսների սպառման ամենամեծ նպաստողներից մեկը, քանի որ սոցիալ-տնտեսական խոցելի խմբերը դիմում են ապօրինի ձկնորսության, ապօրինի անտառահատումների և ապօրինի որսի՝ ապրուստի և եկամուտի որոնման համար: Այս աղքատությունն այնուհետև շահագործվում է կազմակերպված հանցավորության կողմից, և մենք ականատես ենք լինում երկրում ամենալայնածավալ անտառահատումների և գերձկնորսության:

      Կլիմայի փոփոխություն

      Կլիմայի փոփոխությունը ազդում է Հայաստանի վրա՝ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջինից ավելի արագ և տեղումների նվազում։ 1929-2016 թվականներին միջին ջերմաստիճանն աճել է 1,23°C-ով, մինչդեռ տարեկան տեղումները նվազել են 10%-ով։ 1990-2019 թվականներին միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 0,9°C-ով։ Կանխատեսումները ենթադրում են, որ մինչև 2090-ական թվականները Հայաստանը կարող է տաքանալ 4,7 °C-ով, ինչը կհանգեցնի ավելի շատ երաշտների, ջրհեղեղների, սողանքների, վարելահողերի նվազմանը և բերքատվության նվազմանը, ինչը էականորեն կազդի էկոհամակարգերի, ջրի առկայության և սննդի արտադրության վրա:

      Կենսաբազմազանություն

      Հայաստանում կենսաբազմազանության հիմնական ուղղակի սպառնալիքը աճելավայրերի կորուստն ու դեգրադացիան է մարդու գործունեության արդյունքում, ներառյալ ծայրամասային հողերում գյուղատնտեսության և անասնաբուծության ինտենսիվ զարգացումը, քաղաքային և արդյունաբերական զարգացումը, ինչպես նաև հողի և ջրի աղտոտումը:

      Շինարարություն

      Շինարարության ծավալների ավելացմանը զուգընթաց Երևանում ավելացել է մթնոլորտային օդի փոշային աղտոտումը։ Այս հատվածից փոշու արտանետումները նվազեցնելու համար շենքերի և շինությունների կառուցման ժամանակ կառուցապատողը պետք է կազմակերպի շենքերի և շինությունների ծածկումը ցանցով, ապահովի օդի որակի մոնիտորինգի սարքավորումների տեղադրումը առցանց հարթակ հասանելիությամբ՝ համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ։ Մայրաքաղաքում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ բոլոր կառուցապատողներն են պատշաճ կերպով կատարում այդ պահանջները։

      Հողի որակ

      Կլիմայի փոփոխության պատճառով Հայաստանում տեղի է ունենում հողերի անապատացում, բնական տարածքների տեղաշարժ, ինչը հանգեցրել է հողերի դեգրադացիայի, լավագույն որակով հողերի աստիճանական անկմանը։ Սա ազդում է հողի բերրիության անկման վրա՝ էրոզիա, երկրորդային աղակալում և այլն։ Հայաստանի սևահողում հումուսի պարունակությունը միջին հաշվով վերջին մի քանի տասնամյակների ընթացքում նվազել է 1 տոկոսով։

      Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11

      Հայ կամավորական շարժումը

      Թեմա՝ «Հայ կամավորական շարժումը»

      • Ի՞նչ ակնկալիքներ ունեին հայերը սկսված աշխարհամարտից։ Ինչպե՞ս սկիզբ առավ ու ծավալվեց կամավորական շարժումը։ Առաջին փուլում ո՞ր ջոկատները կազմվեցին․ թվարկե՛ք ջոկատների հրամանատարական կազմը։

      Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը կարևոր նշանակություն էին տալիս պատերազմի պարագայում հայերին իրենց կողմը ներգրավելու խնդրին: Հայ ժողովրդի առջև առաջացել էին հարցեր՝ ի՞նչ դորքորոշում բռնել, ի՞նչ գործելակերպի հետևել հայության, առաջին հերթին՝ արևմտահայության անվտանգությունն ապահովելու համար:

      Կոցկասի իշխանությունը 1914թ. աշնան սկզբերին դիմեց որոշակի քայլերի՝ հայերի վերաբերմունքը Թուրքիայի դեմ պատերազմի դեպքում պարզելու համար: Մի քանի հանդիպումների արդյունքում պարզվեցին կողմերի դիրքորոշումները: Հայերը կամավորական խմբերով պետք է աջակցեին ռուսական զորամասերին: Հայ ղեկավար ուժերը հույս ունեին ռուսականզորքի օգնությամբ իրականացնել հայկական նահանգների և Կիլիկիայի ինքնավարության հաստատումը Ռուսաստանի հովանու ներքո: Այսպիսով՝ Հայոց ազգային բյուրոյի նպատակն էր Արևմտյան Հայաստանի ինքնավարության հաստատումը:

      Այդ օրերին կովկասահայության մեջ տիրում էր ոգևորություն: Կազմակերպվում էին հավաքներ, ցույցեր, երիտասարդությունը պահանջում էր ակտիվորեն մասնակցել պատերազմին, ստեղծել կամավորական ջոկատներ: Ոչ ոք կասկած չուներ, որ ռուսական բանակը կարճ ժամկետում կգրավի Էրզրումը, Վանը, Բիթլիսը, և արևմտահայերը կփրկվեն սպառնացող աղեից:

      1914թ. նոյեմբերի սկզբին արդեն ձևակերպվել էին կամավորական չորս ջոկատներ՝ I ջոկատը Սալմաստում էր, հրամանատարն էր Անդրանիկը, II ջոկատը կազմավորվեց Իգդիրում, հրամանատարն էր Դրոն, III ջոկատը Կաղզվանում էր, հրամանատարն էր Համազասպը, իսկ IV ջոկատը Սարիղամիշում էր, հրամանատարն էր Քեռին:

      • Նշանավոր ի՞նչ ճակատամարտերի մասնակցեցին հայ կամավորները 1915-1916 թթ․։ Ովքե՞ր աչքի ընկան։

      անդրանիկի ջոկատը մի շարք հաղթական կռիվներ մղեց թուրքական ուժերի դեմ: Հատկապես նշանավոր էր նրա տարած փայլուն հաղթանակը 1915թ. ապրիլին տեղի ունեցած Դիլմանի ճակատամարտում:

      Դրոյի երկրորդ ջոկատը կռվեց Խնուս-Մուշի շրջանում: 1916թ. հունվարի 13-ին ջոկատը գրավեց Խնուսը, իսկ փետրվարի 2-ին մտավ Մուշ: Առաջին ջոկատը կռվում էր Արճեշի շրջանում: 1916թ. փետրվարին Անդրանիկն իր ջոկատով գրավեց Բիթլիսը:

      Երրորդ՝ Համազասպի ջոկատը մեծ հաջողությունների հասավ Վանի, ապա՝ Խիզանի շրջանում: 1916թ. մարտին նրա կամավորները գրավեցին Խիզանը և թուրքական գերությունից ազատեցին 5000 հայերի:

      • Վերհանե՛ք հայ կամավորական շարժման նշանակությունը։

      Հայկական ջոկատները կարևոր ավանդ ներդրեցին ռուսական զորքի տարած մի շարք հաղթանակների գործում:

      Կամավորական շարժումը հայ քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից ամենատարբեր գնահատականների է արժանացել: Անժխտելի է, որ այն Հայաստանի ազատագրության զինված պայքարի հաղթական ու փառավոր էջերից է: Անկախ այն հանգամանքից՝ կամավորական ջոկատները ստեղծվեին թե ոչ, երիտթուրքերը վաղօրոք ծրագրել էին Հայաստանի և Օսմանյան կայսրության հայության ցեղասպանությունը:

      Շարժման կարևոր արդյունքներից մեկն այն է, որ, ինչպես նախատեսում էին շարժման ղեկավարները, կամավորական ջոկատների միջոցով դրվեցին ապագա անկախ Հայաստանի ազգային բանակի հիմքերը:

      • Ինչու՞ հայ կամավորական ջոկատները վերածվեցին կանոնավոր զորամիավորների։

      Հայ կամավորական ջոկատները աստիճանաբար դուրս էին եկել Ռուսաստանի <<թույլատրելիության>> շչջանակներից: Ռուսական իշխանությունները գիտեին հայերի ինքնավարական և անկախական ծրագրերի մասին, որոնց որոշեցին լուծարել: Սակայն հաջողվեց կամավորական ջոկատներից հայկական հրաձգային գումարտակներ ձևավորելու իրավունք ձեռք բերել:

      1916թ. մարտ-օգոստոս ամիսներին տեղի ունեցավ կամավորական ութ ջոկատների վերակազմավորումը վեց գումարտակների, որոնք մտան ռուսական բանակի կազմը:

      Հայոց պատմություն 11, 107-111

      Արտաքին քաղաքականության կառավարումը

      Թեմա 11՝ Արտաքին քաղաքականության կառավարումը
      ա/
       Խորհրդարանի արտաքին քաղաքական լիազորությունները
      բ/ Արտաքին քաղաքականության կառավարման գործադիր մարմինները
      գ/ Դիվանագիտությունը և Հյուպատոսությունը
      Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 213-216

      Առաջադրանք
      Որո՞նք են՝

      1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

      Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն, որոնց մեջ նախ մտնում է բյուջետայինը: Այնտեղ նախատեսված են նաև արտաքին քաղաքականության համար հատկացվող գումարները: Այն վերահսկում է պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ:

      Ազգային ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել կառավարությանը արտաքին քաղաքական հարցերի պատճառով: Այն կարող է արտաքին քաղաքական հիմնախնդիրները պարզաբանել և լուծել: Ազգային ժողովում գործում է արտաքին քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողով: Այն ստեղծվում է ոլորտի օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման, դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար:

      2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։

      Կառավարությունն օժտված է որոշակի իրավասությամբ արտաքին քաղաքականության ոլորտում: Քանի որ արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է նախագահը, ապա կառավարությունն այն մշակում և իրականացնում է նախագահի հետ համատեղ: Ընդ որում՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել և վարել նաև նախագահը:

      Արտաքին քաղաքականության անմիջական կառավարումն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ): ԱԳՆ — ն մշակում է արտաքին քաղաքականության ծրագրերը և դրանք ներկայացնում կառավարության քննարկմանը: ԱԳՆ — ն ամենօրյա կապի մեջ է երկրում դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ընդունում է պաշտոնական պատվիրակություններ և բանակցություններ վարում նրանց հետ: Նրա կարևորագույն խնդիրներից է միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի նախապատրաստումը և դրանք կառավարության քննարկմանը ներկայացնելը: ԱԳՆ — ն նաև արտասահմանում դիվանագիտական ներկայացուցիչների է ղեկավարում ու վերահսկում:

      3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում:

      Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է համարում միջազգային պայմանագրերը հանրապետության նախագահի առաջարկությամբ:

      Արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է հանրապետության նախագահը: Նախագահը՝ որպես պետության գլուխ, ներկայացնում է հանրապետությունը միջազգային հարաբերություններում, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրերը և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

      Նախագահը նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը: Նախագահն օրենքով սահմանված կարգով լուծում է քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցը: