Հիշում եմ, թե ինչպես մի անգամ՝ 2019 թվականին, համարյա թե ամբողջ դասարանը 2 օրով գնացել է Գյումրի։ Գնացքով գնացինք այնտեղ ու այդ ընթացքում շատ խաղացինք ու խոսացինք։ Հետո հասանք, իրերը հանեցինք ու գնացինք զբոսնելու։ Բայց հետո, երբ վերադարձանք, զվարճանքը սկսվեց։ Այդ ժամանակ մեր ուսուցիչները գնացին խանութ և, մեր կարծիքով, երկար ժամանակ չէին վերադառնում։ Եվ մենք վախեցանք, ինչպես հիշում եմ, նույնիսկ զանգահարում էինք նրանց, բայց չպատասխանեցին։ Այս ընթացքում մի քանի դասընկերների միջև կոնֆլիկտ առաջացավ, չեմ հիշում ինչու, և արդեն կռիվ էր սկսվում, բայց մենք նրանց հանգստացրինք, դրանից հետո ուսուցիչները եկան և ամեն ինչ լավ էր։ Այդ պահերը այնքան խառնված էին և բոլորը լարված էին:
Author Archives: Նանե
Դաս 1 | Առողջ ապրելակերպի սկզբունքները
Դաս 1. ☆- Ծանոթացում միմյանց հետ,դասընթացի ծրագրի, նախագծերի, գնահատման սկզբունքների հետ:
☆- Մարդկությանը հուզող հիմնախնդիրները, քիմիա գիտության դերը հիմնախնդիրների լուծման գործում:
Քիմիան ուսումնասիրելը մեզ օգնում է հասկանալ, թե ինչ է մեզ հարկավոր, իսկ, ինչը ընդհակառակը, մեզ վնաս է հասցնում։ Մարդկությունը ունի էներգետիկ հիմնախնդիր, մաքուր ջրի հիմնախնդիր, մաքուր օդի հիմնախնդիր և շատ այլ բաներ:
☆- Առողջ ապրելակերպի սկզբունքները:
Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր օդ, մաքուր կենսական միջավայր, առողջ քուն, մարմնակրթություն, սպորտ, հիգիենա
Վատ սովորությունների ձերբազատում՝ առաջին երեք դրույթի չկատարելը, նարկոտիկ, ծխախոտ, ալկոհոլ, դեղանյութերի չարաշահումը, եղունգների կրծելը և այլն:
Սթրեսային իրավիճակներից դուրս ենք գալիս կատակով, հումորով, ծիծաղով
☆- Սովորողի օրվա, շաբաթվա, ամսվա աշխատակարգը:
Դպրոցական օրերին ես արթնանում եմ մոտ 7.30, հագնվում, լվացվում և 8.05 արդեն դուրս գալիս տնից և սպասում իմ տրանսպորտին: Մոտ 8.35 ես արդեն դպրոցում եմ լինում: Ես այնտեղ մնում եմ մինչև 17.30, հետո նստում եմ դպրոցի տրանսպորտը և ուղևորվում դեպի տուն, կամ էլ դեպի իմ անգլերենի պարապմունքի վայրը: Այնտեղ մնում եմ մինչև 19.00 և տանն եմ լինում 19.30: Ես տանը իմ տնային աշխատանքն եմ անում և գնում եմ քնելու մոտ 11 բայց կփորձեմ ավելի շուտ:
Темы сочинений- рассуждений для учащихся старшей школы на время проектной недели
- Интересный случай из моей жизни
- Без прошлого нет настоящего
- Потери большие и малые
- Какие качества вызывает в человеке любовь
- Какого человека называют веселым человеком
- Я и взрослый мир
- Хватит мечтать! Пора действовать!
- Почему время называют лучшим лекарем
- Дом моей мечты
- Побда и поражение
- Мое второе «Я»
- Терроризм- проблема 21 века
- Бедные и богатые
- Что всего дороже на свете?
- Современная молоджь
- Оправдывает ли цель средства?
Без прошлого нет настоящего
Все люди совершают ошибки, но прошлое нельзя поменять, зато можно выучить хороший урок и учиться на них чтобы не повторять в будущем. Всё что мы делаем в прошлом меняет нас, меняет наш характер, как мы смотрим на мир, помогают лучше знать людей. Прошлое имеет большое влияние на наше настоящее и крепко связано с ним. Все события в прошлом, люди которые жили до нас очень связаны с нашим настоящим и будущим. Мы изучаем историю потому что оно учит нас как избежать многих ошибок. Все эти знания накопленные тысячелетиями помогают нам сегодня. Они помогли иметь то что сейчас у нас есть, прошлое — это фундамент будущего.
Հայոց լեզու Դասարանական աշխատանք | Հոլովների կրկնում, առաջադրանքներ
Ձի, մարդ, աղջիկ, եղբայր, օր, գարի, Նանեենք, հոկտեմբեր, տուն, մայր
Ուղղական — ձի, մարդ, աղջիկ, եղբայր, օր, գարի, Նանեենք, հոկտեմբեր, տուն, մայր
Սեռական — ձիու, մարդու, աղջկա, եղբոր, օրվա, գարու, Նանեենց, հոկտեմբերի, տան, մոր
Տրական — ձիուն, մարդուն, աղջկան, եղբորը, օրվան, գարուն, Նանեենց, հոկտեմբերին, տանը, մորը
Հայցական — ձիուն, մարդուն, աղջկան, եղբորը, օրը, գարին, Նանեենց, հոկտեմբերը, տունը, մայրը
Բացառական — ձիուց, մարդուց, աղջկանից, եղբորից, օրվանից, Նանեենցից, հոկտեմբերից, տնից, մորից
Գործիական — ձիով, մարդով, աղջկանով, եղբորով, օրով, Նանեենցով, հոկտեմբերով, տնով, մորով
Ներգոյական — ձիում, մարդու մեջ, աղջկանում, եղբորում, օրվա մեջ, Նանեենցում, հոկտեմբերում, տան մեջ, մոր մեջ
1. Լրացրու բաց թողած տառերը:
Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երաներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձևվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:
2. Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։
Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։
3. Ընթերցանություն
Միդիաս թագավորը շատ շվայտ մարդ էր: Ամեն երեկո նա իր թագավորությունում խնջույքներ ու պարահանդեսներ էր կազմակերպում, մինչև որ մնաց առանց գրոշի: Այդ ժամանակ նա գնաց կախարդ Ապոլոնի մոտ , պատմեց նրան իր դժբախտության մասին, և Ապոլոնը կախարդեց նրան.-Ինչի դիպչես, թող ոսկի դառնա:Թագավորը սկսեց ուրախությունից թռչկոտել և վազեց իր մեքենայի մոտ, բայց չէր էլ հասցրել մեքենայի դռան բռնակին ձեռք տալ, երբ ողջ մեքենան ոսկի դարձավ՝ ոսկե անիվներով, ոսկե ապակիներով և ոսկե շարժիչով: Ոսկի էր դարձել նույնիսկ մեքենայի բենզինը, այնպես որ մեքենան չէր կարող տեղից շարժվել, և այն տեղափոխելու համար քարշակ էր հարկավոր:
Թագավոր Միդիասը սկսեց շրջել պալատի սենայկներում՝ ձեռք տալով այն ամենին, ինչին կարող էր՝ սեղաններին, բազկաթոռներին, աթոռներին, և դրանք բոլորն էլ ոսկի էին դառնում: Վերջապես նա ծարավ զգաց և հրամայեց մի բաժակ ջուր բերել: Բաժակը նույն պահին ոսկի դարձավ, ջուրը՝ նույնպես: Ծառաները ստիպված եղան ջուրը գդալով խմեցնել նրան:Եկավ ճաշի ժամը: Թագավորը վերցրեց պատառաքաղը, և այն միանգամից վերածվեց ոսկու: Բոլոր հրավիրվածները ծափահարեցին և իրար հերթ չտալով սկսեցին խնդրել:-Ձերդ գերազանցություն, ձեռք տվեք իմ բաճկոնի կոճակներին: Ձեռք տվեք այս անձրևանոցին:Թագավորը երջանկություն պարգևեց բոլորին, բայց երբ վերցրեց հացը, որ ուտի այն նույնպես ոսկի դարձավ: Եվ թագուհին ստիպված եղավ նրան գդալով կերակրել: Հյուրերը թաքնվեցին սեղանի տակ և սկսեցին ծիծաղել: Թագավորը զայրացավ, բռնեց նրանցից մեկի քիթն ու քաշեց. Այն ոսկի դարձավ, և նա այլևս չկարողացավ շնչել:Եկավ քնելու ժամանակը: Միդիաս թագավորն ակամա դիպավ բարձին, սավաններին, ներքնակին, և անկողնու փոխարեն արդեն կուռ ոսկի էր՝ այնքան կոշտ, որ վրան հնարավոր չէր քնել: Թագավորը ստիպված եղավ բազկաթոռին նստած քնել՝ ձեռքերը վեր, որ ոչ մի բանի չդիպչի: Առավոտյան նա արթնացավ մահու չափ հոգնած և շտապեց կախարդ Ապոլոնի մոտ, որպեսզի վերջինս կախարդանքը հանի: Եվ Ապոլոնը համաձայնվեց:-Շատ լավ,-ասաց նա,-բայց ուշադիր եղիր: Կախարդանքը կանցնի ուղիղ յոթ ժամ յոթ րոպեից, և այդ ընթացքում դու ոչնչի չպետք է ձեռք տաս, այլապես այն ամենը, ինչին դու դիպչես գամաղբ կդառնա:Միդիաս թագավորը հանգիստ գնաց և սկսեց հետևել ժամացույցին, որ ոչնչի ձեռք չտա, մինչև յոթ ժամ յոթ րոպեն անցնի:Դժբախտաբար, նրա ժամացույցը մի քիչ շտապում էր և ժամը մեկ մի րոպեով առաջ էր ընկնում: Երբ յոթ ժամ յոթ րոպեն լրացավ, Միդիաս թագավորը բացեց մեքենայի դուռը և նստեց: Նստեց և տեսավ, որ հայտնվել է գոմաղբի մի մեծ կույտի մեջտեղում, որովհետև կախարդանքն անցնելուն յոթ րոպե դեռ կար:
Հեղինակ՝ Ջ. Ռոդարի
5. Գրե՛լ նշված բառերի հոմանիշները՝
թագավոր — արքա
շվայտ — անառակ
խնջույք — կերուխում
կազմակերպել — պատրաստել
կախարդ — վհուկ
դժբախտություն — փորձանք
դիպչել — կպնել
թռչկոտել — ցատկռտել
հարկավոր էր — պետք էր
Գրականություն Տնային աշխատանք | Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով: Վիլյամ Սարոյան
Հերոսների բնութագրում
Գլխավոր հերոս (Սարոյան)
Գլխավոր հերոսը այստեղ տուժածն էր: Այն ինչի մեջ նրան մեղադրում էին ինքը մեղավոր չէր:
Նա մեկ խնդիր ունի՝ ինչպես տեսնում ենք նա մտածում է որ բոլոր մարդիկ սխալ են բացի իրենից և այդ պատճառով շատ խնդիրների մեջ է ընկնում: Եվ ես կարծում եմ դա է պատճառը, որ ուսուցիչները չէին հավատում և պատժում էին նրան:
Առաք
Գլխավոր հերոսը իր զարմիկ Առաքին նկարագրում է ինչպես կլորադեմ, թուխ և արտակարգ բարեկիրթ: Ստեղծագործությունը կարդալիս նաև կարելի է նկատել, որ Առաքը այդքան էլ լավը չէ, նա միայն իր մասին է մտածում: Գլխավոր հերոսին մեղադրել էին մի քանի ոտանավոր գրելու մեջ, սակայն այդ ոտանավորները գրել էր Առաքը: Առաջին անգամ կարող է ծիծաղալու էր, բայց նորմալ մարդը տեսնելով, որ իր արարքի պատճառով ինչ-որ մեկին վատ է այլևս նույն բանը չէր անի: Իսկ ինչպես տեսնում ենք Առաքը շարունակեց գրել այդ ոտանավորները, ինչի պատճառով գլխավոր հերոսին պատժում էին: Նա կարող էր բացատրել ուսուցչուհուն, տնօրենին, որ դա ինքն էր արել: Այստեղ իրոք կարելի է հասկանալ, որ Առաքը միայն իր մասին է մտածում:
Ուսուցչուհի միսս Դաֆնի
Միսս Դաֆնին ինձ թվում է, հոգնած էր: Հոգնած էր այդ ուսուցչի կյանքից և այդ պատճառով նրան նյարդայնացնում էր, երբ մեկն իրեն չի պահում այնպես, ինչպես նա է ուզում: Այդպես նա ջղայնացավ գլխավոր հերոսի վրա՝ ոտանավորը գրելու պատչառով: Միսս Դաֆնին սկսեց արտահայտել իր ջղայնությունը ֆիզիկական ուժ օգտագործելով, ինչը այն ժամանակ նորմալ էր համարվում: Բայց ավելի շատ նա ջղայնացավ, երբ իր և տնօրենի սիրավեպի մասին իմացավ գլխավոր հերոսը: Վերջիվերջո ես կարծում եմ, որ նա հոգնած է այդ ամենից:
Տնօրեն
Սկզբում տնօրենը պահում էր իրեն ինչպես միշտ՝ պատճում էր գլխավոր հերոսին, բայց երբ գլխավոր հերոսը սկսեց գլխի ընկնել նրա և միսս Դաֆնիի սիրավեպի մասին, տնօրենը չպատժեց նրան, այլ ուղղակի ձևացրեց, թե պատժում է այն պայմանով, որ տղան պետք է գրի ավելի գեղեցիկ ստեղծագործություն: Այդ որոշումը երևի հավիտյան փչացրեց իր և միսս Դաֆնիի միջև հարաբերությունները: Միսս Դաֆնին հիասթափվեց տնօրենի մեջ և նա ինքը նույնպես: Ինձ թվում է տնօրենը պատժելով նաև ուզում էր ուժեղ թվալ միսս Դաֆնիի աչքերում, բայց նրանից հետո, ինչ միսս Դաֆնին տեսավ, որ տնօրենը չպատժեց տղային, նա ասես ջարդվեց, այլևս չուներ ցանկություն պատժել գլպավոր հերոսին:
_________________________________________________________________________
Այցելություն Վրաստանի դեսպանատուն
Այսօր մենք այցելեցինք Վրաստանի դեսպանատունը, որտեղ ծանոթացանք դեսպանի հետ և փոքր հարցազրույց վերցրեցինք։
Սկզբից մեզ դիմավորեցին և ուղեկցեցին դեպի ներս, դեսպանի մոտ։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Մենք վեցրեցինք մեր փոքր հարցազրույցը դեսպանից։ Նա շատ բարի էր, ջերմ և ընկերասեր և իրոք հաճելի էր լսել իր մանկությունից մի քանի պատմություն։ Օրինակ նա մեզ պատմեց, որ Վրաստանում դպրոցը սկսվում է սեպտեմբերի 15֊ին։ Դեսպանատանը մեզ հյուրասիրեցին հյութ, կոնֆետ և վրացերեն շատ հետաքրքիր գրքեր։
Ինձ այնտեղ իրոք շատ դուր եկավ։


Ճամբարային խոհանոցային օր
Այսօր ճամբարին ուսումնասիրեցին վրացական հարսանեկան խոհանոցը, ինչ ուտեստներ է պարտադիր, որ լինի հարսանեկան սեղանին: Խոսեցինք վրացական սիրելի ճաշատեսակների մասին, ով ինչ է սիրում: Ընտրության ժամին Միջին դպրոցի ակումբում պատրաստեցինք աջարական խաճապուրի և վրացական պիցցա:






Վրացական ավանդական հարսանիք
Ճամբարին շաբաթվա ամփոփում
Այս շաբաթվա մեծ մասը ես ճամփորդության էի, բայց վերջին երկու օրերին հասցրեցի մասնակցել։
Մենք սեղանի խաղեր էինք խաղում, օրանակ`լոտո, դե խաղա, մարզական ժամ էինք ունեցել, որի ժամանակ խաղացինք վլեյբոլ, ռոբոտիքս֊ի լաբորատորիա էինք այցելել, որտեղ մեզ պատմեցին եռաչափ տպիչի մասին և մենք փորձի համար տպեցինք մի փոքր իր, և այլ բաներ էինք արել։ Այս երկու օրը շատ զվարճալի անցան և հետաքրքիր։
