Կենտրոնական Ասիա

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

2. Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիայի երկրներում գտնվում են հանքանյութերի մեծ պաշարներ՝ ոսկի, կպղինձ, կապար, ծծումբ և այլն, զարգացած են սև և գունավոր մետաղաձուլությունը: Նաև կան քարածխի, նավթի և գազի մեծ պաշարներ: Կենտրոնական Ասիայում Ամուդարյա և Սիրդարյա գետերի ավազաններում գտնվում է հողագործության մեծ շրջան, աճեցվում են ցորենը, բամբակը: Նաև մեծ տարածքներ զբաղվում են անասնաբուծությամբ: Հարևանները: Կլիման բազմազան է:

3. Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Թուրքմենստանը և Ուզբեկստանը բնական գազի խոշոր արտահանողներ են: Ղազախստանից նավթի մի մասն արտահանվում է Չինաստան: Ուզբեկստանն ու Ղազախստանը իրենց մեքենաշինությունը զարգացնելու համար համագործակցում են արտասահմանյան երկրների հետ: Ղազախստանը մեծ չափով արտահանում է ցորեն:

Ադրբեջան

Դասի հղումը 

Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է: Լեռնային շրջաններում հաժախակի են լինում երկրաշարժերը: Ադրբեջանը ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում: Այնտեղ կլիման արևոտ է և չոր: Կասպից ծովի կողքն է:

Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Նավթի մի մասը արտահանվում է Բաքու — Թբիլիսի — Ջեյհան նավթամուղով: Սննդի արդյունաբերության ձեռնարկուծյունների արտադրած մրգերի, բանջարեղենի և ձկան պահածոների, ձկնկիթի, գինիների մեծ մասը արտահանվում է: Արտահանվում է նաև բամբակի մանրաթել, պարենամթերք, մեքենասարքավորում: Լավ հանգստանալու տեղ է և շատ են տուրիստները:

Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Խոշոր գետեր կան, որոնք օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար: Կսպիական ջրերը պարունակում են միլլիոնավոր տոննա տարբեր աղեր, , հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ: Նաև Կասպից ծովը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով: Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով: Շատ են հանքային աղբյուրները:

Վրաստան

Դասի հղումը

Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք՝ Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները: Վրաստանի հարևաններն են. Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան:

Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանի տարածքով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Օդային ուղիներով Վրատսանը կապված է աշխարհի շատ երկրների հետ: Վրաստանն արտաքին աշխարհների հետ տնտեսական սերտ կապերի մեջ է: Վրաստանի առևտրական հիմնական գործընկերներն են՝ Թուրքիան, Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Թուքմենաստանը: Արդյունահանվում է քարածուխ, քիչ քանակությամբ նավթ և այլն:

Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման գլխավոր նախադրյալներն են՝ նպաստավոր աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները, բնական ռեսուրսների բազմազանությունն ու բավարար աշխատանաքային ռեսուրսները։ Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը։ Երկրի էնոնոմիկայում առաջատարն արդյունաբերությունն է, որտեղ կարևոր ճյուղը էներգետիկան է: Նաև զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը: Վրաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են բազմաճյուղ գյուղատնտեսության զարգացման համար:

Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Իրան

  1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանը ունի ընդարձակ տարածք, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից ծոցը, Թուրքիայի և Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան և Պակիստան: Պարսից ծոցում գտնվում է նավթի համաշխարհային պաշարի 67%-ը։ Իրանի մակերևույթը լեռնային է: Բարձր լեռները գրավում են տարածքի 1/3-ը: Այնտեղ հաճախակի են երկրաշարժերը: Հսկայական են օգտակար հանածոների պաշարները: Ունի ջերմային վիթխարի ռեսուրսներ: Նոսր է երկրի գետային ցանցը: Կա ջրի հետ խնդիր: Անտառները գրավում են տարածքի 11%-ը:

  1. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանից արտահանվում են մեծ քանակով նավթ, բնական գազ, շինանյութ: Թողարկում է պարարտանյութեր, պլաստմասաներ, ռեետինատեխնիկական ապրանքներ, ներկեր, լաքեր, լվացող նյութեր։

  1. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութով և այլն: Այնտեղ են գտնվում նավթի համաշխարհային պաշարների 9%-ը և գազի 17%-ը։ Իրանը ունի ջերմային հսկայական ռեսուրսներ: Հսկայական են հանքային աղերի պաշարները։ Մեծ չափերի են հասնում շինանյութերի պաշարները։ Իրանի մեքենաշինությունը երիտասարդ, բայց շատ արագ զարգացող ճյուղ է։ Արագ զարգանում է քիմիական արդյունաբերությունը, որին նպաստել է հարուստ հումքի առկայությունը։

Թուրքիա

Դասի հղումը

Այլ հղումներ 123

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան 97%-ով գտնվում է Ասիայում և մնացածը Եվրոպայում: Ասիական մասի արևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքում՝ Հայկական լեռնաշխարհը։ Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում, սակայն նրա տարբեր մասերում կլիմայական պայմանները տարբեր են։ Սև և Միջերկրական ծովերի ափամերձ շրջանները բնորոշվում են խոնավ մերձարևադարձային կլիմայական պայմաններով՝ առատ տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով։ Ափամերձ շրջանների կլիման նպաստավոր է տարվա մեծ մասում հողագործության համար։ Ծովափերից դեպի երկրի խորքը կլիման դառնում է ցամաքային, ինչը դժվարացնում է հողագործության զարգացումը: Թուրիայի գետերը լեռնային են, արագահոս և վերին հոսանքներում առաջացնում են խոր կիրճեր: Լճերը մեծ մասամբ փոքր են, աղի և անհոսք: Անտառապատ է Թուրքիայի տարածքի 25%-ը:

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիայի տարածքն աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների կարևոր հանքավայրերով։ Դրանցից մի քանիսի պաշարներով Թուրքիան կարևոր տեղ է գրավում աշխարհում։ Այսպես, նրա ընդերքում են գտնվում բորատների համաշխարհային պաշարների կեսից ավելին։ Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վոլֆրամի, պղնձի հանքաքարի պաշարներով։ Գլխավոր մթերքների որոշ տեսակներ Թուրքիան արտահանում է:

  1. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են. հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսները, կլիմայական պայմանները, ռեսուրսները, տարածքը և այլն:

Չինաստան

Դասի հղումը

Այլ հղումներ 12
Չինաստանի բնակչությունը 

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
    Չինաստանը լեռնային երկիր է: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին: Չինաստանի ծովային դիրքը շատ նպաստավոր է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցման համար։
  2. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
    Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաների, կենցաղայինիրերի, հագուստի մեծ պաշարներ և այլն:
  3. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
    Կարևոր զարգացման նախադրյալներն են գետերի ջրաէներգետիկ պաշարները: Նաև Չինաստանը հարուստ է նավթով և ածխով: Ունի լավ երկաթի պաշարներ և զարգացած մետաղաձուլություն:
  4. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Առաջատար ճյուղերն են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությւոնը, ծառայությունները և այլն:

Ի՞նչ կլիներ, եթե Չինաստանը լիներ փակ երկիր։

Աշխարհում կլիներ քարածխի, նավթի, մետաղների պակաս, քանի որ Չինաստանը շատ օգտակար հանածոներ է արտահանում: Քանի որ ապրանքների զգալի մասը Չինաստանում է արտադրվում, նաև էժանը, աշխարհում կբարձրանային գները նման ապրանքների վրա, բայց ուրիշ երկրների արտադրության:

Ի՞նչ կլիներ, եթե Չինաստանը չլիներ։

Չինաստանը շատ հարուստ մշակույթ ունի և մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի վրա և եթե Չինաստանը չլիներ, համաշխարհային մշակույթի վրա դա շատ բացասական կազդեր: Նաև Չինաստանը կարևոր է նրանով, որ այնտեղ առաջին անգամ ստեղծվել է թուղթը:

Ճապոնիա

Դասի հղումը

Ճապոնիայի բնակչությունը

  1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է: Դրա մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օկինավա և այլ կղզախմբերի վրա։

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից մեկն է։ Այնտեղ զարգացած է օդային տրանսպորտը, որով կապ է հաստատվում տարբեր երկրների հետ: Ճապոնիայում արտադրվում են խոշոր նավեր, մեքենաներ, համակարգչային նկարահանող և ձայնագրող տեխնիկա, համակարգիչներ և շատ այլ բաներ։

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայում մեծ են պղնձի պաշարները, կան նաև տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի ոչ մեծ պաշարներ։ Զգալի են ծծմբի, ալյումինի, ցինկի ու կաոլինի պաշարները։ Ճապոնիան առանձնանում է առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ, արտադրական բարձ որակով և արտադրանքի ցածր ինքնարժեքով: Ողջ աշխարհում մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, մետաքսը, խաղալիքները, քիմիական և տեքստիլ ապրանքները։

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Տնտեսություն կարևոր ճյուղն արդյունաբերությունն է, որի մեծ կախում ունի հումքի ու վառելիքի ներկրումից ու առանձնանում է առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, արտադրական բարձր մշակույթով, արտադրանքի ցածր ինքնարժեքով։ Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է: Զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, նավաշինությունը, քիմիական և թեթև արդյունաբերությունները և այլն։

Արևելյան Ասիա

Դասի հղումը

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
    Արևելյան Ասիայում շատ են երկրաշարժերը, ջրհեղեղները, ցունամիները: Արևմտյան մասը լեռնային է, իսկ արևելյան մասը հարթավայրային: ՅԱնտեղ կլիմայական պայմանները բազմազան են:
  2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
    Արևելյան Ասիան հարուստ է քարածխով, նավթով, երկաթով, մանգանով, անագով, ալյումինով, կապարով, ցինկով, ուրանով և այլն: Մեծ մասը գտնվում է Չինաստանում, որը մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհի համար:
  3. Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
    Արևելյան Ասիայում մասնագիտացված ճյուղերն են՝ ածխի հանույթը, սև մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, տեքստիլը, հացահատիկի, ձկնորսության արդյունաբերությունը, ոչխարների ու խոզերի գլխաքանակները և այլն։
  4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Հարավ-արևմտյան Ասիա

Դասի հղումը

Այլ հղումներ 12

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը
    Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է շատ ծովերի շրջապատման մեջ՝ Արաբական, Սև, Կարմիր, Կասպից ծովերը և Ադենի, Օմանի և Պարսից ծոցերը։ Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում շատ լեռներ։ Օրինակ՝ Հիմալայան լեռները և լեռնային և քարքարոտ վայրերը կազմում են տարածքի 3/5-րդ մասը։
  2. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
    Հարավ-արևմտյան Ասիայի զարգացման նախադրյալներն են կլիման, ջրային ավազանները, բնական ռեսուրսները, աշխարհագրական դիրքը և այլն: Լավ զարգացած են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, գազով, օգտակար հանածոներով, անապատներով, բուսականությամբ և կենդանիներով։
    Խոչնդոտներեն օրինակ՝ նավթի համար պատերազմները։ Նաև շատ սուր է ջրի խնդիրը։ Խոչնդոտներից է նաև այն, որ առաջանում են հակասություններ։
  3. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
    Հիմնական կրոնը մահմեդականությունն է, ինչից էլ կարելի է ենթադրել, թե ինչու են տղամարդիկ ավելի շատ:
  4. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավ-արևմտյան Ասիայի տարածաշրջանը շատ հարուստ է նավթով, գազով, օգտակար հանածոներով, անապատներով, բուսականությամբ և կենդանիներով: Տարածաշրջանը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Նաև հարավ-արևմտյան Ասիայում շատ է զարգացած խողովակաշարային տրանսպորտը: Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել քրիստոնեությունը և մահմեդականությունը:

Ռուսաստանի Դաշնություն

Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները

Դասի հղումը
Այլ հղումներ 123

Ռուսատանի սահմանները

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում
    Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է ոչ միայն իր տարածքի մեծությամբ, այլև բնակլիմայական պայմանների ու ռեսուրսների բազմազանությամբ: Բազմազան են նախ և առաջ մակերևույթի ձևերը: Իրենց մեծությամբ առանձնանում են Արևելաեվրոպական կամ Ռուսական հարթավայրը, Արևմտասիբիրական դաշտավայրը, Մերձկասպյան ցածրավայրը և Միջինսիբիրական սարահարթը, տարբեր բարձրության հզոր լեռնաշղթաներ ու ընդարձակ բարձրավանդակներ, որոնց կարելի է հանդիպել Ռուսաստանի անծայրածիր տարածքում: Մակերեսով տիրապետողը հարթավայրերն են:
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Բնակչություն

Դասի հղումը

Բնակչության թվաքանակի հաշվիչՌուսատանի բնակչության սեռատարիքյին բուրգը 

Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը
Շատ են Ռուսաստանում տարբեր երկրներից մարդիկ: Նրանք հիմնականում գալիս են աշխատանք փնտրելու:
Ինչպես են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները
Ագլոմերացիաները առաջացել են խորհրդային տարիների ժամանակ: Դրանք առաջանում են քաղաքների շուրջը, օրինակ Մոսկվայի, Սանտկ-Պետերբուրգի, Սամարայի, Նիժնի Նովգորոդի և այլն:
Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը
Անհամաչափ բաշխումը պայմանավորված է կլիմայի հետ: Ռուսաստանում կան վայրեր, որտեղ կլիման սառն է և բնակչությունը այնտեղ քիչ է (մոտ 20%): Իսկ այն տեղերում, որտեղ կլիման նորմալ է կամ տաք է բնակչությունը շատ է (մոտ 80%)

Տնտեսություն

Դասի հղումը

  1. Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները
    Ռուսաստանի զարգացման նախադրյալներն են բնակլիմայական պայմանները և ռեսուրսների բազմազանությունը: Բազմազան են երկրի մակերևույթի ձևերը: Շատ են օգտակար հանածոները՝ սև և գունավոր մետաղները, ածուխը, նավթը, բնական գազը և ալմաստի պաշարները: Ռուսաստանը նաև քիմիական հումքի խոշոր պաշարներ ունի: Ռուսաստանը հարուստ է ջրային ռեսուրսներով: Տարածում ունեն հողաբուսական ծածկույթը և կենդանական աշխարհը:
  2. Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Ռուսաստանը ունի վառելիքաէներգետիկ բազա: Հայտնի են նավթարդյունաբերությունը, գազի արդյունաբերությունը, ածխի հանույթը, մետաղների արդյունաբերությունը և այլն: Բազմաճյուղ է մեքենաշինությունը՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը: Նաև անասնապահությունը և բուսաբուծությունը:

  1. Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում

Ռուսաստանը ամենահզոր տնտեսություն ունեցող երկրներից է։ Ռուսաստանը հայտնի է տնտեսության բազմաճյուղայնությունը և արտադրության մեծ ծավալները։