Իտալիա

Դասի հղումը  Այլ հղումներ 1234

  1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
    Իտալիան գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնական մասում: Հյուսիսային Իտալիան հնարավորություն ունի արտաքին տնտեսական կապեր իրականացնել ցամաքային և ծովային ճանապարհներով: Երկրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային ու կղզային մասերից։ Այն ընդգրկում է նաև մի շարք մանր կղզիներ։ Հարուստ է քիմիական հումքով և բազմատեսակ շինանյութերով:
    Իտալիայի տարածքի մեծ մասը լեռնային է: Դաշտավայրերը ընդարձակ չեն և նեղ շերտով ձգվում են ափամերձ շրջաններով: Իտալիան աղքատ է օգտակար հանածոներով:
  2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
    Իտալիայի գետերը մեծ չեն, սակայն ունեն ջրաէներգետիկ և ոռոգիչ մեծ նշանակություն։ Կան շատ գրավիչ տեսարաններ, որոնք զբոսաշրջկության նախադրյալներն են: Իտալիայի անտառները ունեն ռեկրեացիոն նշանակություն և դրանք կազմում եմ Իտալիայի 20%-ից ավելին:
    Իտալիայում կա խոնավության պակաս, քանի որ տեղումների մեծ մասը լինում է ձմռանը: Ամռան շոգ ժամանակահատվածում ոռոգման անհրաժեշտություն է առաջանում: Իտալիայի շատ շրջաններում բնությանը մեծ վնաս են հասցնում տնտեսության տարբեր ճյուղերը:
  3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
    Տնտեսական կապերի մեջ մեծ նշանակություն և հատուկ տեղ ունի միջազգային զբոսաշրջությունը։ Իտալիա են այցելում տարեկան տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներ: Իտալիայի առևտրային գլխավոր գործընկերներն են Եվրամիության անդամ-երկրները, հատկապես Ֆրանսիան և Գերմանիան։ Բազմաբնույթ տնտեսական կապեր է պահպանում նաև աշխարհի տարբեր կարգի պետությունների հետ։
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Հարավայի Եվրոպա

Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պայմաններով և բնությամբ, պատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով։

Ֆրանսիա և Գերմանիա

Նմանություններ և տարբերություններ

Ֆրանսիան Գերմանիայից տարբերվում է նրանով, որ այն ավելի շատ ունի ջրային ավազաններ: Ֆրանսիայում նաև տուրիզմը ավելի զարգացած է: Գերմանիան և Ֆրանսիան իրար նման են նրանով, որ երկուսն էլ գտնվում են Եվրոպայում, զարգացած երկրներ են, ունեն բարենպաստ կլիմա, զարգացած են արդյունաբերության ոլորտում, ունեն լավ հարևաններ: Երկու երկրներն էլ հարուստ են բնական ռեսուրսներով:

Տնտեսություն

Գերմանիա

Գերմանիան իր տնտեսական հզորությամբ աշխարհի չորրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և Ճապոնիայից հետո։ Գյուղատնտեսական հողահանդակները գրավում են երկրի տարածքի 35 %-ը։ Գերմանիայի գյուղատնտեսությունը 90 %-ի չափով ապահովում է բնակչության սննդամթերքի պահանջները։ Գյուղատնտեսության բազայի վրա զարգացել է սննդի արդյունաբերությունը։ Կենդանական յուղի և բուսայուղի արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երրորդ, Եվրոպայում՝ առաջին տեղը։
Արդյունաբերության ամենազարգացաշ ճյուղերն են ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, վագոնաշինությունը, էլեկտրատեխնիկան, օպտիկական և քիմիական արտադրությունը, դեղագործությունը, մետաղաձուլությունը։ Արդյունահանում են քարածուխ, նավթ, երկաթաքար, գունավոր մետաղներ, կալիումական աղ։

Ֆրանսիա

Ֆրանսիան աշխարհում առավել զարգացած երկրներից մեկն է: Ֆրանսիան Եվրոպայի համար ցորենի, կարագի, տավարի մսի, պանրի (ավելի քան 400 տեսակների) խոշորագույն արտադրողն է: Ֆրանսիայի առանձնահատկությունն այն է, որ ունի հացահատիկի մեծ մասնաբաժին, որը արտահանվում է տարբեր երկրներ: Արտադրանքի 50 % ստանում են անասնաբուծությունից: Ֆրանսիան օգտակար հանածոների զգալի պաշարներ ունի. երկաթի և ուրանի հանքաքարեր, բոքսիտներ, կալիումական աղեր և այլն: Դա նպաստում է հանքարդյունաբերության և ծանր արդյունաբերության զարգացմանը: Հիմնական ճյուղերն են՝ մեքենաշինությունը, քիմիական, ավիատիեզերական արդյունաբերությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնիկայի, ինֆորմատիկայի արդյունաբերությունը, նավաշինությունը, էլեկտրատեխնիկական և այլ ճյուղերը:

Ֆիզիկական քարտեզ

Գերմանիայի ֆիզիկական քարտեզ

Relief Map Of Germany And Nearby Countries. Stock Photo, Picture And  Royalty Free Image. Image 59301896.

Ֆրանսիայի ֆիզիկական քարտեզ

Ֆրանսիայի աշխարհագրություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գերմանիան ավելի լեռնային երկիր է:

Բնակչություն

Գերմանիայի բնակչության դիագրամա

Ֆրանսիայի բնակչության դիագրամա

Չնայած նրան, որ ֆրանսիայի բնակչությունը ավելի քիչ է, Գերմանիայի բնակչությունը նվազում է, իսկ Ֆրանսիայինը աճում է:

Աշխարհագրություն Գերմանիա 29.09.2021

Դասի հղումը
Այլ հղումներ 123

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
    Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում, մի կողմից, Եվրոպայի արևմտյան ու արևելյան, մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային, օդային և խողովակաշարային կարևոր ուղիները:
  2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
    Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են քարածուխի արդյունաբերությունը, կլիմայական պայմանները, ջրամբարները, անտառները և այլն:
  3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
    Հիմա Գերմանիան Եվրամիության ամենամեծ անդամն է և տնտեսությամբ ամենազարգացածներից է: Գերմանիան ակտիվ մասնակցում է եվրոպական երկրների ինտեգրմանը:
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Աշխարհագրություն Տնային աշխատանք 22.09.2021

Դասի հղումը

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 
    Ֆրանսիան գտնվում է Արևմտյան Եվրոպայում: Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։
  2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
    Նախադրյալներն էին բարենպաստ կլիմայական պայմանները,  մետաղագործությունը, մարդիկ սկսեցին օգտագործել բրոնզ, պղինձ, ոսկի, հետագայում նաև երկաթ:
  3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
    Ֆրանսիան շատ կարևոր երկրներից մեկն է, քանի որ շատ զարգացած է տնտեսության բազմազան ոլորտներում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, բուսաբուծություն և այլն:
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

Մեծ Բրիտանիա

Դասի հղումը 

  1. Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:
    Մեծ Բրիտանիան գտնվում է Հյուսիսային Եվրոպայում: Պետությունը գտնվում է Բրիտանական կղզիների վրա։ Կղզիները շրջապատում են Ատլանտյան օվկիանոսը և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, Մեծ Բրիտանիա կղզու հարավարևելյան ափը գտնվում է ընդամենը 35 կմ հեռավորության վրա Ֆրանսիայի ափեզրից, նրանց բաժանում է Լա Մանշ նեղուցը։
  2. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:
  1. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները
    Աշխարհագրական դիրքը, հանածոները՝ նավթը, գազը, քարածուխը:
  2. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 
    Արդյունաբերություն, սպասարկման ոլորտ, տեքստիլ արդյունաբերություն, մեքենաշինություն, ավիացիոն արդյունաբերություն, դեղագործություն, նավաշինություն, պողպատաձուլություն:
  3. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 
    Միացյալ Թագավորությունը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Ազգերի Համագործակցության, Մեծ ութնյակի, Մեծ քսանյակի, ՆԱՏՕ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրախորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական անդամը։
  4. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: