Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչպես նաև ժառանգաբար փոխանցվող արտաքին մարդաբանական հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձև ձևավորված խմբերն են: Հատկանիշների շարքում գլխավոր են մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձևը և այլն։
2.Թվարկե՛ք չորս մեծ ռասաները։ Քարտեզի վրա ցո՛ւյց տվեք դրանց տարածման հիմնականշրջանները։
Տարբեր արտաքին հատկանիշներ ունեցող մարդկանց ընդունված է խմբավորել 4 մեծ ռասաներում՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։
3.Ի՞նչ է ազգը։ Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը։ Ի՞նչ գիտեք ազգերի ձուլման մասին:
Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ օժտված մարդկանց կայուն խումբ է։
Ի տարբերություն ռասայական պատկանելության` ազգային պատկանելությունը շատ դժվար է որոշել։ Այստեղ վճռորոշը անձի ազգային ինքնագիտակցությունն է` այս կամ այն էթնիկ համայնքին պատկանելու գիտակցումը:
Ազգերի ձուլումը (ուծացումը) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է առաջինի լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով, կամ որեւէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ։
4.Նշե՛ք աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվախմբերը եւ ժողովուրդները։ Բացատրե՛ք հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները։
Ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է,որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չին-տիբեթականլեզվաընտանիքը (աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը)։ Ավելի փոքր, բայց բավական տարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։
Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի` լեզվախմբերի, որոնք էլ իրենց հերթին բաղկացած են առանձին լեզուներից։ Այսպես, հնդեվրոպական լեզվաընտա-նիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը։
Ամենախոշոր ժողովուրդներից են՝ Չինացիները, Հնդիկները, Արաբները։
5.Նշե՛ք համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները։ Ցո՛ւյց տվեք դրանք քարտեզի վրա։
Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային կրոններ։
Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում, Ասիայի մի շարք երկրներում։Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլի-կությունը, ուղղափառությունը եւ բողոքականությունը։ մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։ Նրանք բնակվում են Հյուսի-սային Աֆրիկայում եւ Հարավարեւմտյան ու Կենտրոնական Ասիայում։ Նրա երկու ուղղություն-ներն են սուննիզմըեւշիիզմը։ Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է: Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը),որի հետեւորդների թիվը աշխարհում հասնում է շուրջ 400 մլն-ի (Հարավարեւելյան եւ Արեւելյան Ասիա, Մոնղոլիա)։
1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:
Հիմնական պատճառներն են բարձր ծնելիությունը և ցածր մահացությունը։
2. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:
Որպեսզի հնարավոր լինի հաշվարկել տնտեսական, անասնաբուժական և գյուղատնտեսական ապրանքների անհրաժեշտ քանակը և ճիշտ տեղաբաշխել։
3. Ինչու՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:
Որովհետև զարգացա երկրներում մարդիկ ապրում են հիմնակնում քաղաքներում և զբաղվածություն ունեն։ Այդ պատճառով նրանք ավելի քիչ երեխա են ունենում քան զարգացող երկրներում։ Զարգացող երկրներում ծնելիությունը բարձր է, որովհետև մարդիկ ապրում են գյուղերում, ունենք ցածր զբաղվածություն և դրան նպաստում է նաև կրոնը և ազգային սովորույթները։
Ուրվագծային քարտզի վրա պատկերել վառելիքային ռեսուրսներով հարուստ երկրները:Նախագծի նպատակն է սովորողների մետ քարտեզով աշխատելու հմտությունների զարգացումը, ռեսուրսներով հարուստ տարածաշրջանների ու երկրների մասին տեղության քարտեզագրումը, աշխարհի քաղաքական քարտեզի հետ ծանոթացումը: Նախագծի ընթացքը-սովորողները ուրվագծային քարտեզի միջոցով, օգտագործելով պայմանական նշանները պատկերում են համպատասխան տեղեկությունը, այդ ընթացքում ծանոթանալով և վառելիքային ռեսուրսներով հարուստ երկներին և տարբույն քարտեզներ ուսումնասիրոլով ծանոթանում աշխարհի տարբեր երկների դիրքին ր ուրվագծին: Նախագշի արդյունքը- սովորողները կազմում են սեփական քարտեզներ, ձեռք են բերում քարտեզագրական հմտություններ՝ մասնավորապես գունային արտահայտման հնարավորությունը, սովորում են քարտեզ ընթերցել: