Գրականություն, Արշակ թագավոր և Շապուհ

Չորրորդ դարում հայերը և պարսիկները պատերազմում էին, արդեն 34 տարի: Ե՛վ հայերը, և՛ պարսիկները արդեն հոգնել էին այդքան երկար ժամանակ պատերազմելուց, այդ պատճառով պարսից արքա Շապուհը որոշեց հաշտության պայմանագիր կնքել հայոց թագավորի՝ Արշակի հետ: Արշակը դեռ չէր ուզում վերջացնել կռիվը, բայց տեսնում էր, թե ինչ հոգնած են զինվորները: Սակայն Շապուհը հիշում էր, որ եղել էին ժամանակներ, երբ հայերը նրանց խաբել էին: Դրանից խուսափելու համար նա իր մոտ կանչեց գիտնականների և խնդրում նրանց գտնել մի ձև, որով կարող են ստուգել Արշակին: Որոշվում է հատակին երկու երկրներից էլ հող և ջուր լցնել և տեսնել, թե ինչպես է իրեն պահում Արշակը դրանց վրա: Երբ նա մտավ սենյակը նրանք սկսեցին զրուցելով քայլել: Շապուհը նրան այդպես երկու հողերի վրայով քայլեցրեց: Պարսկական հողի վրա Արշակը համեստ էր դառնում, Շապուհին ասում էր, որ ամեն ինչ իր ասածով կանի, և թե ինչ հզոր երկիր է Պարսկաստանը: Իսկ Հայկական հողի վրա Արշակը լրիվ փոխվում է՝ դառնում է ավելի համարձակ և հպարտ: Այս ժամանակ նա հեռու է գնում Շապուհից, անվանում նրան սրիկա, ծառա, և ասում, որ երբեք չի ների իր զինվորների և արքայի մահը: Դրանից հետո Շապուհը կանչում է իր ծառաներին և ուղարկում Արշակին Անհուշ բերդը: