«‎Խոնարհ աղջիկը» վերլուծություն

«‎Խոնարհ աղջիկը» ստեղծագործությունը մի չստացված սիրո պատմության մասին է: Գլխավոր հերոսը մի 17-18 տարեկան երիտասարդ է, ով բանտից դուրս գալուց հետո եկավ Ձորագյուղ՝ աշխատելու որպես ուսուցիչ: Անտառում որսի լինելու ժամանակ նա նկատեց մի շատ գեղեցիկ աղջկա՝ Խոնարհին, և սիրահարվեց նրան: Դրանից հետո նա անընդհատ ուզում էր նրան տեսնել և ավելին իմանալ նրա մասին:

Այս պատմությունը, հերոսները վերցված են Բակունցի իրական կյանքից, մի քանի աննշան փոփոխություններով: Բակունցը նույնպես բանտից դուրս գալուց հետո դասավանդում էր գյուղում, որտեղ և հանդիպեց Խոնարհին: Նույնիսկ նրանց տան տեղն է ճիշտ տեղում նկարագրված:

Գլխավոր հերոսը իր համար մեծ սխալ արեց, երբ Խոնարհը նրան հրավիրեց իրենց հետ ճաշելու, իսկ նա մերժեց այդ հրավերը: Եթե այն ընդուներ, նրա և Խոնարհի միջև կարող էին ավելի մոտիկ հարաբերություններ լինել, քան ուղղակի իրար նայելը և հայացքը փախցնելը: Վերջին օրը հերոսը փորձեց խոսել Խոնարհի հետ, բայց նա չթողեց իր հետ խոսել: Ես չգիտեմ՝ արդյո՞ք Խոնարհը նեղացած էր ուսուցչից՝ հեռանալու կամ քայլեր չձեռնարկելու պատճառով, ծնողների և հասարակական կարծիքի՞ համար այդպես արեց, թե՞ հասկանում էր, որ սխալ կլիներ չափահասի հետ կապ ունենալ, սակայն նա ի վերջո իր որոշումը կատարեց՝ չխոսելու երիտասարդի հետ և նրանք այլևս չկապվեցին:

Այս պատմության մեջ ինձ դուր չեկավ տարիքային տարբերությունը, քանի որ դեռահասության շրջանում նույնիսկ 2-3 տարվա տարբերությունը մեծ ազդեցություն ունի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա։ Այդ պատճառով այս տարբերությունը ինձ շատ կասկածելի է թվում, նաև այն, որ նա ակնարկ էր արել այդ անչափահաս աղջկա մարմնի մասին: Եվ հատկապես այն փաստի հետ, որ երիտասարդը մինչ այդ բանտում էր գտնվում: Սակայն այդ ժամանակաշրջանում վերը նշվածը նորմալ էր համարվում:

Բոլորը տեսան, թե ինչպես ավարտվեց Խոնարհի պատմությունը. նա մնաց միայնակ, առանց փողի և երեք երեխայի հետ: Կարող է կարծենք, որ նա կարող էր ավելի երջանիկ լինել հերոսի հետ, սակայն ես կարծում եմ, որ երկու տարբերակներն էլ, մի կողմից, իրենց վատ կողմերն ունեին: Այդ ժամանակ կանայք հազվադեպ էին ունենում լավ ապագա, հատկապես ամուսնության հետ կապված: Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ ինչ էլ տեղի ունենար, ոչ ոք չգիտի, թե իրեն կամ իր մոտիկին ինչ է սպասվում, ինչպես և Խոնարհը՝ իր մահացած ամուսնու հետ: Եթե գլխավոր հերոսը Խոնարհի ամուսնու տեղում լիներ, նա նույնպես կարող էր մահանալ, և Խոնարհը, անկախ ամեն ինչից, կրկին կմնար միայնակ, առանց փողի և երեխաների հետ: Պատմության մեջ նաև չի ասվում որևէ բան նրա մասին, թե արդյոք Խոնարհի ամուսինը վատն էր, կամ, որ նրան չէր սիրում, ինչպես հերոսը, այդ պատճառով ես չեմ կարող հստակ ասել, արդյոք Խոնարհը ավելի լավ ապագա կունենար գլխավոր հերոսի հետ:

Ի վերջո, Խոնարհի ապագան, թեև նա հերոսի հետ կլիներ, թե ոչ, չէր կարելի կանխատեսել: Նրա կյանքը կախված էր նաև հասարակական, մշակութային և անձնական բազմաթիվ գործոններից:

«‎Միրհավ» վերլուծություն

«‎Միրհավ» պատմվածքը սիրո պատմության մասին է, որը վատ ավարտ ունեցավ: Սոնան և Դիլանը մանկության ընկերներ էին և իրար սիրում էին, սակայն աղջկան ամուսնացրեցին ուրիշի հետ՝ փողի համար:
Սոնան դավաճանեց իր ամուսնուն, որպեսզի ժամանակ անցկացնի Դիլանի հետ, ինչը ուրիշ դեպքերում ես միշտ քննադատում եմ, սակայն այս պատմությունը և սերը այդ երկուսի միջև ինձ չեն թողնում դա անել: Սոնան միշտ սիրել էր Դիլանին, սակայն հարկադրված ամուսնությունից հետո փորձեց կորցնել զգացմունքները՝ Դիլանից հեռանալով և խուսափելով, սակայն հիշողությունները և անմար սերը նրան չէին թողնում դա անել: Նա հետ եկավ Դիլանի մոտ մի վերջին անգամ, որից հետո այլևս չմոտեցավ՝ հասկանալով, թե ինչ ամոթանալի բան էր արել: Սակայն ես նույնիսկ չեմ կարծում, որ Սոնայի ամուսինը նրան սիրում էր, քանի որ գտավ նրան փոխարինող և հոգ չտարավ նրա գերեզմանի մասին:

Բակունցը սիրում էր իր պատմվածքներում մարդու և բնության միջև համեմատություններ անել, ինչպես և արեց այստեղ:

Դիլանի՝ միրհավին կրակելու և հետո անտառապահի կողմից բռնվելու դրվագը կարծես խորհրդանշում է նրա և Սոնայի հարաբերությունները և դրանց բարդությունը:

Միրհավը, իմ կարծիքով, խորհրդանշում է Սոնային, իսկ անտառապահը՝ Սոնայի ծնողներին, հասարակության կարծիքը և մեղքի զգացումը: Դիլանը փորձեց նորից Սոնայի հետ լինել, ինչպես փորձեց մոտենալ միրհավին և բռնել նրան: Սակայն ուրիշները և նրանց կարծիքը խանգարեցին դրան, ինչը խորհրանշում է անտառապահը և նրա շունը: Եվ չհասցնելով ստանալ Սոնային, Սոնան հեռացավ, անհետացավ Դիլանի կյանքից, ինչպես և միրհավը թռավ Դիլանի ձեռքերից: Ինձ թվում է այն պահը, երբ նկարագրվում է, թե ինչպես միրհավի թռիչքի ժամանակ Դիլանը հասցրեց միայն կպնել դրա փետուրներին և զգալ տաքությունը պատկերում է հնձանի մոտի դրվագը Սոնայի և Դիլանի միջև: Այդ ժանակակ Դիլանը նույնպես զգաց Սոնայի տաքությունը, սակայն միայն մի պահ, իսկ հետո Սոնան սկսեց նրանից խուսափել և այդպես հեռացավ Դիլանից:
Անտառապահը, երբ բռնեց Դիլանին, մտրակեց նրան, ինչը կարող է խորհրդանշել այն ցավը, որը Դիլանը զգաց, երբ Սոնային ստիպեցին իրենից հեռանալ: Կամ նաև զարկը կարող է նշանակել Դիլանի՝ իրականություն հետ գալը և հասկանալը, որ նա երբեք չի կարողանա Սոնայի հետ լինել: Միրհավի՝ ետևում թողած փետուրները ցույց են տալիս Սոնայի հանդեպ սերը և սիրելի հիշողությունները, որոնք մնացին Դիլան Դայի մեջ մինչև կյանքի վերջ, չնայած նրա հեռանալուն: Միրհավները նման են Սոնային՝ նրանք նույնպես շատ զգույշ են և համեստ, սակայն վառ են և գրավիչ:
Ոչ ոք Սոնայի մասին այդքան չէր մտածում, ինչքան Դիլանը: Սոնայի տեղը կարճ ժամանակում ուրիշին ամուսնացրեցին նույն տղամարդու հետ, իսկ նրա գերեզմանը մամռապատ էր դարձել, թեքված էր և հողի մեջ կորած:

Հասարակության ակնկալիքների ծանրությունը և ընտանիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը ստիպեցին Սոնային դժվար որոշում կայացնել Դիլանից հեռու մնալու՝ չնայած իր զգացմունքներին: Ստեղծագործությունը պատկերում է այդ ժամանակաշրջանի ակնկալիքները երիտասարդ աղջիկներից և թե ինչպես նրանց ընտանիքների համար ավելի կարևոր էր ընտանիքի պատիվը, հպարտությունը և իրենց մասին կարծիքը, քան սեփական երեխան և նրա որոշումները:

<<Միրհավ>> պատմվածք

1․ Բնութագրի՛ր Սոնային՝ հիմնավորելով ասածդ պատմվածքից բերված հատվածներով։

Սոնան ու Դիլանը երկար տարիներ սիրում էին իրար։ Սակայն ամուսնությունից հետո նա հասկացավ, որ Դիլանի հետ շփումը շարունակելը կարող է վնասել իր ընտանիքի հեղինակությունն ու պատիվը։ Հասարակության ակնկալիքների ծանրությունը և ընտանիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը ստիպեցին նրան դժվար որոշում կայացնել Դիլանից հեռու մնալու՝ չնայած իր զգացմունքներին: Նրա գործողությունները ցույց են տալիս հավատարմության խորը զգացում ոչ միայն իր ընտանիքի, այլև նրա կրած արժեքների նկատմամբ՝ նույնիսկ անձնական երջանկության գնով:

2․ Ինչպիսի՞ն է Դիլան դային։

Դիլան դային

3․ Ինչի՞ մասին է պատմվածքը։

Պատմվածքը սիրո պատմության մասին է, որը վատ ավարտ ունեցավ: Սոնան և Դիլանը մանկության ընկերներ էին և իրար սիրում էին, սակայն աղջկան ամուսնացրին ուրիշին՝ փողի համար: Դիլանը վշտացած էր և նույնիսկ մի քանի տասնյակ տարի հետո նա դեռ հիշում էր Սոնային, նրա մասին ամեն մի մանրուքը:

4․ Ի՞նչ համեմատություններ է գործածում հեղինակը <<Միրհավ>> պատմվածքում։ Դու՛րս գրիր քեզ համար ամենից տպավորիչ համեմատությունները։

Ակսել Բակունց իր ստեղծագործության մեջ համեմատություն է անում միրհավի և Սոնայի միջև: Դիլանը միայն մեկ վայրկյանով զգաց միրհավի մարմնի տաքությունը, ինչպես և Սոնայի տաքությունն էր նա զգացել միայն շատ կարճ ժամանակով:

<<Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մեկ վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է։ Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ։>>

Իմ շուրջը տիրող անարդարությունը

Մեր օրերում, չնայած երկրների զարգացվածությանը, դեռ շատ է կարելի հանդիպել անարդարության: Դրանք մեր հասարակության մեջ շատ են՝ անհավասար աշխատավարձ, կոռուպցիա, հալածանք, հետապնդում, աղքատություն և հարստություն, ռասիզմ և այլն: Դիսկրիմինացիան անարդարության մեջ մեծ տեղ է զբաղեցնում և դա կարելի է շատ նկատել աշխատավայրերում: Գործատուները հաճախ աշխատավարձը փոխում են, ըստ աշխատողի ռասայի, ծագմանը և սեռի:

Ընդհանրապես, կանանց հանդեպ անարդարությունը մի մեծ թեմա է, որի մասին պետք է շատ խոսել: Բացի աշխատավայրից, նրանց կարող են հանդիպել անարդարությանը կրթության ոլորտում՝ հատկապես ոչ այնքան զարգացած երկրներում աղջիկներին չի կարելի ստանալ կրթություն: Այդպիսի երկրի օրինակ է Աֆղանստանը, որտեղ նոր օրենքներ են հաստատվել կանանց իրավունքների է՛լ ավելի սահմանափակման մասին: Նաև տեսել եմ դեպքեր, երբ առողջապահության մեջ կանանց ատորոշումները լինում են սխալ և կարևորված չեն, տանելով դեպի ավելի շատ առողջական խնդիրներ: Եվ, իհարկե, մի շատ տարածված անարդարությունը Հայաստանում, դա տնային գործերի և խնամքի բաժանումն է տղամարդու և կնոջ միջև: Չնայած նրան, որ երկուսն էլ աշխատում են և հոգնում են դրանից, մեծ մասամբ միայն կանայք են տնային գործերը կատարում: Նաև մեր հասարակության մեջ կնոջն է ակնկալվում երեխայի մասին հոգ տանելը (կերակրել, հագցնել, օգնել), իսկ եթե տղամարդն է դա անում, նա համարվում է շատ լավ հայր:

Ինձ թվում է այս պարտականությունները պետք է բաժանվեն երկուսի միջև արդարության համար: Սակայն արդարությանը Հայաստանում մենք դժվար հասնենք, քանի որ մենք դեռ որոշ անադույթների ենք հետևում: Օրինակ՝ կարմիր խնձորի ավանդույթը, և այն փաստը, որ դա դեռ կենդանի է ինձ սարսափեցնում է: Ես հաշվում եմ դա կանանց հանդեպ բռնության արդարացում, քանի որ դա նորմալ չէ:
Մեր հասարակության մեջ կանանց և տղամարդկանց միջև տարբերությունը վաղուց սահմանված է, այսինքն տղամարդը պետք է լինի ղեկավարը և աշխատողը, իսկ կինը զբաղվի ընտանիքով և տնով: Սակայն, իմ կարծիքով, սա պետք է փոփոխվի՝ զարգացնելու համար մեր երկիրը:

Ակսել Բակունցի մասին

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում:

Իր կեղծանունը նա ստացել է հոր տոհմական մականունից՝ Բեգունց, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո: Անունը կպավ տղային, թե՛ դպրոցում, թե՛ ավանում նրան սկսեցին Ակսել կոչել։

Բակունցը արձակագիր, գրականագետ, թարգմանիչ և կինոսցենարիստ էր: «Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակը:

Նա շատ նվիրված էր իր հայրենիքին՝ նրա ժողովրդին, բնությանը։ Այս ամուր կապը իր երկրի և նրա բնական գեղեցկության հետ երևում է նրա ստեղծագործություններում, որտեղ բնապատկերներն ու դրանց հետ կապված զգացմունքները նրա պատմությունների կարևոր մասն են: Բակունցի գրածը լցված է գունեղ ու աշխույժ տեսարաններով:

Գրողը Վարվառա Չիվիջյանին, ով ֆեմինիստ էր, երկու անգամ ամուսնության առաջարկ է արել։ 1923 թ․-ին աղջիկը մերժել էր նրան՝ ասելով, որ մինչև համալսարանը ավարտելը չի ուզում ամուսնանալ: Սակայն ինչ–որ ժամանակ անց, 1924թ․-ին զույգն ամուսնանում է։ Իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց միակ որդին՝ Սևադան։

30-ական թվականներին Բակունցին այլախոհի պիտակի տակ էին առել և 1936թ.-ի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքն էր՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»: Բակունցի դատական նիստը տևեց 25 րոպե և կայացվեց գնդակահարման որոշում, որը ի կատար եկավ 1937թ.-ի հուլիսի 8-ին:

<< Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: >>