Գրականություն

Սենթ Էքզյուպերի

Փոքր քայլերի արվեստը

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

  • Ի՞նչ կարծիք ունես ընթերցածիդ մասին:

Շատ իմաստուն և կյանքը պատկերող խոսքեր կան այս գործի մեջ։

  • Ո՞րքանով ես, ըստ քեզ, տիրապետում փոքր քայլերի արվեստին:

Իմ կարծիքով ես դեռ փոքր եմ ամեն ինչին ինչ որ գրվել է գործի մեջ տիրապետ եմ։ Ես դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու և շատ բան ունեմ սովորելու։ Օրինակ՝ հեռատես լինել, աշխատասեր և կազմակերպված։

  • Ի՞նչ կասես հետևյալ արտահայտությունների մասին.
    • Մի դատիր օրդ քաղածդ պտուղներով, դատիր տնկածդ սերմերով։(Ռ. Լյուիս Սթիվենսըն)

Դա նշանակում է, որ ավելի լավ է քո տանջանքով ստացածը, այլ ոչ թե ուրիշի աշխատանքով։

  • Դանդաղ գնացողը հեռուն կգնա: (չինական ասացվածք)

Այսինքն պետք է չշտապել և ամեն ինչին ուշադիր լինել։

Բառերի բացատրություններ

գլիմբ1-օրագիր

քանդե2-մարդ

կունդեներ3-Կունդամբա մոլորակի բնակիչներ, որոնք միշտ մրցակցում և պատերազմում են մելիների հետ

մելիներ4-Մելինբար մոլորակի բնակիչներ

բելի5-ամեն մեկ բելին մոտավորապես 11 օր է

գանդելա6-մարմին

բամներ7-ոտքեր

ջինքեր8-աչքեր

սադրենթ9-այն նման է՝ ավտոմեքենան խառնած ինքնաթիռին և խառնած սուզանավին: Սադրենթը ամեն տեղով կարող է թռչել, սակայն Ծիր Կաթինը և այլ գալակտիկաները, որոնք ունեն մոլորակներ, որոնք շատ ուժեղ ձգողություն ունեն սադրենթը չի կարող անցնել և մեկ ակնթարթում շատ ուժեղ հարվածում է մոլորակին՝ այս դեպքում Երկիր մոլորակին:

հեդի10-բերան

գունշա11-շագանակագույն

հենլացեն12-սպիտակ

չենգ13-մեկ չենգը մոտավորապես 16 րոպե է

մինգեր14-եղունգներ

մեխլենագույն15-մոխրագույն

հալս16-տուն, տնակ

սենլա17-վարդագույն

ֆայնի18-կրակ, բոց

փազենթ19-կանաչ

սպայեր20-ձեռքեր

շենաջ21-Շենաջը սադրենթի նման տիեզերական նավի տեսակ է: Այն տարբերվում է սադրենթից միայն ձևով և չափերով:

բլամպ22-մեկ օր

մայլեդ23-կարմիր

տիկարե24-ղեկավար, թագավոր

գինդեր25-գինդերը փորձանոթի տիպի բան է, բայց ավելի մեծ և վերևից ու ներքևից հերմետիկ փակ է

ժանկվո26-մանուշակագույն

հեյն27-ընտանիք