Ազատությունը մեր հասարակության մեջ շատ փոխաբերական բան է և ամեն մի մարդ որոշ չափով ազատ չէ: Մեր շրջապատը մեզ տարբեր արգելքներ է տվել: Օրինակ՝ թե ինչպես պետք չէ հագնվել, թե հասարակությունում ինչպես պետք է քեզ պահես և այդպես շարունակ: Ինչքան մարդը մեծանում է, այնքան հասարակությունը ավելի շատ է ազդում հոգեբանության վրա և ազատությունը նվազում է: Օրինակ՝ երեխաների մեծ մասը մտածում է, որ ազատությունը, դա ծնողներից առանձին ապրելն է, երբ ինչ ուզում ես կարող ես անել: Ավելի մեծ հասակում ազատությունը կարող է լինել աշպատանքից ազատվելը և այլն: Բայց ազատությունը ավելի մեծ բան է քան այս ամենը, ազատությունը ինձ թվում է չի կարելի բացատրել բառերով: Դա այն է, երբ դու չես մտահոգվում, թե ինչ կմտածեն քո մասին, թե ինչ հետևանքներ կունենան քո գործողությունները, թե ինչ է եղել անցյալում և թե ինչ է լինելու ապագայում և այսպես շատ ավելի օրինակներ: Իհարկե, ամեն ինչն ունի իր վատ կողմերն, նույնն էլ այստեղ: Ազատությունը մարդկանց կարող է փոխել, նրանց մտածելակերպը և այլն, քանի որ կիմանան, որ նրանց արարքներից նրանց ոչինչ չի պատահի: Օրինակ՝ ես լսել եմ մի փորձի մասին, որը կատարում էր մի կին: Նա որոշել էր փորձով տեսնել, թե ինչ կպատահի, եթե տալ մարդկանց ազատություն: Դրա համար նա վեց ժամ կանգնել էր և թողել, որ մարդիկ ինչ ուզենան իր հետ անեն: Արդյունքում մարդկանց մեկ մասը բարի էր և ոչինչ չարեց, բայց մյուսը նրան հարվածում, վիրավորում և այլ վատ բաներ էր անում: Այստեղ տեսնում ենք, թե ինչպես կարող է ազատությունը մարդկանց վարելաձևը փոխել: Երևի թե ավելի լավ է շատ ազատ չլինել, որպեսզի ուրիշի ազատությունը չխախտել:
Երևի թե շատերն են նայել 1939թ-ին թողարկված “Օզի կախարդը” ֆիլմը, բայց քչերը գիտեն, թե ինչպիսի դաժան պայմաններում է այն նկարահանվել: Այս ֆիլմը համարվում է երբևէ նկարահանված ամենավտանգավոր ֆիլմերից մեկը: Թեև բարձր թռիչքներ չկային, ոչ մի ատրճանակ կամ բլանկ, դերասանական կազմը և անձնակազմը ստիպված եղան պայքարել բավականին սարսափելի բաների հետ, որպեսզի նկարահանեին բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմը: “Օզի կախարդը” թողարկման տարիներին հոլիվուդյան ստուդիայի ղեկավարները օգտագործում էին ցանկացած անհրաժեշտ միջոց՝ իրենց ուզած արդյունքը ստանալու համար:
Ահա մի քանի տանջանքներ, որոնց միջով դերասանները անցնում էին նկարահանման ընթացքում՝
Թիթեղյա մարդ
Թիթեղյա մարդու դիմահարդարումը արծաթագույն էր և պարունակում էր ալյումինի փոշի, որից դերասանը խիստ ալերգիա ուներ, ինչի հետևանքով նա շաբաթներ էր անցկացնում հիվանդանոցում՝ հազիվ շնչելով, մկանների կծկելով և ավելի շատ ժամանակ ստուդիայից հեռու՝ լիովին ապաքինվելու համար: Մինչ նա հեռացել էր, նրա աշխատանքը տրվել է ուրիշին, ինչը այսօր չափազանց անօրինական պրակտիկա կլիներ:
Թիթեղյա մարդու զգեստն այնքան կոշտ էր, որ դերասանի հանգստանալու միակ միջոցը թեքված տախտակ օգտագործելն էր: Սա սովորական էր այն ժամանակաշրջանում դերասանների համար, որոնց կարում էին այնպիսի զգեստներ, որ թեքվելը տարբերակ չէր: Բայց, պարզապես պատկերացրեք, որ դուք կլինեք կոշտ հագուստի մեջ և նույնիսկ չեք կարող նստել ձեր ընդմիջումներին:
Վախկոտ առյուծ
Վախկոտ առյուծի զգեստը, որը պատրաստված էր իսկական առյուծի կաշվից, վտանգավոր շոգ էր, և ներսում գտնվող դերասանը իսկապես գերտաքանում էր: Բացի այդ, այն կշռել է մեկ տոննա: Պարզապես պատկերացրեք դա ստուդիայի թեժ լույսերի տակ։
“Օզի կախարդի” նկարահանման հրապարակն այնքան շոգ էր, քանի որ նկարահանման համար անհրաժեշտ վառ լույսերը տեխնիկապես գունավոր էին, որ անձնակազմից շատերը, ըստ տեղեկությունների, ուշագնաց էին լինում դրանց տակ, և հաճախակի ընդմիջումներ էին անհրաժեշտ նկարահանման հրապարակում գտնվող մարդկանց մեծ մասին:
Չար կախարդ
Մարգարեթ Հեմիլթոնը խաղում էր Չար կախարդի դերը և ծանր այրվեց (և նրա կասկադյորը վիրավորվեց նաև մեկ այլ վթարի ժամանակ), երբ թակարդի դուռը չկարողացավ հեռացնել նրան այն տեսարանից, որտեղ կենդանի պիրոտեխնիկական սարքը պատում էր նրան կայծերի և ծխի մշուշով:
Նա 2 ամսով դուրս էր եկել աշխատանքից՝ ապաքինվելով իր վնասվածքներից, որոնք այն ժամանակ գրեթե չլսված արձակուրդ էին Հոլիվուդի արագընթաց և դաժան աշխարհի համար:
Դորոթի
Ջուդի Գարլենդին տրվել է ադրենալինի մշտական հոսք՝ նրան հանգստացնելու համար, իսկ հետո Սեկոնալին՝ օգնելու նրան քնել գիշերը, և այդ ընթացքում նա խստորեն վերահսկվում էր, որ որևէ քաշ չհավաքի: Գարլանդը սննդակարգով ուտում էր միայն սուրճ և հավի ապուր, ինչպես նաև ծխախոտ՝ ախորժակը զսպելու համար: Գարլանդին անխնա կորսետավորել էին, որպեսզի ավելի մանկան տեսք տա իր տարազով:
Նկարահանումների ժամանակ Գարլենդը ընդամենը 16 տարեկան էր, բայց նախկինում սովոր էր նման վերաբերմունքի. մայրը հաճախ էր այդպիսի դեղահաբեր տալիս իր դստերը՝ ուրիշ նկարահանումների համար:
Խրտվիլակ և մյուսներ
Եվ եթե թմրանյութերը, անորեքսիան, կրակը, ջերմությունը և թունավոր դիմահարդարումը բավարար չէին ձեզ տպավորելու համար, ապա մտածեք սա. կակաչի տեսարանի ձյունը մաքուր ասբեստի քրիզոտիլի մանրաթելեր էր: Խրտվիլակի զգեստը նույնպես պատրաստված էր քաղցկեղածին նյութից, ինչպես և չար կախարդի ավելը:
Չնայած այն հանգամանքին, որ ասբեստի օգտագործման վերաբերյալ առողջական մտահոգությունները բարձրացվել էին դեռևս 1890-ական թվականներին, այն սահմանափակված չէր ընդհանուր օգտագործման համար մինչև 1970-ականները: Մենք իսկապես չէինք պատկերացնում, որ այս խորհրդանշական ֆիլմը դերասանների համար մահացու թակարդ էր:
Իմ կարծիքով հրաշքը կարող է լինել այն, երբ ինչ-որ բանի նույնիսկ հույսը չունես և դա շատ անհավատալի է, բայց հանկարծ կատարվում է: Օրինակ՝ երբ մեկը շատ ծանր հիվանդ է լինում և առողջանալու հնարավորությունները քիչ են, բայց մեկ է առողջանում է, կամ, երբ կորցնում ես քեզ շատ թանկ իր և հուսահատվելուց հետո վերջապես գտնում ես: Այսպես կարելի է շատ օրինակներ թվարկել: Այդպիսի “փոքր հրաշքների” շնորհիվ մարդը սկսում է հավատալ, որ անհնարին բան չկա և միշտ հույս ունի, որ ամեն ինչ վերջի վերջո լավ կլինի: Լինում են մարդիկ, որոնք շուտ են հանձնվում, և կան, որ պայքարում են իրենց լավի համար: Փոքր ժամանակ բոլոր երեխաները հավատում են հրաշքների, իսկ մեծանալով այդ հավատքը աստիճանաբար կորչում է՝ իսկական կյանքը ապերլուց հետո: Այն մարդիկ, որոնք դեռ ունեն հավատ՝ հավատ հենց իրենց մեջ, շատ բաների են հասնում: Հավատալով քո մեջ դու կարող ես ինչին ցանկանում ես հասնել: Հավատը շատ մարդկանց կյանք է փրկել: Երբ չես հավատում քո մեջ և ուզածներիդ չես հասնում կյանքի իմաստը կարծես թե կորչում է: Ինձ թվում է հենց հավատն է իրական հրաշքը:
Ֆիլմերը երկար ճանապարհ են անցել՝ պարզապես կողմնակի ցուցադրական տեսարժան վայրերից վերածվելով համաշխարհային զվարճանքի արդյունաբերության: Յուրաքանչյուր ֆիլմ որոշակի ազդեցություն է թողնում իր դիտողների վրա, թեև շատ քիչ ֆիլմեր կան, որոնք կարող են պնդել, որ մշակութային առումով նշանակալի ազդեցություն են ունեցել հասարակության վրա: Ահա այդպիսի ֆիլմերի մի քանի օրինակ։
Սև ձուկ (2013)
Սև ձուկը ցույց է տալիս այն դաժանությունը, որը տեղի է ունենում SeaWorld-ի նման զվարճանքների պուրակներում: Թիլիկումը՝ ֆիլմի կենտրոնական կետը, սպանել է երեք մարդու, սակայն այս ֆիլմը մեզ ցույց է տալիս, որ մարդիկ, ոչ թե կետերը, մեղավոր են այս խելացի կենդանիներին գերության մեջ պահելու համար: Blackfish-ի թողարկման տարում SeaWorld-ի ժողովրդականությունը կտրուկ ընկավ: Նրանց իմիջն այնքան է վնասվել, որ 2014 թվականին նրանց բաժնետոմսերը 50%-ով ընկել են։ Անսասան ֆիլմի և դրա ազդեցության վրա, թե ինչպես ենք մենք ապրում կենդանիների և զվարճանքի մասին, SeaWorld-ը 2016-ին հայտարարեց, որ գերության մեջ գտնվող կետերի ներկայիս սերունդը կլինի նրանց վերջինը:
Ֆիլադելֆիա (1993)
Վերջին տարիներին շատ անհավանական ֆիլմեր և հեռուստատեսային թողարկումներ են եղել, որոնք զգայուն և հուզիչ կերպով ներկայացրել են 80-ականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը: Այնուամենայնիվ, երբ 1993-ին Ֆիլադելֆիան ազատ արձակվեց, դեռևս զանգվածային նախապաշարմունքներ կային լրատվամիջոցներում և խուճապ ամբողջ հասարակության մեջ: Ֆիլմը գլոբալ թիթեռի էֆեկտ ուներ և նշանավորեց փոփոխությունը դեպի համաճարակի ավելի կարեկից հայացք: Թերևս տեսնելը, որ Թոմ Հենքսը` համաշխարհային պաշտամունքի հեղինակը, մարմնավորում է մարդասպան հիվանդությամբ տառապող մեկին, նշանակում է, որ մարդիկ կարողացել են մարդկայնացնել զոհերին այնպես, ինչպես որ լրատվամիջոցները հաճախ չեն կարողանում անել:
Բեմբի (1942)
Երբ այն թողարկվեց, Բեմբին ամենահավակնոտ Disney-ի անիմացիան էր մինչ այժմ: Խաղում կար երկու անիմացիոն ոճ: Բայց, իհարկե, միայն անիմացիոն ոճը չէ, որ աղմուկ բարձրացրեց: Այդ տեսարանի արդյունքում, որտեղ Բեմբին դաժանաբար կորցնում է մորը որսորդի ատրճանակից։ Որսորդներն այնքան հուզվեցին այս մուլտֆիլմից, որ շուտով հրաժարվեցին իրենց հոբբից՝ 50%-ով նվազեցնելով որսորդների թիվը։ Այս, այսպես կոչված, «Բամբիի էֆեկտը» նշանակում էր, որ նա շուտով դարձավ կենդանիների իրավունքների պաշտպանության ազգային խորհրդանիշ՝ փոխելով որսորդական արդյունաբերության ընթացքը և դրան մասնակցողներին:
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:
431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։
Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, աչք փակելով իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: Նա թարգմանություններ է կատարել, գրել ինքնուրույն երկեր: Մովսես Խորենացին լինելով հայ միջնադարյան պատմագրության Պատմահայրը, գրել է “Պատմություն հայոց” աշխատությունը, որը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական- հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ:
Վարկած կա, որ իր կյանքի մայրամւտին Խորենացին ստացել է Եպիսկոպոսական աստիճան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա մահացել է 490- ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:
Ստեղծագործությունը սկսվում է խառը՝ այն սկսվում է նրանով, որ մի տղա պատմում է, թե ինչպես էին իր վրա բոլորը ծիծաղում, խփում և շատ այլ վատ բաներ անում: Եվ նա որոշեց իրենց պատասխան տալ վերջապես, նա ոչ մի անգամ պատասխան չէր տալիս, բայց հիմա որոշվեց, քանի որ հիմա դա ոչ միայն իր պատվի հարցն էր, այլ նաև կապ ուներ աղջկա հետ, ում նա սիրում էր: Իրեն անընդհատ ուրիշները թարս էին նայում, և տղան որոշեց դա ուղղել: Նա վերջնական ամեն ինչ որոշելով, վերցրեց երկու փթանոց գիրերից մեկը և սկսեց աշխատել իր վրա՝ փորձում էր այն բարձրացնել և խոստացավ ինքն իրեն, որ մինչև չբարձրացնի, ոչ մի տեղ չի գնա: Այդպես շատ պարապում էր, մինչև եկավ կռվի օրը: Հայելու դիմաց նա տեսնում էր իր ջանքերի արդյունքը՝ երևում էին մկանները: Նա փակ մարդ էր, սակայն երբ սիրահարվեց, որոշեց այլևս չմնալ կողմում և պատասխանել նեղացնողներին: Տղան նպատակասլաց էր և փորձում էր պարապել այնքան, մինչև չստացվի բարձրացնել մեծ քաշ ունեցող գիրերը: Նա շատ էր պարապում և վերջապես հասավ իր ուզածին: Այնքան էր սիրում աղջկան, որ որոշեց հաղթահարել իր վախը, որոշեց ցույց տալ, որ նա արժանի է սիրելու այդ աղջկան:
Սիրելու տարիքը
Ամեն մեկը կարող է սիրել ուրիշին և դա կախված չէ տարիքից: Փոքրիկ երեխաները ընդհանրապես սիրում են բոլորին և չեն թաքցնում դա: Նրանք իրենց շրջապատող մարդկանց հավասար են սիրում և դրա մասին հպարտ ասում են: Իսկ ավելի մեծ երեխաները, դեռահասները, մեծ մասով թաքցնում են սերը և ամաչում են դրա մասին խոսել, նույնիսկ պահում են իրենց համարձակ և կոպիտ, հերքում են սերը և այլ այդպիսի բաներ անում: Մեծանալով, երբ գտնում եք սիրելու մարդուն՝ հակառակը, ցույց եք տալիս ամբողջ սերը, այլևս չեք ամաչում և այդպես շարունակ: Սերը շատ տարօրինակ և բարդ զգացմունք է:
Առավոտյան վաղ հյուրանոցի պատշգամբ դուրս գալով, ես նայում էի ուս-ուսի կանգնած պղնձագույն լեռներին և շաղված հայացքով ու քնատ ուղեղով չէի ըմբռնում, որ իրար ձուլված այդ լեռների մեջ կիրճ կա և այդ կիրճով անցնում է Արաքսը՝ սահման, և թե ահա այն ապառաժոտ լանջը Հայաստան է, մյուսը՝ Պարսկաստան: Նույն լեռնաստանն է, նույն քարն ու թուփը, նույն սողուններն ու զեռուններն են արևկող անում նույն արևի տակ, և միայն մարդի՞կ են տարբեր, թե՞ ջոկված:
Արաքսի ջրի գույնն ունեն Մեղրու լեռները: Եվ պղտոր ջրի ափին, ժանգոտ լեռների մեջ՝ առափի քարին նստած լողացող գեղեցկուհու է նման Մեղրի քաղաքը: Իրեն հասանելիք արդյունաբերական աղտն ու տենդը Ագարակին տված Մեղրին տեսնելով՝ ես առաջին անգամ հպարտություն զգացի հայ քաղաքաբնակի համար և առանց կասկածի որոշեցի, որ այդպիսի քաղաք է եղել Վանը:
Ամեն անգամ Լոռի գնալով ես զգում եմ, որ հիվանդանում եմ տեղական հայրենասիրությամբ և երեք օրից Երևանի ու Արարատյան դաշտի գոյությունը ինձ թվում է անիրական, չնայած իմ տունն այդտեղ է ու իմ երեխաները ծնվել ու ապրում են այդ դաշտում:
Քանի մենք բարձրանում էինք, լեռնաշխարհը մեզ հետ բարձրանում էր: Արդեն այն սահմաններում էինք, որտեղ օդը ծփում է, ցնծում է մարդու թոքը և սիրտը խայտում է լեռնային գետակի ձկան նման: Հյուսիսի վրա Վիրահայոց լեռներն էին, հյուսիս-արևմուտք՝ Ջավախքի լեռնաշղթան ու դրա թիկունքին երևացողը, թերևս, Ջավախքի բարձրավանդակն էր, Բազումի լեռները մնում էին հարավ-արևելք: Եվ այսպե՜ս անտագնապ էր մարդուս հայացքը սահմաններ չընդունող բարձունքների վրա:
Բերմուդյան եռանկյունին Ատլանտյան օվկիանոսի առասպելական հատվածն է, որը մոտավորապես սահմանափակված է Մայամիով, Բերմուդյան կղզիներով և Պուերտո Ռիկոյով: Այնտեղ տասնյակ նավեր և ինքնաթիռներ են անհետացել: Այս դժբախտ պատահարներից մի քանիսը շրջապատում են անբացատրելի հանգամանքներ, այդ թվում՝ մեկը, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռմբակոծիչների օդաչուները ապակողմնորոշվել են տարածքի վրայով թռչելիս. ինքնաթիռներն այդպես էլ չգտնվեցին: Մյուս նավակներն ու ինքնաթիռները, կարծես, անհետացել են տարածքից լավ եղանակին, նույնիսկ առանց վտանգի հաղորդագրությունների ռադիոհաղորդումների: Բայց թեև Բերմուդյան եռանկյունու վերաբերյալ բազմաթիվ երևակայական տեսություններ են առաջարկվել, դրանցից ոչ մեկը չի ապացուցում, որ այնտեղ առեղծվածային անհետացումներն ավելի հաճախ են տեղի ունենում, քան օվկիանոսի այլ լավ ճանապարհորդված հատվածներում: Իրականում մարդիկ ամեն օր նավարկում են տարածքում առանց միջադեպերի:
Բերմուդյան եռանկյունու լեգենդը
Տարածքը, որը կոչվում է Բերմուդյան եռանկյունի կամ Սատանայի եռանկյունի, ընդգրկում է մոտ 500,000 քառակուսի մղոն օվկիանոս Ֆլորիդայի հարավ-արևելյան ծայրից: Երբ Քրիստոֆեր Կոլումբոսը նավարկեց դեպի Նոր աշխարհ, նա հայտնեց, որ մի գիշեր կրակի մեծ բոց (հավանաբար երկնաքար) ընկավ ծովը, և որ մի քանի շաբաթ անց մի տարօրինակ լույս հայտնվեց հեռավորության վրա: Այնուամենայնիվ, անբացատրելի անհետացումների մասին հաղորդագրություններն իրականում հանրության ուշադրությունը գրավեցին մինչև 20-րդ դարը: Հատկապես մի ողբերգություն տեղի ունեցավ 1918 թվականի մարտին, երբ 542 ոտնաչափ երկարությամբ նավատորմի բեռնատար նավը, որում ավելի քան 300 մարդ էր և 10,000 տոննա մանգանի հանքաքար, խորտակվեց Բարբադոսի և Չեսապիքի ծովածոցի միջև։ Անձնակազմից երբեք SOS վթարի զանգ չեն ուղարկել, չնայած դրա համար նախատեսված սարքավորումներին, և լայնածավալ որոնումներով բեկորներ չեն հայտնաբերվել: 1941 թվականին կիկլոպների քույր նավերից երկուսը նույն ճանապարհով անհետացան առանց հետքի։
Թռիչք 19
Ենթադրաբար, սկսեց ձևավորվել մի օրինաչափություն, երբ Բերմուդյան եռանկյունիով անցնող նավերը կա՛մ անհետանում էին, կա՛մ լքված հայտնաբերվում: Այնուհետև, 1945 թվականի դեկտեմբերին, նավատորմի հինգ ռմբակոծիչներ՝ 14 մարդ տեղափոխելով, թռան Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդայի օդանավակայանից, որպեսզի փորձնական ռմբակոծություններ իրականացնեն մոտակա ծանծաղուտների վրա: Բայց երբ իր կողմնացույցները ակնհայտորեն անսարք էին, առաքելության ղեկավարը, որը հայտնի է որպես Թռիչք 19, լրջորեն մոլորվեց: Բոլոր հինգ ինքնաթիռներն էլ աննպատակ թռչում էին այնքան ժամանակ, մինչև վառելիքը սպառվեց և ստիպված եղան ցած նետվել ծովում: Նույն օրը անհետացել է նաև փրկարար ինքնաթիռը և նրա 13 հոգանոց անձնակազմը։
Բերմուդյան եռանկյունու տեսություններ և հակատեսություններ
Բերմուդյան եռանկյունում լրացուցիչ առեղծվածային պատահարներ էին տեղի ունեցել, երբ հեղինակ Վինսենթ Գադիսը հորինեց «Բերմուդյան եռանկյունի» արտահայտությունը 1964-ին ամսագրի հոդվածում: Պատահարների օրինակ է՝ երեք մարդատար ինքնաթիռներ, որոնք կործանվեցին՝ չնայած «ամեն ինչ լավ է» հաղորդագրություն ուղարկելուն: Չարլզ Բեռլիցը լեգենդն էլ ավելի ոգեշնչեց 1974 թվականին՝ լեգենդի մասին սենսացիոն բեսթսելլերով: Այդ ժամանակից ի վեր, պարանորմալ գրողներից շատերը եռանկյունու ենթադրյալ մահաբերության համար մեղադրել են ամեն ինչ՝ այլմոլորակայիններից, Ատլանտիսից և ծովային հրեշներից մինչև ժամանակի աղավաղումներ և հակադարձ ձգողականության դաշտեր, մինչդեռ ավելի գիտական մտածող տեսաբանները մատնանշել են մագնիսական անոմալիաները, ջրային հոսքերը կամ մեթանի գազի հսկայական ժայթքումները օվկիանոսի հատակում:
Սակայն, ամենայն հավանականությամբ, առեղծվածը լուծող մեկ տեսություն չկա։ Չնայած փոթորիկները, խութերը և Գոլֆստրիմը կարող են այնտեղ նավիգացիոն մարտահրավերներ առաջացնել, ծովային ապահովագրությունը Բերմուդյան եռանկյունին չի ճանաչում որպես հատկապես վտանգավոր վայր:
1․Շարունակի՛ր հետևյալ մտքերը: Այժմ աշխատի՛ր քո ձևակերպումները և իմ հարցադրումները վերածել տրամաբանական հաջորդականություն ունեցող տեքստի: Տեքստը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Փորձի՛ր տեքստային ձևակերպումդ հետաքրքիր և յուրահատուկ դարձնել:
Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով…
Կիրթ եմ համարում այն մարդուն, որը…
Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև…
Կիրթ մարդը չպետք է…
Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի…
Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև…
Որակյալ կրթությունը…
Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ…
Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով…
Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև
Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև…
Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև…
Սովորում եմ սովորել…
Մեդիան օգնում է ինձ սովորել…
Ես սովորում եմ, որ…
Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ…
Կրթություն ասելով ես հասկանում եմ գիտեիք ստանալը: Ես համարում եմ կիրթ այն մարդուն, ով գրագետ է, խելացի և դաստիարակված է: Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև կրթված մարդիկ հասարակության կողմից հարգված են և այդ գիտելիքները ինձ պետք կգան կյանքում: Իմ կարծիքով կիրթ մարդը չպետք է իրեն վատ դրսևորի, անի ոչ օրինավոր բաներ և այլն: Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև մարդիկ կլինեն խելացի, մեծ գիտելիքի պաշար կունենան, ինչը կնպաստի որոշումների մտածվածությանը և հաշվարկվածությանը, շատ խնդիրներ կորոշվեն և շատ այլ լավ բաներ: Որակյալ կրթությունը կարելի է ստանալ ոչ միայն դպրոցներում և այլ կրթական հաստատություններում, այլ նաև ինքնակրթությամբ: Հիմա ամեն մարդու համար կան շատ հնարավորություններ ստանալ որակյալ կրթություն համացանցի շնորհիվ: Ինքնակրթությունը հիմա շատ զարգացած է, կան շատ կայքեր, որոնք օգնում են զարգանալ: Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ ինձ այդ գիտելիքը պետք գա կյանքում: Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև լինում է այնպես, որ ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքը հերիք չի լինում լավ գիտելիքի պաշար ունենալու համար և այդ դեպքում ինքնակրթությամբ դու կարող ես բաց թողնված բաները նորից սովորես, կրկնես կամ նույնիսկ ինչ-որ բան ավել սովորես: Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև երբեք ուշ չէ նոր բան սովորել և կարող է որոշ ժամանակ չսովորելու պատճառով շատ բաներ մոռանաս, այնպես որ կրթությունը պետք է լինի շարունակական: Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, քանի որ կրթությունը դա միայն դպրոցում ստացած գիտելիքը չէ, դա նաև կարող է լինել, օրինակ՝ կյանքի մասին պատկերացումները և այլն, ինչը որ չեն սովորացնում դպրոցներում: Այդ գիտելիքներն էլ մեզ պետք կգան կյանքում: Ես սովորում եմ, որ ունենամ գիտելիքի մեծ պաշար, որպեսզի ապահովվեմ ինձ լավ կյանք, որպեսզի հասնեմ իմ նպատակներին: Վստահ եղե՛ք, ես շատ բան կփոխեմ: Ես կփորձեմ լավ սովորել, որպեսզի կարողանամ փոփոխությունների նպաստել: Կարող է ինձ մոտ չստացվի, բայց ես կփորձեմ: