Գրականություն Դասարանական և Տնային աշխատանք 11.10.2022

1. Կարդա՛լ պատմվածքը

2. Իմ մտորումները պատերազմի մասին

Պատերազմը ինձ համար շատ անիմաստ բան է: Բանակը կարելի է ասել կազմված է անմեղ մարդկանցից, որոնց ուղարկում են կռվելու և նույնիսկ իրենց մահին: Այս դեպքում դա շատ սխալ է, կարծում եմ կան ավելի հանգիստ տարբերակներ կոնֆլիկտները լուծելու՝ առանց զոհերի:
Սրանք ֆիզիկական սպանություններ էին: Եվ կան հոգեբանական սպանություններ: Հիմա նույնպես այդպիսի բաները շատ են լինում: Մարդիկ կարող են տխրությունից և կարոտից՝ կորցրած հարազատի հանդեպ հոգեբանորեն սպանվեն: Դրա պատճառով մարդիկ իրենք իրենց են նույնիսկ սպանում:

Այս բոլոր օրինակները բերելով ես ուզում եմ ասել, որ սպանությունները՝ դրանց մեծ մասը, ճիշտ չեն: Չի կարելի անմեղ մարդուն իր կյանքից զրկել, չթողնել նորմալ և երկար կյանք ապրել:

3. Պատերազմ հասկացությունը իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։

Համացանցային ձևակերպում
Զինված ընդհարում՝ կռիվ երկու կամ ավելի պետությունների միջև:

Իմ ձևակերպում
Խաղաղության համար կռիվ:

4. Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ․․․

Զենք, հրազեն, սառը զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, փամփուշտ, ռազմամթերք, նետողական զենք և այլն

5. Վերլուծում եմ պատմվածքը՝ իմ տպապվորությունը, ինչ փոխանցեց․․․

Այս պատմվածքը սկսվում է վարսավիրանոցում: Այնտեղ սափրիչը սափրում էր հաճախորդին՝ Սարոյանին, երբ հանկարծ ներս մտավ մի տղա, որը ասաց, որ պատերզմ ք հայտարարվել: Սարոյանը հարցրեց նրա անունը, քանի տարեկան է և այլն: Այդ պահին սափրիչը իրոք ջղայնացավ, և ասաց, որ նրանք երկուսն էլ հիմար են և, որ նրանք դուրս գան իր վարսավիրանոցից: Սարոյանը հասկացավ, որ սափրիչը կարիք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց չգիտի ում: Եվ նա որոշեց լսել սափրիչին: Նա ասաց, որ միայն հիմարները կարող են հայտարարել պատերազմի մասին և բոլորին վախեցնել, և միայն հիմարներն են կարող վախենալ և հավատալ դրան: Եթե մարդիկ չհավատան, պատերազմ չէր լինի և մարդիկ չէին ունենա այդ վախը: Սարոյանը հասկացավ, որ սափրիչը մեծ գաղափարներ ունի:

Իմ կարծիքով տղան այստեղ խորհրդանշում է ամբողջ ժողովուրդը, որը տարածում է լուրեր և վախենում է պատերազմից: Սարոյանը այստեղ խորհրդանշում է գրողներին, մարդկանց, որոնք լսում են ուրիշներին և այլն: Սարոյանը շատ բարի էր, հասկացող:

Այս պատմվածքը խորը իմաստ ունի: Այն ցույց է տալիս մարդկանց վախը պատերազմի հանդեպ:

Գրականություն Տնային աշխատանք 04.10.2022

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Հետաքրքիր փաստեր Համո Սահյանի մասին

Բանաստեղծ Համո Սահյանը ծնվել է 1914թ — ին, Լոր գյուղում:

Նա մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին: 

Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում և նույնիսկ եղել է գլխավոր խբագիրը:

1944թ — ին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և ապրում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ էլ Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Ամբողջ կյանքի ընթացքում Սահյանը գրել է 60 բանաստեղծություն:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխությանԱշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Գրականություն Դասարանական և Տնային աշխատանքներ 28.09.2022

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն- շարադրություն, մտորում նշված թեմայով (ծավալը՝ կես էջից ավելի)

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն

Կարծում եմ, շատ դեպքերում մարդասպանությունը սխալ է, քանի որ կարող են անմեղները մահանալ, ինչպես օրինակ պատերազմներում: Բանակը կարելի է ասել կազմված է անմեղ մարդկանցից, որոնց ուղարկում են կռվելու և նույնիսկ իրենց մահին: Այս դեպքում դա շատ սխալ է, կարծում եմ կան ավելի հանգիստ տարբերակներ կոնֆլիկտները լուծելու՝ առանց զոհերի: Բացի պատերազմից շատ են հենց անհատական մարդասպանությունները: Մարդիկ լինում է, որ սպանում են մյուսին, եթե իրենց ինչ որ բան ուղղակի դուր չի եկել: Կարող են սպանել, եթե ուղղակի ուզում են: Այդպիսի մարդասպանները շատ են, նրանք ունեն հոգեբանական խնդիրներ և այդ ամենը արտահայտում իրենց գործողություններով՝ սպանությամբ: Նաև լինում է, որ սպանում են, որպեսզի պաշտպանվեն: Ինչպես գիտենք հիմա շատ մարդիկ կարող են, օրինակ՝ գողանալ ուրիշներին և բաց չթողնել, շատ վատ բաներ անել և ձեռք առնել նրանց: Իմ կարծիքով, եթե այդպիսի իրավիճակ լինի, մարդը իրավունք ունի պաշտպանվելով վնասել, կամ նույնիսկ սպանել հարձակվողին: Այդպիսի գործողություններ անող մարդը պետք է պատժվի: Այսպիսի շատ ավելի սպանությունների տարբերակներ կան:
Սրանք ֆիզիկական սպանություններ էին: Եվ կան հոգեբանական սպանություններ: Հիմա նույնպես այդպիսի բաները շատ են լինում: Շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կարելի ասել մարդուն, և ինչ չէ, և ինչ կարող է իրոք ազդել նրանց վրա, ինչ կարող է նրանց մեջից սպանել: Այդ խնդիրը ես զգում և տեսնում եմ մարդկության մեջ և դա իրոք շատ վատ է: Նաև մարդիկ կարող են տխրությունից և կարոտից՝ կորցրած հարազատի հանդեպ հոգեբանորեն սպանվեն: Դրա պատճառով մարդիկ իրենք իրենց են նույնիսկ սպանում:

Այս բոլոր օրինակները բերելով ես ուզում եմ ասել, որ սպանությունները՝ դրանց մեծ մասը, ճիշտ չեն: Չի կարելի անմեղ մարդուն իր կյանքից զրկել, չթողնել նորմալ և երկար կյանք ապրել:

Գրականություն, Հայոց լեզու Տնային աշխատանք 27.09.2022

Համո Սահյան

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Կգամ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Համեմատություն

Բոլոր այս բանաստեղծությունները ինչ որ բանով իրար նման են, նրանցում Համո Սահյանը ասում է, որ չի կարող լքել իր հայրենիքը, որ նա այն շատ է սիրում և միայն իր հայրենիքում է նա իրեն զգում այսքան լավ, ազատ: Եվ եթե նույնիսկ այն լքի, ամպայման հետ կգա, շատ կկարոտի իր հայրենի հողերը, իր հայրենի ժողովրդին և մշակույթին: Բոլոր ստեղծագործություններում էլ հեղինակը ուզում է նկարագրել իր կապվածությունը Հայաստանի՝ իր հայրենիքի հանդեպ: Որոշ հեղինակներ միշտ նկարագրում են, թե ինչի միջով է անցել Հայաստանը, բայց Համո Սահյանը այս ստեղծագործություններում ուշադրություն է դարձնում Հայաստանի գեղեցկությանը և ուզում է կր սերը փոխանցել մեզ:

Անգլո-Զանզիբարի պատերազմը՝ պատմության ամենակարճ պատերազմ | Թարգմանություն

Ոչ թարգմանված

Война произошла 27 августа 1896 года. Длилась она с 9:00 до 9:38, то есть 38 минут.

Военный конфликт произошел между Британской империей и султанатом Занзибара. Причиной войны стал захват власти султаном Халида ибн Баргаша, который был двоюродным братом прошлого султана Хабада ибн Тувайни (умер 25 августа того же года).

Проще эту ситуацию можно описать так умерший султан был активным сторонником Британии, а захвативший власть Халид ибн Баргаш был союзником Германии. Что само собой не понравилось британцам.

Британская империя выдвинула ультиматум 26 августа в восемь утра, новому султану. По этому ультиматуму занзибарцы должны были сложить оружие и спустить флаг ( проще говоря — сдаться). Ультиматум истекал в 9 часов 27 августа. Занзибар не сдался, после чего Британия начала боевые действия, которые продлились 38 минут.

Результатом войны стало бегство султана, который укрылся в германском посольстве. Британцы непрерывно дежурили у ограды посольства, что бы арестовать беглого султана. Тогда для его эвакуации немцы пошли на хитрость. Они принесли шлюпку со своего крейсера (на плечах матросов) к дверям посольства, погрузили туда Халида ибн Баргаша и таким же способом доставили его на свой крейсер «Орлан». Формально шлюпка так же была территорией Германии, так что британцы ни чего не смогли сделать.

В результате этой войны один британский офицер был легко ранен. Со стороны Занзибара погибло около 570 человек. Так же была потоплена султанская оборонительная яхта «Глазго».

Թարգմանված

Պատերազմը տեղի ունեցավ 1896թ.-ի օգոստոսի 27: Այն տևեց 9:00 մինչև 9:38, այսինքն 38 րոպե:

Ռազմական հակամարտությունը տեղի ունեցավ Բրիտանական կայսրության և Զանզիբարի սուլթանության միջև։ Պատերազմի պատճառը սուլթան Խալիդ իբն Բարղաշի կողմից իշխանության զավթումն էր, ով նախկին Չաբադի սուլթան իբն Թուվեյնիի զարմիկն էր (մահացել է նույն թվականի օգոստոսի 25-ին)։

Այս իրավիճակը կարելի է ավելի պարզ բնութագրել, քանի որ մահացած սուլթանը եղել է Բրիտանիայի ակտիվ աջակիցը, իսկ իշխանությունը զավթած Խալիդ իբն Բարգաշը Գերմանիայի դաշնակիցն էր։ Ինչն, իհարկե, դուր չեկավ բրիտանացիներին։

Բրիտանական կայսրությունը օգոստոսի 26-ին առավոտյան ութին վերջնագիր է ներկայացրել նոր սուլթանին։ Ըստ այս վերջնագրի՝ Զանզիբարիները պետք է վայր դնեին զենքերը և իջեցնեին դրոշը (այլ կերպ ասած՝ հանձնվեին)։ Վերջնագրի ժամկետը լրացել է օգոստոսի 27-ի ժամը 9-ին։ Զանզիբարը չհանձնվեց, որից հետո Բրիտանիան սկսեց ռազմական գործողությունները, որոնք տևեցին 38 րոպե։

Պատերազմի արդյունքը գերմանական դեսպանատանն ապաստանած սուլթանի փախուստն էր։ Բրիտանացիները մշտապես հերթապահում էին դեսպանատան ցանկապատի մոտ՝ ձերբակալելու փախած սուլթանին։ Հետո գերմանացիները գնացին հնարքի՝ նրան տարհանելու համար։ Նրանք իրենց հածանավից (նավաստիների ուսերին) նավ բերեցին դեպի դեսպանատան դռները, այնտեղ բեռնեցին Խալիդ իբն Բարգաշին և նույն կերպ հանձնեցին իրենց հածանավին՝ Օռլանին։ Ֆորմալ առումով նավը նույնպես գերմանական տարածք էր, ուստի բրիտանացիները ոչինչ անել չէին կարող։

Այս պատերազմի արդյունքում մեկ բրիտանացի սպա թեթև վիրավորվել է։ Զանզիբարի կողմից զոհվել է մոտ 570 մարդ։ Սուլթանի պաշտպանական «Գլազգո» զբոսանավը նույնպես խորտակվել է:

Անհատական նախագիծ

Աղբյուր

Թարգմանական աշխատանք

Մասնակիցներ՝ Նանե Խաչատրյան, Իրինա Գյուրջինյան

Նպատակը՝ զարգացնել թարգմանական հնարքները

Աշխատանքի ընթացքը՝ ընտրել օտար լեզվով ստեղծագործություն, պատմվածք կամ այլ բան և այն թարգմանել

Աշխարհի հնագույն գործող թանգարաններ

Նանե Խաչատրյան

Չարլսթոնի թանգարան, ԱՄՆ

Ռուսերեն

«Первый музей Америки», основанный в 1773 году во время американской революции, представляет собой эклектичную коллекцию исторических сокровищ. Представляя историю американского юга, он также рассказывает историю, актуальную для всей страны.

От останков вымершей мегафауны, которые преследовали этот район в кайнозойскую эру, до реликвий истории коренных американцев и историй о рабстве, вам будет сложно найти гораздо более исчерпывающие обзоры американской истории.

Основные моменты галереи естественной истории Бантинга включают акулу длиной 40 футов и ленивца размером с двух человек. Предположительно, они никогда не встречались в эпической битве на суше и на море (но датирование по углероду может вам сказать только об этом). Есть также скелеты Пелагорниса, самого большого из известных видов летающих птиц, размах крыльев которых был более чем вдвое больше, чем у Большого Альбатроса.

В другом месте есть арсенал, полный антикварного оружия, крестильная чаша Джорджа Вашингтона, биологические образцы, сохраненные в роме, и даже останки двуглавой змеи.

Թարգմանված Հայերեն

«Առաջին Ամերիկայի թանգարանը», հիմնադրված 1773 թվականին՝ ամերիկյան հեղափոխության ժամանակ իրենից ներկայացնում է պատմական գանձերի էկլեկտիկ հավաքածու: Ներկայացնելով Ամերիկայի հարավի պատմությունը, այն նաև ներկայացնում է պատմություն, որը արդիական է ողջ երկրի համար:

Սկսած անհետացած մեգաֆաունայի մնացորդներից, որոնք հետապնդում էին տարածքը Կենոզոյան դարաշրջանում, մինչև բնիկ ամերիկացիների պատմության մասունքները և ստրկության պատմությունները, դժվար կլինի գտնել ամերիկյան պատմության շատ ավելի համապարփակ ակնարկ:

Բանտինգի բնական պատմության պատկերասրահի կարևորագույն մասը ներառում է շնաձուկ՝ 40 ֆուտ երկարությամբ և երկու մարդու չափ համրագնաց: Ենթադրաբար, նրանք երբեք չեն հանդիպել էպիկական ճակատամարտում ցամաքում և ծովում (բայց ածխածնային ժամադրությունը կարող է միայն դրա մասին ասել ձեզ): Նաև կան Պելագորնիսի կմախքներ՝ հայտնի ամենամեծ թռչող թռչյունների տեսակի, որոնց թևերի բացվածքը երկուսից ավելի անգամ գերազանցում էր Մեծ Ալբատրոսի թևերի բացվածքին:

Ուրիշ տեղում կա հնաոճ զենքերով լի զնանոց, Ջորջ Վաշինգտոնի մկրտության բաժակ, ռոմում պահպանված կենսաբանական նմուշներ և նույնիսկ երկգլխանի օձի մնացորդներ:

Իրինա Գյուրջինյան

Աղբյուր ՝ https://planetofhotels.com/guide/ru/ispaniya/madrid/muzey-prado

Թանգարան Պրադո

Մադրիդում գտնվող Պրադո թանգարանը ցուցադրում ֆլամանդական, իտալական և իսպանական արվեստի գործեր։

Մինչ օրս թանգարանում կա մոտ 8600 աշխատանք, սակայն սահմանափակ տարածքի պատճառով կարելի է ցուցադրել ընդամենը 2000 կտավ։

Թանգարանի պատմութունը

Պրադո թանգարանը կառուցվել է 1785 թվականին ճարտարապետ Խուան դե Վիլանուևայի կողմից՝ Իսպանիայի թագավոր Չարլզ III-ի հրամանով։ Հենց նրա օրոք ձևավորվեց գեղանկարչության և քանդակի թագավորական թանգարանը, որն այսօր հայտնի է Պրադո անունով։
1819 թվականին տեղի ունեցավ 311 նկարներից բաղկացած առաջին պատկերասրահի բացումը։

Պրադո թանգարանը հաջորդ երկու դարերի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների: Սան Ֆերնանդոյի ակադեմիայում պահվող կտավները, որոնք ներառում էին նկարներ Ֆիլիպ II-ի, Ֆիլիպ IV-ի և Չարլզ V-ի հավաքածուից, հասան այստեղ: Փակվող ուսումնական հաստատությունները և վանքերը իրենց գեղարվեստական ​​արժեքները փոխանցեցին Լա Տրինիդադի վանքին, և այնտեղից Պրադոյի թանգարան։

Իսպանիայում 1936 թվականը նշանավորվեց քաղաքացիական պատերազմի սկզբով, որի արդյունքում թանգարանը փակվեց, իսկ հավաքածուն տեղափոխվեց Շվեյցարիա, բայց շուտով ամեն ինչ կայունացավ, և ցուցանմուշները վերադարձան իրենց սկզբնական տեղը:

Յուրահատուկ նկարների մեծ հավաքածու

Պրադո թանգարանը, որը Մադրիդի յուրահատուկ տեսարժան վայրn է, ցուցադրում է իսպանացի նկարիչների՝ Վելասկեսի և Գոյայի գործերը, ինչպես նաև այլ նկարներ: Ընդհանուր հավաքածուն ներառում է մոտ 4800 նկար՝ սա աշխարհի ամենամեծ հավաքածուն է։

Իտալացի վարպետների ստեղծագործությունների հավաքածուն ներառում է ավելի քան հազար աշխատանք։ Դրանց թվում են այնպիսի վարպետների գործերը, ինչպիսիք են Տիցիանը, Ֆրա Անջելիկոն, Բոտիչելլին, Ռաֆայելը, Տինտորետտոն, Մանտենյան և Վերոնեզեն։

Թանգարանի հավաքածուում կան նաև այլ ցուցադրություններ՝ ահա Ֆրանսիայի, Հոլանդիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի վարպետների գործերը։ Դրանք բոլորն արտացոլում են արվեստի աշխարհի որոշակի դարաշրջաններ և միտումներ։

Հետաքրքիր դեպք դասարանի հետ

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ՝ 2019 թվականին, համարյա թե ամբողջ դասարանը 2 օրով գնացել է Գյումրի։ Գնացքով գնացինք այնտեղ ու այդ ընթացքում շատ խաղացինք ու խոսացինք։ Հետո հասանք, իրերը հանեցինք ու գնացինք զբոսնելու։ Բայց հետո, երբ վերադարձանք, զվարճանքը սկսվեց։ Այդ ժամանակ մեր ուսուցիչները գնացին խանութ և, մեր կարծիքով, երկար ժամանակ չէին վերադառնում։ Եվ մենք վախեցանք, ինչպես հիշում եմ, նույնիսկ զանգահարում էինք նրանց, բայց չպատասխանեցին։ Այս ընթացքում մի քանի դասընկերների միջև կոնֆլիկտ առաջացավ, չեմ հիշում ինչու, և արդեն կռիվ էր սկսվում, բայց մենք նրանց հանգստացրինք, դրանից հետո ուսուցիչները եկան և ամեն ինչ լավ էր։ Այդ պահերը այնքան խառնված էին և բոլորը լարված էին:

Գրականություն Տնային աշխատանք | Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով: Վիլյամ Սարոյան

Որտեղ կարդալ

Հերոսների բնութագրում

Գլխավոր հերոս (Սարոյան)

Գլխավոր հերոսը այստեղ տուժածն էր: Այն ինչի մեջ նրան մեղադրում էին ինքը մեղավոր չէր:
Նա մեկ խնդիր ունի՝ ինչպես տեսնում ենք նա մտածում է որ բոլոր մարդիկ սխալ են բացի իրենից և այդ պատճառով շատ խնդիրների մեջ է ընկնում: Եվ ես կարծում եմ դա է պատճառը, որ ուսուցիչները չէին հավատում և պատժում էին նրան:

Առաք

Գլխավոր հերոսը իր զարմիկ Առաքին նկարագրում է ինչպես կլորադեմ, թուխ և արտակարգ բարեկիրթ: Ստեղծագործությունը կարդալիս նաև կարելի է նկատել, որ Առաքը այդքան էլ լավը չէ, նա միայն իր մասին է մտածում: Գլխավոր հերոսին մեղադրել էին մի քանի ոտանավոր գրելու մեջ, սակայն այդ ոտանավորները գրել էր Առաքը: Առաջին անգամ կարող է ծիծաղալու էր, բայց նորմալ մարդը տեսնելով, որ իր արարքի պատճառով ինչ-որ մեկին վատ է այլևս նույն բանը չէր անի: Իսկ ինչպես տեսնում ենք Առաքը շարունակեց գրել այդ ոտանավորները, ինչի պատճառով գլխավոր հերոսին պատժում էին: Նա կարող էր բացատրել ուսուցչուհուն, տնօրենին, որ դա ինքն էր արել: Այստեղ իրոք կարելի է հասկանալ, որ Առաքը միայն իր մասին է մտածում:

Ուսուցչուհի միսս Դաֆնի

Միսս Դաֆնին ինձ թվում է, հոգնած էր: Հոգնած էր այդ ուսուցչի կյանքից և այդ պատճառով նրան նյարդայնացնում էր, երբ մեկն իրեն չի պահում այնպես, ինչպես նա է ուզում: Այդպես նա ջղայնացավ գլխավոր հերոսի վրա՝ ոտանավորը գրելու պատչառով: Միսս Դաֆնին սկսեց արտահայտել իր ջղայնությունը ֆիզիկական ուժ օգտագործելով, ինչը այն ժամանակ նորմալ էր համարվում: Բայց ավելի շատ նա ջղայնացավ, երբ իր և տնօրենի սիրավեպի մասին իմացավ գլխավոր հերոսը: Վերջիվերջո ես կարծում եմ, որ նա հոգնած է այդ ամենից:

Տնօրեն

Սկզբում տնօրենը պահում էր իրեն ինչպես միշտ՝ պատճում էր գլխավոր հերոսին, բայց երբ գլխավոր հերոսը սկսեց գլխի ընկնել նրա և միսս Դաֆնիի սիրավեպի մասին, տնօրենը չպատժեց նրան, այլ ուղղակի ձևացրեց, թե պատժում է այն պայմանով, որ տղան պետք է գրի ավելի գեղեցիկ ստեղծագործություն: Այդ որոշումը երևի հավիտյան փչացրեց իր և միսս Դաֆնիի միջև հարաբերությունները: Միսս Դաֆնին հիասթափվեց տնօրենի մեջ և նա ինքը նույնպես: Ինձ թվում է տնօրենը պատժելով նաև ուզում էր ուժեղ թվալ միսս Դաֆնիի աչքերում, բայց նրանից հետո, ինչ միսս Դաֆնին տեսավ, որ տնօրենը չպատժեց տղային, նա ասես ջարդվեց, այլևս չուներ ցանկություն պատժել գլպավոր հերոսին: