Կարդալով Ուայլդի հեքիաթը՝ ընտրել թեմաներից մեկը, վերլուծել գործը:
Ուայլդի հեքիաթի առանձնահատկությունները
Սոխակը և տղան. սիրո տարբեր ընկալումները
Սոխակի կերպարը հեքիաթում
Հեքիաթի վարդը և ինձ ծանոթ մյուս վարդերը
Սոխակը և վարդի պահանջները
այլ
Սոխակը և տղան. սիրո տարբեր ընկալումները
Տղայի սերը մակերեսային էր և նա շուտ հրաժարվեց այդ սիրուց: Իմ կարծիքով նա սիրում էր ոչ թե աղջկան, այլ նրա արտաքինը: Իսկ սոխակը շատ լուրջ էր ընդունում սերը և սիրո համար իր կյանքը զոհաբերեց:
Ավարտին հասցնել նովելի ընթերցումը, պատրաստ լինեն այն բանավոր ներկայացնելուն:
Ընտրել թեմաներից մեկը, վերլուծել նովելը:
Երջանիկ մահվան մեկնաբանությունները նովելում
Իմ կարծիքը նովելի հերոսուհու մասին
Բժշկի և տիկնոջ տեսակետները կյանքի մասին
այլ
Բժշկի կարծիքով երջանիկ մահը, դա վերջին պահերին սիրած մարդու կողքին լինելն է, բայց իմ կարծիքով հերոսուհին շատ սխալ է եղել, որ չի հետևել իր առողջությանը։ Նա կարող էր ուրիշ սիրած և հարազատ մարդու գտնել, որի պատճառով նրա առողջությունը չէր վատանա։
Շարունակում ենք ընթերցել նովելը, պատրաստ լինում այն բանավոր ներկայացնելուն և քննարկելուն: Ուշադրություն կդարձնես հետևյալ հարցերին:
Զաբուղոնը` առեղծվածային կերպար
Վասիլիկի դավաճանության պատճառները
Ցուցամոլությունը, փառամոլությունը, սերը
Զաբուղոնի վերադարձը բանտ
Երբ Վասիլիկը նրան դավաճանեց, Զաբուղոնը չէղ չուներ գնալու և սպասեց, մինչև իրեն տանեն բանտը: Այնտեղից նա մի քանի անգամ փորձում էր փախչել, բայց ամեն անգամ նրան բռնում էին: ԵՎ վերջապես մի օր նա խոհանոցային ծխնելույզով նա դուրս եկավ բանտից: Նա գիտեր, որ իրեն սպասող կա՝ Վասիլիկը: Երբ հասավ տան մոտ, լսեց խոսակցություն: Նա չհավատաց ինչին լսեց, բայց մտավ տան մեջ և կծկված անկյունում սպասեց: Եթե նա անհրաճեշտություն տեսնի վրեժ լուծելու, ապա, ինչպես ուրիշ բաներից, նա չի կարողանա այդ մտքից ազատվել և պետք է անի: Բայց հետո արհամարհանքից վրեժ լուծելու գաղափարը թուլացավ և նա դուրս եկավ տնից և գնաց հետ՝ բանտ:
Բլոգում վերլուծում ենք ընթերցածը. վերնագիրն ինքներս ենք ընտրում:
Աշխարհը…
Այս պատմվածքը մի լճակում ապրող գորտերի մասին էր: Գորտերից մեկը իրեն խելոքի տեղ էր դրել և բոլորին ասում էր, որ ամբողջ աշխարհը, երկինքը իրենցն է և իրենց համար է: Այդ գորտը իրենց տերին շնորհակալություն հայտնելուց էր, երբ օձը, որին այս կռկռոցները նյարդայնացրին, սուրաց գորտի վրա և կերավ նրան: Մնացած գորտերը վախեցան, բայց նորից որոշեցին, որ ամեն ինչ իրենց համար է և օձը կերավ գորտին նրա համար, որպեսզի նրանք շատ չբազմանան և չնեղվեն այդ լճակում:
Իմ կարծիքով այս պատմվածքը կարող է նշանակել այն, որ եթե դու հույս ես ներդրում մարդկանց մեջ, նրանք էլ չեն նկատի շրջապատի խնդիրները և միայն հավատալու են լավին:
Ստախոսների կերպարները ինձ ծանոթ ստեղծագործություններում
այլ
Ստախոսների կերպարները ինձ ծանոթ ստեղծագործություններում
Ես հիշեցի “Զոլավոր Գիշերազգեստով Տղան” գրքից այն, որ գլխավոր հերոսի՝ Բրունոյի քույրը՝ Գրետելը, ուներ շատ տիկնիկներ, որոնց հետ նա խոսում էր, ամենից շատ, երբ նրանք տեղափոխվեցին, և նա այլևս չուներ ընկերներ: Ինքնախաբեություն էր:
Նաև հիշեցի “Հարրի Փոթեր”-ից մի մաս, որտեղ Հարրին նայում էր հայելու մեջ և այնտեղ տեսնում իր ծնողներին, որոնք իր կողքին չէին: Նա շատ էր կարոտում ծնողներին: Դա նույնպես ինքնախաբեություն է:
“Խորհրդավոր Պարտեզը” գրքում կար մի տղա, որը “հիվանդ էր” և որին բժիշկները սուտ էին ասել, որ նա չի լավանալու: Սակայն դրսում շատ ժամանակ անցկացնելուց և ընկերների հետ շփվելուց հետո նա լավացավ:
Տղան այս պատմվածքում սիրահարված էր մի աղջկան, որի աչքերում քաջ երևալու համար գնաց Մեծառեխի՝ իրեն միշտ նեղացնող և ծաղրող մարդու մոտ, կռվելու և պատասխանելու նրան: Տղան ենթարկվում էր բուլինգի, ծաղրի և այդ պատճառով նա չէր կարողանում պատասխանել այն մարդկանց, որոնք իրեն ծաղրում և կռվում էին իր հետ: Նա փակ մարդ էր, սակայն երբ նա սիրահարվեց, որոշեց այլևս չմնալ կողմում և պատասխանել նրանց: Տղան նպատակասլաց էր և փորձում էր պարավել այնքան, մինչև չստացվի բարձրացնել մեծ քաշ ունեցող գիրերը: Նա շատ էր պարապում և վերջապես հասավ իր ուզածին:
Այս պատմվածքում ես նկատեցի, որ մայրիկը համարյա թե ուշադրություն չի դարձնում տղայի գնահատականների վրա և միայն գովում է լավերի համար: Իմ կարծիքով դա մեծ սխալ է իր կողմից՝ դաստիրակության մեջ, քանի որ տղան չի հասկանում այդպես, թե ինչն է լավ և ինչը՝ վատ: Իմ կարծիքով պետք է ուշադրություն դարձնել կրթության վրա և ոչ միայն գովել ուրիշ բաների համար, ինչից երեխան լավ է: Միշտ պետք է զարգանալ, չնայած տարիքին:
Նաև գնահատականի մասին: Ես գիտեմ, որ այս պատմվածքում մի քիչ ուրիշ իմաստ ուներ գնահատականը և իր պատճառով հուզմունքը, բայց պետք չէ գնահատականին մեծ ուշադրություն դարձնել:
Վերջին պահում գրվում է, որ նրա գնահատականը աշխատանքից երկուս էր: Հենդոն շատ զարմացավ և զայրացավ, քանի որ դրանից առաջ իր մոտ միշտ հինգեր էին այդ առարկայից՝ նա ուներ “ոսկե ձեռքեր”: Նա այնքան զայրացավ, որ իր սարքած աթոռները և սեղանները սկսեց ջարդել, փեղկեր գցել, իսկ հետո թռավ պատուհանից… Իրոք շատ անարդար էր մարդկանց կողմից և ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ կյանքը անարդար է, բայց պետք չէ հանձնվել, ինչպես նա չարեց:
Անհատական կամ խմբային աշխատանք. Սիրադեղյանի պատմվածքներից մեկի ձայնագրության կամ տեսանյութի պատրաստում:
Կարող ես դու էլ փնտրել և գտնել Մաթևոսյանի մտքերից, կընտրես քեզ հարազատ դարձածները, կձայնագրես՝ վերնագրելով՝
Մաթևոսյանն ասել է…
Մաթոսյանի մտքերից
Մաթևոսյանից
այլ
► Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում ….
► Հայենք ինքներս մեր ներսը, քանի որ տիեզերքը մեր ներսում է, և մնացյալը փուչ է, սառը ամայություն:
► Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
► Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…
► Ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…
Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։
Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ:
Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։
Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։
Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։
Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ուշիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։
Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, և նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։
Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։
Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի:
Մարդը չպիտի էնքան քաղցր լինի որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի որ թքեն:
Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:
Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես: Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր: