Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Կոնվենցիա  Մարդու իրավունքների և հիմնարար  ազատությունների պաշտպանության մասին Բաժին 2-րդ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան

Հոդված 24.Պաշտոնից հեռացնելը

Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ նա այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։

Հոդված 26.Դատարանի լիագումար նիստերը

Լիագումար նիստերում Դատարանը՝

ա. ընտրում է իր Նախագահին և Նախագահի մեկ կամ երկու տեղակալի` երեք տարի ժամկետով. նրանք կարող են վերընտրվել,

բ. ձևավորում է Պալատներ, որոնք ստեղծվում են որոշակի ժամկետով,

գ. ընտրում է Դատարանի պալատների նախագահներ. նրանք կարող են վերընտրվել,

դ. ընդունում է Դատարանի ընթացակարգի կանոնները,

ե. ընտրում է Քարտուղար և Քարտուղարի մեկ կամ մի քանի տեղակալ։

Հոդված 34.Անհատական գանգատները

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Հոդված 46.Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:

2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

Հոդված 50.Դատարանի պահպանման ծախսերը

Դատարանի գործունեության հետ կապված ծախսերը կրում է Եվրոպայի խորհուրդը:

Այս հոդվածները կարևոր են, քանի որ ցույց են տալիս, թե ինչպես է գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և ինչպես է այն ազդում մեզ վրա։ Օրինակ՝ 24-րդ հոդվածը պաշտպանում է դատավորների անկախությունը, իսկ 26-րդ հոդվածը՝ դատարանի ճիշտ կազմակերպումը։ 34-րդ հոդվածը թույլ է տալիս Հայաստանի քաղաքացիներին բողոք ներկայացնել դատարան, եթե խախտվել են իրենց իրավունքները։ 46-րդ հոդվածում ասվում է, որ դատարանը պարտավոր է կատարել բոլոր վճիռները, իսկ 50-րդ հոդվածը նաև նշում է, որ Հայաստանը պարտավոր է մասնակցել դատարանի ֆինանսավորմանը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Դուրս գրել հռչակագրի 5 հոդված, քննարկել դրանց կիրառելիությունը Հայաստանի Հանրապետությունում

Հոդված 2.

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:

Այս հոդվածում խոսվում է, թե ինչպես ամեն մարդ հավասար է և ունի հավասար իրավունքներ՝ անկախ ամեն ինչից: Սակայն, չնայած օրենքով սահմանված լինելուն, դեռ հաճախ մեր հասարակության մեջ հանդիպում է խտրականություն՝ կանանց, ուրիշ ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սոցիալական խմբի մարդկանց դեմ, որը, ինձ թվում է, երբեք լրիվ չի վերանա:

Հոդված 19.

Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Հոդվածում խոսվում է կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի մասին: Բայց երբեմն մարդիկ չեն ընդունում և ճնշում են ուրիշների կարծիքները՝ լինի դա քաղաքական, աշխարհայացքի, կրոնի և այլնի մասին:

Հոդված 24.

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:

Հոդվածում խոսվում է մարդու աշխատանքից հանգիստ ունենալու իրավունքի մասին: Ինձ թվում է սա շատ կարևոր է, բայց լինում է, որ աշխատողները ծանրաբեռնվածության պատճառով չեն օգտվում այս իրավունքից:

Հոդված 25.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:

Այս հոդվածում խոսվում է ամեն մարդու անհրաժեշտ կենսամակարդակի ապահովման իրավունքի մասին: Սակայն դեռ կան խնդիրներ՝ որտեղ մարդկանց դեռ դժվար է հասնել առողջապահական և սոցիալական աջակցությանը։

Հոդված 26.

2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:

Այս հոդվածում նշվում է մարդու անհատականության և հարգանքի զարգացման իրավունքի մասին: Բայց, ինչպես արդեն նշել եմ, Հայաստանում դեռ կա որոշակի խտրականություն:

Հիմնական միջազգային փաստաթղթերը մարդու իրավունքների մասին

Հիմնական միջազգային փաստաթղթերը մարդու իրավունքների մասին

Մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն միջազգային փաստաթուղթը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է, որն ընդունվել է 1948 թվականին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից։ Հետագայում մշակվել են նաև քաղաքացիական և քաղաքական, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերը։ Դրանց լրացնում են կոնվենցիաներ՝ խոշտանգումների դեմ, երեխաների և կանանց իրավունքների, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի ուղղությամբ։ Եվրոպական տարածաշրջանում առանցքային նշանակություն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը ստեղծել է նաև անկախ դատարան՝ խախտումները քննության առնելու համար։ Ժամանակակից խնդիրների արձագանքող փաստաթուղթ է նաև Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան։ Այս բոլոր փաստաթղթերը համարվում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության իրավական հիմքը։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգերը

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգերը

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգը սկսվեց 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով: Այս հռչակագիրը հանգեցրեց մարդու իրավունքների հիմնական պայմանագրերի ստեղծմանը, որոնք ձևավորեցին համակարգի հիմքը: Այն երկրները, որոնք վավերացրել են այս պայմանագրերը, իրավաբանորեն պարտավոր են պաշտպանել իրենց երաշխավորած իրավունքները և պատասխանատվության են ենթարկվում խախտումների համար:

ՄԱԿ-ը ստեղծել է կանոնադրական մարմիններ և պայմանագրային մարմիններ՝ համապատասխանությունը վերահսկելու համար: Այս մարմինները հետաքննություններ են անցկացնում, համագործակցում կառավարությունների հետ և հրապարակում են զեկույցներ՝ ապահովելու մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանությունը: Թեև համակարգը բարձրացրել է իրազեկությունը և նպաստել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին, մարտահրավերները մնում են, հատկապես լուրջ խախտումների համար պետություններին պատասխանատվության ենթարկելու հարցում: Չնայած այս մարտահրավերներին, համակարգը շարունակում է զարգանալ որպես մարդու գլոբալ իրավունքների պաշտպանության հիմնական գործիք:

Քաղաքացիական իրավունք, Գործարքներ

Հասարակագիտություն 11

Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունքը, որը նաև հայտնի է որպես մասնավոր իրավունք, կարգավորում է ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների կամ այլ մասնավոր անձանց միջև վեճերը: Ի տարբերություն հանրային կամ քրեական իրավունքի, որը ներառում է պետությունը, քաղաքացիական իրավունքը վերաբերում է անձնական և ֆինանսական հարցերին, ինչպիսիք են պայմանագրերը, գույքի սեփականությունը, ժառանգությունը, ընտանեկան իրավունքը և անձնական վնասի պահանջները: Դրա նպատակն է լուծել հակամարտությունները և ապահովել իրավական պաշտպանության միջոցներ, հաճախ փոխհատուցման կամ կոնկրետ գործողությունների տեսքով, այլ ոչ թե պատժի:

Գործարքներ, գործարքների տեսակները, բանավոր, գրավոր, վավերացման և գրանցման ենթակա գործարքներ, գործարքների վավերականություն, անվավեր գործարքներ, կեղծ և շինծու գործարք

Գործարքը գնորդի և վաճառողի միջև վերջնական գործարք է, որը ներառում է ապրանքների, ծառայությունների կամ ֆինանսական ակտիվների փոխանակում փողի դիմաց: Տերմինը լայնորեն կիրառվում է կորպորատիվ հաշվապահության մեջ, որտեղ դրա սահմանումը կարող է բարդանալ: Կախված օգտագործվող հաշվապահական մեթոդից՝ հաշվեգրում կամ կանխիկ, ընկերությունը կարող է գործարք գրանցել տարբեր ժամանակներում:

Գործարքները կարող են լինել միակողմանի և երկկողմանի: Միակողմանի գործարքի կատարման համար բավական է, որ մի կողմն արտահայտի իր կամքը: Երկկողմանի կամ բազմակողմանի գործարքի կատարման համար անհրաժեշտ է երկու և ավելի անձանց կամքի արտահայտություն:

Բանավոր գործարքները կնքվում են կամքի բառային արտահայտման ճանապարհով: Այդ դեպքում գործարքի մասնակիցը բառերով ձևակերպում է իր գործարք կնքելու պատրաստակամությունը, նաև դրա կատարման պայմանները: Սակայն ցանկության դեպքում գործարքը կարելի է դարձնել գրավոր:

Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց, կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Գրավոր ձևով պետք է կնքվեն՝ 1) իրավաբանական անձանց՝ միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները, 2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ անկախ գումարի չափից գործարքները:

Գործարքի նոտարական վավերացումը կատարվում է գրավոր կնքված գործարքի փաստաթղթի վրա՝ նոտարի վավերացնող մակագրությամբ: Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է՝ 1) օրենքով նշված դեպքերում, 2) կողմերից մեկի պահանջով, թեկուզև օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում: Նոտարական ձևը չպահպանված գործարքը ոչինչ է:

Բազմաթիվ գործարքներ, եթե նույնիսկ կնքվել են, ուժ չունեն, մինչև գործարքը կամ նրանից բխող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա են անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքները, իսկ շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով նախատեսված դեպքերում:

Որպեսզի գործարքը համարվի վավերական, այն պետք է համապատասխանի գործարքին օրենքով ներկայացվող պահանջներին: Հակառակ դեպքում գործարքն անվավեր է՝ օրենքին հակասող արատներ ունենալու պատճառով: Անվավեր գործարքը չի առաջացնում իրավական հետևանքներ, քանի որ այդպիսին է կնքելու պահից: Անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուսին վերադարձնել ամբողջ ստացվածը, կամ հատուցել արժեքը դրամով: Որոշ դեպքերի համար սահմաված են նաև այլ անբարենպաստ հետևանքներ:

Կեղծ գործարքը ձևական է և իրավական հետևանքներ չի առաջացնում, ուստի համարվում է անվավեր։
Շինծու գործարքը մեկ այլ գործարք թաքցնելու միջոց է և նույնպես անվավեր է։ Նման դեպքերում իրական գործարքի համար կիրառվում են այն կանոնները, որոնք կողմերը սկզբում իսկապես նախատեսել էին։

Իրավաբանական տերմինների բառարան

Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

Ազդող նյութ` պեստիցիդի պատրաստուկային ձևի մեջ առկա կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը:

Պահակակետեր են կոչվում այն ամենը, ինչը ժամապահին է հանձնարարված պահպանելու ու պաշտպանելու համար, ինչպես նաև այն տեղը կամ տեղամասը, որտեղ նա կատարում է իր պարտականությունները:

Ճամբարային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են վրաններով գիշերակացի, սննդի պատրաստման և տրանսպորտի կայանման ծառայություններ:

էլեկտրամոբիլ` էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ:

Ձայնային ճնշում` ձայնային տատանումների հետևանքով (Պա) առաջացող օդի կամ գազի ճնշման փոփոխական բաղադրիչ:

Իրավական պատասխանատվության սկզբունքները

Հասարակագիտություն 11-Իրավունքի հիմունքներ

Իրավական պատասխանատվության սկզբունքները

Իրավական պատասխանատվության սկզբունքն է օրինականությունը, որն ունի մի քանի կողմ: Դա պատասխանատվությունը վրա է հասնում հակաիրավական արարքների համար: Թե որ արարքներն են համարվում իրավախախտում, պետք է նախատեսված լինի օրենքով: Հակառակ դեպքում արարքն իրավախախտում չէ:

Իրավական պատասխանատվություն կարող է կրել մեղավոր և իրավագործունակ անձ: Ոչ իրավագործունակ անձը այն մարդն է, ով կատարել է հանցանք, սակայն իր հոգեկան վիճակի կամ տարիքի պատճառով չի գիտակցել գործողությունների իմաստը: Իրավական պատասխանատվությունը լրիվ չափով վրա է հասնում 18 տարեկանից: Սակայն որոշ իրավախախտումների համար այն կիրառվում է նաև մինչև չափահաս դառնալը՝ 16, 14 տարեկաններում:

Իրավական պատասխանատվության կիրառումը պետք է լինի հիմնավորված: Գործի հանգամանքները պետք է հաստատվեն ստուգված, հավաստի ապացույցներով:

Իրավական պատասխանատվության կիրառումը պետք է լինի անկողմնակալ: Պատասխանատվության ենթարկելու որոշումը համարվում է անկողմնակալ, եթե այն ընդունվել է օրենքի և հստակ չափանիշների հիման վրա, որոնք կախված չեն կիրառող մարմնի նախընտրություններից։ Բացի այդ, որոշումը պետք է հիմնված լինի իրավակիրառման ընթացքում անաչառորեն բացահայտված փաստերի վրա։

Ամեն մի իրավական պատասխանատվություն պետք է անհատականացվի: Դրա համար օրենսդիրն իրավունքի նորմերում սահմանում է հարաբերական-որոշակի կամ այլընտրանքային սանկցիաներ:

Մեկ իրավախախտման համար կարող է կիրառվել պատասխանատվություն միայն մեկ անգամ: Արգելվում է միևնույն հանցագործության համար կրկնակի դատապարտումը:

Պատասխանատվությունն արդյունավետ է ոչ թե դաճանությամբ ու խստությամբ, այլ անխուսափելիությամբ:

Իրավական պատասխանատվությունը պետք է լինի մարդասիրական: Ոչ մի հանգամանք և իրադրություն չի կարող դառնալ մարդու արժանապատվությունը նսեմացնելու հիմք: Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումնող վերաբերմունքի կամ պատժի:





Դատախազություն

Դատախազությունը դատարանից անկախ մարմին է, որը զբաղվում է հանցագործությունների քննությամբ։ Այն հետաքննում է գործեր և մեղադրանք է ներկայացնում նրանց, ովքեր այդ հանցանքը գործել են։

Դատախազի երեք հիմնական պարտականություններն են՝ վարել հետաքննություն, հարուցել քրեական գործ և դատարանում պաշտպանել իրենք մեղադրանքը։

Դատախազը ղեկավարում է հետաքննությունը և որոշում, թե ոստիկանությունը ինչ գործողություններ պետք է կատարի։ Նրա նպատակն է պարզել՝ արդյո՞ք կասկածյալն իսկապես կատարել է հանցագործությունը և կա՞ն բավարար ապացույցներ նրա դեմ։

Եթե ապացույցները բավարար են, դատախազը քրեական գործ է հարուցում և դատարանում ներկայացնում իր մեղադրանքը։

Դատական իշխանությունը և արդարադատությունը Հայաստանում

Հասարակագիտություն 11-Իրավունքի հիմունքներ

Դատական իշխանության համակարգը Հայաստանում․ Դատարան, Արդարադատություն, Փաստաբանական գործունեություն, Դատախազություն, ոստիկանություն

Դատական իշխանությունը դատարաններին պատկանող բացառիկ իրավունքն է հատուկ կարգով քննել և լուծել իրավական վեճերն օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:

Դատարանը պատասխանատու է արդարադատություն իրականացնելու համար։ Այն գործում է օրենքի հիման վրա և քննում է քաղաքացիական ու քրեական գործեր։ Դատավորները լսում են կողմերին, ուսումնասիրում ապացույցները և կայացնում որոշումներ՝ ապահովելով արդարություն։ Դատարանները նաև վերահսկում են օրենքների ճիշտ կիրառումը և պաշտպանում մարդկանց իրավունքները։

Արդարադատությունը իրականացնում է միայն դատարանը՝ օրենսդրական պահանջների ու ընթացակարգի խստագույն պահպանմամբ, և ուղղված է դատական գործեր քննելուն և լուծելուն: Դրա սկզբունքները ելակետային, առանցքային դրույթներ են, որոնք դրված են դատավարական գործոնեությունը կարգավորող օրենքների հիմքում:

Փաստաբանական գործունեությունը ոչ կառավարական հատուկ կազմակերպություն է, որն իրավաբանական օգնության միջոցով իրականացնում է մարդու իրավունքների խախտումների կանխումը, դրանց պահպանման համար երաշխիքների ստեղծումը, կենսագործման ճանապարհին եղած արգելքների վերացումը:

Դատախազությունն այլ պետական մարմիններից անկախ գործող, միասնական կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

Ոստիկանությունը գործադիր իշխանության համակարգի պետական կառավարման մարմին է, որն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս ունի օրենքով սահմանված հարկադրանք կիրառելու իրավունք:

Իրավաբանական տերմինների բառարան

Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

Ինկասացիա — կանխիկ դրամի և այլ արժեքների միջբանկային փոխադրումները, բանկերում դրանց ընդունման և հանձնման գործընթացը

Ցիստեռն — շարժական անոթ, մշտապես ամրացված վագոնի, ավտոմեքենային, կամ փոխադրման այլ միջոցներին, նախատեսված գազային, հեղուկ և այլ նյութերի փոխադրման և պահման համար

Աերոդրոմ — հողային տարածքը կամ ջրային տարածքը, որը նախատեսված է այդ տարածքում օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով

Ոչ կանոնավոր փոխադրում` կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր դեպքում որոշվում են պատվիրատուի և փոխադրողի փոխհամաձայնությամբ

Ձայնային ճնշում — ձայնային տատանումների հետևանքով առաջացող օդի կամ գազի ճնշման փոփոխական բաղադրիչ

Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ

Ի՞նչ է կոռուպցիան

Կոռուպցիան իշխանության դիրքերում գտնվողների անազնիվ պահվածքն է: Նրանք, ովքեր չարաշահում են իրենց իշխանությունը, կարող են լինել անհատներ կամ պատկանել կազմակերպությունների, ինչպիսիք են բիզնեսները կամ կառավարությունները: Կոռուպցիան կարող է հանգեցնել տարբեր գործողությունների, այդ թվում՝ կաշառք տալը կամ ընդունելը կամ անպատշաճ նվերներ, կրկնակի գործարքներ կատարել և խաբել ներդրողներին:

Կոռուպցիայի կանխարգելում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 02-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, I-ԻՆ ԿԵՏ, 17 ԵՆԹԱԿԵՏ՝

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացում.

    2) կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը, նախականխումը, կանխումը, խափանումը և բացահայտումը.

    3) օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպումը և իրականացումը.

    4) առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, դրանցումը, քննարկումը, նյութերի նախապատրաստումը.

    5) հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքների պարզումը.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՑԱՆԿ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը.
    Հոդված 178. 2-րդ մաս, կետ 1.1) Խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.
    Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում).
    Հոդված 200. Առևտրային կաշառքը.
    Հոդված 201. Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը.
    Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը.
    Հոդված 311Կաշառք ստանալը.
    Հոդված 312. Կաշառք տալը.
    Հոդված 352. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը.
    Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:

    ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԳԼՈՒԽ 1, ՀՈԴՎԱԾ 10՝ ՀԱՇՎԵԿՇԻՌ և ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ, ԿԵՏ 1

    Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որպեսզի ընկերություններն իրենց տարեկան հաշվեկշիռները հստակ կազմեն և ճշգրիտ ու հավաստի տվյալներ ներկայացնեն ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ:

      ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԳԼՈՒԽ 1, ՀՈԴՎԱԾ 4՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՏ 1

      Յուրաքանչյուր կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ վնասի փոխհատուցման նպատակով պետք է բավարարվեն ներքոհիշյալ պայմանները.

        I. պատասխանողը կատարել է կամ թույլատրել է կատարել կոռուպցիոն գործողություն կամ խելամիտ քայլեր չի ձեռնարկել կոռուպցիոն գործողությունը կան-խելու համար,
        II. հայցվորը վնաս է կրել, և
        III. արկա է պատճառահետևանքային կապ կոռուպցիոն գործողության և վնասի միջև:

        ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ, ԳԼՈՒԽ 1, ՀՈԴՎԱԾ 4՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՏ 2

        Յուրաքանչյուր Կողմ իր ներքին օրենսդրությամբ պետք է նախատեսի, որ եթե նույն կոռուպցիոն գործունեության համար պատասխանատու են մի քանի պատասխանողներ, ապա նրանք պատասխանատվություն պետք է կրեն միասին և առանձին-առանձին:

        Աղբյուրներ՝ 1, 2, 3

        Կրթական հաստատությունների ցանկապատում

        • Իրավական հիմք
        • Քաղաքաշինական նորմերի պահպանում
        • Հարցի հասարակական հնչեղություն (զրույց ընտանիքում, շրջապատում)

        ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ 7-ՐԴ ԿԵՏ, 31-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝
        Բոլոր տեսակի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցապատման տարածքներում անհրաժեշտ է նախատեսել խաղային և տնտեսական գոտիներ` համապատասխան սահմանազատումով: Բնակելի համալիրներում կարճաժամկետ խնամքի խմբերում տարածքը կարող է փոխարինվել ցանկապատված բաց դարավանդով:

        ՀՀՇՆ 31-03.04-2022 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ 20-ՐԴ ԿԵՏ, 168-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝
        Չնախատեսված ներթափանցումից և շփումներից պաշտպանվելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքը պետք է ցանկապատված լինի` նախագծային լուծումներին համապատասխան:

        ՀՀՇՆ31-03.01-2014 «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ VI-ՐԴ ԿԵՏ, 41-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ՝ Հանրակրթական հաստատությունների տարածքները (հողամասերը) իրենց ողջ պարագծով պետք է ցանկապատված լինեն։ Ցանկապատի բարձրությունը ընդունել ոչ պակաս 1,5 մ։ Այն պետք է արգելի աշակերտների ազատ ելքը փողոցի բանուկ հատված։ 

        ՍՆ 441-72* — Ցուցումներ ձեռնարկությունների, շենքերի և կառուցվածքների հարթակների և տեղամասերի ցանկապատերի նախագծման 9-րդ և 10-րդ կետեր՝
        9. Միջնակարգ դպրոցներ և մասնագիտական դպրոցներ — Պողպատե ցանց (միկրոշրջաններում գտնվող տարածքների ցանկապատ) 1.2մ
        10. Մսուր-մանկապարտեզ — Պողպատե ցանց կամ երկաթբետոնե վանդակ 1.6մ

        Հարցի հասարակական հնչեղություն

        Ես մի քանի մարդու այս հարցը ուղղեցի և կեսից շատը կարծում են, որ ուսումնական հաստատությունները, հատկապես մանկապարտեզները և դպրոցները պետք է ցանկապատել՝ երեխաների անվտանգության համար:

        Աղբյուր՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=118295
        https://files.stroyinf.ru/Data2/1/4294854/4294854767.pdf
        https://www.arlis.am/documentview.aspx?docID=90000