Նորմատիվ իրավական ակտը ստեղծվում է պետության իրավասու մարմիններիի կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեության կամ համաժողովրդական հանրաքվեի արդյունքով: Այդ ակտը պաշտոնական փաստաթուղթ է, որն ունի պարտադիր հատկանիշներ՝ ակտի անունը (օրենք, հրամանագիր), ակտն ընդունող մարմնի անվանումը (խորհրդարան, նախագահ և այլն): Նորմատիվ իրավական ակտերը տարբերվում են մնացած իրավական ակտերից, որոնք իրավունքի աղբյուրներ չեն: Նորմատիվ իրավական ակտերում իրավունքի նորմերը խմբավորվում են ըստ որոշակի կառուցվածքային համակարգի՝ բաժիններ, գլուխներ, հոդվածներ:
Օրենքը խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Օրենքն ընդունվում է կամ օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի, կամ հանրաքվեի միջոցով: Օրենքներն իրենց բովանդակությամբ պետք է համապատասխանեն արդարությանը, ազատությանը, իրավահավասարությանը, մարդասիրությանը: Օրենքի տեսակներն են Սահմանադրությունը, սահմանադրական օրենքը, օրենքները:
Սահմանադրությունը մեր պետության և հասարակության հիմնական օրենքն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական և պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես նաև պետական իշխանության մարմինների համակարգը: Սահմանադրությունը հաշտեցնում է մարդու, պետության և հասարակության իրավունքները՝ ապահովելով այդ երեքի շահերի համամասնությունը և հավասարակշռությունը՝ դրանով իսկ կանխելով բախումները:
Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։
Պահակախումբ է կոչվում զինված ստորաբաժանումը, որը նշանակված է մարտական դրոշի, ռազմական և պետական օբյեկտները պահպանելու և պաշտպանության մարտական առաջադրանք կատարելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում գտնվող անձանց հսկելու համար:
Դրսեկություն (էքստեռնատ)` ինքնակրթությամբ և գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության ձև:
Ռադիոակտիվ (ճառագայթաակտիվ) աղտոտման գոտի` հողատարածք, շինություն կամ ջրատարածք, որոնց սահմաններում առկա է ճառագայթաակտիվ աղտոտվածություն:
Իներտ թափոն` թափոն, որը չի ենթարկվում, կամ շատ դանդաղ է ենթարկվում ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական որևէ էական ձևափոխության:
Չափանմուշ (էտալոն)` նյութական չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է համապատասխան անորոշությամբ արժեքի կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման և այլ չափման միջոցներին փոխանցման համար:
Իրավունքի աղբյուրներ․ իրավական սովորույթ և դատական նախադեպ
Սովորույթը երկար ժամանակ փաստական կիրառման հետևանքով ձևավորված վարքագծի կանոն է: Պետության կողմից որպես հասարակական հարաբերությունների կարգավորման միջոց ճանաչված սովորույթը կոչվում է իրավական: Այսինքն՝ այն իրավունքի աղբյուր է և կիրառվում է որպես օրենք՝ չլինելով գրավոր ձևով ամրագրված։ Այն համարվում է օրենքի աղբյուր և օգտագործվում է, երբ չկա համապատասխան գրավոր օրենք։
Նախադեպը կոնկրետ իրավաբանական գործով այն դատական որոշումն է, որին պետությունը տալիս է համապարտադիր նշանակություն: Դատարանի՝ կոնկրետ գործով նախկինում կայացրած որոշումն ունի իրավաբանական նորմի ուժ հետագայում նման գործեր լուծելիս: Սա՝ որպես իրավունքի աղբյուր, բնորոշ է անգլո-սաքսոնական իրավական համակարգի երկրներին, օրինակ՝ Անգլիա: Մեզ մոտ և Եվրոպայում դատարանները միայն կիրառում են իրավունքի նորմերը՝ օրենքները, իսկ Անգլիայում միաժամանակ իրավունք է ստեղծվում:
Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։
Աղետների պահուստ՝ միջոցներ, որոնք պահվում են արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և վերականգնողական աշխատանքների համար։
Աղմուկի թույլատրելի մակարդակ` աղմուկի մակարդակ, որը մարդու մոտ չի առաջացնում զգալի անհանգստություն և աղմուկի նկատմամբ զգայուն ֆունկցիոնալ համակարգի վիճակի կամ անալիզատորների էական փոփոխություններ:
Ազգային պարկի արգելավայրային գոտի` ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ գործում է պետական արգելավայրի համար սույն օրենքով սահմանված ռեժիմը:
Աղբավայր` բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ` նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար:
Աղետի գոտի` արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս:
Իրավունքի զարգացման պատմությունը Հայաստանում։ Հին և վաղմիջնադարյան իրավունք;
Հնագույն ժամանակներում հասարակական կյանքը կարգավորում էին տոհմացեղային սովորույթները, որոնք բանավոր էին և չգրված և իրականացվում էին ներքին համոզման ուժով և հասարակական կարծիքով: Նոր պայմաններում սոցիալական նոր կարգավորիչն իրավունքն էր: Իրավունքի ամենահին ձևը սովորութային իրավունքն է, այն սովորույթը, որ երաշխավորված էր պետական հարկադրանքով:
Հայաստանում սովորութային իրավունքը զանազան պատճառների ուժով գոյատևեց շատ երկար: Հայաստանի բնակչությունն ընդհուպ մինչև արաբական ներխուժումը գերազանցապես միաէթնիկ էր: Այդ պայմաններում չգրված սովորութային իրավունքն արդյունավետ կատարում էր իր կարգավորիչ դերը:
Քրիստոնեության ընդունմամբ հայ եկեղեցին ձեռք բերեց լայն իրավասություն եկեղեցական-կրոնական և աշխարհիկ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դրան նպաստում էր պետության թուլությունը: Հայ եկեղեցին, ի տարբերություն հայկական պետության, միշտ եղել է խիստ կենտրոնացված: Այս պայմաններում Հայաստանում սկսեց ձևավորվել և զարգանալ կանոնական իրավունքը:
Եկեղեցական ժողովներում սահմանվում էին հատուկ խրատներ, կարգեր, որոնք պարտադիր էին քրիստոնեական համայնքների համար: Դրանք կոչվում էին կանոններ: Քրիստոնեության ընդունմամբ սովորութային իրավունքի դերը սկսեց նվազել:
Հայ միջնադարյան կանոնական իրավունքն ամփոփված է <<Կանոնագիրք հայոց>> ժողովածուի մեջ: Կանոնագիրքն առաջին անգամ կազմվել է VIII դարում: Հետագայում այն հարստացել է նոր կանոններով:
Համակարգը մասերից (տարրերից) բաղկացած որոշակի ամբողջական երևույթ է: Իրավունքը՝ որպես երևույթ, ևս համակարգ է և որպես ամբողջական կազմավորում՝ ընդգրկում է տվյալ պետության իրավունքի բոլոր նորմերը: Իրավունքի համակարգին բնորոշ են այն կազմող իրավունքի նորմերի միասնությունը և համաձայնեցվածությունը, ինչպես նաև տարբերակումը տարրերի: Իրավունքի համակարգի հիմնական տարրերն են իրավական նորմերը, իրավական ինստիտուտը և իրավունքի ճյուղերը:
Իրավունքի ճյուղ, իրավունքի կարգավորման առարկա, իրավունքի կարգավորման մեթոդ
Իրավունքի ճյուղն իրավական նորմերի համակցություն է, որն իրավունքի համակարգի ինքնուրույն մաս է և կարգավորում է որակապես միասեռ հասարակական հարաբերությունների ոլորտ՝ իրեն հատուկ մեթոդով: Իրավունքի յուրաքանչյուր ճյուղ միավորում է այնպիսի իրավական նորմեր, որոնք կարգավորում են հասարակական հարաբերությունների որակապես որոշակի տեսակ:
Իրավական կարգավորման առարկան դա իրավական կարգավորման տիրույթում գտնվող հասարակական հարաբերությունները կազմում են իրավական կարգավորման առարկան:
Իրավական կարգավորման մեթոդը եղանակների, հնարքների համակցություն է, որոնցով իրավունքն ազդում է որոշակի ոլորտի հասարակական հարաբերությունների վրա: Իրավունքի յուրաքանչյուր ճյուղին բնորոշ է իր կարգավորման մեթոդը: Կան իրավական կարգավորման երկու հակադիր մեթոդներ՝ ինքնավարության և հրամայողական:
Իրավունքի ինստիտուտ, հանրային և մասնավոր իրավունք, նյութական և վարույթային իրավունք։
Իրավական ինստիտուտն իրավունքի ճյուղի առանձնացված մասն է և կարգավորում է միասեռ հասարակական հարաբերությունների որոշակի կողմ:
Ցանկացած երկրի իրավունքի նորմերը կարգավորում են երկու տեսակի շահեր՝ հանրային և մասնավոր: Հանրային իրավունքը ապահովում է հասարակության, պետության շահերը, իսկ մասնավորը՝ մասնավոր անձանց շահերն ու հարաբերությունները:
Նյութական նորմերը կարգավորում են հասարակական կյանքի անձանց միջև առկա հարաբերությունները: Վարույթային նորմերը սահմանում են իրավական վեճերի լուծման, հանցագործությունների քննության և դատավարության կարգը:
Իրավունքի նորմերի կառուցվածքը․ հիպոթեզ, դիսպոզիցիա, սանկցիա
Իրավունքի նորմերը բաղկացած են երեք հիմնական տարրերից՝ հիպոթեզ, դիսպոզիցիա և սանկցիա։ Սրանք միասին ձևավորում են իրավական նորմի կառուցվածքը, որոնք կարգավորում են մարդու վարքագիծը:
Հիպոթեզ – Այն պայմաններն է, որոնց դեպքում իրավական նորմը սկսում է գործել: Հիպոթեզը նկարագրում է, թե ինչպիսի իրավիճակներում պետք է կիրառվի տվյալ իրավական նորմը: Օրինակ՝ «եթե անձը 18 տարեկան է» պայմանը հիպոթեզ է, որը կիրառելի է, երբ որոշակի գործողությունների կամ պարտավորությունների ժամանակ գործ ունենք անձի տարիքի հետ։
Դիսպոզիցիա – Իրավական նորմի հիմնական բաղադրիչն է, որը սահմանում է՝ ինչպիսի վարքագիծը պետք է լինի հիպոթեզի պայմանների առկայության դեպքում: Դիսպոզիցիան ուղղակիորեն կարգավորում է վարքը, ասելով, թե ինչ պետք է անել կամ չանել:
Սանկցիա – Սահմանում է այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ, եթե խախտվեն դիսպոզիցիայում նշված վարքագծային պահանջները: Սանկցիան որոշում է իրավական պատասխանատվությունը կամ պատժի տեսակը իրավախախտման համար:
Իրավունքի նորմերի տեսակները․ իրավապահպան, կարգավորիչ
Իրավունքի նորմերը բաժանվում են երկու հիմնական տեսակի՝ կարգավորիչ և իրավապահպան:
Կարգավորիչ նորմեր՝ կարգավորում են մարդկանց իրավունքներն ու պարտականությունները հասարակական հարաբերություններում:
Իրավապահպան նորմեր՝ ուղղված են խախտումների կանխարգելմանը և պատժի կիրառմանը իրավախախտումների դեպքում:
Ընտրել 5 հոդված, ներկայացնել օրենքների կառուցվածքը, նորմերի տեսակները։
Հոդված 35.
Ամուսնանալու ազատությունը
1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: 2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ: 3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է ամուսնության տարիքի հասած կանանց և տղամարդկանց: Դիսպոզիցիա — Կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Սանկցիա — Եթե ամուսնության տարիքին չհասած կինը կամ տղամարդը ամուսնանում են, նրանք կարող են պատժվել օրենքով սահմանված կարգով:
Հոդված 37.
Երեխայի իրավունքները
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: 2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: 3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով: 4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է երեխաներին: Դիսպոզիցիա — Երեխան իրավունք ունի ծնողների հետ անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանել: Սանկցիա — Երեխայի իրավունքների խախտման դեպքում անձնավորությունը պատժվում է օրենքով սահմանված կարգով: Օրինակ՝ սահմանափակվում է շփման իրավունքը երեխայի հետ:
Հոդված 39.
Մարդու ազատ գործելու իրավունքը
Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Այս օրենքը վերաբերվում է բոլոր անձանց: Դիսպոզիցիա — Մարդն իրավունք ունի անել այն ամենը, ինչը չի խախտում ուրիշների իրավունքները: Սանկցիա — Եթե մարդը խախտում է օրենքները և շրջապատի իրավունքները, նա պետք է պատժվի օրենքով սահմանված կարգով: Օրինակ՝ կարող է տուգանվել, ազատազրկվել:
Հոդված 43.
Ստեղծագործության ազատությունը
Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Այս օրենքը վերաբերվում է գրական, գեղարվեստական, գիտական, տեխնիկական ստեղծագործությամբ զբաղվող անձանց: Դիսպոզիցիա — Ամեն մարդ ունի իրավունք և ազատություն գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ուղիներով ստեղծագործելու: Սանկցիա — մարդու՝ ազատ ստեղծագործելու իրավունքը խախտելիս կարելի է ստանալ օրենքով սահմանված պատիժ՝ տուգանք, ազատազրկում և այլն:
Հոդված 29.
Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Այս օրենքի կառուցվածքը կարգավորիչ է: Հիպոտեզ — Օրենքը վերաբերվում է բոլոր էթնիկական, կրոնական և այլ խմբավորումներին: Դիսպոզիցիա — Մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց պատկանելիությունը վերը նշված խմբերին և խտրականությանը չհանդիպել: Սանկցիա — Եթե նշված մարդկանց խմբերը հանդիպում են խտրականությանը ինչ-որ անձից, այդ անձը պետք է պատճվի իրավական նորմերով՝ նրան կարող են տուգանել, ազատազրկել և այլ ձևերով պատժել:
Պետության կողմից սահմանվող ու պաշտպանվող և հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմաների ամբողջությունը կոչվում է իրավունք, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքն ու շահերը:
Իրավունքի հիմքերը
Մարդու իրավունքները հիմնված են փիլիսոփայական, իրավական և էթիկական սկզբունքների վրա: Այս իրավունքները հիմնված են բոլոր մարդկանց արժանապատվության և հավասարության հավատի վրա, որն արտացոլված է առանցքային փաստաթղթերում, ինչպիսին է 1948թ.-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն ուրվագծում է տարբեր իրավունքներ՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական, և ընդգծում է դրանց փոխկապակցվածությունը:
Իրավունքի նորմեր
Մարդու իրավունքների նորմերը հիմնական չափորոշիչներ են, որոնք ապահովում են յուրաքանչյուրի հիմնարար ազատությունները: Դրանք խմբավորված են քաղաքացիական և քաղաքական իրավունքների, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և կոլեկտիվ իրավունքների: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կարևոր փաստաթուղթ է, որն ուրվագծում է այս իրավունքները, ինչպես օրինակ՝ կյանքի և կրթության իրավունքը: Այն ձևավորել է միջազգային օրենքներն ու ազգային սահմանադրությունները: