1. Ներկայացնել հենաշարժիչ համակարգի կառուցվածքը:
Մեր մարմնի հենարանը ողնաշարն է: Հիմնական մասը ողն է: Մարդկանց մոտ դրանք 32-34 են: Ողնաշարը բաժանվում է մասերի, որոնք ունեն ողերի որոշակի քանակ:Մկանա-կապանային համակարգով ողերին են միացվում անրակները, թիակները, բազկոսկրերը, նախադաստակի և դաստակի ոսկորները և մատների ֆալանգները: Ողնաշարի ձևը հիշացնում է լատինական “S” տառը, քանի որ ունի բնական, ֆիզիոլոգիական թեքություններ: Գոյություն ունեն կեցվածքի տարբեր տեսակներ՝ նորմալ կեցվածք, որի ժամանակ կրծքավանդակի մակերևույթը դուրս է ցցվում որովայնի մակերեսից, բավարար կեցվածք կամ կլորացված մեջք, երբ կրծքավանդակը ավելի տափակ է, իսկ որովայնը զգալիորեն ցցված է կրծքավանդակի վրա և վատ, ծուռ կեցվածքը կամ կլոր մեջք, ինչի դեպքում գլուխը առաջ է եկած, կուրծքը ներս է ընկած, կեցվածքը ծուռ է:
2. Մկանների կառուցվածքը և գործողությունները:
Մկանները՝ կպնելով ոսկրերին, բերում են նրանց շարժման: Մասնակցում են մարմնի խոռոչների առաջացմանը: Ներառված են որոշ ներքին օրգանների բաղադրության մեջ: Մկանների միջոցով, մարմինը պահում է հավասարակշռություն, շարժվում է տարածության մեջ, իրականացվում են շմչառական, ծամիչ, կլման շարժումները: Մկանային խրձերի, կամ հեռակա ջլի օգնությամբ, որը կոչում են գլխիկ, մկանը սկիզբ է առնում ոսկրերի վրա: Հեռակա ոսկրի ծայրով կամ դրա հեռակա ջլով, որը նաև անվանում են «պոչ», մկանը կպնում է ուրիշ ոսկրին: Որոշ մկաններ ունեն միջանկյալ ջլեր, գտնվող երկու փորիկների մեջտեղում: Որոշ մկանների մոտ մկանային խրձերը ունեն շրջանաձև ուղղություն, որոնք ձևավորում են շրջանաձև մկանը: Այդպիսի մկանները սովորաբար շրջապատում են մարմնի բնական անցքերը, օրինակ՝ բերանը, և կատարում են սեղմելու ֆունկցիան: Ձևավորելով մկանների համար պատյան, ֆասցիան սահմանափակում է դրանք իրարից: Պաթոլոգիայի դեպքում սահմանափակում են թարախի տարածումը, արյան տարածումը արյունահոսության ժամանակ:
3. Գրել արյան բաղադրությունը:
Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։ Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինը հարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ թթվածնով հարուստ չէ։
















