Դաս 2 | Բջջի օրգանական նյութեր

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝
առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան: Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:

Բջջի օրգանական նյութերն են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները։

Սպիտակուցները դրանք բարդ օրգանական նյութեր են, որոնք բաղկացած են ամինաթթուներից, որոնք նաև կենսաբանական պոլիմերներ են՝ կազմված ամինաթթուներից։ Կազմված են ամինո խմբից, որոնք բոլոր սպիտակուցների մոտ նույնն են։ Սպիտակուցի բարդ կառուցվածքը ունի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ։ Սպիտակուցի կառուցվածքը շատ ամուր չէ, հերիք է ջերմաստիճանի բարձրացում, և սպիտակուցը փոխում է իր կառուցվածքը։ Սպիտակուցների մոլեկուլների պեպծիդային շղթան նրա առաջնային կառուցվածքն է։ Սպիտակուցի երկրորդային կառուցվածքը ոլորված շղթա է։ Պոլիպեպծիդային շղթայի երկրորդային կառուցվածքի լրացուցիչ պարուրվելուց ստեղծվում է երորդային կառուցվածքը, որում առաջանում է ջրածնային և հիդրոֆոբ կապեր։ Չորրորդ կառուցվածքը ավելի բարդ է և կազմված է ավելի բարդ ձևով։

Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են։ Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից՝ գլիցերիդներից։ Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։ Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր։ Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին։ Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1-1,5 գ՝ 1 կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70-105 գ)։

Ածխաջրերը նույնպես օրգանական նյութեր են, որոնք հանդիպում են և բուսական բջիջներում, և կենդանական բջիջներում։ Բաղկացած են ածխածնից, թթվածնից և ջրածնի ատոմներից։ Ըստ կառուցվածքի լինում են պարզ (մոնոսախարիդներ) և բարդ ( պոլիսախարիդներ)։ Պարզ միաշաքարներից են գլյուկոզա, ռիբոզան։ Երկու միաշաքար միասին կազմում եմ երկշաքար, որոնցից է օրինակ կաթնաշաքարը և շաքարավազը։

Օրգանական կարևոր նյութերից են Լիպիդները, որոնք լինում են 2 տեսակ՝ յուղեր և ճարպեր։ Լիպիդները հիդրոֆոբ են, լուծվում են օրգանական այլ լուծիչներում՝ օրինակ սպիրտում։ Ունեն կառուցողական և էներգիական ֆունկցիա, քայքայվելիս առաջացնում է ջուր և էներգիա։ Որոշ կենդանիների պարագայում կուտակվում է օրգանիզմում ծառայելով որպես ջրի աղբյուր։ Լիպիդները մարդու համար կարևոր են, քանի որ մտնում են մի շարք վիտամինների, հորմոնների կազմի մեջ, բայց նրանք շատ քանակը բերում է կուտակմանը օրգանիզմում, անոթների պատի լուսանցքի նեղացման որը անմիջական վտանգ է մարդու կյանքի համար։

Սպիտակուցի կառուցվածք

Դաս 1 | Կենդանի օրգանիզմի բաղադրություն և այլն

Դաս 1
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր:

Կենդանի օրգանիմներում շատ են ազոտը, թթվածինը, ածխածինը և ջրածինը, որոնք միասին կազմում են օրգանիզմի մոտ 98%-ը և կոչվում են մակրոտարրեր: Օրգանիզմի շատ քիչ մաս են կազմում ֆոսֆորը, քլորը, կալցիումը, մագնեզիումը, կալիումը, նատրիումը, ծծումբը և երկաթը, որոնք միասին կազմում են օրգանիզմի 1.9%-ը, իսկ մնացած 0.1%-ը օրգանական տարբեր միացություններ են և մտնում են՝ վիտամինների, հորմոնների և ֆերմենտների կազմի մեջ: Կենդանական օրգանիզմների մեջ պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին:

Օրգանական նյութեր են կոչվում այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում: Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝ պլաստմասսաները: Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը: Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են: Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:

Անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին — ջրածին կապեր։ Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։ Անօրգանական են օրինակ՝ կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը և այլն:

Ջուրը համարվում է լուծիչ նյութ, և լավ լուծվող նյութերը կոչվում են ՝ հիդրոֆիլ (հուն. <<հիդրոս>> ջուր, <<ֆիելո>> սիրել): Դրանցից են շատ անօրգանական ՝ աղերը, թթուները, օքսիդները և հիմքերը, իսկ օրգանական նյութերից ՝ ածխաջրեր, սպիտակուցներ և այլն:

Կան շատ նյութեր, որոնք լուծվում են շատ վատ կամ ընդհանրապես չեն լուծվում ջրում: Օրինակ ՝ ճարպերը: Դրանք կոչվում են հիդրոոբ նյութեր (հուն. <<ֆոբոս>> վախ):