Սպիտակ պլանարիան պատկանում է տափակ որդերի դասին: Սպիտակ պլանարիան ունի երկկողմանի համաչափություն: Այսինքն, եթե նրան կիսենք իր երկու կողմը կլինեն ամբողջովին նույնը: Սպիտակ պլանարիան ունի գլուխ և մարմին: Գլխի վրա տեղակայված են զգայարանները: Դրանք են՝ աչքերը, որոնք ուղակի ընկալում են մութը և լույսը և տարբեր օրգաններ, որոնք պահում են հավասարակշռությունը և քիմիական զգացողության օրգաններ: Նրա մոտ չկան արյունատար և շնչառական համակարգերը: Շնչառությունը գնում է ամբողջ մարմնի մակերեսով, իսկ արյունատար համակարգը փոխարինում է մարսողական համակարգը: Նաև սպիտակ պլանարիան ունի փակ մարսողական համակարգ: Նա ունի բերան, կոկորդ, իսկ աղիքները ճյուղավորվում են երեք մասի, նորից է ճյուղավորվում և այդպես հասնում է բոլոր պլանարիայի միջի օրգաններին: Նաև պլանարիայի մոտ բացակայում է մարմնի խոռոչը, այն լրացված է պարենխիմայով: Պլանարիան ակտիվ գիշատիչ է և նա ուտում է՝ իր երկարացված կոկորդի շնորհիվ փոքր անողնաշարներին: Բերանը գտնվում է մարմնի որովայնի կողմը: Դրսի կողմից պլանարիան պատված է թարթչային էպիտելիայով: Սպիտակ պլանարիան ունի իգական և արական սեռ:
Քաղցրահամ լճակները և առվակները հարազատ տուն են հիդրայի համար: Հիդրան 1,5-2սմ երկարություն ունի: Իրենց կառուցվածքով հիդրաները շատ պարզ են: Իրենց մարմինը խողովակ է, որը կազմված է բջիջների երկու շերտերից՝ ներքին և արտաքին: Մարմնի ներքև մասը փակ է, այնտեղ տեղակայված է ներբան, որը արտազատում է կպչուն նյութ, որը և օգնում է հիդրային կպնել ինչ-որ պինդ բանին ջրամբարի հատակին: Հիդրայի մարմնի վերևի մասում կա անցք, որով նա կլանում է սնունդը և նույն անցքով դուրս թափում արգասիքները: Սնվելուց հետո անցքը ձիգ փակվում է, իսկ նորից սնվելու համար հիդրան պետք է ճեղքի և բացի անցքը: Նաև մարմնի վերևի մասում կան մի-քանի հատ ոտնուկ: Իր պարզ կառուցվածքով հիդրան գիշատիչ է: Հիդրան բացում է իր ոտնուկները, ինչպես ցանց և սպասում է մինչև զոհը մոտենա ոտնուկներին: Այն պահին, երբ զոհը կպնում է իր ոտնուկներին հիդրան կրակում է թույնով և պառալիզացնում է զոհին: Դրանից հետո ոտնուկները սկսում են փաթատվել և մոտեցնում են զոհին անցքի մոտ: Եթե սնունդը շատ փոքր է հիդրան նրան ուղակի ուտում է, իսկ եթե սնունդը շատ մեծ է, օրինակ՝ մոծակի թրթուրը, հիդրան լայնացնում է անցքը և ամբողջ մարմինը: Դա օգնում է նրան ուտել իրենից մեծ կենդանիներին: Հիդրան բազմանում է երկու տարբերակով՝ եղանակից: Ամռանը հասուն հիդրայի մարմնի վրա առաջանում է կույտ: Այն աճում է՝ այդ կույտից առաջանում են ոտնուկներ և մարմինը: Ինչ-որ ժամանակ հետո երիտասարդ հիդրան պոկվում է հասուն հիդրայից և գտնում է կպնելու տեղ: Երկրորդ բազմացման եղանակը լինում է աշնանը: Աշնանը բոլոր հիդրաները մահանում են, բայց մահանալուց առաջ իգական սեռի տեսակները հասցնում են դուրս գցել ձվերը, որոնք ընկնում են հատակին և այդտեղ ձմեռում են: Գարնանը ձվի կեղևը փափկանում է և նրա միջից առաջանում է նոր հիդրա:
Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը: Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ, դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:
Քնախտ
Քնախտը աֆրիկյան հիվանդություն է, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։ Հիվանդությունը հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։
Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։ Այս հիվանդությունը սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Հիվանդության ընթացքում մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։
Հիվանդության երկրորդ շրջանին բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։ Փոխանցողներին ոչնչացնում են քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։
Դիզինտերիա
Դիզինտերիան սուր աղիքային վարաքիչ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով և աղիքային համախտանիշով: Վարակի աղբյուրը հիվանդն է: Մեծ վտանգ են ներկայացնում հատկապես, երբ հիվանդները աշխատում են սննդային և մանկական հիմնարկներում: Դիզինտերիան փոխանցվում է ջրային, սննդային, և կոնտակտ կենցաղային ճանապարհով: Այլ կերպ կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն: Ինֆեկցիայի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը:
Գաղտնի շրջանը երկուսից հինգ օր է: Հիվանդությունը որպես կանոն սկսում է սուր: Փորլուծությունն ու փսխումը արագ բերում են ջրազրկման: Երեխայի մոտ արտահայտվում է քաշի կորստով, աչքերը փոս են ընկնում, դիմագծերը սրվում են, վերջույթները սրվում են և պուլսը հաճախանում է:
Մալարիա
Մալարիայի համար հայրենիքն է համարվում Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան: Մալարիան վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով, հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են առաջացրած հիվանդության բնույթով։ Վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, իսկ հետո էրիթրոցիտներ:
Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝ մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։ Արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։ Ամեոբան կեղծ ոտիկների օգնությամբ շրջապատում և կուլ է տալիս սսնդի մասնիկը:
Փոշոտման պրոցեսում երկբջջանի փոշու հատիկը տեղափոխվում է վարսանդի վերևի մասը։ Այստեղ մի հատ գեներատիվ փոշու հատիկը կիսվում է առաջացնելու երկու սպերմա։ Մյուսը՝ վեգետատիվը երկարում է, ձևավորելով խողովակ (փող)։ Փոշու խողովակով սպերմայի մեկը իջնում է սերմնարան, որտեղ գտնվում է սաղմնային պարկը ձվաբջջով։ Ձուլման արդյունքում ձվաբջջից առաջանում է զիգոտան։ Երկրորդ սպերման միանում է խոշոր կենտրոնական բջջի կորիզի հետ։ Այսպիսով բեղմնավորման ժամանակ տեղի է ունենում երկու ձուլում։ Մեկը ձվաբջջի հետ է միանում, մյուսը կորիզի։ Հայտնաբերել է ռուս գիտնական Նավաշինը և անվանեց կրկնակի բեղմնավորում։ Զիգոտայից բազմաթիվ կիսումներից հետո զարգանում է ապագա բույսի սաղմը։ Կենտրոնական բջիջը ևս կիսվում է, առաջանում է էնդոսպերմի բջիջ, որոնց մեջ կուտակվում են սնուցողական նյութեր սաղմի համար։ Ծածկույթից ձևավորվում է սերմաթաղանթ։ Բեղմնավորումից հետո առաջանում է սերմեր թաղանթից, սաղմից և էնդոսպերմից։
Նոր բույսերը առաջանում են ծաղիկներից։ Ամեն ծաղկում կան առէջներ և վարսանդներ՝ բույսի օրգաններ, որոնք պատասխանատու են բազմացման համար։ Ամեն առէջի վրա կան պարկեր, որոնց մեջ մանր-մանր հատիկներ են՝ ծաղկափոշին։ Ծաղկափոշին ընկնում է այլ բույսի վարսանդի մեջ։ Դա կոչվում է փոշեացում։ Ծաղկափոշին տեղափոխվում է մեկ ծաղիկից մյուսին միջատների և քամու միջոցով։ Մեղուներին հրապուրում է ծաղկի բույրը և գույնը։ Մեղուն հավաքում է ծաղկից նեկտարը և պատրաստում է մեղր։ Ծաղկափոշին կպչում է իր ոտքերին և անցնում է մյուս ծաղիկներին, երբ մեղուն նրանցից նեկտար է հավաքում։ Երբ ծաղկափոշին ընկնում է վարսանդի վրա, անցնում է ծաղկի տակ գտնվող պարկի մեջ, որտեղ սկսում է ձևավորվել նոր բույս։ Հետո ծաղիկը թոռոմում է, իսկ պարկը մեծանում է և դառնում է պտուղ։ Պտղի մեջ գտնվում են նոր սերմեր և երբ կենդանիները դրանք ուտում են նրանք սերմերը թափում են։ Սերմերում կա սնունդ նոր բույսերի համար և երբ բույսը ունի բավարար ջուր և ջերմություն, այն սկսում է սնվել և աճել։ Արմատները ներթափանցում են հողի մեջ, որպեսզի սնեն բույսը։ Ցողունը ձգվում է և դուրս է գալիս դեպի լույս։