Հնաբանություններ և նորաբանություններ, Փոխառություններ և օտարաբանություններ

ՀՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։

Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր,
պահարան, այրուձի, արդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույն, զի,
որովհետև, վաղր, հանապազ։

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարժություններ
Վարժություն 1։ Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։

կոլեկցիա — հավաքածու
օրիենտացիա — կողմնորոշում
տրադիցիա — ավանդույթ
ստաբիլ — կայուն
լոմբարդ — գրավատուն
վալյուտա — արժույթ
ստարտ — մեկնարկ
դիագնոզ — ախտորոշում
դիսպետչեր — կարգավար
կոմերցիոն — առևտրային

Վարժություն 2։ Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք
ձեր իմացած այլ լեզուների հետ)։

Տորթ, տեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում,
բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ,
կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ, պոեմ,
սպիրտ, հովիվ։

Վանկ, Շեշտ Վարժություններ

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։

  1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
  2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
  3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
  4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
  5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
  6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
  7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
  8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
  9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
  10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։

  1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
  2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
  3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
  4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
  5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
  6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
  7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
  8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
  9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
  10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

Վարժություն 3։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնց
առաջին վանկը բաց է։ Բառաձևերը դո՛ւրս գրել տեքստում եղած (փոփոխված)
ձևով։

Այս բաժակը անշունչ, որ լուռ նայում է ինձ,
Մերթ ուրախ է լինում ու մերթ տխրաթախիծ.
Նրա մեջ վառ գինին մերթ իբրև խնդություն
Եվ մերթ տխրության պես նայում է իմ հոգուն։
Եվ իմ սիրտն էլ այդպես մի բաժակի նման
Լցվում է մերթ խինդով, մերթ վշտով անսահման.
Վշտով լեցուն պահին դարձյալ ուրախ եմ ես,
Որ չի լինում սիրտըս դատարկ բաժակի պես։

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։

Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։

  1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
  2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
  3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
  4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
  5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
  6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
  7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
  8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
  9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
  10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Հարանուն բառեր Վարժություններ

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։

  1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
  2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
    վերջին հատորը։
  3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
  4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
  8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

Վարժություն 2։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։

Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի

Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

փաթիլ — կաթիլ
հողից — կողից
հասկահանի — հասկանալի
տակ — խակ
գրգիռ — թրթիռ — հրթիռ
սեզ — դեզ — հեզ
ձորում — ծորում
դռան — նռան

Համանուն բառեր

Բազուկ ֊ Իմ բազուկը սկսեց ցավալ։

Մայրիկը պատրաստեց բազուկով ճաշ։

Անարգել ֊ Կռվի ժամանակ նա սկսեց անարգել իմ մորը։

Նա քշում էր մեքենան անարգել։

Անձուկ ֊ Ձկնորսությունից հետո նա եկավ տուն անձուկ։

Միջանցքը անձուկ էր։

Անել ֊ Նա ինչ֊որ օգտակար բան անել էր ուզում։

Թվում էր, թե տունը անել էր։

Ժամ ֊ Ամեն կիրակի նա գնում է ժամ։

Թեստին տրամադրված մեկ ժամը շուտով կսպառվի։

Ակ ֊ Ավտոյի ակը թսկեց։

Նրա ակը սկսեց վատ տեսնել։

Բութ ֊ Դանակը բութ էր։

Իր բութ մատը ջարդվել էր։

Վարել ֊ Նա դասերը շատ հետաքրքիր էր վարում։

Մեքենա վարելը հեշտ չէ։

Գունդ ֊ Զինվորները գունդը շատ ուշադիր էր։

Գունդը գլորվել աստիճաններից ցած։

Դաս ֊ Ուսուցիչը դաս էր տալիս իմ եղբորը։

Այս կենդանին պատկանում է կաթնասունների դասին։

Բուն ֊ Գրքի բուն իմաստը հասկացավ միայն մեկ սովորող։

Սկյուռիկի բունը լի էր կաղիններով։

Մեկնել ֊ Նա մեկնեց դեպի Գերմանիա։

Նա օգնություն առաջարկեց և մեկնեց իր ձեռքը։

Եղանակ ֊ Այս խնդիրը լուծելու համար կա երկու եղանակ։

Երեկ անձրևոտ եղանակ էր։

Աղոտ ֊ Միսը շատ աղոտ էր։

Սենյակում շատ աղոտ էր լույսը։

Շրջել ֊ Նա շրջեց երկրով մեկ։

Նա շրջեց համակարգիչը` ցույց տալու ընկերոջը մի բան։

Հարկ ֊ Նա վերցրեց հարկ բանկից։

Երկրորդ հարկը մարդկանցով լի էր։

Այր ֊ Նա շատ գոռոզ այր էր։

Այրում տեսանք մողեսներ։

Կետ ֊ Այս կետի տեսակը շատ հազվադեպ է հանդիպում։

Նախադասության վերջում անգլերենում դրվում է կետ։

Ակնարկ ֊ Ես առաջին անգամ կարդացի ակնարկ։

Նա ակնարկ արեց իր շորերի մասին։

Բարակ ֊ Իր բարակը շատ ագրեսիվ է։

Պատերը բարակ էին։

Տոն ֊ Նա շատ է սիրում տոներին մասնակցել։

Իր խոսքի տոնը փոխվեց տղայի հետ խոսելիս։

Դող ֊ Ցրտից լրիվ դողում էի։

Իր մեքենայի դողերը պոկվել էին։

Լալ ֊ Նա սկսեց լալ կռվից հետո։

Նա լալ էր մնում։

Դարման ֊ Նրան խորհուրդ տվեցին դարման օգտագործել։

Դարմանը առողջ էր կենդանիների համար։

Համար ֊ Նա ինձ տվեց իր համարը։

Թեստի համար նա պետք է լավ պատրաստվեր։

Զատիկ ֊ Նա Զատկին շատ էր սպասում։

Զատիկը նստեց իր ձեռքին։

Խոզուկ ֊ Նրանք պարզեցին, որ երեխան Խոզուկով էր հիվանդացել

Խոզուկը շատ քնքուշ էր։

Հանդերձ ֊ Նրա հանդերձը հետաքրքիր տեսք ուներ։

Նա եկավ իր ընկերոջ հետ հանդերձ։

Հայոց լեզվի քերականություն

Մ — Ն

Բ-Պ-Փ բաղաձայններից առաջ գրվում է մ, բացառությամբ ան- նախածանցով կազմված բառերի և անբասիր բառի:

Օրինակ՝ անպետք, անպատճառ, անբավ, անբարբառ, անբիծ, անպաճույճ, անպատկառ, անպատիվ, անպիտան, անբերրի, անբարյացակամ, անպայման, անբախտ, անփույթ:

Մնացած դեպքերում Բ-Պ-Փ բաղաձայններից առաջ գրվում է մ:

Բ-ից առաջ

ակումբ, ամբաստանել, ամբաստանյալ, ամբարտավան, բամբակ, կշտամբել, արամբի, կանամբի, բամբիռ, ամբարիշտ, զամբիկ, ըմբիշ, ըմբշամարտ, բամբիշ, շամբուտ, բամբասել, բամբասանք, համբակ, ըմբռնել, դյուրըմբռնելի, դժվարըմբռնելի, անըմբռնելի, սեպտեմբեր, թմբկաթաղանթ, գմբեթարդ, ըմբոստ, ամբոխ

Պ-ից առաջ

ամպ, ամպրոպ, ամպամած, ամպագոռգոռ, ճամպրուկ, շիմպանզե, ումպ, ըմպել, ըմպանալ, ըմպելիք, շամպայն

Փ-ից առաջ

գամփռ, գամփռահաչ, ճամփա, ճամփորդ, ճամփեզր, ամփոփել, ինքնամփոփ, լուսամփոփ, ներամփոփ, խռմփալ, խռմփոց

Լրացուցիչ՝ բամփել, բանսարկու, դամբարա, զամբյուղ, դամբուլ, թմբիր, խմբակ, սմբուկ, սմբակ:

Հապավական բարդություններ

Բարդության տեսակ է հապավումները: Հապավումը կազմվում է բարդ բառերի կրճատ գրությունից: Լինում են տառային, վանկային և խառը:

ՀՀ, ԱԺ, ԱՊՀ, ԲՈՀ, բուհ, ԳԱ, ԳԱԱ, ԳԱԹ — տառային են կոչվում բառերի կամ արմատների սկզբնատառերով կազմված հապավումները:

Տնտեսվար, մանկխոր, զինկոմ, բուժֆակ, մեխմաթ, դասղեկ, գործկոմ, երիտշարժում, զինղեկ — վանկային են կոչվում բառերի կամ արմատների առաջին վանկերով կազմված հապավումները:

Քաղբանտարկյալ, քիմմաքրում, հայխնայդրամարկղ, գիտքարտուղար, բնակվարձ, պետհամարանիշ, միրպետ, շինջոկատ, պետհամալսարան — խառն են կոչվում այն հապավումները, որոնց առաջին մասը կա՛մ տառային է, կա՛մ վանկային, իսկ վերջին մասը ամբողջական բառ է:

1. Բացատրե՛ք տվյալ հապավումները.

    Բուժսարքավորում — բժշկական սարքավորում
    Գյուղտեխնիկա — գյուղական տեխնիկա
    Զինգրքույք — զինվորական գրքույք
    Ժողգործիքներ — ժողովրդի համար գործիքներ
    Ժողկրթվաժվար — ժողովրդի կրթական բաժնի ղեկավար
    Ինտերպոլ — ինտերնացիոնալ ոստիկանություն
    Կրթօջախ — կրթական օջախ
    ԱԱԽ — Ազգային Անվտանգության Խորհուրդ
    Ֆիֆա — ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա
    ՕԳԳ — օգտակար գործողության գործակից
    ՕՄՈՆ — Օպերատիվ Մոտոռած Ուղեկցող Նյարդեր

    Իմաստաբանություն

    Բառերն ըստ իմաստի և ձևի լինում են հոմանիշ, հականիշ, համանուն և հարանուն:

    Իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ բառեր:
    Օրինակ՝ գավաթ — բաժակ, գունատվել — սփրթնել, գանգատվել — դժգոհել:

    Հոմանիշ կարող են լինել ոչ միայն բառերը, այլև բառերը և դարձվածքները:
    անշնորհք — ապաշնորհ, թավշել — թավշյա

    Միմյանց հակառակ իմաստ արտահայտող բառերը կոչվում են հականիշ: Լինում են նույնարմատ և տարարմատ:

    Նույնարմատ — գոհ — դժգոհ, ուշադիր — ապուշ, բախտավոր — անբախտ, հասուն — տհաս, կամեցող — չկամ, աղի — անալի:

    Տարարմատ մանր — խոշոր, բարի — չար, պարզ — բարդ, վերին — ստորին, հարավ — հյուսիս

    Համանուններ

    Ձևով նույն, բայց իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուններ:
    Օրինակ՝ այր (քարայր) — այր (տղամարդ), հոտ (բույր) — հոտ (ոչխարի խումբ), այրի (այր սեռական հոլով) — այրի (առանց կին ամուսին), անարգել (առանց արգելքի) — անարգել (վիրավորել), բալ (մառախուղ) — բալ (հատապտուղ) — բալ (միավոր), բութ (կետադրական նշան) — բութ (ոչ սուր), գանձ (թանկարժեքություն) — գանձ (պարագի վերջում երգվող հոգևոր երգ), գոլ (ֆուտբոլից) — գոլ (ոչ տաք ոչ սառը)

    Հարանուն

    Հաճախ իմաստով երկու տարբեր բառեր իրար շատ նման են լինում:
    Օրինակ՝ ավանդույթ (սովորույթ) — ավանդություն (առասպել), քառյակ (չորս տող) — քառատող (բանաստեղծության չորս տող), փաստ (անհերքելի ապացույց) — փաստարկում (պատճառաբանություն), զեկույց (կարճ տեղեկություն ղեկավարին) — զեկուցում (երկար խոսք)

    Համանուն բառեր Վարժություններ

    Վարժություններ
    Վարժություն 1։ Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

    1. Նա երկու օր ավել աշխատեց։ ավել — շատ
    2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ ավել — մաքրելու գործիք
    3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ յուղում — յուղելու գործողություն
    4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ յուղում — յուղի մեջ
    5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով: կարող — կարելու գործողություն
    6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ կարող — ընդունակ
    7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ խմորում — խմորվելու գործողություն
    8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ խմորում — խմորի մեջ
    9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ գոլ — գնդակը դարպասի մեջ գցելը
    10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ գոլ — ոչ թաք ոչ սառը ջուր

    Հոմանիշներ և Հականիշներ Վարժություններ

    Վարժություններ
    Վարժություն 1։ Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։

    Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
    հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
    անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

    հսկայական — վիթխարի, ողորկ — հարթ, համեստ — —, դժվար — խրթին, ստերջ — անպտուղ, հավաքել — ժողովել, դյութիչ — հմայիչ, հուզիչ — —, ծավի — բիլ, դրվատել — գովել, դեղձան — —, դատարկել — պարպել, սնապարծ — —, խոնավ — տամուկ

    Վարժություն 2։ Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
    ա) Լուռ

    1. ակնդետ, անխոս, անթարթ
    2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
    3. անձայն, անքթիթ, անշեղ
      բ) Գեղեցիկ
    4. անբարետես, դեղձան, չքնաղ
    5. գեղանի, կախարդական, լուսավոր
    6. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
      գ) Գովել
    7. նախատել, բաղդատել, դրվատել
    8. հարատևել, պարսավել, ներբողել
    9. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
      դ) Երեկո
    10. արշալույս, վերջալույս, աստղալույս
    11. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
    12. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
      ե) Ցանկալի
    13. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
    14. տենչալի, պատկառելի, անհերքելի
    15. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

    Վարժություններ
    Վարժություն 1։ Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

    Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
    օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
    արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
    թանձր, անբասիր։

    Փութաջան — ծույլ, ամպոտ — —, դալար — , ուսյալ — տգետ, երկչոտ — համարձակ, հինավուրց — —, գագաթ — ստորոտ, օրինական — ապօրինի, անջրդի — ջրարբի, ինքնահավան — անբասիր, նոսր — թանձր, ողորկ — խորդուբորդ, հեռավոր — , արատավոր — ջինջ

    Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
    զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։

    1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
    2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
    3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
    4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
    5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
    6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

    Մենիմաստ և բազմիմաստ բառեր

    Վարժություն 1։ Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
    երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
    Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

    Ես խանութից տաք հաց գնեցի:
    Մենք բոլորով նստեցինք սեղանի շուրջը և սկսեցինք հաց ուտել:

    Ծովում տեսանք շատ ձկներ:
    Նորապսակներին մաղթեցին ծով երջանկություն:

    Դրոշը ալեկոծվում էր քամու տակ:
    Պատահարից հետո նա ալեկոծվեց:

    Այդ քարի տեսակը շատ հազվադեպ է:
    Նրա դեմքը քարացավ:

    Երկաթե զրահները լավ էին պաշտպանում զինվորներին:
    Կինը ուներ երկաթե համբերություն:

    Վարժություն 2։ Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
    փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

    1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
    2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
    3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
    4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
    5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
    6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
    7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
    8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
    9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
    10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

    <<Էդիպ>> ներկայացման լուսաբանում

    Ուրբաթ օրը մենք մի փոքր խմբով գնացինք Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոն՝ <<Էդիպ>> անվանմամբ ներկայացմանը: Մինչ այդ մենք դասարանում ուսումնասիրել էինք Էդիպ արքայի պատմությունը և նրա կյանքը, ինչի մասին կարելի է կարդալ այստեղ:

    Չնայած նրան, որ ներկայացմանը խաղում էր միայն մեկ մարդ, այն մեկ է հետաքրքիր էր դիտել և իմանալ նոր մանրամասներ Էդիպ արքայի կյանքի և իր հայտնի ողբերգության մասին: Դերասանուհին լավ էր խաղում և կարծես լրիվ մտել էր իր դերի մեջ: Նա մե՛կ մի մարդու էր փոխակերպվում և պատմում նրա տեսանկյունից, մե՛կ ուրիշ: Ես առաջին անգամ էի տեսնում մոնոներկայացման ժանրը, որը, չնայած մի քանի դերասաններով ներկայացումից ավելի դժվար է, բայց ինձ ուշագրավ թվաց։

    Հայոց լեզու Բաղաձայնների առաջադրանքներ

    Վարժություններ
    Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով վ կամ ֆ։
    Ավտոմեքենա, օվկիանոս, կարտոֆիլ, թավշյա, նավթամուղ,
    հարավթային, կաքավ, ասֆալտ, հավք, գովք, զավթել, թովչանք,
    կաթվածահար, խռովք, հավք, սֆինքս, փլավ։
    Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով հ տառը։
    Ընդհանուր, ընդամենը, դազգահ, արհեստ, խոնարհ, հայթայթել,
    ապաշխարել, խորհուրդ, ընդհուպ, անհեթեթ, ճանապարհ, շնորհ,
    հեղեղ, խոտհարք, հեղհեղուկ, շնորհակալ, աշխարհագրական,
    մահճակալ, խոնարհաբար, նշխար, խորհրդատու, Հովհաննիսյան,
    հեկեկալ, ճանապարհորդ, շնորհաշատ, արհամարհել, խորհել,
    օրհնանք։
    Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով և կամ եվ։
    Ուղեվճար, ագեվազ, սերկևիլ, գերեվարել, գինեվաճառ, կարևոր,
    գինեվարպետ, դափնեվարդ, ոսկևորել, կարեվեր, հոգեվարք, հոգեվիճակ,
    ոգևորել, հարևան, ոսկեվազ, ոսկեվարս, արևելաեվրոպական, իջևանել։