Դ-Տ-Թ ուղղագրություն

Դ-Տ-Թ

Մերթընդմերթ, լուրթ, խրթին — բարդ, պարթև — հսկա, պարթևահասակ, գավիթ — եկեղեցու նախասրահ, գավթապահ, գմփեթարդ — գմբեթի արդ(ձև) ունեցող, արդուկ — արդ+ուկ, հարթուկ — հարթ+ուկ (խսկց.), բոթ — վատ լուր, բոթաբեր — վատ լուր բերող, գայթել — սայթաքել, հուռթի — բերրի, շողոքորթ , քրթմնջալ, քրթմնջյուն, ութսուն, վաթսուն, փթթել — ծաղկել, կթղա — բաժակ, սեթևեթե — նազել, սկյութ — Սև ծովի ափին, ապրող քոչվոր ցեղ, հետևորդ — գործի շարունակող, հետնորդ — սերունդ, նյարդ, լյարդ, հունդ — հատիկ, որդան կարմիր, բրդել, բրդուճ, գդալ, անհավուրդ — անկուշտ, նշդար -, բույս, խայտաճամուկ — գույնզգույն, պատիր — կեղծ, տաղտուկ — ձանձրույթ, տաղտկալի, ձանձրալի, փտել, անփուտ — չմաշվող, փտաղտ, խախուտ, խախտել, ապուխտ — բաստուրմա, խոզապուխտ — վետչինա, սպրտել — սխալվել, մտրուկ — ձիու քուռակ, որթ -, խաղողի վազ, որթատունկ, որթակորոր, երդիկ, գթալ — խղճալ, որոգայթ — թակարդ, անութ — թևատակի փոսիկ, անթացուպ — գավազան, հենակ, ակութ — փոքր թոնիր, վիթն — կխտար, այծյամ, քողտիկ — տնակ, հտպիտ, աղոտ — աղ քսած, ոչ պարզ, աշխետ — բոցագույն ձի, բիրտ — կոպիտ, գրտնակ, զարտուղի — թեք ճանապարհ, ժանտ — դաժան, խրտնել — վախենալ, կրտսեր — փոքր, նշտար — վիրաբուժական դանակ, երրորդ, չորրորդ, սաղարթ — տերև, սփրթնել — գունատվել, փութալ — շտապել, փութկոտ:

Հայոց լեզու Առաջադրանքներ


1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ուղեբեռ — ուղբեռներ, փունջ — փնջեր, անձրև — անձրևներ, տղամարդ — տղամարդիկ, գամփռ — գամփռներ, սպա — սպաներ, ակումբ — ակումբներ, արկղ — արկղեր, գառ — գառներ, ֆիդայի — ֆիդայիներ, օդաչու — օդաչուներ, վիպասան — վիպասաններ, հարս — հարսներ, վաճառատուն — վաճառատներ, եղնիկ — եղնիկներ, ժամացույց — ժամացույցներ, իտալացի — իտալացիներ, թի — թիեր, պատշար — պատշարներ, մատենագիր — մատենագրեր, դուռ — դռներ, սանր — սանրեր, սկյուռ — սկյուռներ, հողագործ — հողագործներ, նուռ — նռներ, գինի — գինիներ, սիրտ — սրտեր, ծառաբուն — ծառաբներ, ձու — ձվեր, պատճեն — պատճեններ, տետր — տետրեր, ծունկ — ծնկներ, զեբր — զեբրներ:

2.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր արեշ — Նոր Արեշ, մխիթարյան միաբանություն — Մխիթարյան միաբանություն, հայկական լեռնաշղթա — Հայկական լեռնաշղթա, խաղաղ օվկիանոս — Խաղաղ օվկիանոս, տրդատ երրորդ — Տրդատ Երրորդ, բերինգի նեղուց — Բերինգի նեղուց, սասունցի դավիթ — Սասունցի Դավիթ, արագածոտնի մարզ — Արագածոտնի մարզ, ռուսաստանի դաշնություն — Ռուսաստանի Դաշնություն, վայոց ձորի մարզ — Վայոց Ձորի մարզ, տիգրան մեծ — Տիգրան Մեծ, սևանա լիճ — Սևանա լիճ, երևանի նահանգ — Երևանի նահանգ, արտաշես բարեպաշտ — Արտաշես Բարեպաշտ, նորքի զանգված — Նորքի զանգված, բարձր հայք — Բարձր Հայք, միջին ասիա — Միջին Ասիա, հայաստանի հանրապետություն — Հայաստանի Հանրապետություն, նոբելյան մրցանակ — Նոբելական մրցանակ, բալկանյան թերակղզի — Բալկանյան թերակղզի:

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:

4. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:

նախիր — կովերի խումբ, վտառ — ձկների խումբ, երամակ — ձիերի խումբ, երամ — թռչունների խումբ, նավատորմ — բոլոր նավերը միասին, պարս — մեղուների խումբ, դեղորայք — շատ դեղեր միասին, առականի — առակների հավաքածու

4․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ — ուժեր, տարր — տարրեր, ծով — ծովեր, նավ — նավեր, կույտ — կույտեր, բերդ — բերդեր, շենք — շենքեր:
Բոլոր բառերը միավանկ են, այդ պատճառով գրվում է -եր:

Բ. ճանապարհ — ճանապարհներ, գաղտնիք — գաղտնիքներ, հրաշք — հրաշքներ, մեքենա — մեքենաներ, շրջան — շրջաններ, շինություն — շինություններ, նավահանգիստ — նավահանգիստներ:
Բոլոր բառերը բազմավանկ են, այդ պատճառով գրվում է -ներ:

Գ. Գառ — գառներ, դուռ — դռներ, մատ — մատներ, մուկ — մկներ, թոռ — թոռներ, ձուկ — ձկներ, լեռ — լեռներ, բեռ — բեռներ:
Բոլոր բառերը գալիս են հին հայերենից, այդ պատճառով գրվում է -ներ:

Դ. Աստղ — աստղեր, արկղ — արկղեր, վագր — վագրեր, անգղ — անգղեր, սանր — սանրեր:
Բոլոր բառերը ունեն մեկ ու կես վանկ ունեն, այդ պատճառով գրվում է -եր:

Ե. Ծովածոց — ծովածոցեր, սուզանավ — սուզանավեր, դաշտավայր — դաշտավայրեր, շնագայլ — շնագայլեր, հեռագիր — հեռագրեր, լրագիր — լրագրեր:
Բոլոր բառեր վերջին արմատը ունի մեկ վանկ, այդ պատճառով գրվում է -եր:

Զ. Քարտաշ — քարտաշներ, գրագիր — գրագիրներ, լեռնագործ — լեռնագործներ, բեռնակիր — բեռնակիրներ:
Բոլոր բառերի իմաստը նույնն է մնում, այդ պատճառով գրվում է -ներ:

Է. Մարդ — մարդիկ, կին — կանայք:
Այս բառերի հոգնակիները անկանոն ձևեր են, որոնք ձևավորվել են հին արմատներից։

5․Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերում (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերով (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշներ (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

6․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով — ստրուկամիտ, լի և առատ — լիառատ, կյանքի հյութ — կենսահյութ, ցավից լլկված — ցավամաշ, մոլոր մտքով — մոլորամիտ, սուր ընթացող — սրընթաց, խելքը կորցրած — խելագար, նոր հայտնված — նորահայտ, մենակ ապրող — մենակյաց, խիստ բարքով — խստաբարո, երկար ապրող — երկարակյաց, նոր եկած — նորեկ, աչքին հաճելի — հաճելատես:

Հայոց լեզու Յ ձայնակապ

Յ ձայնակապ-մաս 2

Առաջադրանք

Բաղադրիչների հետևյալ զույգերով կազմի՛ր բառեր` կիրառելով յ կիսաձայնի
ուղղագրության կանոնները: Անհրաժեշտության դեպքում ավելացրո՛ւ հոդակապ։

սատանայական, ժողովածուում, ընծայագիր, ծառայող, ծառայություն,
հասցեատեր, հմայիչ, ձիավոր, միակ, միանալ, մնայուն, նախօրեին, վերարկուավոր, ենթակայական, Ուրարտուում, տղայական,
առկայություն, Արայիկ, արդիական, արքայորդի, բարոյական,
բարոյազուրկ, բացակայություն, սպայական

Հայոց լեզու Առաջադրանքներ

Առաջադրանքներ՝

1․ Կարդա՛ լեգենդը։

2․ Հիմնական ասելիքն արտահայտիր երկու նախադասությամբ։

Լեգենդ կա, որ Գեղամա լեռների մի մասը կարմիր է, իսկ մյուսը սև, քանի որ սևը խորհդրանշում է մի բռնակալ արքայի, իսկ կարմիրը՝ անընկեր, գեղեցիկ աղջկա, ում արքան ստիպում է իրեն ամուսնանալ, սակայն աղջիկը հակառակվեն նրան և դարձավ կարմիր քար, իսկ ժողովուրդը, իմանալով դրա մասին, անեծքներով դարձնում է արքային սև քար, ում վերևը ամպերը որոտում են: Գեղամա լեռներից եկող ջուրը լցվում է շատ հին ջրատնտեսական կառույցների մեջ, որտեղ շատ են հայտնաբերվել վիշապաքարեր:

3․Դուրս գրիր երկու հատուկ և հինգ հասարակ գոյական։

հատուկ — Երևան, Արմաղան
հասարակ — գագաթ, ջուր, արոտավայր, վիշապաքար, բերդ

4․ Տեքստից դուրս գրի՛ր հինգ գոյական:

լեռ, արոտավայր, վիշապաքար, ցանկ, ժայռ

5․ Հորինի՛ր լեգենդ Սևանա լճի մասին։

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Յ ձայնակապ

1․Ըստ անհրաժեշտության լրացրեք բաց թողած յ տառը։

յուրային, միայն, Միքայել, շղթայել, ծառուղիով, հմայիչ, ծաղրածույի, գայիսոն, վերարկույով, արքայորդի, հիանալի, մնայուն, րոպեյով, էակ, Սարոից, ազգային, Հռիփսիմեին, կարդայի, որդիական, խնայել, միամիտ, Նաիրի, արքայություն, մանրէաբան, ջղային, ծառայով, բուի, մայիս, պոեմ, թիակ

Հայոց լեզու Վարժություններ

Գործնական քերականություն, էջ 20-21

Ձ-Ծ-Ց

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, ործկալ,
օձ, օձիք։

Ջ-Ճ-Չ

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։

Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

Վարժություններ

Ղ-Խ

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տաղտակ, գաղթ, դաղձ, կմաղք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեխտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծղնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

Ր-Ռ

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։

Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կրճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

Գոյական Առաջադրանքներ

5. Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
բ) «Սրբություն սրբոց» արտահայտությունը նշանակել է «սրբություններից ամենասուրբը»։
գ) Դու կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է բանակ գոյականը իրանիշ անուն։
դ) Այդ աստղագետի հետազոտության առարկան առեղծվածային սև խոռոչներն են։
ե) Ճշմարիտ արվեստը ինքնակա արժեք է և կախված չէ ինչ-որ անհատների
կամքից։
(առարկա, նշանակել, ինքնակա, հարատևել, իրանիշ)

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարփին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։
Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուք, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։
Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երթում, զարդ., լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

Խոսքի մասեր Առաջադրանքներ

1. Շարունակելով մեկդ մյուսին՝ նշե՛ք թե հետևյալ բառերից որը ինչ խոսքի մաս է.
կարծր, հեռու, մշտապես, ընկերություն, շնորհիվ, իրոք, տրորել, քամի,
միգուցե, այստեղ, իսկ, մասին, վո՜ւյ, կարծես, կապույտ, դա, հե՜յ

կարծր — ածական, հեռու — ածական, մշտապես — մակբայ, ընկերություն — գոյական, շնորհիվ — կապ, իրոք — մակբայ, տրորել — բայ, քամի — գոյական, միգուցե — վերաբերական, այստեղ — դերանուն, իսկ — շաղկապ, մասին — կապ, վույ — ձայնարկություն, կարծես — , կապույտ — ածական, դա — դերանուն, հեյ — ձայնարկություն

2. Գրականության դասից դուրս գրիր վերը նշված խոսքի մասերից մեկական օրինակ։

    մաքուր — ածական
    երևում էին — բայ
    աշուն — գոյական
    հանկարծ — մակբայ
    կա՛խ-կղա — ձայնարկություն
    հարյուրավոր — թվական
    որպեսզի — շաղկապ
    դեպի — կապ
    նրանց — դերանուն
    նույնիսկ — վերաբերական

    3. Կրկնություն՝

      Լրացրո՛ւ նախադասությունները․․․

      • Զգացական վերաբերմունք արտահայտող բառերի խումբն անվանում
        են վերաբերական…
      • «Վերաբերական բառեր» բառակապակցության մեջ «բառեր» բառի
        գործածումը անտեղի է, քանի որ <<վերաբերական>> բառն արդեն իսկ պարունակում է
        «բառ» իմաստը:
      • Առանց շաղկապի և կապի շատ դժվար կլիներ խոսքի մեջ բառերը կամ նախադասությունները միմյանց կապակցելը:
      • Եթե չգործածեինք ածական, ապա առարկա կամ հատկանիշ նշանակող բառերը, հաճախ կրկնվելով, խոսքը երկարաշունչ ու ձանձրալի կդարձնեին:
      • Խոսքի մասերի անվանումներն իրենց հերթին՝ որպես բառեր, գոյականներ են:
      • Որպես կանոն՝ ածականները բնութագրում են գոյականներին, իսկ գոյականները՝ բայերին:
      • – Թվականի օրինակներ են հարյուր և տասներորդ բառերը:
      • Ես դեռ չեմ կարողանում կողմնորոշվել, թե կիլոգրամ բառը ինչ խոսքի մաս է:

      Իմ շուրջը տիրող անարդարությունը

      Մեր օրերում, չնայած երկրների զարգացվածությանը, դեռ շատ է կարելի հանդիպել անարդարության: Դրանք մեր հասարակության մեջ շատ են՝ անհավասար աշխատավարձ, կոռուպցիա, հալածանք, հետապնդում, աղքատություն և հարստություն, ռասիզմ և այլն: Դիսկրիմինացիան անարդարության մեջ մեծ տեղ է զբաղեցնում և դա կարելի է շատ նկատել աշխատավայրերում: Գործատուները հաճախ աշխատավարձը փոխում են, ըստ աշխատողի ռասայի, ծագմանը և սեռի:

      Ընդհանրապես, կանանց հանդեպ անարդարությունը մի մեծ թեմա է, որի մասին պետք է շատ խոսել: Բացի աշխատավայրից, նրանց կարող են հանդիպել անարդարությանը կրթության ոլորտում՝ հատկապես ոչ այնքան զարգացած երկրներում աղջիկներին չի կարելի ստանալ կրթություն: Այդպիսի երկրի օրինակ է Աֆղանստանը, որտեղ նոր օրենքներ են հաստատվել կանանց իրավունքների է՛լ ավելի սահմանափակման մասին: Նաև տեսել եմ դեպքեր, երբ առողջապահության մեջ կանանց ատորոշումները լինում են սխալ և կարևորված չեն, տանելով դեպի ավելի շատ առողջական խնդիրներ: Եվ, իհարկե, մի շատ տարածված անարդարությունը Հայաստանում, դա տնային գործերի և խնամքի բաժանումն է տղամարդու և կնոջ միջև: Չնայած նրան, որ երկուսն էլ աշխատում են և հոգնում են դրանից, մեծ մասամբ միայն կանայք են տնային գործերը կատարում: Նաև մեր հասարակության մեջ կնոջն է ակնկալվում երեխայի մասին հոգ տանելը (կերակրել, հագցնել, օգնել), իսկ եթե տղամարդն է դա անում, նա համարվում է շատ լավ հայր:

      Ինձ թվում է այս պարտականությունները պետք է բաժանվեն երկուսի միջև արդարության համար: Սակայն արդարությանը Հայաստանում մենք դժվար հասնենք, քանի որ մենք դեռ որոշ անադույթների ենք հետևում: Օրինակ՝ կարմիր խնձորի ավանդույթը, և այն փաստը, որ դա դեռ կենդանի է ինձ սարսափեցնում է: Ես հաշվում եմ դա կանանց հանդեպ բռնության արդարացում, քանի որ դա նորմալ չէ:
      Մեր հասարակության մեջ կանանց և տղամարդկանց միջև տարբերությունը վաղուց սահմանված է, այսինքն տղամարդը պետք է լինի ղեկավարը և աշխատողը, իսկ կինը զբաղվի ընտանիքով և տնով: Սակայն, իմ կարծիքով, սա պետք է փոփոխվի՝ զարգացնելու համար մեր երկիրը:

      Հայոց լեզու

      Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Նրա տասներկու ճյուղերից մեկն է: Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է: Այդ մասին իրարից անկախ արձանագրել են Խաչատուր Աբովյանը և Հենրիխ Պետերմանը, իսկ Հայնրիխ Հյուբշմանն ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն լեզվաընտանիք է: Հայերենը ցեղակից է հնդկերենին, պասկերենին, քրդերենին, ռուսերենին, եվրոպական գրեթե բոլոր լեզուներին՝ բացի հունգարերենից, ֆիններենից և էստոներենից: Ցեղակից չէ նաև վրացերենին, արաբերենին, եբրաերեմին, թուրքերենին:

      Հայոց լեզվի զարգացման փուլերը

      Մինչև հինգերորդ դարը հայերենի վերաբերյալ գրավոր աղբյուրները խիստ սակավ էին: Հայերենի պատմության այդ շրջանը կոչվում է նախագրային շրջան: Հայերենը անցել է զարգացման երեք շրջան՝

      1. Հին հայերեն (գրաբար) — 5-11 դար
      2. Միջին հայերեն (կիլիկիան հայերեն) — 12-16
      3. Նոր հայերեն (աշխարհաբար) — 17-մեր օրերը
        Վերջինս ունի երկու՝ արևելյան և արևմտյան ճյուղերը: Որևէ գրավոր լեզվի տառերի որոշակի կարգով դասավորված ամբողջությունը կոչվում է այբուբեն: Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը Եդեսիա քաղաքում: Նրա հորինած այբուբենն ուներ եռեսունվեց տառ: Տասներկուերորդ դարում ավելացել են և, օ, ֆ տառերը: Գրաբարում մենք ունեցել ենք վյուն հնչյունը, որը հետագայում փոխարինվել է ու երկտառով: ժամանակակից այբուբենի ամեն տառը ունի իր մեծատառը և փոքրատառը բացի և-ից:

      Տառերի թվային արժեքը

      Մաշտոցը իր հորինած այբուբենը դասավորեց հունական այբուբենի հերթականությամբ, տվեց անվանումներ և թվային արժեք:

      Ա — 1 Ժ — 10 Ճ — 100 Ռ — 1000
      Բ — 2 Ի — 11 Մ — 200 Ս — 2000
      Գ — 3 Լ — 12 Յ — 300 Վ — 3000
      Դ — 4 Խ — 13 Ն — 400 Տ — 4000
      Ե — 5 Ծ — 14 Շ — 500 Ր — 5000
      Զ — 6 Կ — 15 Ո — 600 Ց — 6000
      Է — 7 Հ — 16 Չ — 700 ՈՒ — 7000
      Ը — 8 Ձ — 17 Պ — 800 Փ — 8000
      Թ — 9 Ղ — 18 Ջ — 900 Ք — 9000

      Առաջադրանք

      Գրել տրված տառի կամ տառակապակցության տվային արժեքը:

      ԺԷ — 17
      ԻԵ — 25
      ԽԱ — 41
      ՍԲ — 2002
      ՌՃԺ — 1110
      ՌՋՂԸ — 1998

      Գտիր սխալը.

      ԼԱ — 31
      Է — 7
      Ղ — 100 սխալ (90)
      ԽԱ — 41

      Թ — 9
      ԺԲ — 12
      ԾԴ — 64 սխալ (54)
      Մ — 200

      ԾԸ — 58
      ՇԷ — 507
      ՉՀԷ — 777
      ՂԸ — 88 սխալ (98)

      Գտեք այն տառակապակցությունների համարները, որոնց թվային արժեքը սխալ է նշված:

      1. ՆԾ — 460 սխալ
      2. ՌՋՆ — 1980 սխալ
      3. ՑՈԿ — 6660
      4. ՎՅԳ — 3330 սխալ

      Բառերի այբբենական դասավորությունը

      Բառարաններում կամ բառացանկերում բառերը, անունները հեշտությամբ գտնելու նպատակով դասավորում ենք այբբենական կարգով: Նախ դասավորում ենք առաջին տառի հերթականությամբ ապա նույն տառով սկսվող բառերը՝ հաջորդ տառի հերթականությամբ:

      Օրինակ՝
      Աբգարյան, Աբովյան, Հակոբյան, Ասատրյան, Անտոնյան, Նահապետյան, Հովհաննիսյան, Աբրահամյան
      Աբգարյան, Աբովյան, Աբրահամյան, Անտոնյան, Ասատրյան, Հակոբյան, Հովհաննիսյան, Նահապետյան

      Ավագյան, Ասլանյան, Հովհաննիսյան, Ամալյան, Ղազարյան, Այվազյան, Հայրիկյան, Նալբանդյան, Հակոբյան
      Ամալյան, Այվազյան, Ասլանյան, Ավագյան, Հակոբյան, Ղազարյան, Հայրիկյան, Հովհաննիսյան, Նալբանդյան

      Հայոց լեզու Թեստ

      Պատ.՝ 4

      մարագ — հորդանոց
      բազրիք — ճաղաշարք
      տաքդեղ — պղպեղ

      Պատ.՝ 3

      կորնթարդ — գմբեթաձև
      անհողդողդ — հաստատ
      ստահոդ — ստից բաղկացած
      վարսանդ — կնիք
      բաղդատել — համեմատել

      Պատ.՝ 2

      ճտքավոր — բարձր կոշիկ
      փտախտ — մեղվի թրթուրների վարակիչ հիվանդություն
      քողտիկ — փոքրիկ տուն

      Պատ.՝ 3

      անութ — թևի տակ
      ակութ — փոքր թոնիր
      անթացուպ- հենակ

      Պատ.՝ 2

      ատաղձագործ — կահույք պատրաստող արհեստանոց
      անձկություն — նեղվածք
      երկնաբերձ — շատ բարձր
      պախուրց — սանձ
      վերամբարձ — երկնային

      Պատ.՝ 1

      Պատ.՝ 4

      Պատ.՝ 4