Հայոց լեզու Տնային աշխատանք

Օգնի´ր ինձ կարգի բերել տեքստը, ուղղել տեքստի ուղղագրական, կետադրական և այլ սխալները:

Այս գիրգը ունի 240 էջ։ Ըստ վերչին նորություների գիրգը գրվել է 1420թ-ին։ Այն անվանում են Վոյնիչի գիրքը, վորովհետեվ գնվել է Վոյնիչի կողմից։ Անհայտ այբուբենով գրված գիրգը հետազոտվեց 1դար որից հետո պարզեցին մի քանի բառի նշանակություն։ Մարդիկ ունեն մի քանի կարծիք այս գրքի մասին ։Առաջինը որ այս գիրքը կեղծ է և ստեղցել էն գումար աշխատելու համար։ Երկրորդը,որ այն գրվել է հենց անձամբ Վոյնիչի կողմից, իսկ վերջին վարկածը,որ դա մի հին այբուբեն է որը հայտնաբերված չի եղել տարիներ առաջ։ Իմ կարծիքն այսպիսին է՝ այս ձեռագիրը եղել է շատ տարիներ առաջ և հետո մոռացվել է հասարակության կողմից

Այս գիրքն ունի 240 էջ։ Ըստ վերջին նորությունների՝ գիրքը գրվել է 1420թ-ին։ Այն անվանում են Վոյնիչի գիրք, որովհետև գնվել է Վոյնիչի կողմից։ Անհայտ այբուբենով գրված գիրքը հետազոտվեց մեկ դար որից հետո պարզեցին մի քանի բառի նշանակություն։ Մարդիկ ունեն մի քանի կարծիք այս գրքի մասին։ Առաջինը, որ այս գիրքը կեղծ է, և ստեղծել են գումար աշխատելու համար։ Երկրորդը, որ այն գրվել է հենց անձամբ Վոյնիչի կողմից, իսկ վերջին վարկածը, որ դա մի հին այբուբեն է որը հայտնաբերված չի եղել տարիներ առաջ։ Իմ կարծիքն այսպիսին է. այս ձեռագիրը եղել է շատ տարիներ առաջ և հետո մոռացվել է հասարակության կողմից:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Հիշի´ր կամ գտի´ր, թե որտեղից է գալիս «Առյուծն առյուծ է, լինի էգ, թե` որձ» արտահայտությունը: Զգացե՞լ ես՝ վերջին շրջանում որքան հաճախ ես լսում այն: Ի՞նչ է այն նշանակում:
    «Առյուծն առյուծ է, լինի էգ, թե՝ որձ» արտահայտությունը առաջին անգամ օգտագործվել է «Սասնա ծռեր» էպոսի մեջ: Այն ասում էր Խանդութ Խաթունը՝ Դավիթի կինը: 
    Արտահայտությունը, իմ կարծիքով, նշանակում է այն, որ հայ ազգը լինի աղջիկ, թե տղա, միևնույն է, նրանք հզոր են և ուժեղ։
  2. Արտահայտությունը վերնագի´ր դարձրու ու շարադրի´ր մտքերդ:

«Առյուծն առյուծ է, լինի էգ, թե՝ որձ»

Ես այս արտահայտությունը դեռ չէի լսել, բայց հենց կարդացի, հասկացա։ Այս արտահայտությունը ուժեղ է։ Այս արտահայտությունում, իմ կարծիքով, առյուծ բառը ճիշտ են կիրառել, քանի որ “առյուծ” բառը հայ զինվորի բնութագրում է, իսկ հայ զինվորները ուժեղ են։ Հայ զինվորը՝ լինի աղջիկ, թե տղա, նա միևնույն է, մեր հայրենիքի համար կպայքարի։

Հայոց լեզու Տնային աշխատանք

Տրված գրաբարյան ասույթներից մեկի շուրջ շարադրիր մտքերդ:

  • Ընկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս։  
  • Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։
  • Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։

Մեկ հոգի երկու տիրոջ չի կարող ծառայել, կամ մեկին ատի և սիրի, կամ մեկին գովաբանի և արհամարի։

  • Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։
  • Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:
  • այլ

Հայոց լեզու Տնաին աշխատանք

Ընտրում ենք տաղերից մեկը կամ որևէ տաղի որևէ հատված, ընթերցում ենք գրաբարով ու ձայնագրում:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընթերցում ենք գրաբարյան տեքստը և գրում, թե ինչ ենք հասկացել ընթերցածից. ինչի մասին է այն (հաջորդ դասաժամին ընթերցելու ենք, քննարկելու ենք, թե ինչ ենք հասկացել տեքստից ու փոխադրելու ենք գրական հայերենի):

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Հայրը մահանալուց առաջ կանչում է իր որդիներին և ասում, որ այգում խորը տեղ պահված են գանձեր, բայց տեղը չի ասում։ Մահից հետո որդիները սկսեցին փորել և աշխատել։ Ու արդյունքում այգին տվեց մեծ բերք։ Դա էր գանձը։

Հայոց լեզու Տնային աշխատանք

Սկսում ենք «Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն» նախագիծը: Կընտրես թեմաներից մեկն ու կհավաքես տեղեկություններ, կդարձնես տեսանյութ:

  • Թարգմանչաց տոնի մասին
  • Գրաբարի մասին

Գրաբարի մասին

Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոն է: Այն նվիրվում է Մեսրոպ Մաշտոցին, իր աշակերտներին և շատ հայ հանճարեղ բանաստեղծներին: Թարգմանչաց տոնը սկսել են նշել 1979 թվականից, ամեն երեք տարին մեկ: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ», իսկ երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Մովսես Խորենացին վկայում է, որ «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում»:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
  • Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը։

  • Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:

Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում։

  • Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը՝ ջրի:

Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը՝ ջրի։

  • Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:

Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է։

  • Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան։

  • Այլևս առավոտներն էլ չէին երգում:

Այլևս առավոտները չէին երգում։

  • Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

Գառնուկները հոտոտում էին հողը։

2. Առաջին առաջադրանքի նախադասությունների գոյականները գտի՛ր և մգեցրո՛ւ:

Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:

Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը՝ ջրի:

Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:

Այլևս առավոտներն էլ չէին երգում:

Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

Հայոց Լեզու 30.09.2020

Կատարում ենք առաջադրանքները՝ ամփոփելով սովորածը գոյականի թվի ու տեսակների մասին:

1. Գոյականի յուրաքանչյուր տեսակի դիմաց գրիր առնվազն 5 օրինակ:

իրանիշ գոյականներ-համակարգիչ, դիմակ, կոշիկ, պահարան, պատուհան

անձնանիշ գոյականներ-տղա, աղջիկ, տատիկ, հայրիկ, մայրիկ

շնչավոր գոյականներ-մարդ, աղվես, կրիա, թութակ, ծաղիկ

անշունչ գոյականներ-աթոռ, վարագույր, ափսե, գլխարկ, ժամացույց

հատուկ գոյականներ-Հունաստան, Ֆրանսիա, Կոմիտաս, Սևանալիճ, Քիմիա

հասարակ գոյականներ-Գիտություն, երկիր, գրող, ծով, քաղաք

նյութական գոյականներ-մազեր, շոր, հող, պայուսակ, կրիա

վերացական գոյականներ-սարսափ, ատելություն, երջանկություն, տխրություն, զարմանք

հավաքական գոյականներ-ժողովուրդ, հոտ, դասարան, երամ, բանակ

անեզական գոյականներ-Գիմալայներ, Մալդիվներ, Նիդերլանդներ, Ֆիլիպիններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

անհոգնական գոյականներ- Ամերիկա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Վանաձոր

2. Յուրաքանչյուր գոյականի դիմաց նշիր նրա հատկանիշները. ա) իրանիշ/անձնանիշ, բ)շնչավոր/անշունչ, գ) հատուկ/հասարակ, դ) նյութական/վերացական, ե) եզակի թիվ/հոգնակի թիվ (եթե չի կարող եզակի կամ հոգնակի թիվ ստանալ, հավաքական է, դրանք էլ նշիր):

օդաչու-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի

պարիսպներ-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, հոգնակի

Սևան-իրանիշ, անշունչ, հատուկ, նյութական, եզակի

հոգևորականություն-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի, հավաքական

զարմանք-իրանիշ, անշունչ, հասարակ, վերացական, եզակի, անհոգնական

Ալպեր-իրանիշ, անշունչ, հատուկ, նյութական, հոգնակի, անեզական

ամսագիր-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի

սուզանավեր-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, հոգնակի

մեծատուն-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի

վիպագիր-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի

ամանեղեն-իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, եզակի, անհոգնական, հավաքական

3. Գտիր ու ուղղիր հոգնակի թվի կազմության սխալները:

Լաստանավներ-լաստանավեր

Արձակագրեր

Սեղաներ-Սեղաններ

Մարդեր-մարդիկ

Բազեններ-բազեներ

Վագրներ-Վագրեր

ժամանակացույցեր

առանձնատներ

հեռախոսներ

գազատարներ

ամսագիրներ-ամսագրեր

դասացուցակներ

հեռախոսահամարներ

քարտեզներ

տեղեկություներ-տեղեկություններ

մեծատառներ-մեծատառեր

4. Համացանցից ընտրիր ու բլոգումդ տեղադրիր վերջին օրերին տարածված լրատվական տեքստ ու մգեցրու այնտեղ եղած գոյականները: Վերջում չմոռանաս մի քանի նախադասությամբ կարծիքդ, մտքերդ գրել այսօր ստեղծված իրավիճակի մասին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս նշել էր շփման գծում հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին՝ որակելով դա Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում: Սա հակառակորդի կողմից սեփական սադրիչ գործողություններն արդարացնելու միջոց է։ Ուսումնասիրելով վերջին օրերի ընթացքում ինֆորմացիոն դաշտում հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունները՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է ամենից շատ շրջանառված թեզերը։

Ես հույսով եմ, որ այս պատերազմը կվերջանա։ Շատ վատ է, որ կան պատերազմներ և ես շատ եմ ուզում, որ բոլորը հաշտ լինեն միմյանց հետ։

Հայոց լեզու Տնային աշխատանք

Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:

  • Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Արհեստավորների միությունը շատ խիստ էր իր անդամների վրիպումների նկատմամբ:

  • Ժողովո՞ւրդն (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Ժողովո՞ւրդն է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրա:

  • Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա, նրանք) (կխժռեր,կխժռեին) իրեն:

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև նրանք կխժռեին իրեն:

  • Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Երկրի օդային նավատորմը հնացել է, դրա նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

  • Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նրանք դեռ կազմակերպվելու փորձ չեն անում:

  • Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրան վտանգ է սպառնում:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  • Ձեր բակի մասին պատմի՛ր (մարդկանց՝մեծերի ու երեխաների, հետաքրքիր անձերի ու դեպքերի մասին գրի՛ր):

Իմ բաղտը ես կարծում եմ շատ է բերել։ Մեր բակը մեծ է և այստեղ շատ երեխաներ կան, որոնց հետ ես գրեթե ամեն օր խաղում եմ։ Մեր բակում տասից ավելի երեխա կա։ Նաև մեր բակում շատ մեծեր կան և մեծերը իրենց և մեր համար տարբեր բաներ են սարքում։ Օրինակ՝ սարքել են փոքրիկ, բայց շատ սիրուն և հարմար տաղավար։ Այսօր նրանք իրենց համար գինի էին սարքում։ Մենք ամեն իջնելուց բակ խաղ ենք խաղում։ Այդ խաղերից են «Կիս-կիս Մյաու-մյաու», «Բռնոցի սառոցի», «Հալամուլա», «Պաղկվոցի», «Ճանապարհ» և այլն։ Մեր բակում շատ կատուներ կան։ Նրանց կերակրում է մի կին և կատուները նրան շատ են սիրում։ Մեր բակում սղարաններ, ճոճորաններ և այլ կարուսելներ չկան։ Մեր բակում կա երկաթե խողովակներից պատրաստված օդում հորիզանական ձող, որից մենք կախվում ենք և այնքան ենք կախվել, որ արդեն մեր ձեռքերին կոշտուկներ են հայտնվել։ Նաև կա ցանցից պատրաստված հողով տարածքի պատ, որին մենք մեկ-մեկ հատուկ ընկնում ենք և այն դառնում է ուղղահայաց բատուտ։