Ստուգում ենք մեր գիտելիքները:
- «Վերանորոգում ենք» տեքստը:
- Տեքստում բաց թողնված բառերը լրացնում ենք՝ համապատասխան իմաստով ու ժամանակաձևով բայեր տեղադրելով:
- Խմբագրում ենք տեքստը՝ ուղղելով եղած ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալները:
- Տեքստում եղած և մեր կողմից ավելացված բայերը բնութագրում ենք ու ներկայացնում հատկանիշներով (դրանք կարող ես վերհիշել հղման առաջին առաջադրանքում):
Եղածը վաղուց անցել էր, բայց ծերունին հիշում էր, որովհետև կան ցավեր, որոնք չեն բթանում: Արևը վերևում պայծառ շողում էր, ամենուր ուրախ տրամադրություն էր տիրում: Գարնանային արևոտ եղանակը, սակայն, տխրեցնում էր նրա հոգին: Երբ գնում էր տնից, վերցնում էր իր հետ հուշերի արկղիկը՝ լի երբեք չհնացող լուսանկարներով, որ ուրախացնում էին սիրտը նրա տխուր ու մռայլ օրերին: Դրանց նայելիս գունավորվում էր ամեն բան, շուրջը սկսում էր կենդանանալ անցածը: Գիտեր, որ ոչինչ այլևս ետ չէր վերադառնա, բայց հույսը պետք է մնա նրա հոգում մինչ սրտի վերջին տրոփյունը: Զգաց, որ աչքերը փակվում են, պետք էր բացել: Բարձրանար հեռուները՝ տանելով իր հետ միայն լույսն ու լուսավորը: Սիրտը հրամայեց գտնել: Գնաց գտնելու կորցրածը:
Անցել էր-դիմավոր, սահմանական, վաղակատար (անցյալ), երրորդ դեմք, եզակի, ե լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ
Հիշում էր-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ե լծորդություն, դրական, ներգործական, բաղադրյալ, պարզ
չեն բթանում-դիմավոր, սահմանական, անկատար (ներկա), երրորդ դեմք, հոգնակի, ա լծորդություն, ժխտական, չեզոք, բաղադրյալ, պարզ
շողում էր-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ա լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ
տիրում էր-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ե լծորդություն, դրական, չեզոք, պարզ
տխրեցնում էր-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ե լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ
գնում էր-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ա լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ
վերցնում էր-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի անցյալ, երրորդ դեմք, եզակի, ե լծորդություն, դրական, ներգործական, բաղադրյալ, պարզ
ուրախացնում էին-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, ե լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ
նայելիս-անդեմ, անկախ, համակատար, դրական, ե լծորդություն, ներգործական, պարզ
գունավորվում էր-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ե լծորդություն, դրական, ներգործական, բաղադրյալ, կրավորկան
կենդանանալ-անդեմ, անկախ, անորոշ, դրական, ա լծորդություն, չեզոք
գիտեր-դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, դրական, ներգործական, պարզ, պարզ
չէր վերադառնա-դիմավոր, պարզ (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ա լծորդություն, ժխտական, չեզոք, բաղադրյալ, պարզ
մնա-դիմավոր, պարզ (ներկա), ներկա, երկորդ դեմք, եզակի, ա լծորդություն, դրական, չեզոք, պարզ, պարզ
զգաց-դիմավոր, պարզ, անցյալ կատարյալ, անցյալ, երրորդ դեմք, եզակի, ա լծորդություն, դրական, ներգործական, պարզ, պարզ
փակվում են-դիմավոր, սահմանական, անկատար (ներկա), անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, ե լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ
պետք է բացել-դիմավոր, հարկադրական (անցյալ), ապառնի, երրորդ դեմք, եզակի, ե լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, պարզ
բարձրանար-դիմավոր, ըղձական (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ա լծորդություն, դրական, ներգործական, պարզ, պարզ
տանելով-անդեմ, անկախ, անորոշ, դրական, ե լծորդություն, ներգործական, պարզ, գործիական հոլով
հրամայեց-դիմավոր, պարզ (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ե լծորդություն, դրական, չեզոք, պարզ, պարզ
գտնել-անդեմ, անկախ, անորոշ, դրական, ե լծորդություն, ներգործական, պարզ
գնաց-դիմավոր, պարզ (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, ա լծորդություն, դրական, չեզոք, պարզ
գտնելու-անդեմ, կախյալ, ապակատար, դրական, ե լծորդություն, ներգործական, պարզ