Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընտրում ենք ներգործական սեռի հինգ բայ ու դրանցով կազմում նախադասություններ, ապա նախադասություններն այնպես ենք ձևափոխում, որ բայերը դառնան կրավորական սեռի:

  • Օրինակ՝ Մայրիկը բացեց պատուհանը:Պատուհանը բացվեց մայրկի կողմից:
  • Անձրևը թրջել էր նրա մազերը: Նրա մազերը թրջվել էին անձրևից:

Տնկել, կարդալ, փակել, բացել, քաշել

Շենքի բնակիչները տնկեցին ծառը: Ծառը տնկվեց շենքի բնակիչների կողմից:

Նարինեն կարդում է այդ գիրքը: Գիրքը կարդացվեց Նարինեի կողմից:

Խանութը փակեցին մեծ պաշտոն ունեցող մարդիկ: Խանութը փակվեց մեծ պաշտոն ունեցող մարդկանց կողմից:

Ես բացեցի սենյակի դուռը: Դուռը բացվեց իմ կողմից:

Մելիսան ամեն օր հոգի է քաշում: Հոգիները ամեն օր քաշվում են Մելիսայի կողմից:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Տեքստերից հանում ենք դիմավոր ու անդեմ բայերն ու որոշում բայերի սեռերը:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են
փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում: Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին
շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան
ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա
նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ
Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի
մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ
վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային
Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու
ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք,
որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Քո նախընտրությամբ մի տեքստ վերցրու և հանիր անկախ դերբայները՝ նշելով նրանց հատկանիշները:

  • Օրինակ՝ Այդ երաժշտությունը նվագելով՝ անմիջապես հուզվեց:
    • նվագելով-անկախ դերբայ, անորոշ, դրական ձև, ներգործական սեռ, գործիական հոլով:

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Սովորել-անկախ դերբայ, անորոշ, դրական ձև, չեզոք սեռ, ուղղական հոլով

Հայոց լեզու Տնային աշխատանք

Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:

  • Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ, խնդրել տալ:

Վախեցնել տալ-վախեցնել

Բարկանալ տալ-բարկացնել

Համոզեցնել-համոզել

ներեցնել-ներել տալ

փրկեցնել-փրկել տալ

նախանձել տալ-նախանձել տալ

բանեցնել տալ-բանեցնել

հայտարարել տալ-հայտարարել տալ

ցավեցնել տալ-ցավեցնել

ափսոսել տալ-ափսոսել տալ

սիրել տալ-սիրել տալ

մտածեցնել-մտածել տալ

ճանաչեցնել-ճանաչել տալ

պայթեցնել տալ-պայթեցնել

խնդրել տալ-խնդրել

Հայոց լեզու Տնային աշխատանք

Գարնան մասին մի քանի հարցից բաղկացած հարցազրույց կկազմակերպես ընտանիքիդ անդամներից մեկի հետ, կառանձնացնես նրա գործածած բայերը ու կորոշես, թե ինչպիսին են դրանք կազմությամբ:

Ձեզ դու՞ր է գալիս գարունը: Իսկ ինչո՞ւ:

Այո, շատ: Որովհետև գարնանը բնությունը սկսում է փոխվել: Ձմեռվա քնից արթնանում են բույսերն ու կենդանիները:

Ո՞րն է ձեր ամենահիշված գարունը:

Բոլոր գարունները առանձնահուկ են, որովհետև մարդը նույնպես գարնանը ունենում է ներքին ուժերի զարթոնք, նոր մտքեր, նոր զգացողություններ:

Ի՞նչ է կատարվում մոլորակի մյուս մասերում, երբ Հայաստանում գարուն է:

Քանի որ երկիր մոլորակը պտտվում է իր ուղեծրով, թեք առանցքով ստացվում է, որ երկրագնդի հակառակ կիսագնդում տեղի է ունենում եղանակի հակառակ փոփոխություն և աշուն է:

Ինչո՞վ է գարունը տարբերվում տարվա մյուս ժամանակներից:

Գարնանը օրերը երկարում են, եղանակը տաքանում է: Հակառակն է տեղի ունենում աշնանը, իսկ ձմռանը և ամռանը մենք ականատես ենք լինում համապատասխանաբար տարվա ամենացուրտ եղանակին՝ ամենակարճ օրերով և ամենատաք եղանակին՝ ամենաերկար օրերով:

Ո՞ր երաժշտությունն է ձեզ հիշեցնում գարունը:

Գարուն է ինձ հիշեցնում օրինակ՝ Fatboy Slim – “Right here, Right now” ստեղծագործությունը:

փոխվել-կրավորական

արթնանում-սոսկածանցավոր

գարնանը-սոսկածանցավոր

փոփոխություն-բազմապատկական

տաքանում-սոսկածանցավոր

ձմռանը-սոսկածանցավոր

ամռանը-սոսկածանցավոր

Գրականություն Տնային աշխատանք

  • Ընտրում և աշխատում ենք բլոգներում
    • Երբ արտասանում եմ Տերյան
    • Տերյանն ու ես
    • Տերյանի հետ
    • այլ

Երբ արտասանում եմ Տերյան

Երբ արտասանում եմ Տերյանի բանաստեղծությունները, նրանք թվում են ինձ պարզ, սակայն իրականությունում նրանք շատ խոր իմաստ ունեն: Նրա բանաստեղծությունների մեծ մասը գրված է սիրո մասին: Երբ կարդում եմ Տերյանի բանաստեղծությունները, միանգամից պատկերացնում եմ այդ պատկերը: Օրինակ՝ “Կարոտ” ստեղծագործությունը կարդալիս միանգամից պատկերացրեցի ոսկեղեն արտերը, պատկերացրեցի դաշտերը, գիշերը սուլացող քամին և այդ մռայլ լռությունը: Նրա բանաստեղծությունները ինձ շատ դուր են գալիս:

  • Վահան Տերյանից ընտրած բանաստեղծությունները ձայնագրում ենք և տեղադրում բլոգներում:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Տեքստերից հանել բայերն ու որոշել դրանց կազմությունը:
  1. Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա, որի վրա
    նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:
    Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր
    վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, որոնցից ավագը հարյուր երեք
    տարեկան էր, իսկ կրտսերը՝ տասը:
    Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը,
    որոնք գրել են ձախ ձեռքով:
    Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին
    նոտարի մոտ, որ իմանան ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո
    հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին, որովհետև նա փողերն իր տասը
    եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

2. Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները
ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի
հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ
կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող
մտքից: Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու
ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

3. Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական
դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն
ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել
մագնիսական ապարանջաններ: Մագնիսական դաշտը լայնացնում է մաշկի
մազանոթները, որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը:
Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան
ունենա:
Միշտ չէ, որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր է:
Արձանագրվել են բազմաթիվ այնպիսի դեպքեր, երբ կենդանիները երկար ժամանակ
ապրել են առանց սնվելու:
Գերմանացի մի ինժեներ պատրաստել է այնպիսի չմուշկներ, որոնք էլեկտրական
շարժիչով են աշխատելու:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Վահան Տերյանից ընտրել երկու-երեք բանաստեղծություն, հանել բայերն ու որոշել, թե ինչպիսին են դրանք կազմությամբ՝ պարզ, ածանցավոր՝ սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական ածանցներով:

Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Գունատվող — պարզ, ենթակայական

Ընկած — սոսկածանցավոր, հարակատար

Տխուր զրույց

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Տեսնում — սոսկածանցավոր, անկատար

Ասացեք — պարզ

Թախծում — պարզ, անկատար

Ժպտում — պարզ, անկատար

Փայփայում — պարզ, անկատար

Սիրում — պարզ, անկատար

Մոռացած — սոսկածանցավոր, հարակատար

Ծաղրում — պարզ, անկատար

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Գրում ենք տարբեր կազմությամբ բայերի օրինակներ:

.պարզ-կրակել, կարդալ, կապել, փորձել

.սոսկածանցներով-լողանալ, գեղեցկանալ, բարիանալ, մեծանալ

.պատճառական ածանցներով-խոսեցնել, հագեցնել, հովացնել, տաքացնել

.բազմապատկական ածանցներով-ցատկոտել, կտրատել, թռչկոտել, պատռտել

.կրավորական ածանցով-կեղտոտվել, գրվել, ներվել, հագնվել

Հայոց լեզու Տնային աշխատանք

  • Կարողանալ բանավոր ներկայացնել դերբայների տեսակներն ու նրանց վերջավորությունները:
  • Անորոշ — ել, ալ
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա
  • Ընտրել համացանցից փոքրիկ տեքստ և հանել հանդիպած դերբայները, գրել դրանց տեսակները:

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

հոգնած-հարակատար

ննջել-անորոշ

կանչում-անկատար

տրտում-անկատար

լալիս-համակատար

դաշտերում-անկատար

նայում-անկատար

լռում-անկատար