Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
    • Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
    • Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
    • Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
    • Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
  2. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
    • Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:
    • Չափելիս-Պատուհանը չափելիս հանկարծակի այն ջարդեցի:
    • Շարժվելիս-Ճանապարհով շարժվելիս հեռախոսս քցեցի:
    • Կապելիս-Մազերը կապելիս մայրիկը ինձ օգնեց:
    • Մտնելիս-Տուն մտնելիս մոռացել էի, որ ոտքերս կեղտոտ էին:
    • Տեսնելիս-Կոկորդիլոս տեսնելիս ես շատ ուժեղ վախենում եմ:
  3. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
    • Լսել, բարձրանալ, հեռանալ:
    • Լսելով, լսելուց
    • Երգ լսելով տուն էի վերադառնում:
    • Դաս լսելուց հետո մեզ տնային աշխատանք տվեցին:
    • Բարձրանալուց, բարձրանալով
    • Դասարան բարձրանալուց առաջ պայուսակս ընկավ:
    • Հիմա աստիճանով բարձրանալով փորձում եմ չհանդիպել հարևաններին:
    • Հեռանալուց, հեռանալով
    • Հայրիկիս հեռանալուց հետո շատ տխրեցինք:
    • Դպրոցից հեռանալով հաջողություն ասացի ընկերներիս:
  4. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
    • Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
    • Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
    • Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
    • Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
    • Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
    • Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
  5. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
    • Այդ նամակը …նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
    • Ամբողջը երեկո… հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)
    • Այդ տունը… սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
    • Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ…: (կառուցել -ինչի՞ց)
    • Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը…: (լսել -ինչի՞ց)
    • Իրիկնապահին տուն…մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
    • Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց)
    • Վրա-վրա…նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
    • …միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)
  6. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
    • Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
    • Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    • Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
    • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
    • Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    • Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
    • Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
    • Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    • Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
    • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
    • Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    • Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
  • Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
  • Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
  • Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
  • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
  • Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
  • Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

2. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող, հիացող:

Գրող Հովհաննես Թումանյանը շատ բանաստեղծություններ է գրել և հեքիաթներ երեխաների համար:

Ամուր շենքեր կառուցող մարդը շատ հայտնի է Երևանում:

Ներող մարդը՝ բարի մարդ է:

Վերելակով բարձրացող մարդը դժգոհ էր վերելակից:

Հիացող երեխան շատ ուշադիր հետևում էր ակրոբատին:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին: Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:
    • Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:
    • Կանգնեց անկյունում, որ նորից տեսնի: Խնդրեց, որ նամակը հասցնեն: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց, որ հոսանքները բերեն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Խոսեցին այն մասին, որ ջուրը պակասել է։
  2. Քո կողմից հաճախ գործածվող քսան անորոշ դերբայները գրիր այբբենական կարգով:

Հայոց լեզու Տնային աշխատանք

  1. Բլոգում հավաքում ենք տեղեկություններ նշված թեմաներից մեկով: Պատրաստում ենք տեսանյութ կամ ձայնագրություն:
    • Մայրենի լեզվի օրը
    • Հայոց լեզու. ճյուղերը
    • Լեզվի զարգացման փուլերը
    • Ժարգոնային բառեր իմ միջավայրում. ուսումնասիրել, ներկայացնել
    • Իմ բառապաշարը . արդյոք խոսում եմ գրական հայերեն
    • Իմ բարբառը, ներկայացնել որևէ բարբառ, որով խոսում եք դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը . նախընտրելի է այդ բարբառով որևէ ձայնագրության ներկայացում
    • Որևէ բարբառով հեքիաթի կամ պատմության ձայնագրում կամ տեսագրում 
    • Մաքրամոլությո՞ւն, թե՞ ծիծաղելի բառեր, բերել օրինակներ, ներկայացնել կարծիք
    • Բառապաշարի շերտերը
    • այլ

2. Մասնակցում ենք բառարանային ֆլեշմոբին:

  • բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում,
  • բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից),
  • տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն):

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Ծաղկել, քարել, անվանել, քարոզել, ձևել
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Ոչնչացնել, բոլորել, նույնանալ, ամբողջանալ
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

Կրկնել, արագանալ, դանդաղել, հաճախել
Ե. Վա՜յ, մկըկ, տը՜զզ, թրը՛խկ:

վայվայել, մկըկել, տըզզալ, թրըխկալ

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, վերակառուցում, ստորագրել, հակաճառել, անդրադառնալ, արտահայտել

Հայոց Լեզու Խմբագրական աշխատանք

Հայոց հինավուր-   սր-ազնագույն գետը եփրատը կամ արածանին  սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բար-ունքներից սա-ցապատ կատարներից: Այն սր-նթաց գահավիժում է  փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում տիգրիսի հետ: եփրատը պարսից ծոց չի հասնում:
Սնվելով ծաղկանց սիգապան- լեռների ականակիտ աղ-յուրներից արածանի-եփրատը շառաչ-նով թռ-կոտում է ժայռաբեկորների վրայով մի վա-րկյան հանգստանում ապա շունչ առնում մշո դաշտում:Հանկարծակի սե-մվում ու խե-դվում է կնճան լեռների կիրճերում:
Ասում են հեթանոս հայերի պաշտելի դի-ուհի աստղիկը ով սիրո աստվածուհին էր լոգանք ըն-ունելու համար ընտրել է այ- վայրը:
Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափա-ը դեպի այստեղ էր բերում հայ կտրի-ներին: Բնությունն ան-ամ անտարբեր չ-ր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազար- երկնքից ասես ա-շած նայում էր լուսնյակը իսկ աստղերը զարմանքով թար-ում էին աչքերը…

1. Կարդա՛ տեքստն ու լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Հայոց հինավուրց   սրբազնագույն գետը եփրատը կամ արածանին  սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է  փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում տիգրիսի հետ: եփրատը պարսից ծոց չի հասնում:
Սնվելով ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից արածանի-եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով մի վայրկյան հանգստանում ապա շունչ առնում մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է կնճան լեռների կիրճերում:
Ասում են հեթանոս հայերի պաշտելի դիցուհի աստղիկը ով սիրո աստվածուհին էր լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը:
Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անհամ անտարբեր չոր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…

2. Կետադրի՛ր բնագիրը:

Հայոց հինավուրց,  սրբազնագույն գետը՝ Եփրատը կամ Արածանին, սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է,  փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում:
Սնվելով Ծաղկանց, Սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում:
Ասում են՝ հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը:
Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…


3. Գտի՛ր հատուկ գոյականները, որոնք պետք է գրվեն մեծատառ: Դրանք դարձրո՛ւ մեծատառ:

Հայոց հինավուրց,  սրբազնագույն գետը՝ Եփրատը կամ Արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է,  փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում:
Սնվելով Ծաղկանց, սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում:
Ասում են հեթանոս հայերի պաշտելի դիցուհի՝ Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը:
Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անհամ, անտարբեր, չոր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…

4. Նշված բառերին գրի՛ր հոմանիշներ.
դիցուհի՝ աստվածուհի
փափագ՝ ցանկություն
գահավիժել՝ տապալել
ականակիտ՝ մաքուր

5. Որոշի՛ր նշված բառերի կազմությունը/պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր/.
լեռնաշխարհ՝ բարդ
գետ՝ պարզ
գեղեցկություն՝ ածանցավոր
հարթավայր՝ բարդ
սառցապատ՝ բարդածանցավոր
Օգտակար նյութ՝

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Լեզվական աշխատանք

1. Տեքստում գտի՛ր և նշի՛ր այն բառերը, որոնք պետք է գրվեն մեծատառ:

ա. գեղանկարչության մեջ առաջին անգամ հովհաննես այվազովսկին է պատկերել հայկական բնությունը, արարատը և արարատյան դաշտը, սևանա լիճը, արտացոլել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:

բ. վանա լճից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա է նարեկավանքը, որը միջնադարյան հայաստանի կենտրոններից մեկն էր. այստեղ է ապրել և ստեղծագործել հայ խոշորագույն բանաստեղծ գրիգոր նարեկացին:

գ. փայտակարանը մեծ հայքի տասնմեկերորդ նահանգն էր կուր և երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում՝ կասպից ծովի ափին:

2. Փակագծերում նշվածներից ընդգծի՛ր ճիշտ տարբերակը:

Մեր (թիմ, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում:
Վերջապես (ուղեկցող, ուղեկցողն) ասաց, որ կարող ենք շարժվել առաջ:
(Կարեն, Կարենը)՝ իմ ավագ եղբայրը, արդեն ավարտել է դպրոցը:
Սուրենի գրած (ստեղծագործություն, ստեղծագործությունը) հաղթեց մրցույթում:

3. Նշված ածանցներով կազմի՛ր ածականներ:

-ական՝ մեծական, ընկերական
-ային՝ լեռնային, գարնանային
-ավոր՝ պոչավոր, բախտավոր
ան-անգին, անխելք
դժ-դժգոհ, դժբախտ
տ-տգեղ, տգետ

4. Ընդգծի՛ր ուղղական հոլովի 5 ձև:

Տիկին, հատակին, կացին, ջրվեժին, թութակից, մասնակից, նավով, ժողով, տողով, հոլով:

5. Ընդգծի՛ր ներգոյական հոլովի 5 ձև:

Խոսքում, բախում, կղզյակում, դիմում, գյուղում, հանդիպում, դրվագում, բախում, դպրոցում:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Դերանվան տեսակներն են՝
Անձնական
Ցուցական
Փոխադարձ
Հարցական
Հարաբերական
Որոշյալ
Անորոշ
Ժխտական

1. Գրել դերանվան յուրաքանչյուր տեսակից մի քանի օրինակ:

Անձնական-ես, նա, ինքը

Ցուցական-սա, այդպիսի, այսքան

Փոխադարձ-միմյանց, իրար, մեկմեկու

Հարցական-ու՞մ, ինչքա՞ն, ո՞րտեղ

Հարաբերական-որ, ինչպես, ում

Որոշյալ-բոլորը, ամեն մեկը, ամբողջը

Անորոշ-մի-քանի, ինչ-որ, որևէ

Ժխտական-ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը

2. Առանձնացնել դերանունները: Որոշել դրանց տեսակը:
Ինչ-որ ձայներ են հասնում ականջիս,
Ու ես տարբերել չեմ կարողանում…
Այսքա՜ն շատ թիթեռ չեմ տեսել ես դեռ…
Խարույկի մոտ ոչ ոք չկար:
Ո՞վ կարող է նրա հետ վիճել:
Իմ սիրտը տիեզերք է:
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում…
Մենք միշտ ենք հպարտանում քեզնով:
Գետի այն կողմից ձայն էր գալիս. դա թշնամու բանակն էր:
Այստեղ է անցել իմ մանկությունը:
Սա քեզ կօգնի ճիշտ կողմնորոշվել:
Նրանք թշնամաբար էին նայում միմյանց:
Կարոտավառ երազում ենք միշտ իրար:
Թվում է՝ կյանքում ամե՜նքն են խելոք,
Ամե՜նքն են իրոք ամե՜ն ինչ զգում…
Մի քանի աշակերտ կմասնակցեն ճամփորդությանը:
Խոստանում եմ ոմանց նման իզուր տեղը չխոստանալ…
Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում,
Ինչո՞ւ էր երկար տևում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում…
Այն աղբյուրը, որի մոտ նստել էր հովիվը, ուղեցույց է բոլորի համար:
Խոսքերը, որոնցով կգերես մարդկանց, պետք է լինեն անկեղծ:

Ինչ-որ-անորոշ

Ես-անձնական

Այսքան-ցուցական

Ոչ ոք-ժխտական

Ո՞վ-Հարցական

Նրա-անձնական

Իմ-անձնական

Դու-անձնական

Ինձ-անձնական

Մենք-անձնական

Քեզնով-անձնական

Այն-ցուցական

Դա-ցուցական

Այստեղ-ցուցական

Սա-ցուցական

Նրանք-անձնական

Միմյանց-փոխադարձ

Իրար-փոխադարձ

Ամենքն-որոշյալ

Ամեն-անորոշ

Մի քանի-անորոշ

Ոմանց-անորոշ

Ինչ-հարաբերական

Ի՞նչն-հարցական

Այդքան-ցուցական

Ինչու՞-հարցական

Ինչի՞ց-հարցական

Այն-ցուցական

Որի-հարաբերական

Բոլորի-անորոշ

Որոնցով-հարաբերական

3. Հոլովել ես, նրանք, սա, իրար, ոմանք դերանունները:

Ուղղական-ես, նրանք, սա, իրար, ոմանք

Սեռական-իմ, նրանց, սրա, իրար, ոմանց

Տրական-ինձ, նրանց, սրան, իրար, ոմանց

Հայցական-ինձ, նրանց, սրան, իրար, ոմանց

Բացառական-ինձնից, նրանցից, սրանից, իրարից, ոմանցից

Ներգոյական- —

Գործիական-ինձնով, նրանցով, սրանով, իրարով, ոմանցով

Հայոց լեզու Տնային աշխատանք

1. Առանձնացնել ածականները և խմբավորել ըստ տեսակների:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու…

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում…  

Որակական-անուշ, հին, մուգ, ջինջ, սև, վսեմ, կապույտ

Հարաբերական-ձյունապատ, լուսե, մանկական, արևահամ, ողբանվագ, լացակումած, արնանման, նաիրյան, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուընկալ, հնամյա, հազարամյա

2. Գրել 5 որակական և 5 հարաբերական ածականներ:

Որակական-մեծ, տգեղ, գեղեցիկ, խելացի, ուժեղ

Հարաբերական-կապուտաչյա, վարդագույն, հնամյա, հյուրընկալ, երևանյան

3. Հետևյալ բառախմբից ընդգծել գերադրական աստիճանի ածականները:

Լավագույն, խստագույն, թեթևագույն, երկնագույն, արծաթագույն, չքնաղագույն, մարմնագույն, ծայրագույն, դարչնագույն, ազնվագույն, բազմագույն, լրջագույն, կաթնագույն:

4. Նշված բառերից ընդգծել միայն ածականները:

Խմորեղեն, լուսեղեն, գրավիչ, արարիչ, թշնամական, գնահատական, մասրենի, հայրենի, գառնուկ, սևուկ:

5. Տրված թվականները խմբավորել ըստ տեսակների:

Ութ, չորսական, առաջին, մեկ երկրորդ, տասը-տասնհինգ, քսանչորս, երեք չորրորդ, երկու-երկու, երեսուն, երեքական, տասներեք, մի տասը, հարյուրական, հինգ-վեց, տասնութերորդ, երկու վեցերորդ:

Բացարձակ թվականներ՝ Ութ, քսանչորս, երեսուն, տասներեք,

Կոտորակային թվականներ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ, երկու վեցերորդ, տասնութերորդ

Բաշխական թվականներ՝ չորսական, երկու-երկու, երեքական, հարյուրական

Դասական թվականներ՝ առաջին

Մոտավորական թվականներ՝ տասը-տասնհինգ, մի տասը, հինգ-վեց

6. Ընդգծել միայն թվականները:

Քսանական, հնգանոց, հազարավոր, իններորդ, բազմաթիվ, երեսունչորս, այնքան, հնգյակ, քառասունչորս, նույնչափ, շատ, երկու վեցերորդ, միլիոնավոր, երկուական:

7. Տրված թվականները գրել տառերով:

105, 47, 1106, 155, 2500, 829, 2/5, 6.3:

105-հարյուր հինգ

47-քառասունյոթ

1106-հազար հարյուր վեց

155-հարյուր հիսունհինգ

2500-երկու հազար հինգ հարյուր

829-ութ հարյուր թսանինը

2/5-երկու հինգերորդ

6.3-վեց ամբողջ երեք

8. Կազմել տրված թվականների բաշխական և դասական ձևերը:

7, 12, 3, 158, 92:

7-յոթերորդ, յոթական

12-տասերկուերորդ, տասերկու – տասերկու

3-երրորդ, երեքական

158-հարյութ հիսունյոթերորդ, հարյուր հիսունութական

92-ինսուներկու, իննսուներկուական

Հայոց լեզու Տնային աշխատանք

5. Հոլովել այգի, տուն, գիրք, բժիշկ, կայսր, աղջիկ, ուրախություն, շարժում, գառն  բառերը:

Ուղղական-այգի, տուն, գիրք, բժիշկ, կայսր, աղջիկ, ուրախություն, շարժում, գառն

Սեռական-այգու, տան, գրքի, բժշկի, կայսրի, աղջկա, ուրախության, շարժման, գառան

Տրական-այգին, տան, գրքին, բժշկին, կայսրին, աղջկան, ուրախության, շարժման, գառան

Հայցական-այգի, տուն, գիրք, բժիշկ, կայսր, աղջիկ, ուրախություն, շարժում, գառն

Բացառական-այգուց, տնից, գրքից, բժշկից, կայսրից, աղջկանից, ուրախությունից, շարժումից, գառանից

Գործիական-այգով, տնով, գրքով, բժշկով, կայսրով, աղջկանով, ուրախությունով, շարժումով, գառանով

Ներգոյական-այգում, տան մեջ, գրքում, բժշկում, կայսրում, աղջկանում, ուրախությունում, շարժման մեջ, գառան մեջ

6. Ընդգծել բոլոր գոյականները, դրանցից տասը ենթարկել ձևաբանական վերլուծության:

Այդ օրերին Հրահատը կարոտում էր ոչ միայն Նազենուն, այլև սպարապետին և զենքի. ընկերներին՝ սպարապետի թիկնապահներին:
Լուսաբացին դռան ճեղքից լույսի մի գունատ շող երևաց, և մի ձայն խուժեց մարագ: Ամեն առավոտ գյուղի հարսներն ու աղջիկները գնում էին ջրի և յոթերորդ աղբյուրի քարերին շաղ տված ծաղիկներ էին տեսնում:
Կոմիտասը Թումանյանին պատմում էր, որ Բեռլինում սովորելիս երգել է օպերայի երգչախմբում:
Արվեստի գեղեցկությունը չփնտրեք հարստության, ոսկու, կյանքի անցողիկ փայլի մեջ: Գեղեցկությունը ճշմարտությունն է վրձնի հավատամքն է, ազնվությունը
Մելիքին ու նրա որդիներին տարան մի ընդարձակ, քարակոփ սենյակ: Գոհարը վճռեց քանդել պարիսպը և պարանով իջնել ձորը:

Օրերին-հասարակ, անշունչ, վերացական, իրանիշ, -ի արտաքին հոլովման, որոշյալ, տրական հոլով, հոգնակի

Ձորը-հասարակ, անշունչ, իրանիշ, նյութական, հայցական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ, եզակի

Ոսկի-հասարակ, անշունչ, իրանիշ, նյութական, ուղղական հոլով, -ու արտաքին հոլովման, անորոշ, եզակի

Ջրի-հասարակ, անշունչ, իրանիշ, նյութական, սեռական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ, եզակի

Մելիքին-հատուկ, շնչավոր, անձնանիշ, նյութական, տրական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ, եզակի

Շող-հասարակ, եզակի, անշունչ, իրանիշ, նյութական, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ առում

Ձայն-հասարակ, եզակի, անշունչ, իրանիշ, վերացական, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովման, անորոշ

Պարանով-հասարակ, եզակի, անշունչ, իրանիշ, նյութական, գործիական հոլով, -ի արտաիքն հոլովման, անորոշ

Գյուղի-հասարակ, եզակի, անշունչ, իրանիշ, նյութական, սեռական հոլով, -ի արտաքին հոլովման, որոշյալ

Դռան-հասարակ, եզակի, անշունչ, իրանիշ, նյութական, սեռական հոլով, -ան արտաքին հոլովման, անորոշ