Հայոց լեզու Տնային աշխատանք

1. Գտնել այն հասարակ գոյականները, որոնք կարելի է գործածել նաև որպես հատուկ անուններ:

Սեղան, ծաղիկ, պարիսպ, շուշան, շուն, մարտիկ, ռազմիկ, ջրվեժ, գետափ, հարություն, թագուհի, գալուստ, այգեստան, աղավնի, վրեժ, ուռենի, գյուտարար, կորյուն, ադամանդ, մանուկ, երեխա:

Ծաղիկ, Շուշան, Մարտիկ, Ռազմիկ, Ջրվեժ, Հարություն, Թագուհի, Գալուստ, Վրեժ, Կորյուն, Մանուկ

2. Գրել 5 անձնանիշ և 5 իրանիշ գոյականներ:

Իրանիշ-կոշիկ, ականջակալներ, քարտ, վերարկու, ծամակալ

Անձնանիշ-այգեպան, մարզիչ, ուսանող, անօթևան, խոհարար

3. Կազմել նշված գոյականների հոգնակին:

Գիրք-գրքեր
աստղ-աստղեր
մկրատ-մկրատներ
հարս-հարսներ
բեռ-բեռներ
գառ-գառներ
թոռ-թոռներ
վիպագիր-վիպագիրներ
լրագիր-լրագրեր
հանքահոր-հանքահորեր
հանքափոր-հանքափորներ
մեծատուն-մեծատներ
ժամացույց-ժամացույցներ
ջրափոս-ջրափոսեր

Ուսումնական ձմեռ 10.01.2021

Արդեն նախորդ տարին երևի բոլորի համար շատ վատ անցավ և հավատում եմ, որ այս տարին պետք է շատ լավը լինի։

Հենց դարձավ տասներկուսը ես շատ ուրախ էի, որ վերջապես այս տարին վերջացավ։ Մենք շատ լավ նշեցինք։ Ավելի համեստ նշեցինք համեմատած ուրիշ տարիներին և հյուրեր համարյա թե չունեցանք։

Մենք (ես և եղբայրս) զարդարել էինք տոնածառը։ Ահա արագացրած տարբերակը։

Նոր տարուց առաջ իմ փոքրիկ ոչ հարազատ քրոջ ծնունդն էր։ Մենք գնացել էինք Ծաղկաձոր։

Նաև ես գնացել էի սահադաշտ։

Օրացույցի վրա նշում եմ օրերը։

Ես ձմռան ընթացքում իմ գիրքը՝ “Խորհրդավոր Պարտեզ”-ը վերջացրել եմ կարդալ։ Այն ինձ շատ է դուր եկել։ Հիմա ես սկսել եմ կարդալ նոր գիրք՝ “Հայդի”-ն։ Ընտրել գիրքը դժվար էր։ Մենք առցանց էինք ուզում նայել գրքերը, իսկ երբ ընտրենք գնանք գրախանութ և գնենք այն։ Մենք մի քանի առցանց գրախանութ մտանք և շատ ժամանակ անց վերջապես ես ընտրեցի “Հայդի” գիրքը։ Ես այն կարդում եմ և այն ինձ նույնպես շատ է դուր գալիս։

Հայդի | Սվետլանա Համբարձումյանի բլոգ

Նաև ես գնացել էի պապիկիս տուն։ Նա ունի երկու շուն։ Նկարել եմ մեկին։ Ռոնի է անունը։

Ես այս ընթացքում շատ ֆիլմեր եմ նայել։ Օրինակ՝ “Питкин в тылу врага”, “Питкин в больнице”, “Шрек 1”, “Шрек 2”, “Один дома”, “Один дома 2”, “Младенец на прогулке”, “Трудный ребенок”, “Трудный ребенок 2”: Բոլորը խորհուրդ եմ տալիս նայել։

Իսկ սա այս ձմռան նկարներն են։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Փոխադարձ և ժխտական դերանուններ

Հայոց լեզու Տնային աշխատանք

Նախադասությունների մեջ գտնել և մգեցնել դերանունները՝ փակագծերում նշելով տեսակը՝ անձնական, ցուցական, հարցական, հարաբերական, որոշյալ կամ անորոշ:

  • Ինձ (անձնական) համար կարևորը երազանքն է, որ տանում է մեզ (անձնական) առաջ ու օգնում հաղթահարել բոլոր (որոշյալ) պատնեշները:
  • Ամեն մեկը (որոշյալ) կարևոր էր համարում իր (անձնական) տեսակետը առաջ տանել՝ չլսելով միևնույն (ցուցական) արդարացումները:
  • Նրան (անձնական) հարգում եմ այնքան (ցուցական), որքան (հարաբերական) ամեն ոք (որոշյալ) կհարգի իրեն (անձնական) աջակցողին:
  • Սենյակում ինչ-որ (անորոշ) շշուկներ էին լսվում. սա (ցուցական) նրա (անձնական) վերադարձի մասին էր հուշում:
  • Որքա՞ն ես (հարցական) մտածել մեզ (անձնական) օգնելու մասին. դժվա՞ր էր այդ (ցուցական) որոշումը կայացնելը:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Որոշյալ և անորոշ դերանուններ

  • Լրացուցիչ կրթության աշխատանքի քննարկում
  • Կատարում ենք առաջադրանքները՝ ծանոթանալով որոշյալ և անորոշ դերանուններին:
    1. Նախադասությունների մեջ գտնել և մգեցնել որոշյալ ու անորոշ դերանունները՝ փակագծերում նշելով տեսակը և առարկայական/հատկանշային իմաստ ունենալը, օրինակ՝ ամեն ինչ (որոշյալ, առարկայական իմաստ), ինչ-որ (անորոշ, հատկանշային իմաստ):
      • Մեկնումեկն ինձ կբացատրի, թե ինչ է կատարվում: (Մեկնումեկն֊անորոշ, առարկայական իմաստ)
      • Գաղտնիք չէ, որ ամեն ոք պետք է իմանա իր գերդաստանի պատմությունը: (ամեն ոք֊որոշյալ, առարկայական իմաստ)
      • Բոլոր մանուկներն այդ գիշեր սպասում են մեծ հրաշքի: (բոլոր֊որոշյալ, հատկանշային իմաստ)
      • Ամենը, ինչ կատարվում է քո կյանքում, արածիդ հետևանքն է: (ամենը֊որոշյալ, առարկայական իմաստ)
      • Որևիցե մեկը չփորձի համոզել ինձ, որ այս ամենը ճիշտ էր: (որևիցե֊անորոշ, հատկանշային իմաստ)
      • Որոշ լրատվամիջոցներ հերքում էին այդ լուրերը: (որոշ֊անորոշ, հատկանշային իմաստ)
  • Որոշյալ և անորոշ դերանունների մասին

Հայոց լեզու Տնային աշխատանք

Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ
կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
Ինչքա՞ն է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ով է ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու
համար:
Ի՞նչ այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ցո՛ւյց տուր տեսնեմ, թե ինչ այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Հարցական և հարաբերական դերանուններ

  • Քննարկում ենք և վերհիշում.
  • Կատարում ենք առաջադրանքները:
    1. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:
      • Ո՞վ եկավ: Նա եկավ;
      • Ո՞ւմ պայուսակը: Իմ պայուսակը
      • Մոտենալ ո՞ւմ : Մոտենալ ձեզ
      • Հեռանալ ումի՞ց: Հեռանալ քեզնից։
      • Հիանալ ումո՞վ: Հիանալ նրանով
    2. Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:
      • Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
      • Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքան հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
      • Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:
      • Բ. Ուզում եմ պարզել, թե երբ են ձկները խավիար դնում:
      • Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է գոյանում:
      • Բ. Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:

Հայոց լեզու Տնային աշխատանք

Նշել ցուցական դերանունների կազմությունը:

սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ։

պարզ-սա, դա, նա, այս, այդ, սույն, նույն, մյուս
բարդ-միևնույն, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, նույնպիսի, այսքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ այդտեղ, այնտեղ։

Հայոց լեզու Տնային աշխատանք

Ընթերցում ենք և գտնում անձնական դերանունների գործածման տարբերությունները:

  • Ձեզ համար ամանորյա նվեր ընտրելն այնքան էլ հեշտ չի լինի,-նայելով երեխաներին՝ մտահոգված ասաց հայրիկը:

Ձեզ-տրական հոլով

  • -Պարո´ն, Ձեզ ո՞վ է ներս թողել,-զարմացած ասաց փոքրիկը՝ նայելով տոնածառի մոտ թաքնված մորուքավոր ծերունուն:

Ձեզ-հայցական հոլով

  • Դուք հավատո՞ւմ եք, որ տասներկուսին հնչող զանգերը հրաշքներ են բերում, ընկերնե´ր:

Դուք-ուղղական հոլով

  • Դուք ինչպիսի՞ մարդ եք,որ չեք սիրում այդ հրաշաբեր տոնը,-զարմացավ էլֆը:

Դուք-ուղղական հոլով

  • -Ասացին, որ նվերների հարցով դիմեմ հենց Ձեզ, Սա´նտա:

Ձեզ-տրական հոլով

  • Ձեզնով հիացա այն օրը, երբ տեսա, թե ինչպես եք օգնում հրաշքի սպասող մանուկներին,-խոստովանեց աղջիկը նրանց:

Ձեզնով-գործիական հոլով

Բոլոր նախադասություններում նույն դերնանունը գործածված է տարբեր հոլովներով։

Հայոց լեզու Դասարանական աշխատանք

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Փորձի՛ր պատասխանել:
    • ա) ով ե՛րբ է ասում «ես»,
    • բ) ով ո՛ւմ է ասում «դու»,
    • գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:
  2. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:
    • Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
      • Ուղղական (ո՞վ)-Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ
      • Սեռական (ո՞ւմ)-ինձ, քեզ, նրա, իր, մեր, ձեր, նրանց, ու՞մ
      • Տրական (ո՞ւմ)-ինձ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, ու՞մ
      • Հայցական (ո՞ւմ)-իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, ո՞վ
      • Բացառական(ումի՞ց)-ինձնից, քեզնից, նրանից, իրենից, միզնից, ձեզնից, նրանցից, ումի՞ց
      • Գործիական (ումո՞վ)-ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանով, ումո՞վ
      • Ներգոյական (ո՞ւմ մեջ)- իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ, մեր մեջ, ձեր մեջ, նրանց մեջ, ու՞մ մեջ
  3. Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:
  4. Դերանուններից որո՞նց հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:
  5. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով :
    • Եղբոր խաղալիքն էր ջարդել:
    • Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
    • Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
    • Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:
    • Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:
  • Քո խաղալիքն էր ջարդել:
  • Քո ճառելն առաջին անգամ էր տեսնում:
  • Հանուն քեզ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
  • Ձեր պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:
  • Հանձնաժողովն քեզ տվեց մրցանակը: